Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Պետք են նոր ծրագրեր, նոր գաղափարներ, մենք մեծ պոտենցիալով ազգ ենք.«Հրապարակ» 12/21/2022   11:46  |  Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը հարցազրույց է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։

- Պրն Ծառուկյան, 2022 թվականը մոտենում է ավարտին. կարո՞ղ ենք ամփոփել տարվա հիմնական ձեռքբերումները եւ խնդիրները Հայաստանի համար։

- Ես չեմ ցանկանա հիմա ինչ-որ բան ամփոփել։ Դա սովորաբար անում են հանդարտ, խաղաղ պայմաններում, երկարաժամկետ պլանավորված կյանքի պայմաններում։ Ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչը եւ ինչպես կարելի է ամփոփել, երբ պետության առաջ կանգնած է լինել-չլինելու խնդիրը, երբ ընդամենը վերջերս՝ սեպտեմբերին, Ջերմուկի մատույցներում պատերազմ էր, երբ շրջափակման մեջ է Արցախը, երբ քեզ անընդհատ սպառնում են նոր պատերազմով։ Նման պայմաններում խոսել, թե այս կամ այն ոլորտում առաջընթաց կա, աճ կա, գուցե կարելի է, բայց ես դա չեմ անի։ Քանի դեռ երկրում կա սուր անվտանգային խնդիր, քանի դեռ կա պատերազմի եւ կորուստների վտանգ, պետության բոլոր ռեսուրսները եւ ժողովրդի միտքը պետք է ուղղված լինեն այդ վտանգները չեզոքացնելուն։ Օրացույցով տարին կփոխվի, թե չէ, խնդիրները դրանից չեն վերանում։ Ինձ համար գալիք տոներն առիթ են՝ մի քանի օր մտերիմ շրջապատում հարազատների, ընկերների հետ շփվելու, բայց տոնական սեղանի շուրջ, ինչպես մեր հարյուր հազարավոր հայրենակիցների տներում, խոսակցության թեման լինելու են մեր երկիրը, մեր հայրենիքի վիճակը։

- Այնուհանդերձ, ինչպե՞ս կբնութագրեք մեր պետության այսօրվա վիճակը։

- Շատ գործ կա անելու։ Աննկարագրելի ծավալի։ Բոլոր ոլորտներում, բոլոր մակարդակներում։ Օր ու գիշեր աշխատելու պահանջ կա։ Գրագետ ու համառ գործի կարիք կա։ Հենց սկսեցինք աշխատել, դուռը դուռ է բացելու։ Այս հարցն իմ հանրային կյանքի ընթացքում ինձ բազմաթիվ անգամ են տվել, ու ես միշտ տվել եմ նույն պատասխանը։ Բացի աշխատելուց, գրագետ ու համառ աշխատելուց, ես հաջողության ուրիշ բանաձեւ չգիտեմ։ Գուցե ուրիշները գիտեն, ես՝ ոչ։ Բայց ես գիտեմ, որ եթե ճիշտ ձեւակերպում ես խնդիրները, հստակ դնում ես նպատակները, համառ ես աշխատում, ունենում ես լավ, գրագետ թիմեր, ապա հաջողությունն անպայման լինելու է, արդյունք անպայման լինելու է։ Դա վերաբերում է թե´ մասնավոր բիզնեսին, թե´ սոցիալական խնդիրներին, թե´ համապետական հարցերին։

- Տարիներ առաջ Դուք ասել էիք, որ Ձեզ դասական քաղաքական գործիչ չեք համարում, հիմա նույն կարծիքի՞ն եք, գուցե դա՞ է պատճառը, որ Ձեր տեսակետները հաճախ տարբերվում են քաղաքական գործիչների տեսակետներից։

- Ոչ միայն չի փոխվել, այլեւ ամրապնդվել է։ Ես չեմ կարող օրերով, տարիներով խոսել՝ ուղղակի խոսելու համար։ Ես չեմ կարող խոսել բաներից, որոնցից չեմ հասկանում, չեմ կարող խոստանալ բաներ՝ իմանալով, որ չեմ կարողանալու անել։ Իմ օրը սկսվում է բանվորների, գյուղացիների հետ աշխատանքային բարեւով, ամբողջ օրը աշխատանքային տարբեր բարդության խնդիրներ կարգավորելով, ես սիրով պարբերաբար շփվում եմ մեր գիտնականների, արվեստագետների, մշակույթի գործիչների հետ. տարբեր հարցեր ենք քննարկում, իրար լսում։ Ես այն քիչ մարդկանցից եմ, որ ամենօրյա ռեժիմով տեղյակ է հանրային տրամադրություններից, մարդկանց խնդիրներից ու հոգսերից։

Մի կարեւոր հարց էլ կա. իմ ամբողջ գիտակից կյանքն անցել է մեծ թվով մարդկանց հանդեպ պատասխանատվության բեռի տակ։ Քաղաքական գործիչների մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ է դա. անկախ քո բոլոր դժվարություններից, քո տրամադրությունից, երկրում եւ նրա շուրջ առկա վիճակից, դու պատասխանատու ես հազարավոր մարդկանց, նրանց ընտանիքների առաջ։ Ամեն ամիս։ Ու այդ մարդիկ չպետք է տուժեն քո խնդիրների պատճառով։ Նրանք պետք է աշխատանք ունենան, աշխատավարձ ստանան, երեխա մեծացնեն, ծնող պահեն, հիվանդ բուժեն, հարսանիք անեն եւ այլն, ու նրանք բոլորը նայում են քեզ։ Սա ահռելի պատասխանատվություն է, ու դա նույնպես ինձ տարանջատում է «դասական քաղաքական» գործչի կերպարից։

- Վերջին շրջանում որոշ քաղակտիվիստական շրջանակներ Ձեզ մեղադրում են տարբեր բաներ կառուցելու մեջ։ Ծառուկյանն այստեղ սա է կառուցում, այլ տեղ՝ նա։ Ի՞նչ կպատասխանեք նման բան ասողներին։

- Ես այդ հարցին իմ հարցազրույցներից մեկում անդրադարձել եմ. Ծառուկյանների ընտանիքը կառուցել եւ կառուցելու է գործարաններ, որ մարդիկ աշխատեն, շենքեր, որտեղ մարդիկ կապրեն, ընտանիքներ կկազմեն, երեխաներ կունենան, կառուցելու ենք կրթական հաստատություններ, ստեղծելու ենք աշխատատեղեր, որ մարդիկ աշխատանք ունենան ու մարդավայել ապրեն։ Եթե կառուցելը հանցանք է, ապա ո՞նց եք պատկերացնում պետության զարգացումը։ Ո՞նց եք պատկերացնում աղքատության կրճատումը, աշխատատեղերի ստեղծումը, բյուջեի մեծացումը, թոշակների ու աշխատավարձերի ավելացումը, բանակի ուժեղացումը, նոր ճանապարհների կառուցումը եւ այլն։ 

- Պատերազմից եւ պարտությունից հետո որպես ազգ, որպես պետություն վերականգնվելու Ձեր բանաձեւը ո՞րն է՝ աշխատանքն ու կառուցե՞լը։

- Աշխատանքը ցանկացած հաջողության բանաձեւն է։ Իսկ պատերազմից հետո որպես պետություն, որպես ժողովուրդ վերականգնվելու համար մեզ նոր գաղափարներ են պետք։ Աշխարհով մեկ սփռված հայությանը միավորող, իրար ամուր կապող գաղափարներ են պետք։ Ես անընդհատ շփվում եմ աշխարհի տարբեր հայերի հետ. մի տեսակ դատարկված, անորոշ վիճակ է բոլորի մոտ։ Սա վտանգավոր պրոցես է։ Նույնիսկ հաջողակ, իրենց ոլորտներում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցներն իրենց այլեւս նախկինի պես չեն զգում։ Իսկապես, կա անորոշության եւ ընկճվածության մթնոլորտ։ Բայց մենք, իսկապես, մեծ պոտենցիալով ազգ ենք, համաշխարհային ճանաչում ունեցող դեմքեր տվող, ու ես վստահ եմ, որ ճիշտ գաղափարների եւ ճիշտ աշխատանքի դեպքում հայ ժողովուրդն իր մեջքը դարձյալ ուղղելու է։

- Ձեր կարծիքով՝ ազգի մեջքն ուղղելու խնդիրը հաջո՞րդ սերունդներին է բաժին ընկնելու։

- Ոչ, դա բոլոր սերունդների խնդիրն է, դա բոլոր սերունդների հայրենասեր մարդկանց խնդիրն է։ Այլ հարց է, որ, իսկապես, նոր ազգային վերնախավերում մեզ պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր աշխարհայացք, նոր, թարմ, 21-րդ դարի մտածողություն։ Ի դեպ, եթե նկատել եք, ես «Կենտրոն» հեռուստաընկերությունում միշտ հենց դա եմ խրախուսել։ Ինքս չեմ խառնվում որեւէ բովանդակային, տեխնիկական հարցի։ Ժամանակին օգնել եմ, որ լինեն լավ պայմաններ, ու այնտեղ հավաքվել են լավ, գրագետ մարդիկ, ովքեր ազատ են բովանդակային քաղաքականություն որոշելու հարցերում։ Գուցե կարող են լինել պահեր, որ ինչ-որ բան իմ սրտով չլինի, բայց դա է կյանքը, եւ հենց նման պայմաններում են ձեւավորվում նոր դեմքեր ու նոր գաղափարներ։ Եվ բոլոր ոլորտներում՝ երկրի եւ ազգի մասշտաբներով, պետք է նման պրոցես լինի։ 

- Խոսելով պետության եւ ազգի հեռանկարից՝ անհնար է շրջանցել Արցախի թեման։ Դուք պարբերաբար Արցախում ինչ-որ ծրագրեր եք անում։ Դա սրտի կա՞նչ է, թե՞ գիտակցված մոտեցում։

- Ե´վ մեկը, ե՛ւ մյուսը։ Վիճակն այնպիսին է, որ սրտով եւ սառը ուղեղով պետք է աշխատես։ Մենք պետք է ունենանք նոր պայմաններում հայկական խաղաղ Արցախի մեր պատկերացումն ու այդ ուղղությամբ աշխատենք։ Ինչքան Արցախում նոր բան կառուցվի, նոր բան ստեղծվի, նոր ընտանիք կազմվի, նոր երեխա ծնվի, նոր աշխատատեղ ստեղծվի, այնքան մենք կունենանք հաջողության հնարավորություն։ Արցախում ցանկացած ծրագիր իրականացնելու հարցում ես միշտ պատրաստ եմ, իսկ այսօր՝ առավել եւս, երբ բոլորիս միտքն ամեն վայրկյան Արցախում շրջափակված մեր հայրենակիցների հետ է։ Ես միշտ կապի մեջ եմ Արցախի իշխանությունների հետ, ես չեմ կարող հանգիստ լինել, երբ գիտեմ, որ այնտեղ իմ տասնյակ հազարավոր հայրենակիցներ սուր խնդիրների մեջ են։ Իմ ուժերը, կարողությունները պատրաստ եմ ներդնել՝ ճգնաժամը հաղթահարելու համար։
Մենք քիչ առաջ խոսում էինք նոր գաղափարների մասին, այ, հենց այստեղ են պետք, օրինակ, նոր գաղափարներ։ Ես արել եմ՝ ինչ կարող եմ, եւ անելու եմ։ Բայց մենք՝ բոլորս, հասկանում ենք, որ առանց անվտանգության հարցի լուծման որեւէ բան հնարավոր չէ անել։ Իսկ Արցախի անվտանգությունն այսօր ապահովում են Ռուսաստանը, նրա խաղաղապահ առաքելությունը։ Այլընտրանք չկա։ Ու փորձերը՝ հիմա էլ մեր ազգը, մեր երկիրը կիսել ռուսամետ-արեւմտամետի, կա՛մ տհասության մասին են խոսում, կա՛մ՝ դավաճանության։ Մեր խնդիրը, որպես պետություն, լրիվ հակառակի մեջ է. ունենալ լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, զարգացնել լավ հարաբերություններ Արեւմուտքի հետ։ Մենք պետք է նաեւ դուրս գանք մշտապես խնդրողի, սպասողի կարգավիճակից։ Մենք՝ ինքներս, պետք է մշակենք նոր մոտեցումներ, նոր առաջարկներ ներկայացնենք թե´ Ռուսաստանին, թե´ Արեւմուտքին։ Մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթ»-ի այսօրվա համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:09 19/12/2022  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վանաձորում տեղադրվել է Արցախյան պատերազմներում ընկած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար(տեսանյութ)
16:14 13/12/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ազդակ ուղարկելով աշխարհին, որ չի դադարում վարել հակահայ քաղաքականություն. Ծառուկյան
12:04 02/12/2022  |  ԼՐԱՀՈՍԼեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին տեղադրվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ(տեսանյութ)
21:41 01/12/2022  |  ԼՐԱՀՈՍՄարդկանց պետք է իրենց կենդանության օրոք մեծարել. Ազարյանի կիսանդրին տեղադրվել է ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ (տեսանյութ)
14:34 19/11/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախում Ռուսական կենտրոնի ստեղծումը հովանավորել է Գագիկ Ծառուկյանը
11:38 19/11/2022  |  ՄեկնաբանությունԹող բոլոր մայրերն ապրեն երկար՝ իրենց զավակների կողքին.Ծառուկյան
10:55 17/11/2022  |  ՄեկնաբանությունԵրիտասարդությանն է պատկանում մեր վաղվա օրը, մեր ապագան. Ծառուկյան
10:11 11/11/2022  |  ՄամուլԻնձ մեղադրում են կառուցելու մեջ, ստացվում է՝ մեր երկրում կառուցելը հանցա՞նք է. Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդ»
18:29 10/11/2022  |  ԱնցուդարձԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր բնակարանում թոռների հետ տեսանյութ է հրապարակել
23:28 04/11/2022  |  ԼՐԱՀՈՍՄաքրավանք վանական համալիրի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են․ Ծառուկյան (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]