Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները

«Վախենում ես, որ քեզ Պանթեոնում չեն թաղի՞…Ամոթ է, ուշքի եկեք». Տիգրան Ներսիսյան 06/14/2022   23:00  |  ԼՐԱՀՈՍ

«Մշակույթի ոլորտում առաջիններից մեկն եմ եղել, որ շատ հստակ արտահայտել եմ դիրքորոշումս՝ օրվա իշխանությունների դեմ և մինչ օրս համոզմունքս անփոփոխ է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Գ. Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Ներսիսյանը, խոսելով երկրում ստեղծված ներքաղաքական լարված ճգնաժամի մասին։

Դերասանը հավելում է՝ Ֆրանսիայի հրապարակում գեներացվել է այն ուժը, որն ունակ է և պետք է իրավիճակ փոխի երկրում. «Այնտեղ հավաքվածները սկսել են ու գնում են փոփոխությունների ճանապարհով։ Թե ո՞ւր կհասնեն շարժման ղեկավարներն ու իրենց շուրջ համախմբված մարդիկ, սա, արդեն, ցույց կտա ժամանակը։ Կարող եմ միայն հավելել, որ ես էլ նրանցից մեկն եմ, որը քայլում է նույն ճանապարհով»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։

Հարցին՝ ի՞նչն է դերասանին առավել զայրացրել՝ օրվա իշխանությունների ցուցաբերած վարքագծում, վերջինս նկատում է՝ զայրացնել եզրույթն, այս պարագայում, խիստ մեղմ է՝ նկարագրելու այն, ինչ զգում է ինքը՝ վերջին մի քանի տարիներին. «Փորձեք պատկերացնել, որ սա զայրույթ չէ, այլ ավելի սարսափելի մի բան՝ ընդվզում, պոռթկում…Ինչ ուզում եք անվանեք դրան։ Իրականությունն այն է, որ պարտված և կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը չի կարող և իրավունք չունի շարունակել ղեկավարել մի երկիրը, որն ինքը խայտառակ կերպով գլխիվայր շուռ է տվել։ Նրան ոչինչ պետք է չասվեր այս մասին, նա պետք է այնքան արժանապատվություն ունենար, որ լուռ և սեփական նախաձեռնությամբ հրաժարական ներկայացներ ու հեռանար նոյեմբերի 9-ին, բայց այդպես չեղավ։ Աշխարհում, անգամ, նման նախադեպ չկա, գոյություն չունի, երբ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը շարունակի պաշտոնավարումը։ Եվ խնդիրը պատերազմում մեր տարած պարտությունը կամ ձախողված արտաքին քաղաքականությունը չէ միայն։ Ամբողջ պետական համակարգը՝ տնտեսությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթն է ջախջախված վիճակում։ Ոչ մի բան իր տեղում չէ երկրում, բացի ղեկավարից, որ շարունակում է կառչած մնալ աթոռից։ Հավանաբար, նա շատ է սիրում պաշտոնը և ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել դրանից, կամ էլ՝ մեծ վախեր ունի, որ կորցնելով այն՝ ստիպված է լինելու պատասխանատվության ենթարկվել այն ամենի համար, որ կատարել և թույլ է տվել իր պաշտոնավարման ընթացքում։ Կամ, գուցե, գոյություն ունի ավելի սարսափելի մի վարկած՝ նա դեռևս անելիք ունի իր տերերի առաջ՝ երևի դեռ մինչև վերջ չի քանդել այս երկիրն ու վերջնականորեն անդունդը չի գլորել մեզ»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։

Ամենաանբարոյականն այս իրավիճակում, ըստ դերասանի, օրվա իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է՝բացառապես ամեն բան բարդել, այսպես կոչված, նախկինների վրա. «Ինչ ասում ես, պատասխանում են՝ դա մենք չենք, նախկիններն են դրա մեղավորը։ Դա նման է նրան, որ ես դուրս գամ բեմ, տապալեմ ներկայացումը, խայտառակեմ ինքս ինձ ու մեր թատրոնը և պատճառաբանեմ, արդարանամ, թե մեղավորը ես չեմ, նախկինների օրոք կառուցված թատրոնի շենքը, պատերը, բեմը կամ լույսերն են մեղավոր, որ ես չեմ կարողանում, ինչպես հարկն է, կատարեմ իմ աշխատանքը՝ դերասանությունը։ Սա, ուղղակի, անբարոյականություն է, այլ մեկնաբանություն չեմ գտնում՝ նկարագրելու այս անհեթեթ երևույթը»,- ասում է Տիգրան Ներսիսյանը։

