Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար 05/17/2024   11:19 Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Ոստիկանություն 05/17/2024   11:16 Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը 05/17/2024   11:00 Կիրանցի բնակիչները սպասում են մարզպետի ժամանմանը և չեն բացում միջպետական ճանապարհը 05/17/2024   10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com 05/17/2024   10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ 05/17/2024   10:28 Մուտքը Կիրանց գյուղ փակ է ՀՀ քաղաքացիների համար. Ոստիկանությունը դեպի Կիրանց թողնում է միայն տեղի բնակիչներին 05/17/2024   10:17 Կիրանցեցիները ողջ գիշեր փակ են պահել միջպետական ճանապարհը 05/17/2024   10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/17/2024   08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» 05/17/2024   08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» 05/17/2024   07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:41 Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:39 Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» 05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»

Գայանե Հակոբյանի մանրամասն ցուցմունքով հերքվել է Աշոտ Փաշինյանի հաղորդման հանգամանքները. քննիչը «կորել» ու չի առերեսում նրանց 05/18/2023   16:26  |  ԼՐԱՀՈՍ

Աշոտ Փաշինյանին իբրև առևանգելու գործով ձերբակալված Գայանե Հակոբյանի՝ պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մոր, և Աշոտ Փաշինյանի միջև առերես հարցաքննություն դեռևս չի իրականացվել, թեև պաշտպանները երեկվանից են պահանջում ապահովել Գայանե Հակոբյանի հակընդդեմ հարցման իրավունքը, ինչը փաստացի առ այս պահը չի իրականացվում։ Ավելին, քննիչի հետ անգամ կապ հաստատել չի հաջողվում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Գայանե Հակոբյանի պաշտպաններից։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր՝ Աշոտ Փաշինյանին զոհված զինծառայողների ծնողների կողմից իբրև առևանգելու փորձի մասին՝ նշելով, թե իբրև Աշոտ Փաշինյանին նստեցրել են ավտոմեքենան, ապա ՀԺ-ի կողմից հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն իրեն դուրս նետվում ավտոմեքենայից։ Հատկանշական է, որ ՀԺ հրապարակմամբ նշվում էր մի քանի ծնողի տվյալներ, նշվում կոնկրետ անուն՝ Գարիկ Գալեյան, սակայն հետագայում պարզվեց՝ ավտոմեքենայի ղեկին եղել է միայն Գայանե Հակոբյանը։ Իսկ «Որդիների կանչ» ՀԿ-ի կողմից տարածված տեսանյութից պարզ էր դառնում, որ Աշոտ Փաշինյանը սեփական կամքով է նստել մեքենան։

Ավելի ուշ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ոստիկանության ծառայողների կողմից բերման էին ենթարկվել զոհված զինծառայողի չորս ծնող, այդ թվում՝ տիկին Գայանեն, որն արդեն քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է։ Գայանե Հակոբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, ինչի հետևանքով գիշերը նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ կարճ ժամանակ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան կրկին տեղափոխել են ՁՊՎ։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը տիկին Գայանեի հետ տեսակցելուց հետո «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նրա ինքնազգացողությունը շարունակում է վատ լինել, երեկվանից սնունդ չէր ընդունել, անգամ ԲԿ-ից ՁՊՎ է տեղափոխվել՝ դեռևս բուժումը չավարտած։ Պաշտպանները երեկվանից էին պահանջում տիկին Գայանեին առերես հարցաքննել Աշոտ Փաշինյանի հետ, քանի որ հենց նրա հաղորդման և ցուցմունքի հիման վրա է այժմ ձերբակալված Գայանե Հակոբյանը, սակայն քննիչը երեկ հրաժարվել է հարցաքննել նրանց, իսկ այսօր, ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց պաշտպան Գեորգի Մելիքյանը, առ այս պահը չեն կածողանում կապ հաստատել քննիչի հետ։ Պաշտպանները նաև միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով, որ վարութային ապացուցողական գործողություններ իրականացվեն, պարզվի, թե ինչպես է Աշոտ Փաշինյանի՝ իբրև մեքենայից նետվելու տեսանյութը հայտնվել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» տրամադրության ներքո։ Պաշտպան Գեորգի Մելիքյանը մանրամասներ հայտնեց՝ նշելով, որ Գայանե Հակոբյանն ավտոմեքենայում մենակ էր, ապացույց է ներկայացվել, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը նստում ավտոմեքենան, այդ ընթացքում նա կաշկանդված չէր, որևէ ագրեսիվ վարքագիծ չի ցուցաբերել, առկա չէր նրա կամքին հակառակ ինչ-որ գործողություն իրականացնելու ռիսկեր, ավելին, տիկին Գայանեն մյուս ծնողներին խնդրել է հեռու գնալ, նշել, որ ցանկանում է միայնակ խոսել նրա հետ, երկուսով նստում են ավտոմեքենան, տիկին Գայանեն ասել է, որ ցանկանում է գնալ «Եռաբլուր», երեխաների աչքերին նայելով խոսել նրա հետ, ինչին էլ համաձայնել է Աշոտ Փաշինյանը։


«Այսինքն՝ այն հանգամանքները, որ թույլ չի տվել որևէ մեկին նստել ավտոմեքենան, որ ոչ մի սպառնալիք, բռնություն չկա, զարմանում եմ ինչպես կարելի է այս պայմաններում բնութագրել, թե առևանգման ռիսկեր են եղել»,- նշեց Մելիքյանը, ապա, անդրադառնալով Աշոտ Փաշինյանի կողմից իբրև ավտոմեքենայից դուրս նետվելու տեսանյութին, պաշտպանը տեղեկացրեց, որ ըստ տիկին Գայանեի՝ ինքն էլ է զարմացել, երբ Աշոտ Փաշինյանի հետ խոսելիս վերջինս բացել է դուռը և դուրս եկել։ Ընդ որում՝ մեքենան շատ դանդաղ է ընթացել այդ պահին, Աշոտ Փաշինյանն այդ ընթացքում իրեն ոչ թե նետել է, այլ դուրս է եկել և ընկել ։ Պաշտպանն ընդգծում է՝ ՔԿ տրված հաղորդման հիման վրա մանրամասն ցուցմունք է տրվել, բոլոր դրվագների վերաբերյալ Գայանե Հակոբյանը մանրամասն հերքող տեղեկություններ է հայտնել՝ նաև օբյեկտիվ իրականության մեջ դրանք տեղի ունենալու անհնարինության մասին։ Ըստ պաշտպանի՝ օբյեկտիվ քննությամբ կպարզվի, որ որևէ առևանգում տեղի չի ունեցել։ Գեորգի Մելիքյանը նաև արձանագրեց, որ երեկ դատական նիստ է եղել Վարչական դատարանում և, բոլոր ծնողները, ամեն դատական նիստից հետո մշտապես գնացել են «Եռաբլուր» և այնպես չէ, որ Աշոտ Փաշինյանին տեսել են և որոշել գնալ «Եռաբլուր»։

«Քանի որ տիկին Գայանեի համար եղել է սովորական դատական նիստ և ինքը պետք է գնար Եռաբլուր, ցանկացել է զրուցել նրա հետ և առաջարկել է իր հետ գնալ, խոսել, նա էլ՝ համաձայնել է։ Այնտեղ եղել է երկար ճանապարհ, դանդաղ ընթացք, ճանապարհին վթար է եղել, կանգնել է մեքենան։ Այսինքն՝ այդ ամբողջ ճանապարհին Աշոտ Փաշինյանը որևէ վտանգ չի զգացել իր կյանքին, թե ինչու է նման հաղորդում ներկայացրել՝ Աշոտ Փաշինյանին կլսենք առերեսման ժամանակ»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ Գայանե Հակոբյանի ցուցմունքով օբյեկտիվորեն հերքվել են հաղորդման մեջ առկա հանգամանքները. «Մեկ կին և մեկ տղամարդ, կինը մեքենայի ղեկին է և կաշկանդված՝ մեքենան վարելու ընթացքով, ինչպե՞ս կարող էր առևանգել։ Եթե առևանգելու միտում ունենար, մյուս ծնողները կնստեին մեքենայի հետեւում, որ Աշոտ Փաշինյանն իսկապես չկարողանար փախչեր։ Բացի այդ, մեքենան հնարավորություն ուներ կոճակով փակելու դռները և Աշոտ Փաշինյանը չէր կարողանա բացել և դուրս գալ։ Նման գործողություն չի եղել, նա հանգիստ բացել է դուռը։ Հետագայում ինչ-որ անձանց անբարեխիղճ միջամտությամբ, որ փորձել են առևանգման սցենար գծել, ընդամենը նման նկարագիր են ներկայացրել, ինչը հերքվում է հենց իմ կողմից մատնանշված հանգամանքներով »։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:00 18/05/2023  |  ԼՐԱՀՈՍԶոհված զինվորի մայրը հացադուլ է հայտարարել
14:04 18/05/2023  |  ՄեկնաբանությունՆարեկ Սամսոնյան. Էս պահին մեր զոհված եղբայրների ծնողների կողքին կանգնելը վերքաղաքական նշանակություն ունի
13:58 18/05/2023  |  ՄեկնաբանությունԱնհապաղ ազատ արձակել զոհված երեխայի ծնողին. «Սև Հովազ ՌՀՀԿ
12:53 18/05/2023  |  ՄեկնաբանությունԱշոտիկին բառիս բուն իմաստով расход անելը Նիկոլոսին նոր մեսիականության հիմքեր է ապահովելու. Ալեն Ղևոնդյան
12:41 18/05/2023  |  ԼՐԱՀՈՍԱշոտ Փաշինյանը մեղավոր չի, որ ինքը անհաջող հոր զավակ է, բայց ինքը պետք է հետ վերցնի բողոքը, ամոթ է.Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
12:34 18/05/2023  |  ԼՐԱՀՈՍՏիկին Գայանեի առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր. Փաստաբան
12:24 18/05/2023  |  ՄեկնաբանությունԵս չեմ համակերպվելու իմ ՈՐԴՈՒ չլինելու հետ,չեմ ներելու մարդասպանների կառավարությանը. Աստղ Գալեյան
10:51 18/05/2023  |  ՄեկնաբանությունԱշո՛տ, դու պարտավոր ես հետ վերցնել բողոքդ, պարտավոր ես, որովհետև Նիկոլի տղեն ես. Աշոտյան
08:02 18/05/2023  |  ԼՐԱՀՈՍԶոհված զինծառայողի մորը` տիկին Գայանեին, տեղափոխել են հիվանդանոց
22:06 17/05/2023  |  ԼՐԱՀՈՍՊատահական չի եղել, կանխամտածված Աշոտ Փաշինյանին ուղարկել էին այնտեղ, որտեղ մենք էինք. Աստղիկ Գալեյան (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]