ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե այս իշխանությունների լուռ համաձայնությամբ մարդիկ են գերեվարվում, ապա կարող են նաև համաձայնություններ լինել՝ հետագայում ինչ – որ անձանց ՀՀ-ից հանձնելու վերաբերյալ. Օհանյան 09/29/2023 20:41 | ԼՐԱՀՈՍ

Այն, որ Հայաստանի ու Արցախի վրա շարունակական ճնշումներ են իրականացվում, սա միանշանակ է։ Այդ ճնշումների ելքն այս ահավոր իրողութունն է, որն այսօր տեղի է ունենում Արցախում, որտեղ հայաթափմամբ ցեղասպանություն է իրականացվում,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Կատարվողի հիմնական հանցագործն Ադրբեջանն է, նշում է պարոն Օհանյանն ու հավելում. «Ասում եմ Ադրբեջանը, որովհետև, երբ Խորհրդային Միության օրենքների համաձայն, Արցախն ինքնորոշվեց, Ադրբեջանը դրան պատերազմով պատասխանեց։ Այն ժամանակ էլ՝ 1992- 94 թթ.-ին, էթնիկ զտումներ էին իրականացվում, տղամարդկանց էին հավաքում, մարտական գործողություններ էին կատարում։ Վերջին պատերազմը 2020 թ. 44 օրյան եղավ, ինչպես նաև՝ բոլոր այն սադրանքները, որ դրանից հետո իրականացրին Հայաստանում և Արցախում։ Առաջին պատերազմի ընթացքում Արցախին հաջողվեց ինքնակազմակերպվել և ինքնապաշտպանության կոմիտե ստեղծել, որը հեռագայում վերածվեց Պաշտպանության բանակի»։
Սեյրան Օհանյանը հիշեցնում է՝ Պաշտպանության բանակը ձևավորվել է Արցախի ժողովրդի իրավունքը պաշտպանելու համար։ Արցախի Հանրապետության ինքնորոշումն օրինական գործընթաց է, ընդ որում՝ հաստատված ժողովրդական հանրաքվեով և նրա կազմում Պաշտպանության բանակի ձևավորումը, նույնպես, օրինական գործընթաց է. «Այնինչ, այսօր միջազգային ագրեսորն ու հանցագործն իր հանցագործի պիտակն ուզում է հայ ժողովրդի, Արցախի և Հայաստանի վրա կպցնել։ Այս շրջանակներում նրանց գործողություններից մեկն էլ՝ հետապնդելն է այն մարդկանց, ովքեր պետական և ռազմական կառավարման, ինչպես նաև՝ պաշտպանության մեջ իրենց մասնակցությունն ու դերակատարումն են ունեցել»։
Այս ամենը՝ սկսած անցակետից, որն ադրբեջանական կողմը տեղակայել է Արցախի սահմանին ՝ Հակարիի կամրջի հարևանությամբ, բոլորն անօրինական են, ընդգծում է Սեյրան Օհանյանն ու հավելում՝ ապօրինի են նաև այն ձերբակալությունները, որոնք այսօր ադրբեջանական կողմն իրականացնում է։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյո՞ք, այսպես կոչված, Խաղաղության պայմանագրի ստորագրումով, Ադրբեջանն իրեն իրավունք վերապահի հայկական կողմից պահանջելու նաև ռազմական և քաղաքական այն գործիչներին, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, Պաշտպանության նախկին նախարարն ասում է՝ հավանականորեն ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությանն ինքը ծանոթ չէ, սակայն, բանակցային գործընթացի փորձը, որ մինչ այսօր տեղի է ունեցել՝ հայաստանյան օրվա իշխանությունների մասնակցությամբ, ինչպես նաև՝ Փաշինյան – Ալիև հարաբերությունների և հանդիպումների ընթացքը ցույց են տվել, որ Հայաստանն, ի դեմս օրվա իշխանությունների, ամեն անգամ մի նոր ստորացուցիչ փոխզիջման է գնում. «Պրահայում ստորագրված համաձայնության արդյունքում է, որ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, թույլ տրվեց իրականություն դարձնել այն, ինչին ականտես ենք լինում այս օրերին՝ Արցախում։ Հետևաբար, եթե հայաստանյան օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, պարզ է, որ կարող են լինել նաև համաձայնություններ՝ հետագայում ինչ – որ անձանց տալ նաև Հայաստանի Հանրապետությունից։ Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Սակայն, այստեղ ուզում եմ ասել՝ ռազմական հանցագործներն Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարման կազմում ներգրավված մարդիկ են, ինչպես նաև՝ Ադրբեջանի իշխանության ղեկավարը, ովքեր իրենց ողջ գոյության ընթացքում մշտապես տարատեսակ սադրանքներ են սանձազերծել Արցախի նկատմամբ, այդ թվում նաև՝ պատերազմներ և մարտական գործողություններ, իսկ Արցախն օրինական կերպով ինքնակազմակերպվել և ձևավորել է իր ինքնապաշտպանության համակարգը»։
Ամփոփելով զրույցը Սեյրան Օհանյանն ասում է՝ վերոհիշյալ ճշմարտության հետ հաշվի նստելու համար, պետական ողջ համակարգում պետք է համապատասխան աշխատանքներ տարվեն՝ վեր հանելով այն հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի կողմից, իսկ Ադրբեջանի ղեկավարությունն, ինչպես տարբեր երկրների ղեկավարներ, պետք է այդ պատասխանատվությունը կրեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 11/29/2023 08:18 Ավագանու հերթական ստուգարքը․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:15 Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ ․ «Հրապարակ»
- 11/29/2023 08:12 Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը․«Հրապարակ»
- 11/29/2023 08:09 Քպ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում , եթե ապհովեն անվտանգություն․ «Հրապարակ».
- 11/29/2023 08:00 Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:48 Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
- 11/29/2023 07:45 ՔՊ-ն հավաքի է պատրաստվում, թեժ աշխատանքներ են ընթանում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 11/29/2023 16:10 Փաշինյանի թիմակիցներն անցել են «Արևմտյան Ադրբեջան»-ի մատուցմանը՝ կաթեցնում են, թե ադրբեջանցիները մի օր պետք է գան ու «կտեր տալիս», թե մենք էլ հետ կգնանք Բաքու. Հայրապետյան
- 11/29/2023 14:30 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. խոսնակ
- 11/29/2023 12:54 Որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից. Ալեն Սիմոնյան
- 11/29/2023 12:20 Թուրք հաքերները դասագրքի QR կոդով կոտրել են հրատարակչության էջը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/29/2023 20:55 Ավտոմեքենան բախվել է տներից մեկի պարսպին. կան տուժածներ
- 11/29/2023 19:56 Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վիրավորներից 2–ը ծայրահեղ ծանր վիճակում են
- 11/29/2023 18:51 Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բախվել են երկու բեռնատար
- 11/29/2023 10:57 Ինքնաձիգից կրակոցներ, սպանություն Վանաձորում. սպանվածի կնոջ վրա էլ սեպտեմբեին էին կրակոցներ արձակել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 11/29/2023 22:49 Որսորդին և նրա որդուն գտել են անտառում՝ նրանց անհետանալուց 23 օր անց
- 11/29/2023 18:53 Կինը հրաժարվել է մասնակցել 100-ամյա հոր հարսանիքին հարսնացուի հանդեպ հակակրանքի պատճառով
- 11/29/2023 16:38 Նեյմարը բաժանվել է մոդել Բյանկարդիից դստեր ծնվելուց հետո
- 11/25/2023 17:37 Շիրակում անցկացվել է «Մինասի գույներով» երիտասարդ նկարիչների միջազգային պլեները
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը