Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   21:21 ԱՄՆ-ում տղամարդը ծառայության ընթացքում փորձել է գնդակահարել հոգևորականին 05/06/2024   21:09 Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը 05/06/2024   20:59 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   20:13 Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն. հայտարարություն 05/06/2024   20:09 ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի զրույցից հետո կարող է որոշակի հստակեցում լինել. Արմեն Բադալյան 05/06/2024   19:59 Չափագրողները հասել են Կիրանցի դաշտ 05/06/2024   19:38 Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը 05/06/2024   19:32 Բաքվի հետ «պինգ-պոնգ» դիվանագիտությամբ հարցեր ենք կարգավորել. Արարատ Միրզոյան 05/06/2024   19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են 05/06/2024   19:16 Իմ երեխան, ձեր երեխան իր հայրենիքում օրորոցը անվտանգ դնելու տեղ ունենա. նշանաբանով եզդիական համայնքը միանում է շարժմանը 05/06/2024   19:06 Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ 05/06/2024   18:49 Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին հանդիպում կունենան 05/06/2024   18:38 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միացել են երթին 05/06/2024   18:32 Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ 05/06/2024   18:25 Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/06/2024   18:12 Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով 05/06/2024   18:05 Մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   17:44 Երթի ամենափոքրիկ մասնակիցը 05/06/2024   17:38 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ 05/06/2024   17:31 Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   17:08 Մարդն առավոտը գա գործի, երեկոյան գնա տուն՝ 10 մատը տեղը, քիթ, ձեռք, ոտք ջարդած չլինի. Ստեփանյան (տեսանյութ) 05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ 05/06/2024   15:51 Ի՞նչ հարց ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. մենք հարցը տվել ենք, պատասխանը ծեծով ենք ստացել. Բագրատ սրբազան 05/06/2024   15:50 Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 05/06/2024   15:43 Լեզուն, որ ասում է՝ Արցախն Ադրբեջան է, պետք է կտրես․ Տեր Հովհաննես 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   15:11 Իրավապաշտպանները նախապես կազմակերպում են քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները․ հայտարարություն 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:46 Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Պետդումայի գրության պատասխանն ուղարկվել է 05/06/2024   14:45 Ականի պայթյունի 2-րդ դեպքն է գրանցվել, քանի որ պրոֆեսիոնալ ականազերծող չկա՝ շատերը դիմումը գրում, դուրս են գալիս, որ էդ խարանը իրենց վրա չլինի. Դանիելյան 05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ) 05/06/2024   14:34 Ջոնի Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Բոննում ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումից 05/06/2024   14:29 «ՔՊ» բարձրաստիճան անդամներն արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան 05/06/2024   14:18 Երկօրյա քննարկում՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը 05/06/2024   14:00 Հայաստանի և Հունգարիայի միջև ստորագրվել է համաձայնագիր և համագործակցության ծրագիր 05/06/2024   13:54 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել․ հայտարարություն 05/06/2024   13:46 Թշնամությամբ, ատելությամբ կերակրված ժողովուրդ ենք, տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ փոխանակել․ Բագրատ Սրբազան 05/06/2024   13:34 Սա ասում եմ նրանց, ովքեր փող են ստանում հայրենիք կրծելու համար՝ ցավում եմ իրենց համար. շատերին անունով գիտեմ, ժամանակը գա, կասեմ. Բագրատ սրբազան 05/06/2024   13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան

Փաշինյանը Բունդեսթագում Միխայել Ռոթիին է ներկայացրել տարածաշրջանում իրավիճակը 03/03/2023   20:40  |  ԼՐԱՀՈՍ

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետն այսօր հյուրընկալվել է Բունդեսթագում և հանդիպում ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Միխայել Ռոթի գլխավորությամբ:

Վերջինս ողջունել է վարչապետին և նշել, որ այցը լավ հնաարվորություն է` քննարկելու ինչպես հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Շատ ուրախ եմ այստեղ լինելու և ձեզ տեսնելու համար, որովհետև կարծում եմ` շատ հարցեր կան, որոնք կցանկանայինք քննարկել այսօր։ Հուսով եմ, որ այսօր կունենանք բաց և կառուցողական քննարկում։

Դուք ընդգծեցիք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում առկա է նոր գործոն, և այդ գործոնը ԵՄ-ի մշտադիտարկող առաքելությունն է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Ես առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել ԵՄ-ին` այս որոշումն ընդունելու համար։ Այդ որոշումը եղել է Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքը, երբ կարճաժամկետ առաքելությունը ժամանեց: Դրանից հետո մենք դիմեցինք երկարաժամկետ առաքելության համար և շնորհակալ ենք ԵՄ-ին այդ որոշումը կայացնելու համար։

Ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է լարված մնալ, առաջին հերթին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման պատճառով։ Դժբախտաբար, չնայած Արդարադատության Միջազգային Դատարանի կայացրած որոշմանը, Ադրբեջանը դեռևս չի բացել Լաչինի միջանցքը։ Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ԱՄԴ-ի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի։ Կարծում եմ` սա մի իրավիճակ է, որը պետք է միջազգային մակարդակում քննարկվի, որովհետև անընդունելի է առանց արձագանքի թողնել Արդարադատության Միջազգային Դատարանի որոշումը, մասնավորապես, երբ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և հարկավոր է միջազգային արձագանք։

Իմիջիայլոց, ի՞նչն է այս համատեքստում շատ կարևոր․ արդեն ավելի քան 80 օր է, որ Լաչինի միջանցքը փակ է, և այս ընթացքում Ադրբեջանը պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ, բաց է: Արդարադատության Միջազգային Դատարանի որոշումը շատ կարևոր է այս հարցին պարզաբանում տալու համար, քանի որ դատարանը նշեց, որ Լաչինի միջանցքը փակ է և պետք է բացվի։

Իմ այցի ընթացքում ես լսեցի որոշ կարծիքներ, որոնք աջակցում են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային մշտադիտարկող կամ փաստահավաք առաքելություն ուղարկելու գաղափարին՝ դիտարկելու հումանիտար իրավիճակը և տեսնելու` ինչ է կատարվում այնտեղ, քանի որ դա մի ճգնաժամ է, որը կարող է հանգեցնել անշրջելի հետևանքների, այն կարող է վերածվել հումանիտար աղետի։ Կարծում եմ` մենք միասին պետք է աշխատենք` թույլ չտալու, որպեսզի իրավիճակը վերահսկողությունից դուրս գա։
Բայց ամենակարևոր հարցն այն է, թե ինչու է Ադրբեջանը դա անում։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելն է, և հայերին Լեռնային Ղարաբաղից հեռացնելը։ Կարծում եմ` Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունն ապացուցում է դա, որովհետև Ալիևն ասաց, որ Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, ովքեր Ղարաբաղը լքելու ցանկություն ունեն, ինչը, կարծում եմ, ավտոմատ կերպով նշանակում է, որ Լաչինի միջանցքը փակ է այն հայերի համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում և ովքեր ուզում են ապրել այնտեղ։ Սա է Ադրբեջանի գործողությունների անկյունային պատճառը։

Մտահոգություններ կան, որ սա ընդամենը Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկիզբն է, գուցե նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, որովհետև Ադրբեջանը շարունակում է արտահայտել ագրեսիվ մտքեր, ագրեսիվ հռետորաբանություն: Գիտեք, որ անցած սեպտեմբերին Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ ագրեսիա նախաձեռնեց՝ օկուպացնելով Հայաստանի սուվերեն տարածքներ: Բայց, մյուս կողմից, մենք Պրահայում հասանք համաձայնության, ըստ որի` Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա Աթայի 1991թ. հայտարարության վրա, ինչը նշանակում է, որ խորհրդային պետությունների վարչական սահմանները վերածվում են պետական սահմանի։ Ալմա Աթայի հայտարարությունը Խորհրդային միության փլուզման և Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին էր։ Նախկին խորհրդային 13 պետություն համաձայնություն տվեցին նրան, որ վարչական սահմանները դառնում են պետական սահման։

Ի դեպ, մենք Պրահայում նաև համաձայնության հասանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի գործընթացը հիմնված կլինի Ալմա Աթայի նույն համաձայնության վրա։ Անակնկալը նրանում էր, որ դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ դելիմիտացիան պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Գիտեք, շատ դժվար է բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Գուցե Ադրբեջանի նախագահի նոր նախաձեռնությունը կարող է հստակեցնե՞լ այս իրավիճակը, որովհետև վերջերս մենք ականատես եղանք այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնության ներկայացմանը, և այդ նախաձեռնության ամբողջ միտքը նրանում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը պատկանում է Ադրբեջանին, և Հայաստանի մայրաքաղաքն ադրբեջանական քաղաք է, և այլն։

Մեր գնահատականն այն է, որ այս ամենը` Լաչինի միջանցքի արգելափակումը, այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նախաձեռնությունը, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի նախապատրաստում է։

Ի դեպ, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ շատ կարևոր իրավիճակի վրա։ Երեկ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում մենք քննարկում ունեցանք, և այնտեղ մեր գործընկերներից ոմանք օգտագործում էին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բառը: Ես խնդրեցի մեր գործընկերներին լինել ուշադիր, որովհետև երբեմն նույն բառը կարող է տարբեր իմաստներ ունենալ տարբեր տարածաշրջաններում և տարբեր քաղաքական ու աշխարհքաղաքական հանգամանքներում։ Սովորաբար Եվրոպայում, ասելով միջանցք, մարդիկ հասկանում են երթուղիներ, որոնք տրամադրում են տրանսպորտային ծառայություններ ավելի լավ որակով և այլն։ Բայց մեր իրավիճակն այն է, որ մենք ունենք իրավաբանորեն համաձայնեցված կետ միջանցքի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի մեր եռակողմ հայտարարության մեջ, որով վերջ տրվեց Լեռնային Ղարաբաղում պատերազմին։

Այսպիսով, այդտեղ մենք ունենք միայն մեկ կետ միջանցքի մասով, և դա Լաչինի միջանցքն է, որն այս պահին արգելափակված է։ Լաչինի միջանցքը սահմանվել էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապ հաստատելու համար։ Լաչինի միջանցքն ուղղակի ճանապարհ չէ, այն անվտանգային գոտի է 5 կմ լայնությամբ, և ըստ հայտարարության համապատասխան կետի` Լաչինի միջանցքը պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից և պետք լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

Նույն հայտարարությունում մենք ունենք 9-րդ կետը, որը մեր տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական երթուղիների բացման մասին է։ Եվ այո, այնտեղ կա կետ, ըստ որի` Հայաստանը պետք է կապ ապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, բայց չկա որևէ կետ, որ այդ երթուղիները պետք լինեն Հայաստանի վերահսկողությունից դուրս։ Այդ երթուղին պետք է գործի մեր տարածաշրջանի ճանապարհների, երկաթգծի բացման համատեքստում։ Պետք է նշեմ, որ Հայաստանը պատրաստ է նույնիսկ այսօր բացել բոլոր հաղորդակցությունները։ Բայց ամեն անգամ, երբ մենք փորձում ենք դա անել, Ադրբեջանն ասում է, որ այս երթուղիները չպետք է լինեն Հայաստանի վերահսկողության և օրենսդրության ներքո, որը բացարձակապես անընդունելի է մեզ համար: Վերջերս Ադրբեջանի նախագահը հանրայնորեն ընդունեց, որ եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ մի կետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, և հենց նա էր, որ այդպիսի հասկացություն է ներմուծել տարածաշրջանային կապերի համատեքստ։

Խնդիրը նրանում է, թե ինչպես կարելի է միակողմանիորեն որևէ բան ներմուծել եռակողմ հայտարարության մեջ։ Սա բացարձակ աբսուրդ է։ Այսպես, ես կցանկանայի, որպեսզի այդ բառակապակցությունը չկիրառվի, քանի որ դա կնշանակի աջակցություն Ադրբեջանի տարածքային նկրտումներին Հայաստանի դեմ։ Բայց, մյուս կողմից, ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մենք պատրաստ ենք բացել։ Ավելին, արդեն ավելի քան վեց ամիս է, որ կառավարության որոշման նախագիծ ունենք Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա երեք անցակետ բացելու մասին, բայց ամեն անգամ, երբ փորձում ենք ընդունել այդ որոշումը, ադրբեջանական կողմը մեծ աղմուկ է բարձրացնում` ասելով, թե ինչու են նրանք ուզում անցակետ բացել մեր սահմանների մոտ առանց մեզ հետ համաձայնեցնելու։

Սա է ընդհանուր իրավիճակը, բայց կարծում եմ, մենք պետք է կենտրոնանանք խաղաղության օրակարգի վրա։ Ինչպես գիտեք, մեր կառավարությունը ստանձնել է պատասխանատվություն խաղաղության օրակարգի համար, ես անձամբ նվիրված եմ խաղաղության օրակարգին և ժողովրդավարությանը, որովհետև վստահ եմ, որ ժողովրդավարությունն ու խաղաղությունը միասին են, և քանի որ ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, մենք հետաքրքրված ենք խաղաղությամբ, որպեսզի կարողանանք մեր երկրում ապահովել ժողովրդավարության, տնտեսության և ազատության շարունակական զարգացումը։ Սա իրավիճակի ընդհանուր գնահատականն էր: Սիրով կպատասխանեմ ձեր հարցերին»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:36 03/03/2023  |  ԼՐԱՀՈՍՄհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ քաղհասարակության անդամներին
16:22 03/03/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, տիկին Հակոբյանը` ԳԴՀ նախագահի տիկնոջ հետ
14:33 03/03/2023  |  ՔաղաքականՄենք ունենք Թուրքիայի հետ առաջ շարժվելու մի քանի փոքր, բայց հուսադրող նշաններ. Նիկոլ Փաշինյան
14:15 03/03/2023  |  ՔաղաքականԱդրբեջանը մինչ այժմ չի կատարել Միջազգային դատարանի որոշումը. Փաշինյան
14:05 03/03/2023Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից. Փաշինյան
14:00 03/03/2023  |  ՔաղաքականԱնհնար է անտեսել գերի ընկած կամ արդեն մահացած հայ խոշտանգումների բազմաթիվ դեպքերը. Փաշինյանի ելույթը Բեռլինում
13:55 03/03/2023  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Հունաստան
13:50 03/03/2023  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամների հետ
13:45 03/03/2023  |  ԼՐԱՀՈՍ2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Հայաստանի արտաքին անվտանգային համակարգը չգործեց. Փաշինյան
11:31 03/03/2023  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]