Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   23:49 Սա մի ընթացք է, որի երկարաժամկետ դրական արդյունքները մենք դեռ տեսնելու ենք. Քրիստինե Վարդանյան 05/06/2024   23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ 05/06/2024   23:18 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/06/2024   22:57 Էրդողանը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ 05/06/2024   22:38 Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան 05/06/2024   22:22 Սի Ցզինպինը Ֆրանսիային կոչ է արել օգնել դիմակայել նոր սառը պատերազմին 05/06/2024   22:01 Քաղաքացին Բագրատ Սրբազանին նվիրեց 44-օրյա պատերազմի բեկորներից պատրաստված նուռը 05/06/2024   21:40 AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին 05/06/2024   21:21 ԱՄՆ-ում տղամարդը ծառայության ընթացքում փորձել է գնդակահարել հոգևորականին 05/06/2024   21:09 Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը 05/06/2024   20:59 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   20:13 Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն. հայտարարություն 05/06/2024   20:09 ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի զրույցից հետո կարող է որոշակի հստակեցում լինել. Արմեն Բադալյան 05/06/2024   19:59 Չափագրողները հասել են Կիրանցի դաշտ 05/06/2024   19:38 Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը 05/06/2024   19:32 Բաքվի հետ «պինգ-պոնգ» դիվանագիտությամբ հարցեր ենք կարգավորել. Արարատ Միրզոյան 05/06/2024   19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են 05/06/2024   19:16 Իմ երեխան, ձեր երեխան իր հայրենիքում օրորոցը անվտանգ դնելու տեղ ունենա. նշանաբանով եզդիական համայնքը միանում է շարժմանը 05/06/2024   19:06 Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ 05/06/2024   18:49 Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին հանդիպում կունենան 05/06/2024   18:38 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միացել են երթին 05/06/2024   18:32 Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ 05/06/2024   18:25 Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/06/2024   18:12 Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով 05/06/2024   18:05 Մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   17:44 Երթի ամենափոքրիկ մասնակիցը 05/06/2024   17:38 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ 05/06/2024   17:31 Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   17:08 Մարդն առավոտը գա գործի, երեկոյան գնա տուն՝ 10 մատը տեղը, քիթ, ձեռք, ոտք ջարդած չլինի. Ստեփանյան (տեսանյութ) 05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ 05/06/2024   15:51 Ի՞նչ հարց ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. մենք հարցը տվել ենք, պատասխանը ծեծով ենք ստացել. Բագրատ սրբազան 05/06/2024   15:50 Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 05/06/2024   15:43 Լեզուն, որ ասում է՝ Արցախն Ադրբեջան է, պետք է կտրես․ Տեր Հովհաննես 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   15:11 Իրավապաշտպանները նախապես կազմակերպում են քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները․ հայտարարություն 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:46 Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Պետդումայի գրության պատասխանն ուղարկվել է 05/06/2024   14:45 Ականի պայթյունի 2-րդ դեպքն է գրանցվել, քանի որ պրոֆեսիոնալ ականազերծող չկա՝ շատերը դիմումը գրում, դուրս են գալիս, որ էդ խարանը իրենց վրա չլինի. Դանիելյան 05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ)
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ)

Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է. տրվեց ԵԽ-ի՝ ՀՀ-ի համար իրականացվող գործողությունների նոր ծրագրի մեկնարկը 02/16/2023   16:59  |  ԼՐԱՀՈՍ

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: 

Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությունը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵԽ ԳՔ տեղակալ Բյորն Բերգեն: Իր խոսքում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է. 

«Գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Բերգե,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հարգելի պարոն նախագահ,

Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների հարգարժան բարձրաստիճան պաշտոնյաներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ արտաքին գործերի նախարարությունում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Գործողությունների նոր ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ Գործողությունների  ծրագրերի մեկնարկն արդեն լավ ավանդույթ է դարձել։ Ուրախ եմ հյուրընկալել պարոն Բյորն Բերգեին, ում հետ նախքան այս միջոցառումն արդյունավետ քննարկում ենք ունեցել և անդրադարձել մեր համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։

Տիկնայք և պարոնայք,

Այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի համար նոր Գործողությունների ծրագրով նախանշված՝ առաջիկա չորս տարիների հիմնական առաջնահերթությունները։ Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, իրավահավասարության և ներառականության հետագա խրախուսումը կլինեն այսօրվա քննարկման առանցքում: Պետական իշխանության տարբեր թևերի և ազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությունն ու ակտիվ մասնակցությունն այսօրվա միջոցառմանը վկայում են Գործողությունների ծրագրի կարևորությունն ու դրանում նրանց ակտիվ ներգրավվածությունը:

Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է Հայաստանի  Հանրապետության կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը։

Գործողությունների նախորդ ծրագրերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի դրական արձագանքը խոստումնալից է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող՝ այս  Գործողությունների ծրագրի իրականացման համար ավելի բարձր նշաձող սահմանելու առումով: Այս առնչությամբ, ես վերահաստատում եմ Հայաստանի իշխանությունների անվերապահ հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և արժեքներին, որոնք ամրագրված են նաև կառավարության Գործողությունների ծրագրում։

Կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունն անկյունաքարային են բարեփոխումների համար, միաժամանակ, շատ կարևոր է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ կայուն հաջողության և շոշափելի արդյունքներ ունենալու համար։ Այս առնչությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին ու գործընկերներին, որոնք միավորում են իրենց ջանքերը՝ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին աջակցելու համար։

Մենք բարձր ենք գնահատում մեր ավանդական գործընկերների՝  Եվրոպական միության, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի, ինչպես նաև՝ Ավստրիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Լիխտենշտեյնի, Ռումինիայի, միջազգային կազմակերպությունների  կամավոր ներդրումները, որոնք լրացնում են Եվրոպայի խորհրդի ինստիտուցիոնալ կարողությունները և փորձը:

Գոհունակությամբ արձանագրում ենք, որ Գործողությունների նախորդ ծրագրերի իրականացման դրական փորձը մեր գործընկերների մոտ ձևավորել է այն համոզմունքը, որ այս ծրագրերի հիմնական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ծրագրեր՝ ուղղված այնպիսի առաջնահերթ ոլորտներին, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքները, մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումները, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարման խթանումը:

Կցանկանայի նաև հատուկ ընդգծել Հայաստանի Հանրապետության իշխանությունների և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության բարձր մակարդակը, Գործողությունների ծրագիրը կառավարության կարիքներին և առաջնահերթություններին համապատասխանեցնելու հարցում ճկունության ցուցաբերումը:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Ավելի քան երկու ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չպարզաբանված: 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ձեռնարկված ագրեսիայի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ  բարձր։

Եվ ահա, չնայած Հայաստանի և նրա ժողորդավարության դեմ ուղղված այս քայլերին և առկա սուր մարտահրավերներին, մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար՝ շարունակում ենք ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է:

Շնորհակալ եմ բոլորիդ մեկնարկի այս միջոցառմանը մեզ միանալու համար»։

Բացման արարողությանը հաջորդել է գործողությունների ծրագրի ներկայացումը, ինչպես նաև պանելային քննարկում ազգային շահառուների հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի նախորդ գործողությունների ծրագրերի հիմնական ձեռքբերումներին և նախանշվել են առաջընթացի ուղիները: Քննարկմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը,  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և գործադիր իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:14 16/02/2023  |  ԼՐԱՀՈՍՈրոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման ուղղությամբ երկխոսության գործընթացը․ Արարատ Միրզոյան
20:47 15/02/2023  |  ՔաղաքականՎտանգները շատ են. Միրզոյանի այցին հավանաբար կհաջորդի դեսպանատներ բացելու գործընթաց. Դանիելյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
19:07 15/02/2023  |  ԼՐԱՀՈՍԹուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք
17:54 15/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն Ադըյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ
16:46 15/02/2023  |  ՄեկնաբանությունԱրարատ Միրզոյանը ժամանել է Թուրքիայի Ադըյաման քաղաք․ նախարարն այնտեղ կհանդիպի հայ փրկարարներին
13:19 15/02/2023  |  ԼՐԱՀՈՍՊայմանավորվել եք արագացնել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը. Չավուշօղլու
12:45 15/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱնկարայում մեկնարկել է Միրզոյան-Չավուշօղլու առանձնացրույցը
11:58 15/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը ժամանեց Անկարա
20:48 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍՓետրվարի 15-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
13:30 14/02/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]