Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   13:08 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին 05/17/2024   12:49 Առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան և ձյան տեսքով. ևս 2-3 աստիճանով կցրտի 05/17/2024   12:49 Սա 2-3 տան խնդի՞ր է, թե՝ պետության․ իշխանությունները փորձում են ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով․ Տավուշի թեմի առաջնորդ 05/17/2024   12:25 Սուտ եք խոսում. Պապոյանին հունից հանեց հարցը, թե ինչու է իր կինը հավաքի մասնակիցներին «անասուն» անվանել 05/17/2024   12:20 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը 05/17/2024   12:17 Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան 05/17/2024   12:15 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան 05/17/2024   12:11 Լուկաշենկոյի օդանավը վայրէջք է կատարել Ֆիզուլիում 05/17/2024   12:09 Սահմանազատման գործընթացի հիմքը 1976 թ քարտեզներն, ըստ այդմ՝ ինչ պատկանում է Հայաստանին՝ անցնելու է Հայաստանին. ԱԽ քարտուղար 05/17/2024   12:06 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցի դպրոցում հանդիպում է բնակիչների հետ 05/17/2024   12:04 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   11:43 Հաջիևը բանակցություններ է վարում ԱՄՆ-ում. խոսել են հայ-ադրբեջանական հարաբերություններից 05/17/2024   11:37 Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է 05/17/2024   11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար 05/17/2024   11:19 Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Ոստիկանություն 05/17/2024   11:16 Ժնեւում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի եւ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը 05/17/2024   11:00 Կիրանցի բնակիչները սպասում են մարզպետի ժամանմանը և չեն բացում միջպետական ճանապարհը 05/17/2024   10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com 05/17/2024   10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ 05/17/2024   10:28 Մուտքը Կիրանց գյուղ փակ է ՀՀ քաղաքացիների համար. Ոստիկանությունը դեպի Կիրանց թողնում է միայն տեղի բնակիչներին 05/17/2024   10:17 Կիրանցեցիները ողջ գիշեր փակ են պահել միջպետական ճանապարհը 05/17/2024   10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/17/2024   08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» 05/17/2024   08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» 05/17/2024   07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:41 Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:39 Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» 05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/15/2024   16:45 Ոստիկանները զինված են հատուկ միջոցներով, այդ թվում՝ արցունքաբեր գազով

Ադրբեջանը փորձում է օր առաջ լուծել իր անվտանգ ու ինքնաբավ ապագայի խնդիրը. Վանեցյան 04/10/2023   14:44  |  ԼՐԱՀՈՍ

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է իրանական հեղինակավող «Շարղ» օրաթերթի հարցերին։ Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ՝ «Շարղ»-ի նախաբանով հանդերձ։

Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքն անպայման պետք է կյանքի կոչվի

Սրացումները շարունակվում են Հարավային Կովկասում և Հայաստանի՝ Իրանին հարակից միջազգային սահմանների մոտակայքում։ Բաքվի կառավարության արկածախնդրությունը և լարվածություն առաջացնող գործողությունները՝ Իրանին սահմանակից հատվածները բռնազավթելու համար, հասել են վտանգավոր փուլի։ Ռուսաստանի ներգրավվածությունն ուկրաինական ճգնաժամում նույնպես պատճառ է դարձել, որ Մոսկվան ավելի քիչ միջամտի կովկասյան զարգացումներին, քան անցյալում էր։

Եթե Թուրքիան զբաղված չլիներ այդ երկրի զգալի հատվածում երկրաշարժի հետևանքներով, փորձագետների կարծիքով, ավելի մեծ մոտիվացիա կունենար աջակցելու Բաքվի կառավարության քաղաքականությանը։ Նման իրավիճակում Հարավային Կովկասում առկա լարվածությունից շահում է միայն Իսրայելի վարչակարգը։ Չնայած տարածաշրջանում միջազգային սահմանները փոխելու ցանկացած գործողության դեմ նախազգուշացմանը, վերջին շաբաթներին Իրանը համբերատարություն է ցուցաբերել Ալիևի կառավարության լարվածություն առաջացնող գործողությունների՝ հատկապես մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ վիրավորանքների և մի քանի իրանցի դիվանագետների հետ ուղարկելու առումով։

Նկատի ունենալով կովկասյան զարգացումների կարևորությունը՝ հարցազրույց ենք վարել Հայաստանի «Հայրենիք» կուսակցության նախագահ, այս երկրի ճանաչված քաղաքական գործիչներից Արթուր Վանեցյանի հետ, որը կարող եք կարդալ ստորև։

- Պարոն Վանեցյան, Հայաստանից ստացվող նորությունները բավական մտահոգիչ են։ Շատ փորձագետներ ահազանգում են, որ տարածաշրջանում կրկին պատերազմ է հասունանում։ Դրան զուգահեռ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ նոր էսկալացիա չի լինելու և որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր են ստորագրելու։ Կարո՞ղ եք ներկայացնել տեղի ունեցող զարգացումների Ձեր գնահատականը։ Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։

Իրավիճակը մեր տարածաշրջանում իսկապես չափազանց լարված է։ Ադրբեջանը և Թուրքիան, օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհը զբաղված է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներով, ինչպես նաև ոգևորված 2020թ. 44-օրյա պատերազմում ունեցած ռազմական հաջողություններով, համարում են, որ հիմա թյուրքական պետությունները միմյանց կապելու իրենց վաղեմի երազանքը կյանքի կոչելու լավ հնարավորություն ունեն։ Անկարան և Բաքուն բավական արդյունավետ դերաբաշխում են իրականացրել՝ Ալիևի վարչակազմը դիմում է ռազմական սադրանքների, որոշակի խնդիրներ լուծում, իսկ հետո Թուրքիան սկսում է արդարացնել ու պաշտպանել Ադրբեջանը Ռուսաստանի, Իրանի և ողջ աշխարհի առջև։ Ցավոք, թուրք-ադրբեջանական այս մարտավարությունը դեռևս աշխատում է և նրանք շարունակում են օր օրի ավելի ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում։

Համաթյուրքական շահերից զատ Բաքվի կառավարությունը, իհարկե, հանդես է գալիս սեփական օրակարգերն առաջ տանելու նախաձեռնություններով։ Դրանք, առաջին հերթին, ենթադրում են Արցախի և Սյունիքի հայաթափում ու անեքսիա։ Ադրբեջանի իշխանությունները լավ են հասկանում, որ միայն այդ դեպքում իրենց պետությունը կարող է արդյունավետ և կենսունակ լինել։ Եվ քանի դեռ Հայաստանը թուլացած է ու, ըստ էության, գտնվում արտաքին՝ այդ թվում թուրքական շահերի մեծ ազդեցության ներքո, Ադրբեջանը փորձում է օր առաջ լուծել իր անվտանգ ու ինքնաբավ ապագայի խնդիրը։ Այս ճանապարհին բոլոր տեսակ հակազդեցությունները Բաքվի իշխանությունները հաղթահարում են սպառնալիքների ու ուժի գործադրման միջոցով։ Բանը հասել է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները չեն զգաստանում անգամ Իրանից հնչող զգուշացումներից։

Ինչ վերաբերվում է էսկալացիա չլինելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Փաշինյանի հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ ես նման կանխատեսումների հիմքեր չեմ տեսնում։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիրն էլ ոչ այլ ինչ է, քան Հայաստանին պարտադրվող հերթական կապիտուլյացիա։ Ես լիահույս եմ, որ կգան ժամանակներ, երբ Հայաստանն իսկապես ի վիճակի կլինի խաղաղության դարաշրջան թևակոխել, բայց դա կլինի արժանապատիվ ու ուժերի հավասարակշռության վրա հիմնված խաղաղություն։

- Իրանի իշխանությունները մշտապես հանդես են եկել տարածաշրջանում առկա խնդիրները բանակցություններով լուծելու օգտին։ Բացի այդ, պաշտոնական Թեհրանը կարևորում է Հարավային Կովկասի երկրների սահմանների անձեռնմխելիությունը։ Կարո՞ղ է արդյոք իրանական կողմի այս դիրքորոշումը հիմք հանդիսանալ հայ-ադրբեջանական հակամարտությունը հաղթահարելու համար։

Իմ խորին համոզմամբ նման հայտարարություններով իրանական կողմը փորձում է ապահովագրել Հայաստանի սուվերեն տարածքը թուրքական ներխուժումից։ Մենք գնահատում ենք եղբայրական Իրանի այս ձգտումը։ Հայաստանի համար դա իսկապես չափազանց կարևոր է։ Խնդիրը սակայն նրանում է, որ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի մենք գործ ունենք ոչ միայն ագրեսիվ, այլև օտարների ազդեցությամբ գործող երկրների հետ։ Ավելին ասեմ՝ Բաքվի և Անկարայի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Իրանի և Ռուսաստանի դեմ։ Սա ավելի գլոբալ հակամարտություն է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Դա է պատճառը, որ բացի վերոնշյալ հայտարարություններից ու կոչերից, Իրանի Իսլամական Հանրապետությունը նաև շարունակ զորավարժություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին հարող տարածքներում, ուժ ցուցադրում։

Մեծ իմաստով, Հայաստանն ու Իրանը այսօր գտնվում են միևնույն սպառնալիքների առջև։ Այդ մարտահրավերներին մեր երկու երկրները կարող են արդյունավետ արձագանքել միայն այն դեպքում, եթե անվտանգային հարցերում ավելի սերտ համամգործակցություն լինի։ Վստահ եմ, եթե Հայաստանն ու Իրանը ժամանակին ավելի մեծ ուշադրություն դարձնեին անվտանգության ոլորտում համագործակցությանը և փոխհարաբերությունների ավելի վստահելի մթնոլորտ ստեղծեին, ապա այսօր մեր տարածաշրջանում նման վիճակ չէր ստեղծվի։

Իհարկե, չափազանց կարևոր է նաև համագործակցությունը Հայաստանի դաշնակից Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքը պարտադիր պետք է կայանա։ Միայն այդ պարագայում մեր ընդհանուր հակառակորդները կհասկանան, որ Հարավային Կովկասը հուսալիորեն պաշտպանված է և որ այստեղ իրենք անելիք չունեն։

- Պարոն Վանեցյան, ի՞նչ հեռանկար եք տեսնում հայ-իրանական հարաբերությունների համար։ Համագործակցության ի՞նչ նոր ծրագրեր կարող են իրականացնել Հայաստանն ու Իրանը։

Ես այն համոզմունքին եմ, որ Հայաստանն ու Իրանը համագործակցության անսպառ հնարավորություններ ունեն։ Հազարամյակներ շարունակ մեր երկու ժողովուրդներն ապրել են կողք կողքի, հարևանություն և եղբայրություն արել միմյանց հետ։ Այս ավանդույթները պետք է շարունակել։

Ինչպես արդեն ասացի, Հայաստանն ու Իրանը կանգնած են ընդհանուր մարտահրավերների առջև։ Վստահ եմ՝ մեր երկրների համագործակցությունը պետք է ուղղված լինի առաջին հերթին այդ մարտահրավերների հաղթահարմանն ու բարեկեցիկ և անվտանգ ապագայի ստեղծմանը։ Այսպես, հայտնի է, որ 2020թ. Ադրբեջանը դիմել էր տարբեր ահաբեկչական կազմակերպությունների օգնությանը և օգտագործել նրանց ուժերն Արցախի դեմ պատերազմում։ Ահաբեկչությունը սպառնալիք է ողջ աշխարհի, այդ թվում Իրանի, իսկ հիմա արդեն նաև Հայաստանի համար։ Կարծում եմ՝ հակաահաբեկչական պայքարը կարող է համագործակցության կարևոր ուղղություն լինել մեր երկրների համար։ Պետք է զարկ տալ նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը։ Որպես դրա լավ սկիզբ կարելի է դիտարկել փոխադարձ կրթական ծրագրերի իրականացումն ու համատեղ զորավարժությունները։

Համագործակցության լավ ուղղություն է նաև հայ-իրանական սահմանում ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու ակտիվացումը։ ՀՀ Սյունիքի մարզը մեր տարածաշրջանի կարևորագույն տնտեսական և կոմունիկացիոն հանգույցներից մեկի վերածվելու մեծ պոտենցիալ ունի։ Իմ խորին համոզամբ, Սյունիքում իրանական ներդրումները, համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոչ միայն հեռանկարային ուղղություն է, այլև լուծում է չափազանց կարևոր աշխարհաքաղաքական և անվտանգային խնդիրներ։ Վստահ եմ՝ Սյունիքում հայ-իրանական համագործակցության ակտիվացումը զսպող լուրջ գործոն կլինի բոլոր նրանց համար, ովքեր տարածաշրջանում առաջնորդվում են ոչ թե խաղաղության, այլ արկածախնդրության և նույնիսկ՝ նվաճողականության սկզբունքներով։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:15 10/04/2023  |  ԼՐԱՀՈՍԹեհրան-Երևան-Մոսկվա եռակողմ ձևաչափը նշանակալի գործոն կլինի Հարավային Կովկասը թշնամական նկրտումներից պաշտպանելու առումով. Արթուր Վանեցյանի հարցազրույցը՝ իրանական «Շարղ»-ին
22:02 25/03/2023  |  ՄեկնաբանությունԱդրբեջանը արցախահայությանը դրել է տոտալ շրջափակման մեջ, սթափվել է պետք. Վանեցյան
21:14 17/03/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության վերաբերյալ պայմանագիր կարող է կնքվել միայն Արցախի կարգավիճակը ներառելով. Վանեցյան (տեսանյութ)
20:33 17/03/2023  |  ԼՐԱՀՈՍՕրվա իշխանությունը փորձելու է պատեհ պահն օգտագործել և արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվելու ևս մեկ փորձ կատարել. Վանեցյան (տեսանյութ)
10:20 16/03/2023  |  ՄամուլԿարողացե՞լ է Նիկոլ Փաշինյանը կազմակերպել «չորրորդ շարասուներին». «Հրապարակ»
18:24 13/03/2023  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիան երեք տարի առաջ է եղել, ինչի որոշվեց հիմա բացահայտել, այն էլ` կիսատ-պռատ. Արթուր Վանեցյան
11:01 08/03/2023  |  ԼՐԱՀՈՍՁեր առաքելությունը և դերն անգնահատելի են. Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը
17:40 06/03/2023  |  Քաղաքական«Պատիվ ունեմ» դաշինքում մենք տարաձայնություններ չենք ունեցել. Արթուր Վանեցյան
11:50 06/03/2023  |  ՔաղաքականԺողովրդի հետ ճիշտ չենք կարողացել հաղորդակցվել. Վանեցյանը՝ ընդդիմության սխալների մասին
11:06 06/03/2023  |  ՔաղաքականԱյս պահին որոշում չունեմ, բայց չեմ բացառում, որ այդ որոշումը կկայացվի. Վանեցյանը՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]