ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը փուռը տվեց Ավինյանին 09/18/2023 15:32 | Վերլուծություններ

Երկիրը, ազգը ներսից դարպաս բացողներից ազատագրելու ընթացքն, ըստ էության, մտնում է անկասելիության փուլ։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում՝ այլևս նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականով՝ պիտի իր հայելային արտացոլումն ունենա նաև Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ, փաշինյանական մահաբեր հնգամյակի ավարտով։
Այդ է փաստում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունը՝ երևանցիների աննախադեպ պասիվության և սակավ մասնակցության նշանային արդյունքներով...
Այս ընտրությունն, իսկապես, Փաշինյանի իշխանության երկրորդ առարկայական պարտության մասին էր, որն արդեն իսկ ճաքեր էր տվել Ստեփանակերտում՝ Արայիկի հրաժարականով։ Ապա նաև՝ նոր նախագահի՝ Սամվել Շահրիմանյանի արհամարհական վերաբերմունքով։
Իսկ երեկ Փաշինյանին մերժեց նաև Երևանը։ Միայն թե իրերը պիտի կոչել իրենց անուններով, առանց աղավաղելու թվերի և տոկոսների իրականությունը։
Տեսեք, Երևանի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824250 քաղաքացի, մինչդեռ քվեարկությանը մասնակցել է 234553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։ Ինչը նշանակում է՝ երբ ասվում է՝ Տիգրան Ավինյանի ձայները 32 տոկոս են, ապա հստակ պիտի շեշտվի, որ այդ 32 տոկոսը 28․46 տոկոսի՛ 32 տոկոսն է։ Այսինքն, 100 տոկոսից՝ ընդամենը 28․46 տոկոսի 32 տոկոսը։
Այսինքն, ՔՊ-ն Երևանում չունի 32 տոկոս ձայն, ՔՊ-ի ձայները Երևանում շատ քիչ են, չնչին են։
Սա ցուցիչ է, որը նշանակում է՝ երևանցին լուրջ չի ընդունում իրեն իշխանություն երևակայող և հոխարտացող քպական զանգվածին և նրանց առաջնորդին։
Այս ընտրությունը քպական զանգվածին ցույց տվեց, որ իրենց տեղը Երևանում, այսինքն, քաղաքականության հայաստանյան կենտրոնում բորդյուրային է, որքան էլ վարչական ռեսուրս կիրառեն և այլազգիներ բերեն ընտրության...
Այս համատեքստում պետք է դիտարկել նաև հիմնական ընդդիմադիր ուժի ստացած ձայների արդյունքը:
Փաստորեն, Երևանի ավագանու ընտրությունների միջոցով մայրաքաղաքը երեկ շեշտակի մերժեց Փաշինյանին, բայց վերջինս դեռևս շարունակում է մնալ իշխանության։ Եվ որքան շարունակի, որքան ձգվի այս անտրամաբանական վիճակը, այնքան ավելի ակնառու է լինելու ընդդիմության մեղավորությունը և համախմբված առաջնորդելու կարողականության պակասը։
Համոզված ենք, որ այս ցուցանիշն անսպասելի չէր Փաշինյանի համար. Դա էր պատճառը, որ ակտիվ չէր մասնակցում քարոզարշավին ու այս խայտառակ ցուցանիշի ամբողջ պատասխանատվությունը կբարդի Ավինյանի վրա՝ չեզոքացնելով նրան՝ իր ամբիցիաներով հանդերձ։
Նա այլ կոմբինացիա է մտածել, ինչը ի հայտ կգա առաջիկայում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/22/2023 08:34 Գնացեք Նիկոլին ասեք՝ Ղարաբաղը պաշտպանի․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:30 Ինչ են քննարկել Եվլախում․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:18 Մեկն ամեն ինչ անում է իշխանությունը պահելու. համար, մյուսները՝ Արցախին օգնելու ․«Հրապարակ»
- 09/22/2023 08:13 Իրենց թափանցիկ համարող իշխանությունները հակառակ գործելաոճը ունեն. «Ժողովուրդ»
- 09/22/2023 08:09 ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել․ «Հրապարակ»
- 09/22/2023 08:07 Հարուստ կենսագրական տվյալներ ունեցող փոխնախարարը բնակարաններ է գնել. «Ժողովուրդ»
- 09/22/2023 08:03 Պետք է իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
- 06/05/2023 17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան
Մեկնաբանություն
- 09/22/2023 10:09 Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ Միացե՛ք պայքարին․ թուրքագետ
- 09/21/2023 13:57 ԵՄ դիտորդներն ուժեղացրել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Սոթքի հատվածում
- 09/21/2023 09:15 Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում. Տիգրան Աբրահամյան
- 09/20/2023 17:38 Ձերբակալել են Նարեկ Մալյանին. Մելիքյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)