Թեմաներ
Երկուշաբթի 05 / 13 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար 05/13/2024   22:41 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/13/2024   22:27 Ես իրենց հետ գործ չունեմ, բայց եթե գա՝ ազատ լինեմ, կզրուցենք․ Ճարտապետների պալատի նախագահը՝ Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան 05/13/2024   21:59 Մեզ հետ պայմաններով ու պարտադիր խորհուրդներով մի խոսեք, շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   21:53 Բովանդակային դաշտից փորձում են շեղել, սադրանքներին չենք տրվի. Ապիտոնյանը՝ նախկին դիվանագետներին դասալիք որակելու Միրզոյանի հայտարարության մասին (տեսանյութ) 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   21:38 Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել 05/13/2024   21:22 Կոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ Սրբազան 05/13/2024   21:08 Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը 05/13/2024   20:52 Որքան ճնշումները ավելանում են, այնքան մարդկանց թիվը շատանում է․ այսօր բերման է ենթարկվել 171 քաղաքացի 05/13/2024   20:45 «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է 05/13/2024   20:36 Նախկինում հպարտ էինք, որ հայ ենք, հիմա ամաչում ենք, որ ասենք հայ ենք․ լիբանանահայ (տեսանյութ) 05/13/2024   20:26 Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը 05/13/2024   20:17 Եգիպտոսում Բլինքենին նախազգուշացրել են «Ռաֆահ» անցակետի փակման հետեւանքների մասին 05/13/2024   20:02 Բագրատ Սրբազանը աղոթում է Սուրբ Աննա եղեղեցում 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   19:42 Բողոքի ակցիաներ մարզերում եւ Երեւանում. հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ միացում 05/13/2024   19:37 Իսրայելցի դիվանագետները վերադառնում են Թուրքիա 05/13/2024   19:25 Թբիլիսիում սկսվում է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիան 05/13/2024   19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը 05/13/2024   19:10 Եթե մարդիկ բողոքում են , ուրեմն մի բան այնպես չի գնում, մարդիկ բնական ցասում ունեն. ճարտարապետ 05/13/2024   18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ 05/13/2024   18:50 Անթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դին 05/13/2024   18:44 Ես Բագրատ սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել,բայց հիմա սառել են. Ղալումյան 05/13/2024   18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել 05/13/2024   18:31 Ստամբուլում ձերբակալել են տղամարդուն, ով փորձել է երկրից կարիճներ տեղափոխել 05/13/2024   18:30 Փաշինյանը մեկնել է Դանիա 05/13/2024   18:29 Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջին 05/13/2024   18:11 Քաղաքացիները փակել են Բագրատաշենի ճանապարհը 05/13/2024   18:06 Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ 05/13/2024   18:00 Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   17:46 Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները 05/13/2024   17:38 Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից 05/13/2024   16:46 Բարդուղիմեոս առաքյալի մասունքները կհանգրվանեն Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ) 05/13/2024   16:39 ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ 05/13/2024   16:38 Ղազախստանում նախկին նախարարը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ դաժան սպանության համար 05/13/2024   16:27 Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը 05/13/2024   16:14 Ավտոերթի մասնակիցները փակել են Երեւան-Սեւան մայրուղին. ոստիկանները մեծ ուժեր են կենտրոնացրել (տեսանյութ) 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   16:07 Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին 05/13/2024   16:03 Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ հայտնեց 05/13/2024   15:50 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 05/13/2024   15:35 Մեզ մոտ դեռ չի եկել, իհարկե կընդունենք. Կոմպոզիտորների միությունում եւս սպասում են Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   15:24 Սպասվում է գեոմագնիսական փոթորիկ 05/13/2024   15:15 Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց կաշառք ստանալու համար. նախաքննությունն ավարտվել է 05/13/2024   15:10 Հիմա մենք Ալիևների հրահանգներո՞վ պետք է սահմանազատման խնդիր լուծենք՝ ոչ, բավական է, դեմ ենք միակողմանի զիջումներին․ Մելքոնյան
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/12/2024   23:33 Ամոթ է նրանց իշխանություն անվանելը, ինչ իշխանություն. Շիրակի թեմի առաջնորդ

Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը մտքով անգամ չի անցկացրել հարձակվել Հայաստանի և Արցախի վրա՝ իմանալով, որ պատժվելու է. Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի հայտարարություններին 06/21/2023   11:30  |  Մեկնաբանություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի արձագանքը.

«Ծանոթացա Նիկոլ Փաշինյանի` երեկ արտահայտած մտքերին: Գուցե հասկանալով՝ թե ուր է հասցրել Արցախը և Հայաստանը, փորձում է բոլոր հնարավոր և անհնար միջոցներով մեղքը գցել ուրիշների վրա: Չնայած բազմիցս փաստերով անդրադարձել ենք այդ մեղադրանքների կեղծ լինելուն՝ ստիպված ենք ևս մեկ անգամ կրկնել.

1․ Նախագահի ընտրությանը մասնակցելու համար 10 տարի քաղաքացի հանդիսանալու մասին

1998 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չկար որևէ մարդ, ով կունենար առնվազն վերջին տաս տարվա ՀՀ քաղաքացիություն, քանի որ մինչև 1991 թվականը, այսինքն՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը, կար մեկ ընդհանուր՝ ԽՍՀՄ քաղաքացիություն (ՀԽՍՀ կամ խորհրդային այլ հանրապետության առանձին քաղաքացիություն ընդհանրապես գոյություն չուներ): Ավելին, Ռոբերտ Քոչարյանը 1988 թվականից հանդիսանում էր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:

2․ Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու մասին

- 1997 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ֆինլանդիայի համանախագահների զույգի փոխարեն ձևավորվեց ԵԱՀԿ ՄԽ եռյակը, որի կազմի մեջ մտնում էին Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը:

- Եռյակի առաջին կոնսուլտացիաները, առանց հակամարտող կողմերի մասնակցության, տեղի ունեցան նույն թվականի փետրվարի 24-ին Կոպենհագենում և մարտի 19-ին՝ Փարիզում: Դրանցում քննարկվում էր բանակցությունների ֆորմատի փոփոխությունը:

- 1997 թվականի ապրիլի 1-4-ը տեղի ունեցավ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների վերջին տուրը, որտեղ միջնորդների կողմից հայտարարվեց «մաքոքային դիվանագիտության» անցման մասին: Ըստ էության, համանախագահողները հրաժարվեցին կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատից՝ հաշվի առնելով դրա անարդյունավետությունը: Այդ վերջին հանդիպմանը նույնիսկ ավանդական ընթրիքի ժամանակ չհաջողվեց կողմերին նստեցնել ընդհանուր սեղանի շուրջ:

- Այդ ժամանակ, արդեն, ավելի քան մեկուկես տարի ուղիղ բանկցություններ էին վարվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խորհրդականներ Լիպարիտյանի և Գուլուզադեի միջև։
- Նախագահ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1999 թվականի ապրիլի 1-ին՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովում, Բորիս Ելցինի նախաձեռնությամբ։
- Այսպիսով, հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատը կասեցվել է դեռ 1997 թվականի ապրիլից, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ մեկ շաբաթ էր, ինչ ՀՀ վարչապետ էր և երկու տարի հետո նոր տեղի էին ունենալու նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը:
- Եվս մեկ փաստ․ 1998-2018 թվականներին ՄԽ համանախագահները գրեթե բոլոր տարածաշրջան այցերի ժամանակ մեկնել են Արցախ և բանակցել Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության հետ, իսկ 2018-ից հետո՝ ԶՐՈ անգամ:

3. «Ընդհանուր պետության» գաղափարը եղել է ռուսական կողմի առաջարկության հիման վրա մշակված տարբերակ, որն Ադրբեջանին ներկայացվել է Հայաստանից առաջ, և ներկայացնելու իսկ օրը՝ 1998 թվականի նոյեմբերի 9-ին, կտրուկ մերժվել Ադրբեջանի կողմից: Վաֆա Գուլուզադեն նույն նոյեմբերի 9-ի հարցազրույցում հայտարարել է, որ այդ առաջարկներն անընդունելի են Ադրբեջանի համար, քանի որ դրանք վտանգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ նույն տարբերակը միանգամից մերժելու մասին Հեյդար Ալիևը հայտարարել է 2001 թվականի փետրվարի 21-ին՝ Ադրբեջանի խորհրդարանում ունեցած ելույթում՝ բացատրելով, որ չէր կարող ընդունել այն, քանի որ, մեջբերում եմ․ «Ադրբեջանում ասացվածք կա՝ սևից էլ սև: «Ընդհանուր պետության» առաջարկը նախկին բոլոր առաջարկներից էլ վատն էր: Ես հենց դրանց հետ ծանոթացա, միանգամից ասացի, որ չեմ ցանկանում դրանք նույնիսկ քննարկել: Դա Ադրբեջանի տարածքում երկրորդ պետության ստեղծում էր…»․ մեջբերման ավարտ:

Արդեն նոյեմբերի 10-ին Ադրբեջանից համանախագահները ժամանել են Հայաստան և, փաստորեն, մտքեր են փոխանակվել ընդամենը արդեն իսկ մերժված առաջարկի մասին:

4․ ԵԱՀԿ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթի մեջ ԵԱՀԿ տարածաշրջանում ԼՂ հակամարտությունը միակն էր, որի վերաբերյալ չէր շեշտվում տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, և դա մեծ դիվանագիտական հաղթանակ էր: Սա փաստ է, և ընդունված փաստաթղթին կարող են ծանոթանալ բոլորը:

5․ «Մեղրիի փոխանակման» մասին խոսելիս, նա/Նիկոլ Փաշինյանը/ մեջբերում է իր հոգևոր հայրերի, թիմակիցների և չինովնիկների խոսքերը և իր թերթում 2008 թվականի փետրվարին տպած մի հոդված՝ անվանելով դա «միջազգային մամուլի հրապարակում»: Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում. առաջարկի հեղինակը Ալիևն էր, և այն երբեք չի քննարկվել հակամարտության կողմերի հետ եռանախագահների ֆորմատում: Այդ առաջարկությունը մերժվել է հայկական կողմից: Մանրամասները նկարագրված են Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի 380-381 էջերում:

6. Քի Վեսթի 2001 թվականի Փաստաթղթով Արցախը Լաչինի միջանցքի հետ միացվում էր Հայաստանին։ Դրա փոխարեն տրվում էր ճանապարհ, այլ ոչ թե միջանցք: Այս փաստաթղթի մասին մանրամասն և պարզ գրված է «Կյանք և Ազատություն» գրքում և գրվածին ավելացնելու ոչինչ չկա: Ի միջի այլոց, այդ փաստաթուղթը նույնպես հրապարակված է, և ցանկացողները կարող են կարդալ:

7. Մադրիդյան փաստաթղթի մասին խոսել ենք բազմիցս․ միայն կրկնենք, որ այն առաջին բանակցային փաստաթուղթն է, որով միջազգային երաշխիքներով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը: Այդ փաստաթղթի այդ հատվածի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեին հակադրելը բանակցային ամբողջ պատմության ընթացքում չէր անցել նույնիսկ ադրբեջանցիների մտքով: 1991 թվականի հանրաքվեն անց էր կացվել պատերազմի պայմաններում և առանց հեղինակավոր միջազգային կառույցների կողմից մանդատով օժտված դիտորդների: Նոր հանրաքվեն ամրապնդելու էր առաջինի արդյունքները՝ միջազգային կարգավիճակ հաղորդելով դրան:

Վերջում՝ պատմական փաստեր, որոնք անհնար է նենգափոխել.

• Նախագահ Քոչարյանը ղեկավարման ընթացքում Հայրենիքից նույնիսկ մեկ սանտիմետր հող չի զիջել թշնամուն, այլ՝ հակառակը:

• Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը ամենից հանգիստ և խաղաղ ժամանակահատվածն էր ՀՀ պատմության մեջ:

• Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Արցախի Հանրապետությունը արագ տեմպերով զարգանում էր:

• Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը մտքով անգամ չի անցկացրել, որ կարող է հարձակվել Հայաստանի և Արցախի վրա՝ իմանալով, որ պատժվելու է»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:08 21/06/2023  |  ՄեկնաբանությունՀՖՖ-ն իր ֆեյսբուքյան էջից ջնջել է զինանշանի ֆոնին արված լուսանկարը
08:30 21/06/2023  |  ՄամուլԻնչ է ցանկանում հասկացնել Փաշինյանը եվրոպացիներին. «Ժողովուրդ»
08:24 21/06/2023  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը միայն աղքատի ուտելիքն է սիրում փիառել․ «Հրապարակ»
14:11 20/06/2023  |  ԼՐԱՀՈՍ44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստն ընդմիջվեց. Փաշինյանը հարցերին կպատասխանի հունիսի 27-ին
13:17 20/06/2023  |  ՔաղաքականՓաշինյանը շարունակում է մեղադրել նախկիններին. «Ռոբերտ Քոչարյանն Արցախին զրկել է ինքնուրույնությունից» (տեսանյութ)
08:02 20/06/2023  |  ՄամուլՔՊ ժողովին մասնակցել են նաև ոչ կուսակցականներ. մանրամասներ. «Ժողովուրդ»
07:59 20/06/2023  |  ՄամուլՀին-նոր թեզերի գեներացման «միամսյակ». «Փաստ»
07:56 20/06/2023  |  ՄամուլՓաշինյանը փորձում է ինքնամաքրվել. կգա քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»
07:48 20/06/2023  |  ՄամուլԵրկրի խորհրդանշանները ծաղրի ու սարկազմի առարկա չեն. ով ուզում ես՝ եղիր. «Փաստ»
07:39 17/06/2023  |  ՄամուլԻնտենսիվ պատրաստվում էին Փաշինյանի այցին. «Փաստ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]