ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
44-օրյա պատերազմը չէր լինի, եթե Նիկոլը չգնար ԵԱՀԿ բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ․ Զաքարյան 10/05/2022 19:15 | ԼՐԱՀՈՍ

Կապիտուլյանտն ԱԺ-ում փորձեց հերթական անգամ իրեն ուղղված մեղադրանքի սլաքներն ուղղել նախորդ բոլոր բանակցողների վրա, նշելով իբրև թե Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ: Այս մասին ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում։
«Նման կեղծիքով հասարակությանը կերակրելու հերթական փորձը՝ սեփական արյունոտ մեղքերը խմբագրելու ճղճիմ քայլ է:
Աշխարհում, և հատկապես բանակցող Ադրբեջանում ու միջնորդ երկրնեում (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բոլորովին այլ կարծիքի են: Սերժ Սարգսյանը բանակցում և պայքարում էր Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի համար, որի բոլոր հիմքերը քանդել է Նիկոլ Փաշինյանը 2018-20թթ իր տգետ և դավադիր քաղաքականության միջոցով:
44-օրյա պատերազմը չէր լինի, եթե կապիտուլյանտ Նիկոլը չգնար ԵԱՀԿ բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ:
Շուշին, Հադրութը, Քարվաճառը և Քաշաթաղը Արդբեջանի վերահսկողության տակ չէին լինի, եթե Նիկոլը չցանկանար այն հանձնել թուրքերին: Դա ռուս համանախագահ Պոպովն է խոստովանել: Այդ մասին Վլադիմիր Պուտինի հայտնի հարցազրույցում էր արձանագրվել:
Նիկոլըբոլոր տարածքները հանձնել է իր միանձնյա որոշմամբ և հնարավոր պահին չի կանգնեցրել պատերազմը՝ տալով հսկայական զոհեր:
Կապիտուլյանտը լացակումած ասում, իբրև թե Վարդան Օսկանյանը ստամբուլյան խարտիայով Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այդ դեպքում ինչո՞ւ է հիմա Ադրբեջանը կապիտուլյանտի առջև խնդիր դրել՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, և հրաժարվել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից: Միթե Մինսկի Խումբն այդքան անգետ էր, որ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը ֆիքսում էր էր իր բոլոր համատեղ հայտարարություններում, իսկ Հայաստանը բանակցում էր մի բանի համար, որը ճանաչել էր Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ նախկինների օրոք, ԵԱՀԿ ՄԽ-ը գոնե մեկ փաստաթուղթ չհրապարակեց, որտեղ նշվեր, որ Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս և օկուպացրել է այն: Միթե կարելի է սեփական պատգամավորներին այդ աստիճակի էշի տեղ դենլ:
Նիկոլն ասում է, իբրև Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռանալով, սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ: Նիկոլի այս ստախոսությունն ընդամենը խղճահարություն է առաջացնում: Սերժ Սարգսյանի բանակցածային դիրքերը և քննարկվող տարբերակները եթե կապիտուլյացիոն լինեին, էլ ինչո՞ւ էին նրան հեռացնում իշխանությունից և Նիկոլի նման դավաճան կապիտուլյանտի բերում իշխանության: Հատկապես, որ Սերժ Սարգսյանը համաձայնվել էր շարունակել իշխանավարումը վարչապետի պաշտոնում՝ հանուն արցխյան հարցի խաղաղ կարգավորման:
Նիկոլը վախենում է նախկին նախագահներից, որովհետև նրանք լավ գիտեն թե իրականում ի՞նչ են թողել, և ինչպե՞ս է Նիկոլն ամբողջ գործընթացը շուռ տվել ի վնաս Հայաստանի և հոգուտ Ադրբեջանի: Հոգուտ այն բանի, ինչի համար որ եկել է իշխանության, և մինչև հիմա կեղծիքով պայքարում է նախկին իշխանությունների դեմ:
Նիկոլի ճղճիմ «արդարացումները» չեն օգնելու ոչ իրեն, ոչ էլ մեր ժողովրդին: Նա միտումնավոր գնում է Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային, որից հետո շատ դժվար է լինելու պահպանել պետականությունն ու դիրքերը վերականգնելու հանարավորությունները: Նա, որպես օտար շահերի ներկայացուցիչ՝ վաղուց համաձայնվել է բոլոր խնդիրները լուծել ի վնաս Հայաստանի, դրա համար էլ իրեն պետք են ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը, որպեսզի պատմության դատաստանի առջև միայնակ չմնա: Այլ բացատրություն նա չունի:
Եվ վերջապես, եթե իր կամքին հակառակ գնում է նոր կապիտուլյացիայի, ապա թող հրաժարական տա և այդ մարդկանց առաջարկի, որպեսզի գան ու պատասխան տան իրենց արածի համար: Ինչո՞ւ է իր ձեռքով ուզում խորտակել երկիրը, եթե այդքան անմեղ ու հայրենասեր է: Որովհետև լավ գիտի, որ իշխանությունը փոխվի, շատ բան է փոխվելու հոգուտ Հայաստանի, ինչպես նաև բացահայտվելու են իր բոլոր հակապետական ու ապազգային խարդավանքները»,- գրել է Զաքարյանը:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/21/2023 08:07 Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»
- 03/21/2023 08:04 Ֆրակցիայի դե ֆակտո ղեկավարը․ Կոնջորյանին շատ ՔՊ-ականներ անգամ չեն բարևում․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 08:01 Արմեն Դարբինյանի ուլտիմատումը՝ հիմնադիրներին․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:56 ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից․ «Ժողովուրդ»
- 03/21/2023 07:52 Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»
- 03/21/2023 07:49 Հեռանում են նաև յուրայինները․ «Հրապարակ»
- 03/21/2023 07:43 Ընդդիմադիրներն ակտիվորեն ընդգրկվում են միջազգային պատվիրակություններում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/21/2023 18:28 Սա էլ բավարար է, որ երկիրը թշնամուն հանձնած Նիկոլն ու իր շարասյունը ծպտուն չհանեն դեմոկրատիայից, պետական կառավարումից ու կոռուպցիայից. Զաքարյան
- 03/21/2023 14:32 Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը և առհասարակ՝ կոռուպցիայի մակարդակը շատ բարձր է. Ասլանյան
- 03/21/2023 13:23 Չգիտես ինչու Ալեն Սիմոնյանը բուժվում է «նախկինների» բժշկական կենտրոնում. Կարեն Քոչարյան
- 03/21/2023 12:53 Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. Ավինյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը