ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Mercedes» ավտոմեքենայի վրա կրակել են «Opel»-ից.Նոր հանգամանքներ՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության գործով (տեսանյութ) 08/23/2022 15:41 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում է Էջմիածին քաղաքում կատարված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Էջմիածին քաղաքի երկու 27-ամյա երիտասարդների` հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին:
Ավելի ուշ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էին երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը: Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել էին զինված միջադեպի ժամանակ:
Վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում մահացած երիտասարդին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին բախված վիճակում, հայտնաբերվել էր Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում, որի զննությամբ հայտնաբերվել էին արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ, որոնք հետևանք են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած կրակահերթի:
2022թ. օգոստոսի 20-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տվյալներ իրացնելիս, Երևան-Արմավիր ավտոճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա՝ գրեթե ամբողջությամբ այրված վիճակում:
Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, չկրակված փամփուշտներ, ինքնաձիգ՝ այրված վիճակում:
Քննության ընթացքում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա կրակահերթ արձակվել է հիշյալ «Opel» մակնիշի ավտոմեքենայից:
Քրեական վարույթի շրջանակներում, Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ այրված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/11/2024 08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»
- 05/11/2024 08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/10/2024 14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան
- 05/10/2024 14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
- 05/10/2024 12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան
- 05/10/2024 08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/10/2024 21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
- 05/10/2024 18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
- 05/10/2024 14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը