Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ» 05/09/2024   08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ» 05/09/2024   08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ» 05/09/2024   08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ» 05/09/2024   07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ» 05/09/2024   07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ» 05/09/2024   07:45 Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն․ «Ժողովուրդ» 05/09/2024   07:40 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետքարտուղարության, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են․ «Ժողովուրդ» 05/09/2024   00:33 Կրեմլում կոչ են արել չչափազանցնել Հայաստանի հետ հարաբերությունների բարդությունը 05/09/2024   00:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/09/2024   00:21 Հայաստանի հետ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 05/08/2024   23:45 Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը 05/08/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/08/2024   23:35 Բացահայտվել են՝ առանց դեղորայքի արյան ճնշումն իջեցնող մթերքները 05/08/2024   23:24 ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում չի քննարկվել․ Օվերչուկ 05/08/2024   23:18 Վաղը հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինելու. Գառնիկ Դանիելյան 05/08/2024   23:14 Հարվածել է մահակով, ապա՝ հետապնդել և կրակոցներ արձակել․ երեք անձի սպանության փորձի մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդը ոչ միայն ազատության մեջ է, այլև՝ մեկնել է հանգստի 05/08/2024   23:11 Ուսանողները ոտքի են կանգնում. Պահանջում են դադարեցնել ապօրինի սահմանազատումը, քանի դեռ չեն վավերացվել սահմանազատման սկզբունքները, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը 05/08/2024   23:01 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մայիսի 9-ի առավոտյան Աբովյանից կուղեւորվի Երեւան (տեսանյութ) 05/08/2024   22:59 Միրզոյանը Կանադայի է ներկայացրել արտգործնախարարին սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները 05/08/2024   22:51 «Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ․ Նարեկ Սամսոնյան 05/08/2024   22:43 Որքան երանելի պիտի լինեին այն երկրի ղեկավարները, որոնք ձեզ նման ժողովուրդ ունեն․ Բագրատ սրբազան 05/08/2024   22:37 ՏԻՄ իշխանությունները հանդիպումներ են ունենում արցախցիների հետ ու սոցիալական հարցերը լուծելու խոստումներ տալիս. Հակոբյանը վստահեցնում է՝ արցախցուն գնել հնարավոր չէ 05/08/2024   22:34 Համագործակցությունը կշարունակվի. Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը 05/08/2024   22:27 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Աբովյան. այս պահին բազմամարդ ակցիա է. ուղիղ միացում 05/08/2024   22:25 Եկել եմ, որ ազատագրեմ ծովից ծով Հայաստանը. փոքրիկ Տիգրանը մասնակցում է ակցիաներին (տեսանյութ) 05/08/2024   22:22 Էրդողանը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը 05/08/2024   22:13 Հայտնի է, թե երբ կլինի ԵԱՏՄ ղեկավարների հաջորդ հանդիպումը 05/08/2024   22:10 Կարեւոր է իմանալ. Իրավապաշտպանները գործարկել են թեժ գիծ ու մշակել ուղեցույց 05/08/2024   21:57 Փաշինյանը տրամադրված է կառուցողական աշխատանքի ԵԱՏՄ շրջանակներում․ Օվերչուկ 05/08/2024   21:51 Կարկուտը մեծ վնաս է պատճառել Կարբի գյուղի բնակիչներին. առաջիկա 2-3 տարիներին խնձորի այգիներից բերք չեն ստանա 05/08/2024   21:34 Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ 05/08/2024   21:25 Դանիայի նոր թագուհին առաջին հարցազրույցն է տվել թագավորի սիրուհու հետ կապված սկանդալից հետո 05/08/2024   21:13 ԱԱԾ-ն պնդում է՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ չեն հրավիրել 05/08/2024   21:11 Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է նախապատրաստվող հեղաշրջման մասին 05/08/2024   21:09 Էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է. Փաշինյան 05/08/2024   20:59 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին դիմավորել են մի քանի շարժման մասնակիցներ. մոտենում են Աբովյանին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   20:37 Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ 05/08/2024   20:29 Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներն անփոփոխ են. Արշակ Սրբազան 05/08/2024   20:26 8 ամիս առաջ Արցախի իմ տանից հող եմ բերել, որ այսօր պահ տամ եկեղեցուն Մետաքսե Հակոբյան 05/08/2024   20:21 Արժեհամակարգի վրա է հարձակում եղել. Գուրգեն Մելիքյան 05/08/2024   20:06 ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Նիգերից 05/08/2024   19:48 Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին կանչել են բրիտանական ԱԳՆ 05/08/2024   19:29 Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը 05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ) 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»

Հանձնվողը չի կարող օրակարգ թելադրել. Իշխան Սաղաթելյան 09/10/2023   16:40  |  Մեկնաբանություն

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովրդին այսօր առաջարկվում է երկու ճանապարհ:

Առաջինը գործող իշխանության զիջումների ճանապարհն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ու շարունակել.

Զիջել մի մասը՝ մնացածը պահելու համար: Բավարարել թշնամու պահանջները՝ զիջել մինչև ինչ-որ կետ, կնքել պայմանագիր և դրանով երաշխավորել անվտանգություն կամ բացել, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանը»։ Սա իշխանության ձևակերպված առաջարկն է մեր ժողովրդին, որն ամեն օր քարոզվում է պետական ռեսուրսներով, իշխող ուժի քարոզիչների շուրթերով։
Միջանկյալ հիշեցնենք երկու աբսուրդ:

Առաջին. իշխանությունն ինքն է ամենաբարձր մակարդակով խոստովանում, որ չի կարող մատնանշել թե որտեղ է վերոնշյալ «զիջման կետը» թե՛ աշխարհագրական, թե՛ ժամանակային իմաստով: Ավելի պարզ՝ իշխանությունը չգիտի, թե մինչև որտեղ և որքան է հայ ժողովուրդը զիջելու, որպես «խաղաղության դարաշրջանի» նախապայման:
Երկրորդ. կրկին իշխանության խոստովանությամբ՝ որևէ երաշխիք չկա, որ այդ զիջումներից հետո կնքված ինչ-որ պայմանագիր կերաշխավորի մատնանշված «խաղաղության դարաշրջանը»:

Այսպիսով՝ մեզ առաջարկում են խաղաղությունը դարձնել նպատակ, առանց անվտանգության երաշխիքի։
Ցավոք, զիջելու և խաղաղության հասնելու իշխանության բանաձևը հասարակության ինչ-որ հատվածի մոտ ընկալում ունի, քանի որ իշխանությունները քարոզում են այլ ելք չկա: Մարդիկ մտածում են` եթե ինչ-որ բան փոխել չենք կարող, գոնե խուսափենք նոր մարդկային կորուստներից։

Բայց փաստն այն է, որ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի մատուցած խաղաղության օրակարգը բազմիցս ձախողվել է: Արդյունքը՝ կորցրած երեք տարի է, օր օրի ավելի մոտեցող պատերազմ:
Դատեք ինքներդ։ Հանուն կեղծ խաղաղության դարաշրջանի, անզորության քարոզով ՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո թշնամուն զիջեցին

Քարվաճառը, թշնամին չկանգնեց և Քարվաճառից հարձակվեց Վարդենիսի ու Ջերմուկի վրա։ «Բանավոր ըմբռնումներ» գործարքի արդյունքում նոյեմբերի 9-ից հետո հանձնվեցին Սյունիքի անառիկ դիրքերը, և թշնամին ՝ գրավեց Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները, օրը ցերեկով կրակելով՝ վերահսկում է Կապանի օդակայանը: Զիջեցին Բերձորի շրջանը (Լաչին)՝ թշնամին հասավ Տեղ գյուղ, ի վերջո՝ հայտարարեցին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, թշնամին փակեց Հայաստանը Արցախին կապող «Լաչինի միջանցքը»՝ արդեն 9 ամիս պատանդ պահելով արցախահայությանը։
Այժմ Ադրբեջանն ուղիղ միջամտում է ՀՀ ներքին գործերին, խոչընդոտում մեր երկրի տարածքում հանքերի շահագործումը, կրակում կառուցվող գործարանի վրա։

Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ չկա կարմիր գիծ, որտեղ Ալիևը կանգ է առնելու։Ակնհայտ է, որ Արցախը Թուրքիայի և Ադրբեջանի համար ընդամենը պլացդարմ է Հայաստանի վրա հարձակման, հայոց պետականության կործանման ու հայ ժողովրդի իսպառ բնաջնջման համար։

Հետևաբար, օրվա իշխանության առաջարկը սնանկ է, սպառված և կործանարար։
Կա երկրորդ ճանապարհը, որն առաջարկում են ազգային-պետականամետ ուժերը. հրաժարվել նոր զիջումներից, կենտրոնանալ երկրի անվտանգության ապահովման, պաշտպանունակության բարձրացման վրա, ինչ էլ թշնամուն զսպելու ամենարդյունավետ միջոցն է։ Այսինքն` ոչ թե հանձնվել, այլ համախմբել հայ ժողովրդի ուժերը, պայքարել, երբեք չգնալ այնպիսի կեսական զիջումների, որոնք անդառնալի կլինեն մեր հետագա գոյության, անվտանգության և զարգացման համար։
Հանձնվելու կողմնակիցները մեզ հակադարձում են, որ դա հնարավոր չէ, մենք թույլ ենք, ռեսուրս չունենք, պայքարի ճանապարհը արկածախնդրություն է, դա կբերի նոր պատերազմի և կկորցնենք ամեն ինչ: Սա ևս սնանկ թեզ է, դրա արդյունքը այսօրվա վիճակն է:
Իրականում մենք լայնածավալ պատերազմից կարող ենք խուսափել մի դեպքում միայն, եթե Ադրբեջանը հասկանա, որ նոր պատերազմի ժամանակ մեծ գին է վճարելու: Հետևաբար՝ պատերազմը և կորուստները կանխելու միակ ճանապարհը դրան պատրաստ լինելն է։

Իսկ ի՞նչ է անում իշխանության ղեկին հայտնված խմբակը. պետական ողջ քարոզչամեքենայով ժողովրդի մեջ սերմանում է վախ, հուսահատություն, պառակտում: Կարճ ասած՝ այն, ինչ պետք է անի թշնամի պետությունը մարտից առաջ հակառակորդ երկրում։
Մեր երկրում այլևս չպետք է լինի բանավեճ՝ հանձնվե՞լ, թե՞ պայքարել: Պետք է խոսել միայն պայքարին նպաստելու մասին։ Մենք պետք է խոսենք այն հայրենակիցների հետ, ովքեր հանձնվելու կողմնակից են (իշխանության մասին չի խոսքը, այլ մոլորված քաղաքացիների): Մենք պետք է փրկենք առաջին հերթին իրենց: Այդ մարդկանց մի մասի մոտ խաղաղ ապրելու ձգտումն է, մյուս մասի մոտ՝ ցածր գիտակցության ու իշխանական քարոզչական վիշապի երախում հայտնվելու արդյունք:

Մեր այն քաղաքացիներին, ովքեր ասում են՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք բիզնեսմեն ենք, մտավորական կամ սպորտսմեն, պետք է հիշեցնել փաստերով, որ Արևմտյան Հայաստանում մենք ունեինք ավելի մեծ կարողոթյուններով մեծահարուստ հայեր: Նրանց ունեցվածքը իրենց ժառանգները չկարողացան վայելել, մնաց թուրքին, իսկ մտավորականներին գլխատեցին:
Իմ խորին համոզմամբ՝ մենք ունենք փրկության մեկ ճանապարհ, դա համազգային կոնսենսուսն ու համախմբումն է պայքարի օրակարգի (չհանձնվելու գաղափարի) շուրջ՝ ի պաշտպանություն մեր ինքնության, մեր հայրենիքի, պետականության։

Հայ ժողովուրդը պետք է մերժի օրվա իշխանության հանձնվելու քաղաքականությունը և որոշի, որ տեր է իր հայրենիքին , պատրաստ է պայքարել։ Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր հայ պետք է զենք վերցնի, գնա սահման. ամեն մեկը իր տեղում, իր կարողություններով պետք է նպաստի հայրենիքի պաշտպանությանը՝ ուսուցչից մինչև գործարար, շինարարից մինչև գիտնական, մտավորականից մինչև ուսանող:Ամեն մեկը և բոլորն իրենց տեղում իրենց լուման պետք է դնեն այս գործին։
Մենք և՛ երկրի ներսում, և՛ արտաքին ճակատում ունենք չօգտագործված հնարավորություններ, որոնք էլ հենց ստեղծված իրավիճակի մեջ բեկում մտցնելու գրվականն են։

44-օրյա պատերազմի ժամանակ ընդամենը 3 շաբաթվա ընթացքում շուրջ 200 միլիոն դոլար գումար հավաքվեց, 100-ավոր տոննա բեռներ եկան Հայաստան, առաջին 20 օրվա ընթացքում մարդիկ հերթ էին կանգնում սահման մեկնելու համար, աշխարհի 30-ից ավել մայրաքաղաքներում Արցախի դրոշներով բազմահազարանոց ցույցեր էին տեղի ունենում, իսկ հիմա` դատարկություն, հիասթափություն: Ինչու՞, որովհետև պայքար չկա, հանձնվելու շուրջ համախմբում չի լինում, համախմբվում են հանունի, պայքարի, հաղթանակի շուրջ։

Սա միայն մեկ, փոքր օրինակ է այն բանի, թե ինչի է ընդունակ մեկ գաղափարի շուրջ միավորված և կազմակերպված ազգը։ Այլ հարց, որ այդ ամբողջ ռեսուրսը գործող իշխանությունը մսխեց կամ օգտոգործեց սեփական նպատակների համար։ Սակայն այս օրինակով մենք տեսնում ենք հայկական աշխարհում առկա, սակայն չօգտագործված, ավելին՝ իշխանության կողմից դիտավորությամբ ոչնչացվող ներուժը։

Երբ խոսում ենք չհանձնվելու և պայքարը շարունակելու տրամաբանության մասին, մենք պետք է գիտակցենք, որ աշխատանք ունենք իրականացնելու 3 հիմնական ուղղությամբ.

1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնամբ կենսական զիջումներ ենթադրող որևէ փաստաթղթի ստորագրումը և վավերացումը բացառող համազգային դիմադրության ճակատի ձևավորում,
2. արտաքին թշնամու դեմ պաշտպանության կազմակերպման նպատակով երկրի պաշտպանունակության բարձրացում,
3. ձևավորել կենսական զիջումները բացառող քաղաքականության սպասարկմանն ուղղված արտաքին քաղաքական զորակցության ճակատ:

Բայց նախևառաջ, կրկնում եմ, պետք է համազգային կոնսենսուս հանձնվելու օրակարգի մերժման շուրջ։
Մեր երկրում «հանձնվե՞լ, թե՞ պայքարել» բանավեճը պետք է արագորեն փոխակերպվի պայքարի ձևերի քննարկման օրակարգի։
Հետևաբար՝ ինքնությունը պահպանելու , պետություն ունենալու գիտակցությունը մեզ ստիպում է օր առաջ մերժել այս իշխանություններին և նրանց հանձնվելու օրակարգը, ձևավորել նոր ու ազգային իշխանություն, ով կհամախմբի մեր ժողովրդին, կվերականգնի պետության պաշտպանունակության և անվտանգության համակարգը,սթափ իրատեսական քայլեր կձեռնարկի՝ բերելով արժանապատիվ խաղաղություն:

Այս ողջ ընթացքի որոշիչ գործոնը լինելու է հայ ժողովուրդը։ Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայության ճակատագիրը որոշվելու է Հայաստանի փողոցներում և հրապարակներում, որտեղ մեր խնդիրները լուծելու համար ազգային ուժերին անհրաժեշտ է հայ մարդկանց անվերապահ աջակցությունը։ Հայաստանի փողոցներում և հրապարակներում պետք է ձևավորվի իշխանությունների համար անհաղթահարելի Դիմադրությունը, որը նոր իրավիճակ և հնարավորություններ կբացի մեր խնդիրների լուծման համար։
Հայաստանի ազգային ուժերի ամենակարևոր ռեսուրսը հայ մարդն է, ով իր վճռականությամբ և տոկունությամբ ունակ է բեկելու պետականակործան այս ընթացքը։

Սա հեշտ ճանապարհ չէ։ Այս ճանապարհը լի է խութերով, սակայն եթե մենք ցանկանում ենք ունենալ հայկական պետականություն, պետք է անցնենք այս ճանապարհով:Վստահ եմ ՝ անցնելու ենք:
Շարունակելի…

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:38 08/09/2023  |  ՄեկնաբանությունԼիահույս եմ, որ Արցախի Հանրապետությունը պատվով դուրս կգա այս փորձությունից, և համահայկական զորակցությամբ կշարունակենք այս գոյաբանական պայքարը. Սաղաթելյան
21:13 02/09/2023  |  ՔաղաքականՊարոն Միշել, մենք այլեւս զիջելու տեղ չունենք. Սաղաթելյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը չի ուշանա
15:05 31/08/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի հերոսական ժողովուրդը շրջափակման և սովի պայմաններում ցուցաբերում է անախադեպ դիմադրություն․ Իշխան Սաղաթելյան
13:49 20/08/2023  |  ԼՐԱՀՈՍԵրիտասարդների հետ խոսել ենք Արցախյան ճգնաժամի, քաղաքական զարգացումների և անելիքների մասին․Իշխան Սաղաթելյան
23:09 10/08/2023  |  ԼՐԱՀՈՍՀայ երիտասարդն անտարբեր չէ իր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հանդեպ և պատրաստ է պայքարի. Իշխան Սաղաթելյան
21:51 25/07/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հայտարարությունների, ելույթների բովանդակության մեջ որևէ տարբերություն չկա. Իշխան Սաղաթելյան
21:34 07/07/2023  |  ԼՐԱՀՈՍԵրևանի քաղաքապետը 3-րդ և 4-րդ անգամ նույնպես պարտվեց․ Դատարանը մերժել է Երեւանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի
23:06 05/07/2023  |  ԼՐԱՀՈՍՑանկացած լուծում, որը կանտեսի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու․ Սաղաթելյանը շարունակել է քաղաքական խորհրդակցությունները ԵԽ պատգամավորների հետ
19:50 03/07/2023  |  ԼՐԱՀՈՍԻշխան Սաղաթելյանը Յանեք Փոլետին հանգամանորեն ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային և հումանիտար իրավիճակը
08:08 13/06/2023  |  Մամուլ«Իշխան»-ամետ ԳՄ է ձևավորվել․ «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]