Խոսելով երկրում ստեղծված իրավիճակում լոյալություն և լռության քաղաքականություն որդեգրած իր կոլեգա արվեստագետների և մտավորականների մասին՝ դերասանը նկատում է՝ նրանց մեջ խոսում է կոնֆորմիզն ու վախը՝ կորցնելու տաքուկ անկյունը. «Նրանք վախենում են։ Դա սովորական կոնֆորմիստ մտավորականի պարզունակ վախ է, որ, ասենք, մանր -մունր հարցերով էլ պետության աջակցությունը չեն ստանա, ինչ – ինչ կենցաղային բնույթի էժանագին հարցեր իրենց համար չեն կարողանա լուծել, որոնք նրանց հաջողվում է այս կամ այն պաշտոնյային քծնելու արդյունքում և այլն։ Գիտե՞ք, երբ այդպիսի վախեր է ունենում ասենք, երիտասարդը, դեռ, ինչ – որ տեղ, փորձում ես հասկանալ, բայց երբ երկրի ու պետության համար օրհասական այսպիսի իրավիճակում վախենում է խոսել Ազգային հերոսի կոչում ստացած արվեստագետը (անուններ չտանք), սա, արդեն, ուղղակի, բոլոր տեսակի բացատրություններից դուրս է։ Բա էլ ինչո՞ւ ես դու հասել այդ տարիքին և վայելում «Ազգային հերոս»-ի բարձրագույն կոչումը, որ վախենում ես օրհասական այս պահին բարձրացնել քո ձայնը։ Լա՜վ, ինչի՞ց ես դու վախենում, այ մարդ, էլ ի՞նչ ունես կորցնելու։ Վախենում ես, որ քեզ Պանթեոնում չեն թաղի…Ամոթ է, ուշքի եկեք»։

Դերասանը նկատում է՝ երբ ինքն է բարձրաձայնում իր բողոքն ու ընդվզումը, շատ լավ հասկանում և հաշիվ է տալիս ինքն իրեն, որ, նմանօրինակ իշխանությունների պարագայում, դա անհետևանք չի մնալու. «Եվ, ահա, որպես հետևանք եղավ այն, որ Հանրային հեռուստաընկերությունը մի գեղեցիկ օր կասեցրեց ինձ հետ իր ունեցած աշխատանքային պայմանագիրը։ Բայց մի՞թե այդ, այսպես ասած, անհաջողությունը հավասարազոր է այն արհավիրքին, որի առաջ հիմա հայտնվել է մեր երկիրը, այն է՝ բառացիորեն չլինելու վտանգի մասին է խոսքը», -ասում է Տիգրան Ներսիսյանը։

Ամփոփելով զրույցը, դերասանից փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ է մտածում ԿԳՄՍ-ի նոր նախաձեռնության մասին, որով վերջիններս պատրաստվում են չեղարկել վաստակավորի և Ժողովրդականի կոչումները։ Տեղեկացնենք, որ որպես հիմնավորում նշվում է, թե աշխարհի որևէ զարգացած երկրում նման պրակտիկա չկա։

Տիգրան Ներսիսյանին հարցն անակնկալի է բերում, ասում է՝ տեղյակ չէր, առաջին անգամ մեզանից է լսում, որ նման նախաձեռնություն կա. «Գիտե՞ք, երբ սրանք իրենց այս կամ այն անհեթեթությունն արդարացնելու համար օրինակ բերում աշխարհին, մարդու ծիծաղը գալիս է։ Գուցե աշխարհում Վաստակավորի և Ժողովրդականի պրակտիկա չկա, բայց սրանք, գոնե, տեղյա՞կ են, թե աշխարհի այդ զարգացած երկրներում ինչպե՞ս են մեծարում իրենց արժանի մտավորականներին ու արվեստագետներին։ Ֆրանսիայում, օրինակ, այնպիսի հեղինակավոր կոչում կա, «Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ»-ը, որ պետությունը՝ շնորհելով իր այս կամ այն մտավորականին, ողջ աշխարհի առաջ մեծարում և ցույց է տալիս, թե ինչպիսի վաստակ ունի այդ անձն իր երկրում։ Իսկ ի՞նչ են անում սրանք՝ իրենց այս նախաձեռնությամբ… Հերթական անգամ նվաստացնո՞ւմ են մտավորականին, որովհետև, եթե նրանք չեղարկում են Վաստակավորի և Ժողովրդականի կոչումները, ասո՞ւմ են, թե ինչպե՞ս են փոխարինելու վաստակի արժևորման երևույթը։ Ի վերջո, խոսքը կոչումների կամ մեդալների մասին չէ, այլ երևույթի, ինչը, հերթական անգամ, փորձում է ջնջել այս իշխանությունն, ինչպես ամեն լավ ավանդույթ։ Տեղյակ են, արդյո՞ք, այդ կոչումները չեղարկող քաղաքական գործիչները, որ այսօր հասարակ ավտոբուսի վարորդ լինելը տասնապատիկ ավելի եկամտաբեր է, քան, թատրոնի արտիստ լինելը։ Այս մասին այդ օրենքը չեղարկողները տեղյա՞կ են։ Եվ հետո, ինձ շատ հետաքրքիր է՝ գնալու են, ասենք, արդեն լուսահոգի Վաստակավորների և Ժողովրդականների շիրմաքարերի վրայից ջնջե՞ն այդ կոչումները կամ ի՞նչ են անելու այն արվեստագետների հետ, ովքեր դրանք արդեն ունեն։ Հասկանում եք չէ՞, որ արժեքների հերթական խեղաթյուրման հետ գործ ունենք։ Արժեքային համակարգը մի երևույթ է, որ, այդպես էլ, չհանդուրժեց այս իշխանությունը՝փորձելով ամեն տեղից ջնջել ու մաքրել դա։ Հետևաբար, ես միայն մի առաջարկ ունեմ օրվա իշխանություններին՝ այս մարդիկ թող գնան ԴՆԹ-ի թեստ հանձնեն, գուցե պարզվի, որ իրենք հայ չեն ու որևէ կապ և առնչություն չունեն հայ տեսակի հետ»,- ամփոփելով զրույցն ասում է դերասան, արվեստի Վաստակավոր գործիչ Տիգրան Ներսիսյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:09 21/08/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ սա է քո իշխանությունը․Հանրային Հեռուստաընկերությունը դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը, որ քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը ․ Տիգրան Ներսիսյան
10:23 25/12/2020  |  ՄեկնաբանությունՁեզ սատկացնելու են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակները. Տիգրան Ներսիսյան
23:34 10/12/2020  |  ԼՐԱՀՈՍՄեկ վայրկյան առաջ հեռացեք և ազատեք Հայությանը ձեր ներկայությունից․ Այսօր՝ խոր խարան խայտառակության. Տիգրան Ներսիսյան
11:26 01/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում. Այժմ մեկ օրակարգ պետք է լինի, վայրկյան առաջ ազատվել վարչապետի աթոռը զբաղեցրած անձից՝ Նիկոլ Փաշինյանից. Տիգրան Ներսիսյան
19:19 21/02/2020  |  ԼՐԱՀՈՍՄխիթարականը միայն այն է, որ Մանարյանն ապրեց բովանդակալից, մեծ, երկար ու հրաշալի կյանք. Տիգրան Ներսիսյան
16:48 05/06/2014  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Ներսիսյանն ու Վազգեն Կարախանյանը՝ ԱԺ պատգամավորներ
14:39 03/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ21 ինքնաբացարկի դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի թեկնածուներից
16:32 10/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏիգրան Ներսիսյանը ԱԺ պատգամավոր կդառնա, եթե ԲՀԿ ցուցակից 21 հոգի ինքնաբացարկ հայտնի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]