ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործ N. փաշինյանն՝ ընդդեմ հայության և Հայաստանի 09/22/2023 22:51 | Վերլուծություններ
Այն, որ Արցախի Հանրապետության հարցով հրավիրված ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստը, մեծ հաշվով, առանձնապես էական բան չէր բանաձևելու ի նպաստ Արցախի Հանրապետության, շատերն էին վստահ։ Ինչպես ասում են՝ տառապանքը փորձ ունի։ Բայց, որ նիստին չմասնակցող՝ փաշինյան-ազգակործան պատուհասը նիստից առաջ արված իր մեկ նախադասությամբ առանց այն էլ մուննաթի ժանրում ելույթ ունեցող ազարբայջան սարքովի պետության արտգործնախարարի ձեռքին հաղթաթուղթ էր տալու, զուգահեռաբար էլ՝ արժանանալով ազարբայջանի կողքը պահող Թուրքիայի ԱԳՆ շնորհակալությանը, ողջ աշխարհը վկա եղավ։
Այսինքն, ալիևաէրդողանյան զույգի և նիկոլփաշինյանի՝ պասերով խաղի ևս մեկ դրվագի ականատեսը եղանք՝ երեկվա ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։ Մինչ այդ, ի դեպ, արդեն էրդողանը հասցրել էր ի տեղեկություն հայտնել, որ սեպտեմբերի 19-ին Արցախի հանդեպ ունեցած ազարբայջանական հարձակմանն իր մանրամասներով տեղյակ է եղել փաշինյանը։
Ի՞նչի մասին է փաստում փաշինյանական այս բացարձակ ցինիզմը, երբ Արցախի Հանրապետությունը ծանրագույն վիճակում է և հայության մի հատվածը՝ արցախցիները՝ հուսահատ ու անգամ՝ Հայաստանից լքված, անօգնական․․․
Իրականում, փաշինյանի ոտքերի տակից հողը ամբողջովին գնում է։ Նա հասկանում է, որ սա վերջն է։ Եվ զգալով, որ Հայաստանում այլևս որևէ հենարան չունի, նա բացարձակ ակնհայտ է այլևս թուրքադրբեջանական տանդեմի հետ իր պասերը շարունակում։
Ի դեպ, միշտ, ի սկզբանե է նա խաղացել, բայց այսօր, ըստ էության, միայն մնացել է ալիև-էրդողան զույգը, որոնց հետ խաղում ինքը մշտապես ենթակայական-կատարածուի դերում է։ Ասել է, թե՝ արդեն ՄԱԿ-ի խորհրդաժողովում են վերը նշված երեքը պասերով խաղում, տանդեմը շնորհակալություն է հայտնում փաշինյանին իրենց հերթական հանձնարարությունը կամ ցանկությունը ի կատար ածելու համար։
Հիշու՞մ եք՝ երբ սույնը ասում էր՝ պիտի հարցն այնպես լուծվի, որ և՛ ազարբայջանը, և՛ Արցախը, և՛ Հայաստանը գոհ լինեն։ Իսկ ստացվեց այնպես, որ միակ գոհը թուրքազարբայջանական տանդեմն է և ինքը։ Իսկ ինքը ոչ միայն Հայաստանը չէ։ այլև հակա- Հայաստան է, նա, ըստ էուփյան, գործում է Հայաստան-պետության դեմ։
Բնականաբար, Փաշինյանը գիտեր ինչ է ասելու իր կուսակիցը՝ Արարատ Միրզոյանը ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում։ Այդ ելույթի մեջ ներկայացվեց Արցախում տիրող վիճակի մասին՝ իր հիմնական կողմերով։ Միայն թե՝ նիստից առաջ արդեն Փաշինյանը հասցրել էր «ջուրը գցել» Միրզոյանի ողջ ելույթը՝ մինչ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը հայտարարելով, թե՝ Արցախում էթնիկ զտման վտանգ չկա և գոյություն չունի բնակչության տարհանման խնդիր, արցախահայերի անվտանգությունն ապահովված է լինելու։ Այսպիսով նա, փաստորեն չեզոքացրեց ազարբայջան սարքովի պետության հանդեպ հնարավոր պատժամիջոցները։
Մինչդեռ, մեր ձեռքի տակ ազարբայջանի ցեղասպան գործողությունների վերաբերյալ կոնկրետ գործեր կան հարուցված, որոնք ուղղակի զենք պիտի դառնային Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ձեռքում։
Այն, որ Լեռնային Ղարաբաղից ստացվող տեսարաններն իրապես ցնցող են, ողբերգական, այն, որ ազարբայջանական բարբարոսները բոլոր հնարավոր ուղղություններով ցեղասպանական և ահաբեկչական գործողություններ են իրականացնում՝ փաստ է, ինչի մասին ՄԱԿ-ում ներկայացնող արտգործնախարարը փաշինյանի կառավարության անդամն ու նրա կուսակիցն էր, բայց այս ամենն, ըստ փաշինյանի՝ էթնիկ զտման վտանգ չէ, տարհանման առիթ չէ։
Նրա այս խոսքերը մեջբերեց ազարբայջանի ԱԳՆ-ն և այն արժանացավ թուրքիայի ներկայացուցչի շնորհակալությանը։
Պատմության մեջ երբևէ չլսված, չտեսնված բան՝ Հայաստանի վարչապետի աթոռին բազմած ոմն-մեկն իր ողորմելի անձի փրկության համար գարշելի սուտ է ասում, հերքում է ՀՀ ԱԳՆ-ին, խայտառակում է Հայաստանը և բարբարոս-ազարբայջանի ողորմածությանը հանձնում արցախահայերին՝ համարելով դա բացարձակ անվտանգ։
Այսպիսով, փաշինյանը երեկ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում ստեղծեց մի իրավիճակ, որ ազարբայջանի արտգործնախարարը հայտարարի, թե՝ « ՀՀ պատվիրակության՝ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ պարունակող ելույթը հիմնազուրկ է, թե՝ Ղարաբաղում քաղաքացիական անձանց համար չկա ուղղակի սպառնալիք, և որ նրանց նկատմամբ զանգվածային ոճրագործությունների մասին պնդումները կեղծ են»։
Այսքանից հետո է՞լ ինչ-որ մեկը պիտի ասի, թե՝ գործ ունենք հոգեկան խնդիրներ ունեցողի հետ։ Բնավ, թշնամու հետ գործ ունենք, հայության և Հայաստան պետության թշնամու։
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/03/2024 08:40 Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջեւ ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:38 Նիկոլի խոփը Հովիկի քարին է դեմ առել․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:36 Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ն գործընթաց է մեկնարկել. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:33 Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում․«Հրապարակ»
- 12/03/2024 08:30 Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
- 12/03/2024 08:27 Փաշինյանը նոր դրամաներ է պատրաստում․ «Հրապարակ»
- 12/03/2024 08:24 Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/03/2024 21:49 Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ «BMW»-ն բախվել է կայանված «ԶԻԼ»-ի հետնամասին․ կա վիրավոր
- 12/03/2024 21:23 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 36-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
- 12/03/2024 15:37 Օգնության են հասել փրկարարները
- 12/03/2024 15:23 Երևանում բազմաթիվ անգամներ կամրջից ցած նետվելու փորձեր կատարած տղամարդն այսօր ընկավ կամրջից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել