Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ 05/10/2024   18:25 Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքը. ուղիղ 05/10/2024   18:21 Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան 05/10/2024   18:09 Թուրքիայում իրաքցի ներգաղթյալը գնդակահարել է ուսումնարանի տնօրենին 05/10/2024   17:50 ՀՀ փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին 05/10/2024   17:43 «ՀԺ»-ն ինչի՞ է խառնվել, վարչապետ դառնալու ոչ ցանկություն ունեմ, ոչ ձգտում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/10/2024   17:41 Այդ հոգևորականը ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին 05/10/2024   17:39 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել 05/10/2024   17:35 Թուրքիան դիմել է Ադրբեջանին օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելու համար 05/10/2024   17:34 Դասադուլ հանուն ազգի փրկության չի նշանակում ուսման որակի վատացում 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   17:16 Քվե ապահովող ընտրողը կարող է նաեւ իր ընտրած վարչապետին զրկել պաշտոնից. քաղտեխնոլոգ 05/10/2024   17:10 Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը 05/10/2024   16:51 Նախիջևանում 2 ուսանող է խեղդվել լճում 05/10/2024   16:44 Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար 05/10/2024   16:31 Սպիտակ-Երևան մայրուղին այս պահին 05/10/2024   16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում 05/10/2024   16:18 Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը 05/10/2024   15:58 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին 05/10/2024   15:53 Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Միրզոյան 05/10/2024   15:50 Սանկտ Պետերբուրգում կամրջից ընկած ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը. (տեսանյութ) 05/10/2024   15:44 Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան 05/10/2024   15:35 Բորելը հաստատել է, որ ԵՄ մի շարք երկրներ մտադիր են ճանաչել Պաղեստինը 05/10/2024   15:33 Երևան քաղաքում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով. քրեական վարույթ է նախաձենռվել 05/10/2024   15:31 ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 05/10/2024   15:27 Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Zil» մակնիշի բեռնատարը որը բեռնված է եղել գազի բալոններով 05/10/2024   15:26 Ալմաթիում արտգործնախարարների բանակցությունները կտևեն 2 օր 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/10/2024   14:52 Սանկտ Պետերբուրգում ուղևորատար ավտոբուսն ընկել է Մեյկա գետն ու խորտակվել (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/10/2024   14:46 Բեռնատարները մնացել են ճանապարհին. Հայաստան-Իրան միջպետական ճանապարի Սիսիանի հատվածը դեռ փակ է (տեսանյութ) 05/10/2024   14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը 05/10/2024   14:31 Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․Արցախի ՄԻՊ-ի ուղերձը ուսանողներին 05/10/2024   14:21 Մեկնարկել է Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ալմաթի քաղաքում 05/10/2024   14:16 Անհնազանդության ակցիաներ Սիսիանում. բեռնատարներով փակել են միջպետական ճանապարհը 05/10/2024   14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան 05/10/2024   14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան 05/10/2024   14:04 Եթե ժողովուրդը որոշի ու կաթողիկոսն օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը չհերքեց, որ կարող է վարչապետ դառնալ 05/10/2024   13:50 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ 05/10/2024   13:49 Բագրատ Սրբազանը կոչ արեց փողոցներ փակել ամենուր՝ նույնիսկ դռան դիմացի փողոցը. (տեսանյութ) 05/10/2024   13:27 Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից. Իրավապաշտպան 05/10/2024   13:25 Բագրատ սրբազանը Բրյուսովի ռեկտորին հորդորեց բացել բուհի դռներն ու բաց թողնել «բանտարկված» ուսանողներին 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   13:01 Հրատապ. փակ է Իրանի հետ միջպետական ճանապարհի Գորիսի հատվածը 05/10/2024   12:57 Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու եւ իշխանությունների կողմից իրեն մեկուսացնելու հավանականության մասին (տեսանյութ) 05/10/2024   12:44 Մեր կողքին է վերջին շրջանի միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովը․ Բագրատ Սրբազան 05/10/2024   12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան 05/10/2024   12:35 Ագրարային, Պոլիտեխնիկական համալսարանների և Կոնսերվատորիայի ուսանողները միացան Բագրատ Սրբազանի երթին 05/10/2024   12:31 Բագրատ սրբազանը ուսանողներին հորդորեց պատուհաններից նայելու փոխարեն միանալ իրենց (տեսանյութ) 05/10/2024   12:29 Վարչապետի թեկնածուն պետք է Բագրատ Սրբազանը լինի. Օսկանյան
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են

Էժան աճպարարությունը անհամատեղելի է «Բարձր դատարան» պատվավոր կոչմանը. խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը 09/16/2023   19:50  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությունը՝ Սահմանադրական Դատարանի հակասահմանադրական վարքագծի վերաբերյալ․

Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը 2023թ. հուլիսի 11-12-ին ընդունեց քրեական օրենսգրքում լրացումների օրինագիծը, որով քննություն իրականացնելու պատասխանատու մարմիններին իրավունք վերապահվեց, առանց դատաքննության, գործուն զղջալու հիմնավորմամբ քրեական պատասխանատվությունից ազատել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց:

Քրեական արդարադատության հետ աղերս չունեցող և ակնհայտ քաղաքական դրդապատճառներով հայտնի այս օրինագիծն ընդունվեց արհամարելով մասնագիտական բացասական կարծիքները, անգամ անտեսվեցին իշխանության քմահաճույքները սպասարկող ԲԴԽ-ի, Ներքին գործերի նախարարության, Ազգայինանվտանգության ծառայության և այլ մարմինների բացասական եզրակացությունները:

Հետամուտ լինելով այս հակասահմանադրական օրենքը չեղարկելու գործին, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները՝ իրացնելով Սահմանադրությամբ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին վերապահված անվիճելի իրավունքը, 2023թ. օգոստոսի 9-ին ՍԴ ներկայացրեցին այս օրենքի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմում՝ միջնորդելով նաև կասեցնել օրենքի գործողությունը մինչև գործի վերաբերյալ ըստ էության որոշման կայացումը, քանի որ այս օրենքի գործադրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Թեև ի սկզբանե ենթադրվում էր, որ քաղաքական իշխանության կողմից զավթված ՍԴ-ն կաշկանդված է լինելու այս հարցով, սակայն այն ինչ արեց վերջինս վեր է ողջամտության սահմաններից:

Նախ, ՍԴ-ն խախտելով Դիմումի գրանցման/ընդունման Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մասի» սահմանադրական օրենքի և Սահմանադրական դատարանի աշխատակարգի դրույթներով ամրագրված պահանջները, 3-օրյա ժամկետի փոխարեն միայն դիմումը մուտքագրելուց հետո 21-րդ օրը՝ ի դեմս զեկուցող դատավոր Երվանդ Խունդկարյանի, գրություն ուղարկեց դիմումատու Ազգային ժողովի պատգամավորներին, որով ոչ ավել ոչ պակաս կասկածի տակ դրեց պատգամավորների կողմից դիմումը ստորագրելու հանգամանքը: Այս աննախադեպ վարքագիծը թեև դիմումը ստորագրած պատգամավորների կողմից համարվեց անընդունելի, այնուամենայնիվ նրանք երկրորդ անգամ ստորագրելով վերահաստատեցին դիմումը իրենց կողմից ներկայացրած լինելու հանգամանքը՝ հուսալով, որ ՍԴ-ն ի վերջո կանցնի Սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործադրմանը:

Տեսնելով, որ հնարավոր չէ այս պրիմիտիվ քայլով հրաժարվել դիմումը քննարկելու և բավարարելու պարտականությունից, ՍԴ-ն 2023թ. սեպտեմբերի 12-ին ապօրինի կերպով ընդունեց աշխատակարգային որոշում (այն հրապարակելով մի քանի օր անց), որով մերժեց դիմումի քննությունը՝ արձանագրելով, որ իբրև թե դիմողը չի հաղթահարել ՍԴ քննության ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանները:

Ընդգծելով իրավական պետությունում Սահմամադրական դատարանի բացառիկ առաքելության կարևորությունը՝ սահմանադրական նորմերի մեկնաբանման միջոցով ապահովել իրավունքի գերակայությունը, փաստում ենք, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, հաճախ միտումնավոր կերպով անտեսելով դիմումը վարույթ ընդունելուն և/կամ գործի քննությանը ներկայացվող պահանջները, ցուցաբերելով բացարձակ կամայականություն՝ շեղվում է իր բարձր առաքելությունից:

Նման էժան աճպարարությունը անհամատեղելի է «Բարձր դատարան» պատվավոր կոչմանը: «Պատշաճ հիմնավորում» ստեղծելու նպատակով դատական նիստում քննության ենթակա հարցերը ապօրինի կերպով աշխատակարգային քննարկումներով փոխարինելով՝ աղճատվել է դիմումի բովանդակությունը, աշխատակարգային որոշման մեջ Դիմողի կողմից բարձրացված հարցերը միտումնավոր կերպով մեջբերվել են կոնտեքստից կտրված, չեն ներկայացվել դիմումով բարձրացված բոլոր հարցերը: Ինչի հիման վրա Սահմանադրական դատարանը կատարել է կցկտուր և դեֆորմացված դատողություններ և դատարկ ու անհիմն պնդումներ՝ օգտագործելով նաև Սահմանադրական դատարանին ոչ հարիր բառամթերք: Առ այդ, վերահաստատելով իրավական պետություն կերտելու, իրավունքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքների անշեղ գործադրելու հրամայականը՝ Սահմանադրական դատարանի վերը նկարագրված վարքագիծը գնահատում ենք որպես հակասահմանդրական, ինչը ցավալիորեն տարածում է ստանում նաև այլ դատական ատյաններում և իրավապահ համակարգում:

Դիմումի քննության մերժումը գնահատում ենք որպես օրվա քաղաքական իշխանության հերթական ապօրինի որոշման հետևանք, որը հանգեցնում է ՍԴ-ի կողմից Սահմանադրությամբ սահմանված պարտականությունից փաստացի հրաժարում: Սա փորձ է փաստացի դադարեցնել իրավական պետության սահմանադրական անփոփոխելի նորմի գործողությունը, ինչն առերևույթ առանձնապես ծանր հանցագործություն է:

Դիմում ենք իրավունքի գերակայության ապահովման հարցերով զբաղվող և լիազորված տեղական և միջազգային կազմակերպություններին՝ դատապարտել օրվա քաղաքական իշխանության և վերջիներիս կամակատար դատական և իրավապահ մարմինների ու պաշտոնատար անձանց ապօրինի վարքագիծը, ինչպես նաև պահանջել վերջիներից վերադառնալ օրինականության սահմաններ:

Վստահեցնում ենք, որ սահմանադրությունը խախտած բոլոր անձինք ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:27 15/09/2023  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն գրավոր ընթացակարգով կքննի Սուրեն Անտոնյանի դիմումը
20:06 25/08/2023  |  Ընտանեկան իրավունք«Հայաստան» խմբակցությունն աջակցում է «Մայր Հայաստան» դաշինքին․ հայտարարություն
21:28 09/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱնդրանիկ Թևանյանը վայր է դնում մանդատը
18:30 03/08/2023  |  ԼՐԱՀՈՍՀորդորում ենք մեր ժողովրդի զավակներին՝ հնարավոր բոլոր միջոցներով միանալ Արցախի փրկության սրբազան գործին. հայտարարություն
08:26 26/07/2023  |  ՄամուլՍԴ-ում փոփոխություններ են սպասվում․ «Հրապարակ»
08:23 21/07/2023  |  ՄամուլՍԴ-ն չի կողմնորոշվում, թե ինչ անի․ «Հրապարակ»
08:13 19/07/2023  |  Մամուլ«Պատիվ ունեմ» խմբակցությունը կդիմի ՍԴ. «Հրապարակ»
17:12 18/07/2023  |  ՔաղաքականԱղետի մեջ գտնվող Արցախի ժողովրդին տրամադրվող աջակցությունը չի կարող լինել նրա արժանապատվության ոտնահարման գնով. Արցախի ՀԿ-ներ
16:06 18/07/2023  |  ԼՐԱՀՈՍՀեռուստաընկերությունները պահանջում են դադարեցնել անջատումները, հակառակ դեպքում խոստանում դիմել դատարան
12:01 11/07/2023  |  Քաղաքական«Հայաստան» խմբակցությունը Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու քննարկումներին չի մասնակցի. համարում են ապօրինի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]