Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մերձեցման պատճառներ ունենալով հանդերձ՝ ունեն նաև բաժանարար գործոններ․ Զաքարյան 07/26/2022   12:12  |  Մեկնաբանություն

Թուրքիան և Իրանը անկախ ամեն ինչից մնում են Ռուսաստանի մրցակիցները: Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի և Լիբիայի հարցերում հակառակ դիրքեր են գրավում: Բացի այդ, նրանք մրցակիցներ են Հարավային Կովկասում ազդեցության համար: Թուրքական անօդաչու թռչող սարքերն օգնում են ուկրաինական բանակին ընդդեմ Ռուսաստանի: Այդ մասին Ֆեյսբուքում գրառում է արել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Իրավիճակային դաշինք, բայց ոչ հավերժ ընկերներություն

Թեհրանի բանակցությունների յուրաքանչյուր կողմն ուներ իր ուրույն պատճառները: Անկարային պետք էր, որպեսզի քրդերի դեմ իր «հատուկ օպերացիան» իրականացնի արևելյան Իրաքում և Սիրիայի հյուսիսում։ Էրդողանը դրա համար ունի նաև ներքաղաքական պատճառներ և այդ կերպ նա ցանկանում է փրկել իր վարկանիշը, որը վերջին շրջանում փլուզվում է աճող տնտեսական խնդիրների և բարձր գնաճի պատճառով։ Սակայն ամերիկյան կողմից քրդերին ցուցաբերվող աջակցությունը խոչընդոտում է Էրդողանի ծրագրերին։ Այդ պատճառով Թուրքիան շահագրգռված էր քրդական հարցում Իրանի և Ռուսաստանի աջակցությունը ստանալ։

Իրանը` Ռուսաստանի Դաշնության աջակցության կարիքն ունի Բաշար Ասադի իշխանությունը պահպանելու, ինչպես նաև արևմտյան երկրների հետ «միջուկային գործարքը» վերսկսելու համար։ Ռուսաստանին այդ համագործակցության մեջ հետաքրքրում են անօդաչու թռչող սարքերը, Արևմուտքի դեմ նոր կոալիցիան և համատեղ տնտեսական ծրագրերը: Ռուսաստանը ցանկանում է Իրանի հանքարդյունաբերության ոլորտում ռուսական ներդրումների վերաբերյալ համաձայնագիր կնքել այնպես, ինչպես նախկինում արել էր Չինաստանը։ Համաձայն իրանական ԶԼՄ-ների՝ ռուսական «Գազպրոմը» ստորագրել է 40 միլիարդ դոլար արժողությամբ համագործակցության հուշագիր, կապված Իրանում գազի և նավթի հանքավայրերի զարգացման հետ։

Իրանա-ռուսական համատեղ առևտրի պալատը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո Իրանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են: Միևնույն ժամանակ, անհասկանալի է մնում, թե ինչպես են Ռուսաստանն և Իրանը պայմանավորվել նավթի և գազի համատեղ արտահանման քաղաքականության շուրջ, քանի որ երկու կողմերն էլ մրցակիցներ են և, ընդհանուր առմամբ, լրջորեն ազդում են շուկայի վրա։

Ըստ մի շարք փորձագետների` ուկրաինական հակամարտության մասին Այաթոլլա Խամենեիի հրապարակային հայտարարությունը գերազանցել է Ռուսաստանին ցուցաբերած` Չինաստանի զգուշավոր աջակցությունը։ Այժմ Ռուսաստանի և Իրանի շահերը մերձեցվել են այնպես, ինչպես երբեք: Այն կարելի է համարվել հաջողված քաղաքական գործընթաց, ի տարբերություն Իսրայելի և Մերձավոր Արևելքի արաբական սունի պետությունների միջև դաշինք ստեղծելու և դրանով Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու Վաշինգտոնի փորձերին։

Թեհրանը երկար ժամանակ պատժամիջոցների տակ է, և այս ֆոնին երկու երկրները կարող են ամրապնդել տնտեսական համագործակցությունը, մասնավորապես, Մոսկվան ցանկանում է համաձայնության գալ իրանական լոգիստիկ ուղիների օգտագործման շուրջ՝ ռուսական նավթը Հնդկաստան և Չինաստան տեղափոխելու համար։ Անօդաչու թռչող սարքերի թեման թեև հրապարակավ չի արծարծվել, սակայն չի բացառվում, որ կան կոնկրետ պայմանավորվածություններ:

Միաժամանակ պետք է նկատել, որ Թեհրանի և Անկարայի համար, Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են ծառայել որպես ԱՄՆ-ի վրա ճնշման և շանտաժի օգտավետ միջոց: Իրանն ու Թուրքիան այդ կերպ կփորձեն Արևմուտքին ցույց տալ, որ ունեն այլընտրանք, որով կարող են ազդեցություն պահպանել Մերձավոր Արևելքում:

Իրանի և Ռուսաստանի ներկայիս մերձեցումը կապված է նաև նրանց աշխարհայացքների նմանության հետ, որը վերջին տասնամյակների ընթացքում նկատելի չի եղել։ Այսօր երկու երկրներն էլ բացահայտ դեմ են արտահայտվում միջազգային հարաբերություններում ԱՄՆ գերակայությանը և ամեն կերպ ձգտում են հակազդել դրան։

Իրանն ու Ռուսաստանը դաշնակիցներ դարձան սիրիական հակամարտության ընթացքում, որտեղ նրանք համակարգեցին նախագահ Ասադին աջակցելու իրենց հաջող ջանքերը: Նախկինում Ռուսաստանը Իրանին տանկեր, ռազմական ինքնաթիռներ, սուզանավեր և այլ զենք էր վաճառում, սակայն վերջին տարիներին ձեռնպահ էր մնացել մատակարումներից` հարձակողական զենքերով ՄԱԿ-ի էմբարգոյի պատճառով: Էրդողանը ևս այն առաջնորդներից է, ով հակաամերիկյան տրամադրություններ է օգտագործել իր սեփական իշխանությունն ամրապնդելու համար:

Սակայն Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, մերձեցման պատճառներ ունենալով հանդերձ, ունեն նաև բաժանարար գործոններ։ Ռուսաստանն օգտագործում էր Թեհրանի եռակողմ գագաթնաժողովը՝ ցույց տալու համար, որ դեռևս ունի ուժեղ դաշնակիցներ և աշխարհաքաղաքական ազդեցություն: Բայց նա ամենևին էլ «հավերժ ընկերություն» չէ:

Թուրքիան և Իրանը` անկախ ամեն ինչից մնում են Ռուսաստանի մրցակիցները: Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի և Լիբիայի հարցերում հակառակ դիրքեր են գրավում: Բացի այդ, նրանք մրցակիցներ են Հարավային Կովկասում ազդեցության համար: Թուրքական անօդաչու թռչող սարքերն օգնում են ուկրաինական բանակին` ընդդեմ Ռուսաստանի:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա մրցում է Ռուսաստանի հետ` համաշխարհային էներգետիկ շուկայում ազդեցիկ տեղ ունենալու համար: Ճիշտ է, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր շահեր ունեն: Բայց նրանց երկար բարեկամության համար երաշխիքներ չկան:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:06 23/07/2022  |  ՄեկնաբանությունՈչ մի կապ չունի նիկոլից խաբված ընտրող ես, թե՞ գաղափարական ընդդիմադիր. Զաքարյան
18:01 22/07/2022  |  ՄեկնաբանությունՀայաստանում վաճառվում, շահագործվում և թուրքական շահերին է ծառայում միայն կապիտուլյացված իշխանությունը.Զաքարյան
21:11 21/07/2022  |  ԼՐԱՀՈՍՈչ ոք առ այսօր չի հաշվարկել Սյունիքով անցնելիք Ադրբեջան-Թուրքիա «կոմունիկացիայի» տնտեսական արդյունքը Հայաստանի համար․ Արտակ Զաքարյան
14:59 20/07/2022  |  ԼՐԱՀՈՍՍյունիքը բանալի դերակատարություն է ստանձնել տարածաշրջանում, բայց Հայաստանի ղեկավարությունը չունի վստահությունը ո՛չ ներսում, ո՛չ դրսում.Արտակ Զաքարյան
17:33 15/07/2022  |  ՄեկնաբանությունԵրբ 2016թ. «Հաց Բերողը»-ը մահացավ սորոսա-նիկոլական խունտան, իրենց կեղտոտ քաղաքական նպատակների համար, անընդհատ թմբկահարում էր այդ ողբերգական մահը.Զաքարյան
11:23 15/07/2022  |  ՄեկնաբանությունՔՊ-ն վախեցել է բացահայտ կերպով դեմ դուրս գալ հայ հասարակության մի զգալի հատվածին, դրանով իսկ վտանգելով առանց այդ էլ անկում ապրած իրենց ռեյտինգը. Զաքարյան
21:21 10/07/2022  |  Քաղաքական«Ո՞րն է Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծումը». Արտակ Զաքարյան
14:33 05/07/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլենք ուղղակի գետինը պետք է մտնեն, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայաստանյան ընդդիմության մասին նման հայտարարություն է անում. Արտակ Զաքարյան (տեսանյութ)
19:14 04/07/2022  |  ԼՐԱՀՈՍ«Չի բացառվում, որ Նիկոլը Թուրքիայում բողոքած լինի․․․»․ Զաքարյան
15:57 03/07/2022  |  ԼՐԱՀՈՍԱրսենթորոսյանները, վիգենխաչատրյաններն ու խաչատուրսուքիասյանները թուրքի քարոզիչներ են դարձել շահադիտական նպատակներով. Արտակ Զաքարյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]