Թեմաներ
Կիրակի 05 / 12 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/12/2024   20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:15 Պատերազմը կարող է սկսվել միայն Հայաստանի գործող իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում. Մելիքյան 05/12/2024   20:09 Նիկոլ Փաշինյան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ստերի հավաքածուն` մեկ տեսանյութում 05/12/2024   19:56 Հրաձգություն Ալաբամայում․ կան վիրավորներ 05/12/2024   19:39 ՌԴ Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   19:04 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/12/2024   18:50 Բլինքենը հայտարարել Է Ուկրաինային ռազմական մատակարարումներն արագացնելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին 05/12/2024   18:40 Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   17:45 Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում 05/12/2024   17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում 05/12/2024   17:20 Երեւանում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, երիտասարդները ոտքի են կանգնել․ ուղիղ 05/12/2024   17:06 Ստի ու կեղծիքի օրեր են , թշնամության և ատելության օրեր են և ամենամեծ մեղքի՝ ինքնաարդարացման օրեր են. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/12/2024   16:56 ՏՏ ոլորտի ընկերություններին 5 միլիարդ դրամ կբաժանեն 05/12/2024   16:31 Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան 05/12/2024   16:12 Երկու ոսկե մեդալ է նվաճել 44-օրյա պատերազմի մասնակիցը 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/12/2024   15:46 Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 05/12/2024   15:20 Կոսովոն հրաժարվել է սերբական դինարից 05/12/2024   15:00 ԱՄՆ-ում մահացել է տղամարդը, ում խոզի երիկամ էին փոխպատվաստել 05/12/2024   14:39 ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ. Sputnik Արմենիա 05/12/2024   14:18 «Շարժումը այս փուլում գրանցեց երկու կարևոր փաստ». Անժելա Էլիբեգովա 05/12/2024   14:00 Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան 05/12/2024   13:42 ՌԴ Բելգորոդում շենքի մի մասնակի փլուզումից հետո փրկվել է 12 մարդ 05/12/2024   13:28 Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ 05/12/2024   13:19 Ոստիկանների բռնի գործողություններից հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը եկել է Պատարագի 05/12/2024   12:52 Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան 05/12/2024   12:32 Դանակահարություն՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 05/12/2024   12:11 Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը 05/12/2024   11:59 Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը» 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   11:23 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/12/2024   11:02 Կանադայում ձերբակալել են սիկհ առաջնորդի սպանության մեջ չորրորդ կասկածյալին 05/12/2024   10:45 Ծաղկաձորում մեկնակել է Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորումը, որը կտևի 3 օր (տեսանյութ) 05/12/2024   10:28 Բագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ Պողոսյան 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/12/2024   10:12 Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ 05/12/2024   10:08 Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածը 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   21:33 Հայրերը․ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդները համատեղ լուսանկար են հրապարակել 05/11/2024   21:17 Նախագահ Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   20:38 ՄԻՊ ներկայացուցիչը բողոքի ակցիայի՝ վնասվածք ստացած մասնակցին տեսակցել է նախքան ԲԿ տեղափոխելը 05/11/2024   20:16 Զանգվածային ցույցեր են այսօր վերսկսվել Թբիլիսիում
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com

«Արևմտյան մոդելի ամբողջ իմաստը ռուսական և իրանական գործոնը ՀՀ-ի և տարածաշրջանի վրա թուլացնելն է և հետո, ի վերջո, վերացնելը». «Փաստ» 10/25/2022   10:05  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.  Որոշ ժամանակ առաջ հրապարակվեց մի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ, մի շարք Տելեգրամ ալիքների պնդմամբ, սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում բանակցել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նշվում է, որ հենց այս փաստաթուղթն է դարձել Պրահայում Փաշինյան-Ալիև-Էրդողան զրույցների հիմնական թեման։ Երեկ էլ տեղեկություններ ստացվեցին, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Սոչիում և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ըստ առկա տեղեկությունների և «տրամադրությունների», ռուսաստանյան հանդիպումը կարող է զուտ «արձանագրային» բնույթ կրել, և հենց «վաշինգտոնյան» փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կդառնա Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների հենքը: Չի բացառվում, որ Սոչիից հետո Հայաստանը կարող է ստորագրել խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը, որով փաստացի նախ՝ վերջնականապես ձեռք կքաշեն Արցախից, երկրորդ՝ կիրականացնեն իրենց հիմնական նպատակը, այն է՝ Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն՝ շրջվելով դեպի արևմուտք:

Անդրադառնալով թեմային՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց, որ այս պահին դժվար է ներկայացնել փաստաթուղթը՝ դրանից բխող վտանգների ողջ ծավալով, քանի որ հստակ տեքստը դեռ պարզ չէ. «Միևնույն ժամանակ, կան առանցքային ուղղություններ, որոնց մասին անընդհատ նաև արտահոսքեր են կազմակերպվում: Եթե անդրադառնանք թեմայի՝ Արցախին վերաբերող հատվածին, ապա, ըստ էության, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հաշվի առնելով Արցախի փոխանցումը նրա կազմ: Այն հայտարարությունները, որոնք հնչում են Հայաստանից, այն բանակցությունները, որոնք ընթանում են Հայաստան-Ադրբեջան համատեքստում նաև Արցախի վերաբերյալ, ցույց են տալիս, որ Հայաստանը ոչ միայն հրաժարվել է Արցախի հարցում անվտանգության երաշխավորի, բանակցային գործընթացը վարելու իր առաքելությունից, այլև առհասարակ համարում է, որ Արցախի հարցով պետք է զբաղվի Ռուսաստանը, և դա բացառապես ՌԴ-ի իրավասության շրջանակներում է: Մեծ հաշվով, նշվածները հասարակության աչքի առաջ ընթացող գործընթացներ են, և հիմա Ադրբեջանը փորձում է հասնել դրանց իրավական ամրագրմանը»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն էլ մատնանշեց փաստաթղթի՝ արևմտյան տարբերակի բուն նպատակների մասին. «Հիմնական իմաստը հակառուսական և հակաիրանական քաղաքականության իրականացումն է, որի դեպքում մենք ձեռք կքաշենք ոչ միայն Արցախից, այլև ՀՀ-ից: Արևմուտքը Հայաստանը վերացնելու նպատակ չունի, բայց այդպես կստացվի: Եթե հայ-ադրբեջանական, այսպես կոչված, հաշտեցումը արևմտյան տարբերակով է գնում, ապա նոր ստատուս քվոյի հաստատում է նշանակում, որովհետև նախկին ստատուս-քվոն արձանագրվել էր 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրով: Այն մեր երազանքներինը չէր, բայց, ամեն դեպքում, ֆիքսել էր ստատուսքվոն: «Վաշինգտոնյան» տարբերակով գնալու դեպքում նշանակում է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի վերացում, նաև նոր պատերազմ, որի դեպքում ՌԴ-ն նույնիսկ տեսական միջամտության հնարավորություն չի ունենա՝ ասելով, որ ընտրել ենք արևմտյան մոդելը»:

Ա. Թևանյանի խոսքով, Արևմուտքը, մասնավորապես Բրյուսելը խաղաղություն չի երաշխավորելու. «Բրյուսելը Փաշինյանի հետ Հայաստանում հակառուսական հիստերիա է բարձրացնելու, մեղքը գցելու են ռուսների գրպանը, բայց դրանից, մեզ համար օգուտներ չեն լինելու՝ նշված մոդելով փաստացի հայտնվելու ենք թուրքական տիրապետության ներքո. ռուսական գործոններն այստեղից կվերանան, իրանականը հարցականի տակ կհայտնվի, իսկ Հայաստանն ավելի վատ Ուկրաինա ու շատ ավելի վատ Սիրիա կդառնա: Սա է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության իմաստը, թեպետ ինքն անձամբ արևմտյան որևէ երկիր փախչելու հնարավորություն կստանա. դա կլինի այն մրցանակը, որն իրեն կտա Արևմուտքը հակառուսական և հակաիրանական քաղաքականություն իրականացնելու համար: Իսկ այն, որ Փաշինյանը մարդկանց, երկիրը կրակի բերան տանելու և դեպքի վայրից ծլկելու հատկություն ունի, ականատես ենք եղել նաև 2008-ի մարտի 1-ին: Հիմա նույնն ավելի մեծ մասշտաբով է անում, արդեն ոչ թե որպես ընդդիմադիր ակտիվիստ, այլ պետության ղեկավար: Պետության ղեկավարի կարգավիճակով աշխարհաքաղաքական «Մարտի 1» է բերում Հայաստանի գլխին»:

Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով «խաղաղության համաձայնագրի» մնացած հատվածներին, դելիմիտացիա-դեմարկացիայի, նաև տարածաշրջանային կոմունիկացիաների գործընթացներին, հավելեց. «Ադրբեջանը վերջին 2 տարում ուժի կիրառմամբ իր պատկերացմամբ դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթաց է իրականացնում. Ադրբեջանը ներթափանցել է ՀՀ սուվերեն տարածքի խորք, դիրքային բարելավումների ու ՀՀ տարածքների բռնազավթման միջոցով մեծ վերահսկողություն հաստատել ՀՀ կարևոր կոմունիկացիաների, ռեսուրսների նկատմամաբ, դեռ չեմ խոսում՝ բնակավայրերի վերահսկողության մասին: Ադրբեջանը փորձելու է հասնել իր կողմից ուժի կիրառման փաստաթղթավորմանը: Այն գործընթացը, որը ներկայացվում է «խաղաղության փաստաթղթի» կամ «խաղաղության պայմանագրի» ներքո, իրականում ոչ թե խաղաղություն, այլ կապիտուլ յացիայի երկրորդ արարն է, Հայաստանին կենսունակությունից զրկելու գործընթաց»:

Անդրադառնալով Արցախին՝ Ա. Թևանյանը հավելեց, որ թեպետ վերոնշյալ «վաշինգտոնյան» փաստաթուղթը, որպես այդպիսին, պաշտոնապես հրապարակված չէ, բայց կան հստակ պաշտոնական հայտարարություններ. «Ալիևն Աստանայում հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու: Ասաց, որ Պրահայում հենց դա են քննարկել, ու որևէ մեկը չի առարկել այդ մոտեցմանը: Այնտեղ «որևէ մեկերի» շարքում էին Փաշինյանը, Մակրոնը և Շառլ Միշելը: Բացի այդ, կա Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի, չի կարող պահել Արցախը: Մեծ հաշվով, խոսակցության ամբողջ առարկան այն է, որ համաձայնել է արևմտյան մոդելին: Հայաստանում Փաշինյանը տարածում է այն միտքը, որ Հայաստանը փրկելու համար պետք է Արցախը հանձնի: Իսկ իրականում սեղանին Հայաստանի հարցն է, և արևմտյան մոդելի ամբողջ իմաստը ռուսական և իրանական գործոնը ՀՀ-ի և տարածաշրջանի վրա թուլացնելն է, և հետո, ի վերջո, վերացնելը»: 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի՝ 25․10.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:58 22/10/2022  |  ՄեկնաբանությունՎարանդայում և Կովսականում Ադրբեջանի հիմնած օդանավակայաններն ավելի շատ Իրանին հարվածելու պլացդարմի են նման.Տիգրան Աբրահամյան
10:08 21/10/2022  |  ՄեկնաբանությունՄեկին կբռնեն, մյուսին կկալանավորեն, երրորդին բռնության կենթարկեն. կարևորը մարդկանց զբաղեցնելու և իրականությունից փախուստի դիմելու հնարավորություն ստանան.Աբրահամյան
16:20 20/10/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը արդեն հարված է հասցրել ԵՄ դիտորդական առաքելությանը և դրա էֆեկտվությունը նվազեցրել .Տիգրան Աբրահամյան
21:50 19/10/2022  |  ԼՐԱՀՈՍՉնայած այս իշխանության անտարբեր պահվածքին, հայրենիքի պաշտպանը շարունակում է իր ծանր, բայց պատվաբեր առաքելությունը․ Աբրահամյան
10:52 18/10/2022  |  ՄեկնաբանությունԱդրբեջանն ու Թուրքիան սպառնում են ադրբեջանական անցակետ և հսկողություն սահմանել Հայաստանն Արցախին կապող «Լաչինի միջանցքում».Տիգրան Աբրահամյան
12:40 17/10/2022  |  ՄեկնաբանությունԶինված ուժերը համալրելու և արտաքին սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված անհրաժեշտ մեխանիզմները գործի չեն դրվել. Տիգրան Աբրահամյան
10:41 14/10/2022  |  ՄեկնաբանությունՎերջապես հասկացեք՝ դրանք պարզ, մատչելի, հստակ ձևով ի լուր բոլորիս ասել են, որ Արցախը Ադրբեջանի մաս են համարում, բանակցություններն այդ տրամաբանության ներքո են. Տիգրան Աբրահամյան
10:20 13/10/2022  |  ՄեկնաբանությունԵթե իրավիճակը «խոլոստոյ» թողնվի, ինչպես հիմա է, ապա փրկվելու շանս չենք ունենա.Տիգրան Աբրահամյան
10:27 12/10/2022  |  ՄեկնաբանությունԱրցախը պետք է ոչ թե ապառազմականացվի, այլ ճիշտ հակառակը՝ մեծացնի իր պաշտպանունակությունը. Տիգրան Աբրահամյան
10:18 10/10/2022  |  ՄեկնաբանությունԱյս իշխանության համար ոստիկանությունը մահակի դեր ունի, սակայն դրանք սահմանին չեն կիրառվում. Աբրահմյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]