Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա

Կայացավ «‎Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» խորագրով համաժողովը 06/02/2022   12:29  |  ԼՐԱՀՈՍ

Հունիսի 1-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմի և ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված «‎Երեխայի իրավունքները երեխաների աչքերով» խորագրով միջոցառումը։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Միջոցառումը միտված էր խթանելու երեխաների լսված լինելու, կարծիք արտահայտելու իրավունքների իրացմանը՝ ստեղծելով երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, և դրանք քննարկել ոլորտային իրավասու ներկայացուցիչների հետ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը և ԱՀ մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը։

Քրիստիննե Գրիգորյանը իր խոսքը սկսել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորանքներից։ Նա նշել է․ «Իրենց վերաբերյալ կայացվող որոշումներին երեխաների իմաստալից մասնակցությունը բխում է երեխայի կարծիքի արտահայտման իրավունքի էությունից և իհարկե երեխայի լավագույն շահից։ Այս առումով չափազանց կարևոր է, որ երեխաների առաջ բացվեն հնարավորինս շատ հարթակներ և հույս ունեմ, որ այսօրվա միջոցառումը այդ նպատակին ծառայող մեկ լավ հնարավորություն է»։

Քրիսթինե Վայգանդը նշել է. «Արդեն երկար տարիներ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ երեխաների ձայնը ավելի լսելի դարձնելու և նրանց աջակցելու աշխատանքային մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: Մեր համագործակցության ամենամեծ արդյունքներից մեկն այն է, որ դեռահասները/երիտասարդներն ավելի հաճախ են դիմում Մարդու իրավունքների պաշտպանին՝ աջակցության համար: Բայց մենք դեռ ավելին պետք է անենք յուրաքանչյու՛ր հայ երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականություն դարձնելու համար»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։

«Այսօր մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ բարելավելու երեխայակենտրոն դիմում-բողոքների մեխանիզմները, բարձրացնելու երեխայի իրավունքների մասին տեղեկացվածությունը և շարունակելու դրանք դնել ազգային ծրագրերի և քաղաքականության հիմքում»:

Անդրեա Վիկտորինը, շնորհավորելով երեխաներին ու երիտասարդներին, շեշտել է. «Երեխաների իրավունքները պետք է լինեն պաշտպանված ու մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Կրթության կամ շրջակա միջավայրի պաշտպանությանը միտված մեր ծրագրերի շրջանակում մենք աշխատում ենք երիտասարդների հետ ու ամեն անգամ բացահայտում ենք, որ դուք շատ ավելի հետաքրքրված եք, ավելի խիզախ դրական փոփոխություններ իրականացնելու համար։ Ես ուզում եմ, որ դուք լավ կյանքի հնարավորություն ունենաք, լինեք ազատ ու մասնակցեք որոշումների կայացմանը»։

Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովվի ամենուրեք ու բոլոր երեխաների համար՝ անկախ երեխայի բնակության վայրից ու կարգավիճակից։

Միջոցառման ընթացքում բանախոս երեխաները հանդես են եկել անհատական և խմբային ելույթներով, որտեղ ներկայացրել են իրենց իրավունքների իրացման հետ կապված խնդիրներ: Երեխաների ելույթները վերաբերում էին  3 հիմնական թեմաների՝  կրթությանը և սոցիալական ներառմանը,  հասարակությունում և ընտանիքում  երեխաների պաշտպանվածությանը և  անվտանագությանը,  ինչպես նաև բուլինգին և խտրական վերաբերմունքին:

Կրթության և սոցիալական ներառման թեմայի շրջանակում անդրադարձ է կատարվել   կրթության ոլորտի բացերին, մասնավորապես, երեխաների կրթության իրավունքի իրացման խոչընդոտներին, բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությանը և լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար հաղորդակցման ու իրենց իրավունքների իրացման համար առկա դժվարություններին:

Ներկայացվել են նաև հասարակությունում և ընտանիքում երեխաների պաշտպանության և անվտանգության հարցեր։ Մասնակիցները խոսել են երեխաների համար կիբերանվտանգության կարևորության, պատերազմի՝ որպես երեխայի իրավունքների կոպիտ ոտնահարման երևույթի մասին, ինչպես նաև երեխաների նկատմամբ ընտանիքում հարգանքի կարևորության մասին։ Երեխաները նաև խոսել են դպրոցներում բուլինգ արատի և խտրականության մասին, ինչը միայն ի վնաս է աշխատում նրանց անձի կայացման և ապագայի համար։

Միջոցառմանը ներկա էին  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ոլորտային նախարարությունների, ոստիկանության ու քաղաքային իշխանության, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ելույթներից հետո երեխաները համաժողովի մասնակիցների հետ միասին անց են կացրել քննարկումներ, որտեղ առաջարկել են բարձրացված խնդիրների համար լուծումների իրենց տարբերակները։

Միջոցառումը շարունակվել է “Թումո” այգում՝ պարային համարների կատարմամբ, խաղերի և հաճելի երաժշտության միջավայրում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ շնորհակալություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին միջոցառումը հյուրընկալելու համար։

Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 400 երեխա՝ առցանց և առկա ձևաչափերով Արցախից և Հայաստանի տարբեր մարզերից։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:12 02/06/2022  |  ԼՐԱՀՈՍԵրեկ երեխաներն ատելության խոսք էին ասում. գիտելիքի պակասից է, որ ծնողներն այդպիսի բան են թույլ տալիս
11:17 02/06/2022  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ին ներկայացված դիմում-բողոքների և «թեժ գծին» ստացված զանգերի թիվը 2021 թվականին աճել է
10:55 02/06/2022  |  ՄեկնաբանությունՈրևէ հավաքի երեխաների մասնակցությունը չպետք է միջոց դարձնել մեծահասակների քաղաքական կարծիքի արտահայտման համար․ ՀՀ ՄԻՊ
17:00 24/05/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՄԻՊ-ը և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են իրավապաշտպանության ոլորտում գործակցելու ուղիները
21:33 20/05/2022  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ի հայտարարությունը անուղղակի ցուցում է վարույթն իրականացնող մարմնին․ փաստաբան
19:39 20/05/2022  |  ԼՐԱՀՈՍՀորդորում ենք անհանդուրժող լինել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցներին խմբերի բաժանելու և ներքին երկպառակտություն սերմանելու բոլոր գործողությունների նկատմամբ.Արցախի և ՀՀ ՄԻՊ-երի հայտարարությունը
11:44 20/05/2022  |  ԼՐԱՀՈՍՔրիստիննե Գրիգորյանը ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
20:32 19/05/2022  |  ԼՐԱՀՈՍՔրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրենին
11:33 15/05/2022  |  ԼՐԱՀՈՍՄեր երկրում ընտանիքների զարգացման ճանապարհին խնդիրներ դեռևս շատ կան. ՄԻՊ
16:59 13/05/2022  |  ԼՐԱՀՈՍԻնձ ներկայացված տեղեկատվությամբ` վարչապետը չի ընկալել թե ինչ է կատարվում. Օմբուդսմենը՝ հղի կնոջ վրաերթի մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]