Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին 12/29/2022   16:57  |  ԼՐԱՀՈՍ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ Արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, և հաջողություններ մաղթել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ Արդարադատության նախարար նշանակվելու առիթով:

 

«Խորհրդանշական է փոփոխությունն այն առումով, որ վերջին շրջանում մենք դատաիրավական համակարգում ռազմավարական ծրագրերի իրականացման գործում եզրափակիչ փուլ ենք մտել: Առաջիկայում նաև ձևավորվելու է Ներքին գործերի նախարարությունը, մինչ այդ արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն է ձևավորվել և դատական համակարգում, իրավական համակարգում օրենսդրական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Կարծես թե բոլոր նախադրյալները ստեղծվել են, որպեսզի դատաիրավական, դատական համակարգի ինստիտուցիոնալ ուժեղացման, կայացման, անկախ դատական համակարգ ունենալու մեր տեսլականի ծրագրավորման, պլանավորման փուլից արդեն անցնենք իրագործման փուլ: Եվ այս առումով, իհարկե, Արդարադատության նախարարությունը կառավարության լիազոր մարմինն է, որ այդ բոլոր գործընթացները պիտի իրականացնի:

 

Ընդամենը նախորդ շաբաթ մենք Արդարադատության նախարարության 2022թ. տարեկան հաշվետվությունը լսեցինք և տեսանք, որ հստակ նաև պատկերացում ունենք մեր  առաջիկա անելիքների մասով: Հույս ունեմ, որ կստացվի նաև Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի կառուցողական համագործակցությունը, որը կարծում եմ՝ շատ կարևոր գործոն է այս ողջ գործընթացում:

Այստեղ երկու հանգամանքի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել. նախ պարոն Անդրեասյանը նախարարի կարգավիճակում, այնուամենայնիվ, մասնակցել է այդ ռազմավարությունների պլանավորմանը և շատ կոնկրետ ներդրում ունի, մյուս կողմից էլ՝ այդ ռազմավարությունները Բարձրագույն դատական  խորհրդի և դատական համակարգի հետ քննարկվում են: Այնպես չէ, որ կառավարությունում կղզիացած քննարկումներ են տեղի ունենում: Նկատի ունեմ, կարծես, կոնսենսուսի նման ինչ-որ մի բան ունենք, թե մենք ինչ պետք է անենք, ինչ բնույթի փոփոխություններ պետք է իրականացնենք: Եվ հետևաբար, կարծում եմ, հիմա բոլոր նախադրյալները կան այդ ամենն իրականացնելու համար: Ուզում եմ հաջողություն մաղթել մեզ և Ձեզ՝ պարոն Մինասյան, Ձեզ՝ պարոն Անդրեասյան, այս գործը կյանքի կոչելու համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք շատ հրատապ գոյաբանական օրակարգեր ունենք, բայց ո՞րն է այդ օրակարգերը սպասարկելու, այդ մարտահրավերները դիմակայելու ձևը, դա պետական ինստիտուտների կայացման գործից ոչ մի վայրկյան չշեղվելն է:

Սա շատ կարևոր է, որովհետև, ընդհանրապես, պետությունը պետք է ինստիտուցիոնալ խորություն ունենա, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայել բոլոր հնարավոր մարտահրավերներին: Ես մեր, այդ թվում՝ անվտանգային մարտահրավերների ամենախորքային պատճառը համարում եմ, և դա իմ համոզմունքն է, նաև այս անցած իրադարձությունները վերլուծելով, մեր ինստիտուցիոնալ կայացվածության ցածր մակարդակը բոլոր օղակներում»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս գործը պետք է հետևողական իրականացվի, որքան էլ այն դժվար ու ծանր լինի. «Այս քննադատությունն էլ կա, թե ինչո՞վ եք զբաղվում՝ դատավորների աշխատավա՞րձ եք բարձրացնում և այլն: Այո՛, հենց դատավորների աշխատավարձ ենք բարձրացնում, որովհետև մենք դատավորներինն էլ, զինվորականներինն էլ, ոստիկաններինն էլ, ուսուցիչներինն էլ, թոշակառուների թոշակներն էլ բարձրացնում ենք, որովհետև ինստիտուցիոնալ կայացումը շատ կարևոր է:

Այսինքն, պետք է օրգանիզմ լինի, օրգանիզմն առողջ լինի, առողջ մկանային համակարգ, առողջ արյունատար և ուղեղային համակարգ ունենա, որ կարողանա հասկանալ ինչ է կատարվում իր շուրջը և դիմակայել: Այս առումով, դատական իշխանության կայացվածությունը կարևոր է: Մենք 13-14 տոկոս տնտեսական աճ կապահովենք և մեր մարտահրավերն է՝ ապահովել այդ տնտեսական դինամիկան:

Եվ դատական համակարգի արդյունավետ գործունեությունը կարևոր է նաև ներդրումների գրավչության առումով, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց իրավունքները պատշաճ կպահպանվեն, ներդրումային ռիսկերը կկառավարվեն: Առաջիկայում պետք է ստեղծենք արբիտրաժ, որը չափազանց կարևոր իրադարձություն է և նորամուծություն: Արբիտրաժային գործերում պիտի կողմերի համաձայնության հնարավորություն ստեղծվի, իրենց հետագա հարաբերությունները կարգավորվեն ոչ Հայաստանի Հանրապետության օրենսդրության օրենսդրությամբ, այլ, օրինակ՝ միջազգայնորեն ընդունված այլ իրավունքներով և այսպես շարունակ: Շատ մեծ անելիք կա առաջիկայում և այդ անելիքի գործում, այդ անելիքի մեջ, իհարկե, Արդարադատության նախարարության դերը շատ կարևոր է և առանցքային:

Կրկին հաջողություն եմ մաղթում և շնորհավորում»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած աջակցության և պատասխանատու գործում վստահելու համար: «Նաև ուզում եմ հատուկ ընդգծել, որովհետև շատ է շահարկվում, թե Բարձրագույն դատական խորհրդի անդամը կամ նախագահը գնացել է գործադիրից, արդյոք օրինականության կամ ճնշումների հետ կապված կարող է խնդիրներ լինել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեզ, պարոն վարչապետ, հատկապես նրա համար, որ որպես նախարար պաշտոնավարելու ընթացքում գեթ մեկ անգամ չի եղել, որ օրինականությունից մեկ տառի շեղվելու, ոչ արդարացի որևէ հանձնարարական լինի, կամ մի խնդիր, էլ ուր մնաց, եթե անկախ մարմնում ենք աշխատում: Հատկապես դրա համար եմ Ձեզ շնորհակալ, նաև Ձեր աջակցության համար, որ տրամադրվել է իմ պաշտոնավարման ընթացքում»,-ասել է Կարեն Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել նաև նախարարության աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ թիմը կշարունակի Գրիգոր Մինասյանի ղեկավարությամբ կատարել բոլոր խնդիրներն ու ծրագրերը:

Իր հերթին, Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և հավաստիացրել, որ թե կառավարության ծրագրով նախանշված բոլոր միջոցառումները, թե Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումների հիման վրա կազմված գործողությունները ԱՆ թիմը զորու կլինի իրականացնել ու ավարտին հասցնել: «Նաև խոսեցիք կոնսենսուսի մասին՝ արդյոք գործադիր իշխանությունը դատավորների հետ քննարկում է բարեփոխումները, որոնք իրականացվում են: Պետք է նշեմ, որ, այո, նախկինում էլ նման քննարկումներ լինում էին, բայց պարոն Անդրեասյանի նախաձեռնության շնորհիվ հնարավորություն ստեղծվեց օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների համատեղ քննարկումների արդյունքում դուրս բերել օրվա խնդիրները, որոնք դատավորներն ունեն, թե՛ օրենսդրական, թե՛ կենցաղային մակարդակում: Մեկ ամսվա ընթացքում արդեն մեծ ցուցանիշներ և լավարկումներ ունենք այդ ոլորտում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Անդրեասյանին, քանի որ ինձ համար, որպես նոր նշանակված նախարար, հնարավորություն է ստեղծել օգտվել այն հսկայական աշխատանքից, որ ինքն է իրականացրել: Դեկտեմբերի 23-ի հաշվետվությունն այն պտուղներն էր, որ մենք քաղեցինք պարոն Անդրեասյանի կատարած մեծ աշխատանքից», - ասել է նորանշանակ նախարարը:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուզում եմ ասվածի հետ կապված երկու դիտարկում անել: Նախ դատական համակարգի հետ կապված. տեսեք, մենք ձևականություն չենք անում, որ ասում ենք՝ ուզում ենք անկախ դատական համակարգ: Հասկանո՞ւմ եք, իսկապես ձևականություն չենք անում, որովհետև եթե դա անելու կարիք ունենայինք՝ ուղղակի ոչ մի բան չէինք ասի, ոչ այդ թեմայով կխոսեինք, ոչ կանհանգստանայինք, ոչ կցնցվեինք, ոչ կգոռայինք, ոչ կշրջափակեինք, ոչ մի բան չէինք անի, ուղղակի կթողնեինք ամեն ինչ ինչպես կար՝ հեռախոսները կար, հեռախոսի համարները կար: Մենք իսկապես ուզում ենք, որ երկրում անկախ դատական համակարգ լինի: Մեր խնդիրն ուրիշ բանի մեջ է, որ դատական համակարգը, երբ մենք ասում ենք անկախ պիտի լինի՝ անկախ լինի ի բնե, ի սկզբանե:

Երկրորդը, դատական համակարգը, դատական իշխանությունն անկախ իշխանություն է, բայց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում կա կարգավորում՝ բոլոր իշխանությունները բխում են ժողովրդից: Չի կարող Հայաստանի Հանրապետությունում լինել իշխանություն, որը չի բխում ժողովրդից: Դա չի նշանակում, որ անկախ չէ, բայց դա նշանակում է՝ ո՞ւմ մանդատով է աշխատում այդ իշխանությունը, որևէ իշխանություն: Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը ժողովուրդն է: Չի կարող ուրիշ աղբյուր լինել՝ սնելու իշխանությունը: Այս է մեր տրամաբանությունը, և մենք ուզում ենք իրոք անկախ դատական համակարգ լինի, որը սինխրոն պետք է աշխատի պետության ռազմավարական նպատակների հետ: Պետության այն ռազմավարական նպատակների հետ, որոնք ձևավորվել են ժողովրդական կամքով:

Ասվածի մեջ ոչ մի ապօրինի բան չկա, ասվածի մեջ ոչ մի իրավունք ոտնահարող բան չկա և ես կարող եմ հաստատել, այն, ինչ-որ մենք մեր ռազմավարությունների մեջ գրել ենք՝ մեր անկեղծ ցանկություններն են: Մենք ամեն օր հետևողականորեն գնում ենք դրանց հետևից: Իհարկե, լինում են խնդիրներ, ձախողումներ, մի տեղ չի ստացվում, մի տեղ ուղիղ հակառակն է ստացվում, բայց դա չի փոխում հարցի բուն էությունը:

Հաջորդը՝ նախարարության հետ կապված: Ես նաև ուզում եմ հաստատել, որ այո, հաշվետվության արդյունքներով տեսել եմ որակյալ աշխատանք և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար: Պարոն Անդրեասյանը չգիտեմ կխոստանա, թե չէ, բայց ես չեմ խոստանա, որ ձեր հրաշալի թիմից այլ տեղեր, այլ նշանակումներ չենք անի: Մասնավորապես, քննարկումներ եղել են, ես հույս ունեմ, որ տիկին Արփինե Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ով ներգրավված է եղել Ոստիկանության բարեփոխումներում, Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում: Շատ կարևորում եմ նոր ձևավորվող նախարարությունում ռազմավարությունները մշակող և իրականացնող թևը, որը տիկին Սարգսյանը, հույս ունեմ, կղեկավարի:

Շնորհակալություն եմ հայտնում և մաղթում հաջողություններ»:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:42 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԿրեմլից արձագանքել են Փաշինյանին
14:10 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍՆոր մահակ. Փաշինյանի մեկնաբանությամբ քրեական պատասխանատվության պետքէ ենթարկվեն նաեւ «ինքնիշխանությունը նսեմացնող կոչերի» համար (տեսանյութ)
13:50 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները դեմ արտահայտվեցին իշխանությունների տարանջատման ու փոխզսպման սահմանադրական առաջարկությանը
13:17 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀուսով ենք, որ նաև Սահմանադրական դատարանը կորոշի ՄՔԴ Կանոնադրության՝ Սահմանադրության համապատասխանության հարցը. Փաշինյան
12:35 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված քայլերն ու կոչերը կքրեականացվեն. նման գործողությունների համար սահմանվելու է պատիժ մինչև 10-15 տարի ժամկետով
12:25 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԿապ չունի հանցագործություն կատարողի քաղաքացիությունը.Ադրբեջանի քրեական պատասխանատվության հարցը կարող է բարձրացվել(տեսանյութ)
11:43 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում Լեռնային Ղարաբաղում.Նիկոլ Փաշինյան
11:33 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԼաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ՌԴ խաղաղապահ զորախումբը և ՌԴ-ն. Նիկոլ Փաշինյան
11:09 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍԼՂ-ում խանութների ցուցափեղկերը դատարկվել են. հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում. որոշել եմ ձևավորել աշխատանքային խումբ՝ փոխվարչապետի գլխավորությամբ. Փաշինյան
09:04 29/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական, եթե մեզնից յուրաքանչյուրը չզլանա վերցնել, կրել, տանել իր բաժին հերոսությունը. Վարչապետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]