Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին 05/02/2024   11:36 Կիրանցը որ 2 մասի են բաժանում, լեգիտի՞մ է դառնում. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   11:33 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի 05/02/2024   11:30 Ոստիկանները փակել են Կիրանց մտնող ճանապարհը 05/02/2024   11:26 Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել. հորդորում ենք չհրապարակել չստուգված տեղեկություններ. ՆԳՆ 05/02/2024   11:17 ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին 05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Բաքուն շարունակում է հոգեբանական տեռորը Արցախի հայերի նկատմամբ․ լուծումը խաղաղությունն է .Արարատ Միրզոյան 05/30/2022   13:19  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին, որը ներկայացված է ստորև.

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները:

Պատասխան․ Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Թեև մեր երկու երկրների հարաբերություններն ընդամենը 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն քաջ հայտնի է, որ հայ և հնդիկ ժողովուրդներն ունեն սերտ փոխգործակցության դարավոր հարուստ պատմություն, որը վերածվել է փոխադարձ համակրանքի և բարեկամական հարաբերությունների։

16-րդ դարից ի վեր հայերը զգալի ներկայություն են ունեցել Ագրայում, Սուրատում, Չեննայում, Կալկաթայում և այլ առևտրային կենտրոններում։ Նրանք այստեղ բարգավաճել են գլոբալիզացիայի սկզբնական փուլից ի վեր, և այժմ մեր ժառանգությունը Հնդկաստանում, որը գալիս է այդ ժամանակահատվածից, խնամքով պահպանվում է, ինչը մենք բարձր ենք գնահատում:

Հարկ է նաև նշել, որ Հայաստանում ունենք հնդիկ ուսանողների և գործարարների հզոր համայնք։ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը և Հնդկական մշակութային կենտրոնը մեծ աշխատանք են կատարում մեր երկրների, ժողովուրդների և գործարար շրջանակների մերձեցման ուղղությամբ, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ավելի մեծ օգուտ քաղել մեր կապերի զարգացումից

Մեր երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խթանելու հսկայական ներուժ ունեն, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության, դեղագործական արդյունաբերության, զբոսաշրջության, մշակույթի և պաշտպանության ոլորտներում

Եվ ի վերջո, մեր երկրները բավականին ընդհանուր շահեր ունեն տարածաշրջանային և միջազգային խնդիրների առնչությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը արժևորում է Հնդկաստանի հավասարակշռված և կայունացնող դիրքը համաշխարհային ցնցումների այս ժամանակներում։ Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային կայունության կարևոր հենարան է և մեծ տերություն, որն իրավամբ ձգտում է ավելի մեծ դեր ունենալ միջազգային հարաբերություններում և շատերի կողմից ընկալվում է որպես բարորություն կերտող

Հաշվի առնելով թվարկված բոլոր գործոնները՝ Հայաստանի կառավարությունն իր ռազմավարական առաջնահերթություններից է համարում աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրի՝ Հնդկաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը։

Հարց․ Ապրիլի վերջին այցելել եք Հնդկաստան։ Ո՞րն էր Ձեր այցի հիմնական նպատակը: Անցյալ տարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ջայշանկարն էր այցելել Ձեր երկիր:

Պատասխան․ Նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին։ Այնուհետև նախարար Ջայշանկարն անցյալ տարվա աշնանը նշանակալից այց կատարեց Հայաստան, և այդ այցի ընթացքում մշակվեց ավելի լայն ներգրավվածության ճանապարհային քարտեզ՝ սկսած քաղաքական երկխոսությունից մինչև ծանրակշիռ բազմահաոլորտ համագործակցություն: Հետագայում արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվել ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ։

Մասնակցությունը «Raisina Dialogue» համաժողովին, որն, ի դեպ, այս տարի արժանացել է հատուկ համաշխարհային ուշադրության, լավ հնարավորություն ընձեռեց՝շարունակելու մեր երկխոսությունը և նախարար Ջայշանկարի հետ միասին գնահատելու արդեն կատարված աշխատանքն ու նախանշելու նոր հավակնոտ նշաձողեր: 

Ի լրումն, այս այցի ընթացքում հատուկ շեշտադրվել է մեր երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր պատվիրակությանն ուղեկցում էին հայկական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Մենք մասնակցել ենք հայ-հնդկական բիզնես ֆորումներին Նյու Դելիում և Մումբայում։ Նման միջոցառումները և շարունակական բիզնեսը բիզնեսի հետ շփումները մեր գործարար շրջանակներին կմոտեցնեն միմյանց:

Այժմ հաջորդ քայլը կլինի հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը մենք պատրաստվում ենք հյուրընկալել Հայաստանում այս ամռանը։ Ինչպես տեսնում եք, սա բավականին տպավորիչ դինամիկա է։

Հարց․ Ի՞նչ կարելի է ակնկալել պաշտպանության ոլորտում հարաբերություններից: Սա և՞ս քննարկվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև  խորհրդակցությունների ժամանակ։

Պատասխան․ Մեր պաշտպանության նախարարությունները լավ կապեր են հաստատել, և նրանց միջև աստիճանաբար զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հայաստանը Հնդկաստանում մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Անկասկած է, որ վերջին տարիներին Հնդկաստանը սրընթաց առաջընթաց է գրանցել պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում, ինչը, իհարկե, շատ հետաքրքիր է Հայաստանի պաշտպանության ոլորտի համար։ Կարծում եմ՝ մեր մասնագետները պետք է ուսումնասիրեն հետագա համագործակցության հնարավորությունները։ 

Հարց․ Կոմունիկացիաների մասով ինչպե՞ս եք գնահատում այնպիսի նախագծերը, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, և արդյո՞ք կմիանաք Չաբահար նավահանգստի նախագծին:

Պատասխան․ Մենք ակտիվորեն քննարկում ենք կոմունիկացիոն մի շարք նախագծեր։ Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել մեր երկխոսությունն ու համագործակցությունը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում, և այս հարցում նույնպես շփվում ենք այլ գործընկերների հետ։ Հայաստանն այս միջանցքում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերը համարում է բավականին նշանակալի։ Այս առումով մենք նաև ողջունում ենք հնդկական ընկերությունների ակտիվ ներգրավածությունը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում։

Հարց․ Ինչպե՞ս է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ինչպե՞ս է այժմ ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ Մոտ ապագայում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ակնկալիք ունե՞ք։

Պատասխան․ Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված: 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։ Թեև լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարից հետո, սակայն շատ հարցեր դեռևս լուծված չեն։

Բացահայտ կերպով խախտելով Եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը, և անտեսելով միջազգային հանրության հստակ կոչերը՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Մեկ այլ խնդիր է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման իրական վտանգը։ Ադրբեջանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության գործուղումը հակամարտությունից տուժած տարածքներ, ինչը կօգնի լիակատար ոչնչացումից պաշտպանել հայկական ժառանգությունը։

Պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ։ Դեռևս հոգեբանական տեռոր է իրականացվում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, ինչպես, օրինակ, բարձրախոսներով հնչեցվող կոչերը՝ լքելու իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ստիպել, որ լքեն, կամ գազամատակարարման դադարեցումը եղանակային ծանր պայմաններում: Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռևս հրադադարի խախտումներ են տեղի ունենում: Վերջին դեպքը մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ։

Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը և նրա վերջնական կարգավիճակը։

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման, ավարտել բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ և աշխատանքներ տանել համապարփակ խաղաղ բանակցությունների նախապատրաստման շուրջ։ Եթե Ադրբեջանը դրսևորի կառուցողական մոտեցում և զերծ մնա գործընթացի ընթացքում խոչընդոտներ ստեղծելուց, ինչպես նախկինում շատ անգամներ արել է, ես կարծում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել:

Հարց․ Ինչ վերաբերում է 2020 թվականի պատերազմին, ապա տեղեկություններ կային, որ պակիստանցի վարձկանները աջակցում են Ադրբեջանին։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

Պատասխան․ Այո, եղել է նման տեղեկատվություն Վարձկանների մեծ մասը տեղափոխվել էին Մերձավոր Արևելքից, ինչը հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետախուզական ծառայությունները։ Վարձկանների ցանկացած ներգրավում ավելի է սրում իրավիճակը, քանի որ այն ավելի լայն տարածաշրջանային ասպեկտ է հաղորդում լոկալ հակամարտությանը և իր բնույթով արկածախնդիր է ու անօրինական: Նման գործողությունները միշտ երկարատև և բացասական ազդեցություն են թողնում տարածաշրջանային իրավիճակի վրա՝ նույնիսկ երբ այն կայունացնել է։

Հարց․ Պակիստանը աջակցում է անդրսահմանային ահաբեկչությանը hնդկական Ջամմու և Քաշմիր միութենական տարածքում և շարունակում է գրավված պահել դրա որոշակի մասը, որը Պակիստանի օկուպացրած Քաշմիրն է: Ինչպե՞ս եք տեսնում Իսլամաբադի դերը տարածաշրջանում:

Պատասխան․ Ահաբեկչությունը տեղ չունի ժամանակակից աշխարհում և դատապարտելի է՝ իր բոլոր դրսևորումներով։ Մենք աջակցել ենք Հնդկաստանին Ջամուի և Քաշմիրի հարցում ու կշարունակենք աջակցել:

Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները: Ի՞նչ կարող եք ասել մեզ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: 

Պատասխան․ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։

Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից։

Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:33 28/05/2022  |  ՀարցազրույցՆոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
17:59 27/05/2022  |  ԼՐԱՀՈՍՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
18:21 25/05/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը չի կարող թույլ տալ վակուումի առաջացումը եւ ողջունում ենք Եվրամիության ջանքերը. Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ձախողման մասին
11:22 25/05/2022  |  ՄեկնաբանությունԱրարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից. Միջազգայնագետ
10:11 20/05/2022  |  ՄեկնաբանությունՇուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր. միջազգայնագետ
17:18 19/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին
15:14 19/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը
17:58 18/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը հանդիպել է Էվա Կոպաչի հետ
10:01 13/05/2022  |  ՄամուլՆոյեմբերի 9-ի գործը՝ շանտաժի միջոց. «Հրապարակ»
17:25 12/05/2022  |  ԼՐԱՀՈՍԴուշանբեում մեկնարկել է Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]