ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արամեն գրեթե 1 տարեկան է․ միրգ-բանջարեղենի կարիք ունի արդեն, բայց չկա, որ տամ․ ընդամենը 1 անգամ ծիրան է կերել․ Ստեփանակերտում պատահական հանդիպեցինք, առանք․ Կարինեն՝ Արցախի Թաղավարդից 06/23/2023 21:45 | Կյանքն՝ Արցախում
Ավելի քան կես տարի խիստ սահմանափակ թվով սննդամթերքով, առացն գազի ու նորմալ էլեկտրաէնեգիայի պայմաններում ապրող Արցախի մեր հայրենակիցների վիճակը վերջին 8 օր շեշտակի ծանրացել է։ Ադրբեջանի կողմից ԱՐցախը տոտալ շրջափակման ենթարկելու հետևանքով հումանիտար որևէ բեռ Արցախ չի մտել։ Կարմիր Խաչի մեքենաներին անգամ այս՝ ավելի քան մեկ շաբաթվա Արցախ ոչ մտել են, ոչ դուրս են եկել։
Խանութներն ու դեղատները, չստանալով արտաքին մատակարարումներ, բնականաբար, այս 8 օրերին դատարկվել են։
Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի ղեկավար Արտո Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշում է՝ ամենամտահոգիչն ալյուրի, ձեթի, շաքարավազի բացակայությունն է։
ՈՉ մեր գյուղի խանութում կա ապրանք, ոչ էլ հարևան Նոր Ղազանչիում։ Առաջին անհրաժեշտության ապրանքներ որ լինեին, էլի ոչինչ։ Գյուղացին յոլա է տանում․ թեկուզ ալյուրը որ լինի, ժենգյալով հաց կթխի, մի բան կսարքի, կուտի, սոված չի մնա։ Բայց որ ձեթն էլ է խնդիր, ալյուրն էլ, դա է վատը։ Տնամերձ հողատարածքներում ամեն ինչից ցանել ենք, քիչ-քիչ հավաքում ենք բերքը․ արդեն վարունգ, լոբի, կարտոֆիլ ունենք, յոլա ենք գնում,-ասում է Հակոբյանը և շարունակում։-Մենք յոլա ենք գնալու է, երեխաներն են խեղճ»։
Թաղավարդի բնակչուհի Կարինեն նույն մտահոգությունն է հայտնում․ գյուղում քչից-շատիչ ուտելու բան հայթայթում են, իսկ ահա երեխաների խնդիրը շատ ավելի լուրջ է։
Փոքր տղաս մի քանի օրից մեկ տարեկան կլինի։ Էս սեզոնին ամեն օր իրեն միրգ-բանջարեղեն պետք է տայի, բայց չկա, որ տամ։ Ելակ ընդհանրապես չի եղել, բանան, որ ամենօրյա կերակրացանկի մեջ պետք է լինի, չկա, որ տամ, խնձոր չկա․․․ Ընդամենը մի անգամ ծիրան է կերել։ Դա էլ ամուսինս Ստեփանակերտում պատահական հանդիպել էր, առել․․․»,- «Փաստինֆո»-ին պատմում է Կարինեն։
«Այգու ծառերն էլ, դժբախտաբար, այս տարի նորմալ չեն բռնել․ կեռասի ծառի վրա մի քանի կեռաս կար․ դա էլ է տան փոքրին հասել։ Երկու բալիկ էլ ունեմ, որ Արամեից մեծ են, ասել եմ՝ բերեք Արամեին տանք եղածը, դուք այս տարիքում նորմալ սնվել եք․ հիմա ինքը շատ ունի այս մի քանի մրգի կարիքը․․․ Երեխաներն էլ համաձայնվել են»,-ժպտում է Կարինեն։
Մի հարցում Կարինեի բախտը բերել է․ Արամեն կաթնախառնուրդ չի ուտում՝ կրծքով է կերակրվում։ Հավելյալ սնունդն էլ սեփական բանջարանոցից են գոյացնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը