ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք ողջունում ենք Արցախի Հանրապետության Սահմանադրության շրջանակներում իշխանության օրինական փոխանցման գործընթացի մեկնարկը. Արցախի անվտանգության և զարգացման ճակատ 09/08/2023 17:38 | Մեկնաբանություն
«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժում հանդես էեկել հայտարարությամբ։ Հայտարարությունը ստորեւ.
«Սեպտեմբերի 9-ին լրանում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» ձևավորման 100-րդ օրը: Հանրային շարժման ձևավորումը պահանջված էր մի շարք պատճառներով: Գերակայողն, անշուշտ, հասարակության համախմբումն է հստակ սահմանված սկզբունքների և հենասյուների հիման վրա՝ հակազդելու Ադրբեջանի կողմից Արցախի վերջնական բռնակցման սպառնալիքին։
«Ազատ, անվտանգ, երջանիկ հայկական Արցախը» մեր ուղենիշն է, որի հիման վրա մենք մշակել ենք գործողությունների ծրագիր, որը պարտավոր ենք համարում հետևողականորեն և պատասխանատվությամբ իրականացնել։
Շարժման մասնակիցները վճռական են շարունակելու իրենց գործունեությունն Արցախում, Հայաստանում և Հայկական աշխարհում՝ հանուն համազգային նպատակների ու արժեքների եւ Արցախի ժողովրդի՝ իր երկրում իր իսկ օրենքներով արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության:
Քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ Արցախը ենթարկվում է ֆաշիստական բռնաճնշումների, տառապում` տոտալ շրջափակումից, Արցախի Հանրապետության քաղաքացիները առեւանգվում են անգամ Կարմիր Խաչի մեքենայից:
Ադրբեջանը ոչ միայն շարունակում է անպատիժ խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այլեւ անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ որոշումներով արձանագրված պահանջները, արհամարհում միջազգային հանրության ու միջնորդական առաքելությունների կողմից հնչեցվող կոչերը:
Մենք գնահատում ենք միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, բայց եւ փաստում ենք, որ դրանք բավարար արդյունավետ չեն հիմնախնդրի հանգուցալուծման համար, անհրաժեշտ են նոր մոտեցումներ ու մեխանիզմներ` Արցախը ադրբեջանական պաշարումից ազատելու համար:
Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքակիրթ երկրների ոչ անտարբեր քաղաքացիներին՝ ուժեղացնել ճնշումն իրենց կառավարությունների վրա, ստիպել նրանց էլ ավելի ակտիվ ներգործել ագրեսորի վրա՝ հանուն Արցախի 120,000 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 30,000 երեխաների պաշտպանության։
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ ուղղված Արցախի անվտանգության ապահովմանը և ընդգծում ենք Ռուսաստանի միջնորդական դերն ու պատասխանատվությունը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման գործում։ Միևնույն ժամանակ, Արցախի սահմանին ադրբեջանական զինուժի ակնհայտ կուտակումը տեսնելով, մենք ցանկանում ենք վստահ լինել, որ ռուս խաղաղապահները և դաշնակից մյուս երկրները Ադրբեջանին թույլ չեն տա դիմել նոր ռազմական ագրեսիայի։
Արցախցիները՝ մեծ ու փոքր, իրենց դիմադրությամբ ապացուցել են, որ պատրաստ են ամբողջ ուժով պաշտպանել իրենց, պաշտպանել իրենց հայրենիքը, ազգային պատիվն ու արժանապատվությունը։
Տասնամյակների այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել մեկ օրում, «փոքր հաղթական պատերազմով» կամ խաղաղության մեկ պայմանագրով: Բայց մենք համոզված ենք, որ առանց կարմիր գծերը հատելու լուծումներ կարելի է գտնել, և կա ժողովուրդների խաղաղ գոյակցության հնարավորություն։ Դրա համար պահանջվում են ազնիվ, իրատեսական քայլեր, որոնք կվայելեն ժողովրդի վստահությունը։
Միջնորդական առաքելությունների և բանակցությունների անարդյունավետությունը վկայում է, որ առկա է բանակցային նարատիվի և բանակցային տրամաբանության որոշակի սխալ, որի սրբագրումը իրական հնարավորություն կբացի բարդ հակամարտության երկարաժամկետ լուծման համար:
Ադրբեջանի կողմից չթուլացող ճնշումներն ու չընդհատվող ծանրագույն շրջափակումն ակնհայտ են դարձնում, որ անհրաժեշտ է գտնել անվտանգային խնդրի միջանկյալ լուծման մեխանիզմ, որը կապահովի Արցախի ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը:
Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը հակամարտության դեէսկալացիայի ուղղությամբ, ստեղծել քաղաքակիրթ միջավայր Ադրբեջանի հետ բանակցությունների և աշխատանքային շփումների, երկարաժամկետ և կայուն խաղաղության ու երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար։
Մենք ողջունում ենք Արցախի Հանրապետության Սահմանադրության շրջանակներում իշխանության օրինական փոխանցման գործընթացի մեկնարկը, ինչը վկայում է մեր ինքնիշխանության հասունությունը։
Ակնկալում ենք, որ Արցախի Հանրապետության նոր ղեկավարությունը, ստանձնելով իշխանության պատասխանատվությունը, հնարավորինս արագ կձեւավորի հետագա քայլերի ռազմավարությունը եւ համակարգային ու հետեւողական մոտեցումով այն կյանքի կկոչի:
Միաժամանակ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում Շարժման սկզբունքների ու գաղափարների վրա հիմնված կառուցողական համագործակցության։
Մեր ժողովրդի համար այս ծանր ժամին կոչ ենք անում բոլորին սթափ գնահատել իրավիճակի բարդությունը և չտրվել Արցախի ներքին անվտանգությանն ու պետականությանը սպառնացող սադրանքներին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը