ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սեռական հայհոյանքը գնահատվել է որպես ֆիզիկական ոչնչացման վտանգ․ ի՞նչ է նշել Ալբերտ Բազեյանի դեմ ցուցմունք տված անձը 09/26/2023 21:16 | ԼՐԱՀՈՍ
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին կալանավորելու որոշման դեմ բողոք կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ալբերտ Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ, բավարարել է Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։
Նա ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է իշխանությունն իբրև յուրացնելու նախպատրաստման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Նրանից բացի ձերբակալվել է ևս յոթ անձ։
Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը հիմնավոր է համարել հիմնավոր կասկածի առկայությունն այն դեպքում, երբ նման ապացույցներ չեն եղել։
«Ընդամենը մեկ անձի ցուցմունք է դրվել, որը ուղղակի ձևով որևէ կերպ չի փաստել, այլ ընդամենը նշել է, որ այսինչից լսել է, որ «Ալբերտ Բազեյանն է այդ ամենը ղեկավարել, բայց մանրամասնեը չգիտեմ, թե ինչ են խոսել»։ Ոչ ունեն ապացույց, որ Ալբերտ Բազեյանն այդ անձի հետ ընդհանրապես հանդիպել է, ոչինչ, ավելին, ունենք ապացույց, որ օգոստոսի 8-ից Ալբերտ Բազեյանն այդ միջանկյալ անձին հեռացրել է Խորհրդից, մինչդեռ, ասում են, թե իբրև սեպտեմբերին հանդիպում են ունեցել։ Ոչ ապացույց ունեն, որ հանդիպում են ունեցել, ոչ ապացույց ունեն, որ խոսել են, ոչ մի ապացույց չունեն, բայց կալանքը տվեցին»,- նշեց Մելիքյանը։
Դիտարկմանը, որ այս գործը «հիշեցնում է» 2020թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաների ընթացքում զանգվածային ձերբակալությունները և այդ օրերին հարուցված՝ Արթուր Վանեցյանի, Աշոտ Մինասյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը՝ իբրև Փաշինյանի սպանության, իշխանության յուրացման նախապատրաստման վերաբերյալ, որը հետագայում կարճվեց հենց ԱԱԾ-ի կողմից՝ արդարացման հիմքով, Մելիքյանն արձագանքեց՝ նշելով․ «Ես այդ գործի մանրամասներին ծանոթ չեմ։ Բայց ամենամեծ կապիկությունը, որն իսկապես այլկերպ չես կարող բնութագրել, այն է՝ իրար հետ խոսում են, թե իբրև խումբ է կազմվել, իբրև հեղաշրջումը պետք է սեպտեմբերի 22-ին տեղի ունենար, պետք է իշխանությունը զավթեին, գային ընդամենը վեց հոգով, ֆիզիկական ներգործությամբ ճեղքեին կառավարության շենքի դիմաց կանգնած ոստիկանների պատնեշը, մտնեին ներս, Նիկոլին հեռացնեին իր պոստից, ֆիզիկապես ոչնչացնեին, իհարկե, ցուցմունքով ոչնչացնել չէր, հայհոյանք էր՝ «մաման ․․․», և, իշխանազավթումը պետք է դա լիներ իբրև, մինչդեռ, Ալբերտ Բազեյանն իր տանն էր՝ մինչև սեպտեմբերի 23-ը, կառավարության շենքի վրա այդ օրը հարձակում չի էլ եղել։ Սա ինչ կապիկություն-հեքիաթ էր, անձին մեղադրում եք մի բանում, որն ընդհանրապես տեղի չի ունեցել այդ օրը, ընդամենն ասեկոսե-խոսակցություն էր, ընդ որում, ցուցմունքով անձը նշում է, որ տեղյակ չէ մանրամասներից։ Նման աբսուրդ մեղադրանք է »։ Նշված ցուցմունքը տված անձի հետ Ալբերտ Բազեյանը դեռևս չի առերեսվել, թեև պաշտպանության կողմը պահանջել է։ Մեղադրանքում այլ տվյալներ, օրինակ, ՕՀՄ-ներ, առկա չեն, համենայն դեպս, պաշտպանության կողմին դա հայտնի չէ։ Իր նկատմամբ քրեական հետապնդումը Ալբերտ Բազեյանը քաղաքական է համարում՝ թիրախավորված։
«Այսինքն, իրենք թիրախավորված ընտրում են անձանց, որոնք ունեն հակաիշխանական հայացքներ, բոլորին նման ապօրինի մեղադրանքներ ստեղծագործելով ընդամենը մեկուսացնում են»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Ալբերտ Բազեյանի տանը հայտնաբերված զենքերին, ապա փաստաբանը նշեց, որ դրանք բոլորն օրինական զենքեր են՝ պարգևատրված, այդ թվում, Վազգեն Սարգսյանի կողմից պարգևատրված զենքեր։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/13/2024 08:19 Առուշի պաշտոնի համար մարտերը սկսված են․ «Հրապարակ»
- 09/13/2024 08:16 Կոռուպցիոն «վարակը»՝ իշխանության շարքերում. Ավանեսյանի 600 մլն-ի հետքերով. փաստաթուղթ.«Ժողովուրդ»
- 09/13/2024 08:13 Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը․ «Հրապարակ»
- 09/13/2024 08:09 Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞․ «Հրապարակ»
- 09/13/2024 08:06 Ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն. «Հրապարակ»
- 09/13/2024 08:00 Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցը․ «Ժողովուրդ»
- 09/13/2024 07:45 5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. բանը հասել է անեծքներին.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
Մեկնաբանություն
- 09/13/2024 16:16 Ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, պրոֆեսիոնալ զինվորականի նման՝ հեռախոսը շպրտել էր ներքևի ձորը, փակել իր ֆեյսբուքյան էջի մուտքը Թուրքիայից և Ադրբեջանից, կոշիկները ամուր կապել. հերոսի հայր
- 09/13/2024 15:47 Խամաճիկային պետությունը թեև արտաքուստ դրսևորում է ինքնիշխանության նշաններ, իրականում չունի ինքնավարություն և վերահսկվում է դրսից. Դավիթ Անանյան
- 09/12/2024 13:40 Դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ է հայտնել Վլադիմիր Գասպարյանի գործով․փաստաբաններ
- 09/12/2024 12:57 Այս փուլում քաղաքական կոնսուլտացիաներ և համագործակցային ձևաչափերի շուրջ քննարկումներ չեն ընթանում. Տոնոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/13/2024 15:34 Արարատում բախվել են «Mercedes» ու «Kia Sorrento»-ն. կան տուժածներ
- 09/13/2024 10:27 Գյումրի-Վանաձոր «Lada»-ն բախվել ծառերին․ կա տուժած
- 09/12/2024 21:08 Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
- 09/12/2024 20:58 Հրդեհ՝ Նուռնուս գյուղում․ դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարների երեք մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/13/2024 12:31 Ամուսինը բլենդերի մեջ մանրացրել է կնոջը. մանրամասներ «Միսս Շվեյցարիայի» եզրափակչի մասնակցի սպանությունից
- 09/11/2024 23:18 Ամերիկացի սենատոր կինն ստորադասին դարձրել է իր սեքս-ստրուկը
- 09/11/2024 20:38 WhatsApp-ում նոր գործառնություն կհայտնվի
- 09/10/2024 20:56 Բարաք Օբամայի դստերը փառատոնում նկատել են 3268 դոլար արժողությամբ հանդերձանքով
Հետաքրքիր է իմանալ
- 09/13/2024 15:01 Ճնշում, գլխացավ, թուլություն. խրոնիկ հիվանդներին զգուշացնում են՝ այսօր և վաղը մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 09/12/2024 17:33 Մոռացված չիփպսի տոպրակը խախտել է արգելոցային քարանձավի էկոհամակարգը
- 09/12/2024 16:17 Տիեզերական զբոսաշրջիկը առաջին անգամ դուրս է գալիս բաց տիեզերք. (տեսանյութ)
- 09/11/2024 16:01 Ծանրաքաշ հիվանդին չեն կարողացել բնակարանից տեղափոխել շտապօգնության մեքենա. մոսկվացին մոտ 240 կգ է կշռել