ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսրայելից վերջին չվերթներով ձեռք բերված զինամթերքը տեղակայվելու է Վարդենիսի ուղղությամբ. փորձագետ 09/04/2023 20:28 | Քաղաքական
Իսրայելի Ուրդա օդանավակայանից, վերջին չվերթներով Գյանջա (հայկական Գանձակ – խմբ) տեղափոխված զինամթերքն, ըստ ամենայնի, տեղակայվելու է Վարդենիսի ուղղությամբ։ Ադրբեջանը դրանով նպատակ ունի հնարավոր մարտերի դեպքում դրանք ունենալ մոտ տարածությունում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Մերձավորարեւելյան տարածաշրջանի հարցերով փորձագետ, պատմաբան Սերգեյ Մելքոնյանը՝ նշելով, որ իրենց կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքներով այս դեպքում զենքի նոր տեսակների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն, ըստ ամենայնի, շարունակելու է կիրառել արցախյան վերջին պատերազմի ժամանակ համեմատաբար արդյունավետ կիրառություն ունեցած HAROP ԱԹՍ-ները, որոնք շատ ավելի էֆեկտիվ էին այդքան քննարկված բայրաքթարներից։ Միևնույն ժամանակ, մասնագետն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի կողմից հենց Իսրայելում ծավալվող քարոզչական քաղաքականության վրա, որը միտված է բացառելու տեղի հայկական համայնքի ու փորձագետների հնարավոր ազեցությունը ։
«Ադրբեջանը կարող է նաև իր օդը պաշտպանելու համար ընդլայնել Բարաք ՀՕՊ համակարգը, որն ինքը գնել էր ու որը բավականին էֆեկտիվ է։ Իսրայելական աղբյուրների հաղորդմամբ, Ադրբեջանն այն օգտագործել է նաև վերջին պատերազմի ժամանակ, երբ մենք իսկանդեր էինք փորձում կիրառել»,- ասաց նա։
Հաշվի առնելով նաև զինամթերքի տեղակայման վայրը՝ Մելքոնյանը տեսակետ հայտնեց, որ Արցախն անզեն հայաթափելու ծրագիրը իրագործել չկարողանալու դեպքում Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողությունների։
«Որքանով մենք տեղեկացված էինք՝ ուկրաինական հակագրոհի ժամանակ իրենք պատրաստվում էին, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողություն» իրականացնել՝ ուղղված Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի, ոստիկանության և այլ ուժային կառույցների դեմ։ Բայց, հաշվի առնելով, որ այդ հակագրոհը մեծ հաշվով դեռ որևէ հաջողություն չի արձանագրել, Ադրբեջանն այդ միջոցը դեռ չի կիրառել»,- ասաց նա։
Փորձագետի տեղեկություններով՝ ՀՀ դեմ կիրառվող ռազմամթերքի արսենալն Ադրբեջանը կուտակում է նաև Արցախի՝ օկուպացրած տարածքներում բացված առնվազն 5 զորամասերում։
«Եթե համեմատենք մինչև այժմ այնտեղ տեղակայված զինվորականների ու Արցախի օկուպացրած տարածքներում բնակեցված քաղաքացիական անձանց քանակը՝ կտեսնենք, որ զինվորականները գերակշռում են։ Սա հերթական ապացույցն է, որ այդ տարածքն իրենց համար պարզապես պլացդարմ է, ոչ թե բնակավայր»,- ասաց նա։
Սերգեյ Մելքոնյանի գնահատմամբ՝ Արցախի ուղղությամբ ադրբեջանական հնարավոր հարձակման դեպքում, հաշվի առնելով ՀՀ իշխանությունների կողմից անվտանգության երաշխավորի պարտավորությունից հրաժարվելու փաստը, այդ երկրի իշխանություններին ընդամենը 4 օր պետք կլինի Արցախի կոմունիկացիաներն ու գլխավոր բնակավայրերը գրավելու համար։
«Ինչ վերաբերում է ՀՀ-ին՝ այո, այս դեպքում հաջողության կարող է հասնել այն պետությունը, որը կլինի հարված նախաձեռնողը։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքի 220 քկմ ՀՀ տարածքից, և եթե Հայաստանն ունի տեղեկություններ, որ Ադրբեջանը պլանավորում է նոր հարձակում,ակնհայտ է, որ նրանց հարձակվելու դեպքում հաջողությունը կլինի նրանց կողմը։ Բայց այսօր, Հայաստանը, հաշվի առնռլով նաև նախկին փորձը, ունի բարոյական բոլոր իրավունքները՝ կանխելու այդպիսի հարձակումը՝ հաշվի առնելով, որ չկանխելու դեպքում շատ ավելի վատ արդյունք է ունենալու։ Բայց Հայաստանն այսօր դա չի անի, որովհետև, ըստ այսօրվա իշխանության, դա չի նպաստելու խաղաղության օրակարգին»,- ասաց նա։
Մյուս կողմից, ըստ «Փաստինֆո»- ի զրուցակցի, կան նաև կիսառազմական քայլեր, որոնք կարող են կիրառվել հայկական կողմից՝ իրավիճակը կառավարելու նպատակով։ Օրինակ՝ Հայաստանը կարող է սահմանին մոտ համատեղ զորավարժություններ սկսել Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Հունաստանի հետ։ Սա, ըստ մասնագետի, կարող է որոշակի ժամանակով կանխել թշնամական կողմի հնարավոր հարձակումը, իսկ այդ ընթացքում Հայաստանը հնարավորություն կունենա վերականգնել իր ԶՈՒ-ն ու զինտեխնիկան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
- 05/09/2024 07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
- 05/09/2024 07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/09/2024 12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել
- 05/09/2024 10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/09/2024 15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 12:53 Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 05/08/2024 18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
- 05/08/2024 17:39 Հրդեհ ավտոմեքենայում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն