ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շիրակին կրկին միտումնավոր զրկեցին տիտղոսից․ ակումբը հանդես է եկել հայտարարությամբ 05/14/2023 18:05 | Մարզական

Հայաստանի գավաթի եզրափակիչում «Ուրարտուին» 1-2 հաշվով պարտվելուց հետո «Շիրակը» չմասնակցեց պարգևատրման արարողությանը: Նախքան դա՝ խաղի 72-րդ րոպեին, մրցավարը երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացրել էր գյումրեցիների գոլի հեղինակ Մուսա Բակայոկոյին։
Ինչպես նշում է Armsport.am կայքը՝ խաղի վերաբերյալ «Շիրակը» հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլային հանրություն,
Վերադառնալով Առաջին խմբից՝ «Շիրակը» դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ ու կրկին պայքարում էր տիտղոսի համար: Նման կարևորության խաղում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Հավասար ընթացող մրցավեճում՝ խաղի ամենավճռորոշ պահին, ՀՖՖ-ի հետ ջերմ հարաբերություններ ունեցող լատվիացի պատուհասը հորինեց կարմիր քարտ, ինչն իր ազդեցությունը թողեց խաղի հետագա ելքի վրա: Արդյունքում «Շիրակին» կրկին միտումնավոր զրկեցին տիտղոսից, ինչպես միշտ եվրագավաթի ուղեգիր շնորհեցին «Ալաշկերտին», գավաթն էլ նվիրեցին «Ուրարտուին»:
Մինչ այդ անհիմն կերպով ՀՖՖ-ն մերժել էր «Շիրակ» ակումբի դիմումը ու անօրինական կերպով չգրանցեց Դիմիտրիյե Պոբուլիչի տրանսֆերը: Այս մասով բողոքարկել ենք ՖԻՖԱ, սակայն ինչպես հասկանում եք պատասխանը նման դեպքերում ժամանակ է պահանջում: Կարճ ասած՝ ամեն ինչ արվեց մեզ հերթական տիտղոսից կրկին զրկելու համար ու սա տեղի է ունենում որերորդ անգամ անընդմեջ:
Թե ովքեր են սպասարկելու խաղը ՀՖՖ-ն «Շիրակից» գաղտնի էր պահում մինչև խաղի նախօրեն ու դա այն դեպքում, երբ «Ուրարտուին» դա քաջ հայտնի է եղել խաղից շատ առաջ:
Խոսքը այն մրցավարի մասին է, որի անունը ամենավերջին բառերով լայն քննարկվեց ռումինական մամուլում Հայաստան-Ռումինիա (3:2) խաղից հետո (պատճառը` լատվիացու կայացրած որոշումներն էին՝ խաղից դուրս վիճակից գոլ, կարմիր քարտ): Ի դեպ, դրա «պատասխանը» ՀՖՖ-ի չինովնիկները ստացան պատասխան խաղում` ծեծի ենթարկվելով Բուխարեստում ռումինացիների կողմից, որի համար նույնիսկ բողոք չներկայացրեցին:
Խաղի տեսուչն էր տխրահռչակ Սլավա Ղազարյանը, իսկ VAR-մրցավարներն էին տխրահռչակ Զավեն Հովհաննիսյանն ու Սլավայի որդին՝ Մեսրոպը: Վերջիններս մշտապես հայտնվում են այն ժամանակ, երբ պետք է «Շիրակին» զրկել տիտղոսից:
Սիրելի շիրակցիներ, «Շիրակ» ակումբի ողջ անձնակազմն ամեն ինչ արել էր ֆուտբոլի դաշտում արդար պայքար մղելու համար: Տղաներն իրենց առավելագույնը տվեցին դաշտում: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար: Մենք մեզ զգում էինք ինչպես տանը: «Հանրապետականը» հիշեցրեց Գյումրու Քաղաքային ստադիոնը ու թերևս սրանով ամեն ինչ ասված է: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք:
Շարունակելի…»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/09/2023 08:44 Քաղաքապետարանը Մալաթիայի համար 137 հազար դրամանոց 75 նստարան է գնել․«Հրապարակ»
- 12/09/2023 08:40 ՔՊ-ն դեմ ըլլալով՝ կողմ կըլլա․ «Հրապարակ»
- 12/09/2023 08:37 70 հազար դոլար արժողությամբ ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար․ «Հրապարակ»
- 12/09/2023 08:32 Շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Դեֆանս Հաուզինգ»-ը ֆինանսական խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
- 12/09/2023 08:26 Վայոց Ձորը որբացավ․«Հրապարակ»
- 12/09/2023 08:22 Ինչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Գուրգեն Արսենյանի մասով. «Ժողովուրդ»
- 12/09/2023 08:20 Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 12/11/2023 17:39 Չկա խաղաղության պայմանագիր. կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր. Շարմազանով
- 12/11/2023 13:19 Ալիևը կրկին ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին զոհվել է ԼՂ-ում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով. Արտակ Բեգլարյան
- 12/11/2023 13:09 Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
- 12/11/2023 10:53 Այսօրվանից բանկերը, վարկային կազմակերպությունները մինչև 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան․ Անդրեասյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 12/11/2023 18:49 Հայտնել են, որն է 2024-ի տարվա գույնը
- 12/08/2023 22:58 Բալետի ուսուցիչը սեռական հարաբերություն է ունեցել աշակերտուհիների հետ եւ խուսափել բանտից
- 12/08/2023 21:01 Նախկին սիրեկանը քողազերծել է Իսպանիայի թագուհուն և հրապարակել նրա՝ գիշերազգեստով լուսանկարը
- 12/08/2023 18:50 Լեոնիդ Ագուտինը հոսպիտալացվել է
Հետաքրքիր է իմանալ
- 12/11/2023 18:09 Ինչպես դուրս գալ «ֆրենդզոնայից» կամ «ուղղակի ընկերոջ» կարգավիճակից, երբ սիրում եք աղջկան. մի քանի խորհուրդ տղաներին մասնագետից
- 10/29/2023 21:29 Հրեա գիտնական. ադրբեջանցիները թրքացված հրեաներ են (Տեսանյութ)
- 10/18/2023 17:22 Ինչով են տարբերվում աֆրիկացի տեղաբնիկների ու արևմուտքի ժողովուրդների երազները. ուսումնասիրություն
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)