ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ սցենարներով է հնարավոր հասնել իշխանափոխության. «Փաստ» 02/28/2023 07:30 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է․ Հատկապես աղետալի պատերազմից հետո մեր հասարակության զգալի մասը վստահ էր, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան: Սակայն առ այսօր նրանք շարունակում են պայքարել: Տարբեր անհատներ ու քաղաքական ուժեր, գործիչներ տարբեր պատկերացումներ ունեն, թե ինչ տարբերակով է հնարավոր հասնել իշխանափոխության, և արդյոք Փաշինյանը դեռ երկար կկարողանա պահել իր իշխանությունը։ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը կարծում է, որ կա երկու սցենար, որոնք կարող են խանգարել նրան երկար մնալ իշխանության ղեկին։ Առաջին սցենարը, ըստ «Փաստի» զրուցակցի, նոր ինստիտուցիոնալ հասարակական-քաղաքական հարթակի ձևավորումն է, որը կհամախմբի նոր մտածելակերպով, ազգային, բարոյական ու հոգևոր արժեքներով օժտված, բավարար խելացի և անսասան ոգի ունեցող մարդկանց՝ ստանձնելու պետության կառավարման պատասխանատվությունը։
«Այս պահին սա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ամենապահանջված օրակարգն է և մեր ժողովրդի գլխավոր ուղերձներից մեկը։ Սա չի նշանակում, որ այն առողջ, անաչառ ուժերը, որոնք փոքրամասնություն են կազմում, բայց դեռ փորձում են պայքարել մեր պետության համար, չեն կարողանա միանալ նոր հարթակին»,-ասում է նա և հավելում, որ երկրորդ սցենարը հեղափոխությունն է՝ այս անգամ կոշտ և անկանխատեսելի։ «Բացի այդ, մենք չգիտենք, թե ինչ ուժեր կկարողանան այդ էներգիան ուղղորդել, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն արևմտամետ շարժումներ, քանի որ նրանք ունեն հեղափոխական տեխնոլոգիաների մեծ փորձ և ժամանակին կարողացել են գրեթե «սանձահարել» նմանատիպ իրավիճակ Հայաստանում»,-մեզ հետ զրույցում նշեց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ երկրորդ ճանապարհի կողմնակից չէ և վստահ է, որ «Շարպյան» (գունավոր) հեղափոխությունները միայն խարխլում են պետության հիմքերը և տանում տարածքային կորուստների։
Վարդանյանի համոզմամբ, իր նշած հասարակական-քաղաքական հարթակի առաջին պլանում պետք է լինեն այն քաղաքական ու հասարակական գործիչները, որոնք ունեն հստակ պետական մտածողություն, և այդ մտածողությունն ուղղված է մեր պետության անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը, նրանք, ովքեր կարող են որոշել «խաղի կանոնները», հուսալի գործընկեր լինել ռազմավարական դաշնակիցների համար և «հասկանալի խաղացող»՝ քաղաքակիրթ աշխարհի համար: «Պետք է լինեն այն լիդերները, ովքեր յուրաքանչյուրն իր ոլորտում ապացուցեցին, որ հաջողակ են, սկզբունքային և չեն վախենում որոշումներ, այդ թվում՝ «ցավոտ» որոշումներ կայացնելուց։ Սա Հայաստանին այս ծանր վիճակից դուրս բերելու միակ ճանապարհն է»,-ասաց մեր զրուցակիցը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 28․02․ 23 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/11/2024 08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»
- 05/11/2024 08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
- 05/11/2024 17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել
- 05/11/2024 15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/12/2024 21:04 Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ
- 05/12/2024 20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա
- 05/12/2024 17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում
- 05/12/2024 15:46 Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը