ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր ՀՀ-ում չկա այնպիսի մարմին, որ կարողանար օբյեկտիվ քններ Արգիշտի Քյարամյանի կողմից խոշտանգումը. Արտակ Գալստյանին ՔԿ-ում խոշտանգելու մասին պաշտպանի հաղորդումը մակագրվել է հենց ՔԿ-ին 05/13/2023 21:32 | ԼՐԱՀՈՍ
«Վանոյի Արտակին»՝ Արտակ Գալստյանին խոշտանգելու դեպքով ԱԱԾ-ում քրեական վարույթ չի նախաձեռնվել, իսկ պաշտպանի ներկայացրած հաղորդումը քննության առարկա կդարձվի ՔԿ-ում, այսինքն, հենց այն կառույցում, որտեղ էլ իրականացվել է խոշտանգումը։
«Այսինքն, ոնց որ՝ մեկի վրա հաղորդում տաս, հենց այդ մեկն էլ կքննի քո գործը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ Արտակ Գալստյանի կողմից ներկայացված հաղորդումն ուղարկվել էր ԱԱԾ, իսկ իրենը՝ ՔԿ, թեև այդ հաղորդումը ևս պետք է ուղարկվեր ԱԱԾ: Առնվազն անհասկանալի է այդ ամենը, միևնույն ժամանակ, սպասելի էր, որ այսօր ՀՀ-ում չկա այնպիսի մարմին, որ կարողանար օբյեկտիվ քններ Արգիշտի Քյարամյանի կատարած խոշտանգումը։ Բացի այդ, պաշտպանը մեկ նրբություն ևս արձանագրեց՝ կապված ԱԱԾ-ի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու ԱԱԾ որոշման հետ.« 2024թ.-ից ԱԱԾ քննչական դեպարտամենտն այլևս չի լինելու, դա ևս մտնելու է Արգիշտի Քյարամյանի ՍՊԸ-ի մեջ , հետևաբար, կանխատեսելի էր: Ո՞ր մի քննիչն իր ղեկավարի դեմ վարույթ կքննի։ Դա նորմալ բան չէ»։
Ինչ վերաբերում է Արտակ Գալստյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, պաշտպանը նշեց, որ տեղյակ է մեկ գործողության մասին. «Որ մեկ պաշտպանից հրաժարվելու և մյուս պաշտպանին ներգրավելու պատրվակով Արտակ Գալստյանին տեղափոխել են ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն և այդտեղ «ոչ վարույթային» խոսակցություն ունեցել»։ Թե ինչ խոսակցություն է եղել, պաշտպանը մանրամասներ չհայտնեց: Ըստ նրա` մեկ քննչական գործողություն եղել է, որը, ըստ պաշտպանի, բավարար էր պնդելու համար, որ Արտակ Գալստյանի հետապնդումն ավելի շատ իրավաբանության նկատմամբ ծաղր էր, կարող էր որևէ ԶԼՄ-ում տպագրվեր՝ որպես հումոր։
Անդրադառնալով Արտակ Գալստյանի նկատմամբ ՔԿՀ-ում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներին՝ պաշտպանը նշեց, որ դրանք այն մակարդակով են իրականացվում, որ, եթե այդ ՕՀՄ-ները հանձնարարվեր իր թոռներին՝ ավելի բարձր մակարդակով կկատարվեին։ Արտակ Գալստյանի տեսակցությունները ևս սահմանափակված են, միևնույն ժամանակ, պաշտպանը նշում է, որ հարազատներին տեսակցելու անհրաժեշտությունն էլ իրականում չկա, քանի որ որևէ մեկը չի ցանկանում, որ իրականացվող ՕՀՄ-ների պայմաններում հարազատներին տեսակցեն։
«Առանց այն էլ մտել են մարդու անձնական կյանք։ Այսինքն՝ ընտանիքի անդամներին են բերման ենթարկել, սթրեսի մեջ պահել, նախքան ամուսնությունը, ամուսնությունից հետո առկա գույքերի վրա արգելանք դրել, առգրավել ապրուստի միջոցներն առ այն, որ չկարողանան իրենց հարցերը լուծել։ Այստեղ այնքան առերևույթ այնքան նենգ, մանրահոգի, սպային ոչ վայել, «խուժանական» հետապնդում է՝ թե՛ որակական, թե՛ մասնագիտական առումով, թե՛ արժանապատվության առումով։ Գիտեք, նույնիսկ վրեժ լուծելուց մարդն իրեն հարիր բարձունքում է գտնվում։ Այստեղ գործ ունենք այն իրավիճակի հետ, որ իրականացվող քայլերը ոչ միայն սպային, բարձրաստիճան պաշտոնյային, այլև՝ արժանի տղամարդուն հարիր չէ։ Ես իրեն միայն այդ պատճառով էլ պաշտպանում եմ, որովհետև իր նկատմամբ իրականացվողը տղամարդուն վայել չէ, ցածրություն է։ Այսինքն՝ Արտակ Գալստյանից հարցնում են մի բան, որի հասցեատերը ինքը չէ, մեղադրում են մի բանում, հետապնդում՝ այլ բանի համար, պահանջում են մեկ այլ բան»,- նշեց նա՝ հավելելով, որ պաշտոնատար անձանց կողմից նենգ խոսակցություններ են վարվում, քրեական հետապնդումը խայտառակ իրավիճակի մեջ դրեց հետապնդումն իրականացնողներին, այլ ազդեցություն ունեցավ, հասավ՝ ճիշտ հակառակ էֆեկտի։
Նշենք, որ Արտակ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրված է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին։ Բողոքը քննվում է գրավոր ընթացակարգով, կողմը դեռևս տեղեկացված չէ որոշման մասին, սակայն հույսեր, դատավորի անձով պայմանավորված, ունեն։
Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանը՝ «Վանոյի Արտակը», ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է 2023թ. ապրիլի 17-ին՝ առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով։ Քրեական գործի տվյալներով՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը և նույն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը միմյանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Տիգրան Արզաքանցյանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու վերաբերյալ։ 2022թ. մարտի 23-ին Ա. Գալստյանը հեռախոսակապ է հաստատել Տիգրան Արզաքանցյանի հետ և պահանջել 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար տրամադրել իրենց՝ հակառակ դեպքում նրա և նրա կնոջ վերաբերյալ Վ. Ղուկասյանի կողմից վարվող «Հանրային ձայն» հաղորդաշարի ընթացքում կհրապարակվեն նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, բարի համբավն արատավորող տեղեկություններ։ Տ.Ա.-ն չի կատարել նրանց պահանջը, որի հետևանքով Վ.Ղ.-ն իր youtube.com տեսանյութերի հրապարակման կայքում բացված էջով 2022թ. հոկտեմբերից մինչև 2023թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում մի քանի անգամ հրապարակել է նման տեղեկություններ։ Քրեական վարույթով պարզվել է նաև Վարդան Ղուկասյանի կողմից քաղաքացիներից սպառնալիքով գումար շորթելու այլ դեպքեր ևս՝ շուրջ 46 դրվագ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/07/2024 08:59 Զինվորականների գույքի օրինականությունն ուսումնասիրվում էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/07/2024 16:47 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
- 09/07/2024 08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ»
- 09/07/2024 08:50 Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:46 Պաշտոնի հերթական չարաշահումն ու հերթական կոռուպցիոն գործարքը. ի՞նչ կապ ունի Կարեն Գիլոյանը. «Ժողովուրդ»
- 09/07/2024 08:44 ՔՊ-ում խմորումներ են․ «Հրապարակ»
- 09/07/2024 08:41 Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
- 08/28/2024 17:49 «Միջանցքի» հարցում չպետք է շահագրգռված լինի հենց ՌԴ-ն. դա այն գինը չէ, որ արժե վճարել ռուս-ուկրաինական պատերազմում թուրք-ադրբեջանական իբր զսպվածության, բայց իրականում՝ պահանջատիրության դիմաց
- 07/23/2024 20:11 Պատահական չէ՝ երբ մեր իշխանությունները փորձում են ինչ-որ շեղում կատարել դեպի ռուսական հարթակ՝ Արևմուտքից հանկարծ հիշեցնում են կոկաինի պատմությունը. Ձյունիկ Աղաջանյան
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու է հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
Մեկնաբանություն
- 09/07/2024 11:47 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև
- 09/07/2024 11:22 Քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Երիցյան
- 09/07/2024 11:03 Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը. Վարուժան Գեղամյան
- 09/06/2024 11:03 Խնդիրը ո՛չ սրանց, ո՛չ էլ մեծամասնության մեջ է, խնդիրը մեր՝ փոքրամասնության մեջ է. Դավիթ Անանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/07/2024 18:25 Փրկարարները քաղաքացուն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
- 09/07/2024 18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած
- 09/07/2024 12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 09/07/2024 10:07 Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/06/2024 23:52 Հոգեբանը բացատրել է կրկնվող երազների ֆենոմենը
- 09/06/2024 22:44 Տղամարդը տարիներ շարունակ թմրանյութեր է ներարկել կնոջը և թույլ տվել տասնյակ անծանոթների բռնաբարել նրան
- 09/06/2024 18:46 Տղամարդը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել ռեզյումեում կեղծ տվյալների համար
- 09/06/2024 18:18 Հեղեղումների ժամանակ կոկորդիլոսները գրավել են հնդկական քաղաքի փողոցները
Հետաքրքիր է իմանալ
- 09/04/2024 18:54 Արևային բծերի թիվը հասել է վերջին 23 տարվա առավելագույնին
- 09/04/2024 18:27 Գործարարը սովորել է օրական ընդամենը կես ժամ քնելով՝ սթափ միտք ունենալ ու աշխատել արդյունավետորեն
- 08/31/2024 18:14 Հայտնի են սեպտեմբերին հնարավոր մագնիսական փոթորիկների օրերը. հնարավոր են խափանումներ անգամ նավիգացիայի համակարգում
- 08/29/2024 13:37 Արեգակի վրա սրտաձև բիծ են նկատել