Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   00:33 Կրեմլում կոչ են արել չչափազանցնել Հայաստանի հետ հարաբերությունների բարդությունը 05/09/2024   00:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/09/2024   00:21 Հայաստանի հետ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 05/08/2024   23:45 Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը 05/08/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/08/2024   23:35 Բացահայտվել են՝ առանց դեղորայքի արյան ճնշումն իջեցնող մթերքները 05/08/2024   23:24 ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում չի քննարկվել․ Օվերչուկ 05/08/2024   23:18 Վաղը հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինելու. Գառնիկ Դանիելյան 05/08/2024   23:14 Հարվածել է մահակով, ապա՝ հետապնդել և կրակոցներ արձակել․ երեք անձի սպանության փորձի մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդը ոչ միայն ազատության մեջ է, այլև՝ մեկնել է հանգստի 05/08/2024   23:11 Ուսանողները ոտքի են կանգնում. Պահանջում են դադարեցնել ապօրինի սահմանազատումը, քանի դեռ չեն վավերացվել սահմանազատման սկզբունքները, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը 05/08/2024   23:01 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մայիսի 9-ի առավոտյան Աբովյանից կուղեւորվի Երեւան (տեսանյութ) 05/08/2024   22:59 Միրզոյանը Կանադայի է ներկայացրել արտգործնախարարին սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները 05/08/2024   22:51 «Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ․ Նարեկ Սամսոնյան 05/08/2024   22:43 Որքան երանելի պիտի լինեին այն երկրի ղեկավարները, որոնք ձեզ նման ժողովուրդ ունեն․ Բագրատ սրբազան 05/08/2024   22:37 ՏԻՄ իշխանությունները հանդիպումներ են ունենում արցախցիների հետ ու սոցիալական հարցերը լուծելու խոստումներ տալիս. Հակոբյանը վստահեցնում է՝ արցախցուն գնել հնարավոր չէ 05/08/2024   22:34 Համագործակցությունը կշարունակվի. Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը 05/08/2024   22:27 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Աբովյան. այս պահին բազմամարդ ակցիա է. ուղիղ միացում 05/08/2024   22:25 Եկել եմ, որ ազատագրեմ ծովից ծով Հայաստանը. փոքրիկ Տիգրանը մասնակցում է ակցիաներին (տեսանյութ) 05/08/2024   22:22 Էրդողանը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը 05/08/2024   22:13 Հայտնի է, թե երբ կլինի ԵԱՏՄ ղեկավարների հաջորդ հանդիպումը 05/08/2024   22:10 Կարեւոր է իմանալ. Իրավապաշտպանները գործարկել են թեժ գիծ ու մշակել ուղեցույց 05/08/2024   21:57 Փաշինյանը տրամադրված է կառուցողական աշխատանքի ԵԱՏՄ շրջանակներում․ Օվերչուկ 05/08/2024   21:51 Կարկուտը մեծ վնաս է պատճառել Կարբի գյուղի բնակիչներին. առաջիկա 2-3 տարիներին խնձորի այգիներից բերք չեն ստանա 05/08/2024   21:34 Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ 05/08/2024   21:25 Դանիայի նոր թագուհին առաջին հարցազրույցն է տվել թագավորի սիրուհու հետ կապված սկանդալից հետո 05/08/2024   21:13 ԱԱԾ-ն պնդում է՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ չեն հրավիրել 05/08/2024   21:11 Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է նախապատրաստվող հեղաշրջման մասին 05/08/2024   21:09 Էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է. Փաշինյան 05/08/2024   20:59 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին դիմավորել են մի քանի շարժման մասնակիցներ. մոտենում են Աբովյանին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   20:37 Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ 05/08/2024   20:29 Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներն անփոփոխ են. Արշակ Սրբազան 05/08/2024   20:26 8 ամիս առաջ Արցախի իմ տանից հող եմ բերել, որ այսօր պահ տամ եկեղեցուն Մետաքսե Հակոբյան 05/08/2024   20:21 Արժեհամակարգի վրա է հարձակում եղել. Գուրգեն Մելիքյան 05/08/2024   20:06 ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Նիգերից 05/08/2024   19:48 Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին կանչել են բրիտանական ԱԳՆ 05/08/2024   19:29 Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը 05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից 05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ)

«Բաքուն և Թեհրանը «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» հուշագիր են ստորագրել, իսկ մեզանում չկա իրավիճակը գիտակցող իշխանություն». Վարդան Ոսկանյան 03/12/2022   19:28  |  ԼՐԱՀՈՍ

«Եթե փորձենք գնահատել տեղի ունեցածը, ապա պետք է համադրենք ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը՝ իրանական կողմի տրամադրած տեղեկատվության հետ։ Ակնհայտ է, որ Բաքվի բռնապետի տեղեկատվական քարոզչամեքենան ուռճացրած է ներկայացնում գործընթացը։ Իրանական կողմից հնչող պաշտոնական տեղեկատվության մեջ խոսքը գնում է անցակետերի տեղադրման մասին և որևէ տեսակի միջանցքի վերաբերյալ որևէ հղում չկա։ Համենայն դեպս, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը, ով Բաքվում Իրան – Ադրբեջան տնտեսական համագործակցության շրջանակներում հայտարարությամբ է հանդես եկել, խոսել է անցակետերի մասին, որը, փաստացիորեն, ավելացնելու է իրանա – ադրբեջանական անցակետերի թիվը, -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նշենք, որ նախօրեին Բաքուն և Թեհրանը «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» հուշագիր են ստորագրել, որը պետք է անցնի Իրանի տարածքով։

Ըստ Ադրբեջանի կառավարության, համաձայնության նպատակն է նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության, ինչպես նաև էներգամակատարարման ուղիներ ստեղծելը։ Դրա համար նախատեսվում է չորս կամուրջ կառուցել՝ Արաքս գետի վրայով, որոնցից երկուսը կլինեն ավտոմեքենաների և հետիոտների համար, մյուս երկուսը՝ երկաթուղու։ Ծրագրվում է նաև ենթակառուցվածքներ կառուցել էներգետիկայի և կապի ոլորտում համագործակցությունը խորացնելու համար։

Իրանագետը նկատում է՝ պարզ է, որ խոսքը միայն անցակետի մասին լինել չի կարող. «Ադրբեջանը փորձում է Արցախից բռնազավթված մերձարաքսյան գոտում, հենց Հայաստանի Հանրապետության սահմանին՝ մոտ 5 կմ հեռավորությամբ, նոր անցակետ ստեղծել, կառուցելով նաև կամուրջներ (դատելով ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունից՝ խոսք է գնում 4 կամուրջի մասին), որոնք կապահովեն Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների՝ Հորադիզից մինչև ՀՀ սահման ընկած տարածքներում, երկաթուղու աշխատանքը, որի միջոցով կապահովեն ադրբեջանական կողմի անցումը՝ Իրանի տարածք, որտեղով էլ կապեր կհաստատվեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»։

Վարդան Ոսկանյանը վստահ է՝ ըստ էության, այս հռչակագրով որևէ լուրջ բան չի փոխվելու, առանց այն էլ Ադրբեջանը Նախիջևանի Հանրապետության հետ իր ցամաքային հաղորդակցությունն իրականացնում էր Իրանի տարածքով։ Պարզապես, այս համաձայնագրով Իրանի տարածքով անցնող ճանապարհը կրճատվելու է, որը տեղի է ունենալու Բաքվի բռնապետի կողմից Արցախից բռնազավթված Մերձարաքսյան գոտու հաշվին։

Եթե փորձենք գնահատել այս համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, ապա նրա դիտարկմամբ, ակնհայտ է, որ իրանական կողմը, յուրաքանչյուր պարագայում, ցանկանում է պահպանել Ադրբեջանի «մայրցամաքային» հատվածից դեպի Նախիջևան կապի սեփական վերահսկողությունը. «Հետևաբար, իրանական կողմի տրամաբանությունը սեփական շահերի տեսանկյունից հասկանալի է՝ նրանք համարում են, որ պետք է վերահսկեն այդ կապը։ Եթե հարցին նայենք Բաքվի բռնապետի շահերի տեսանկյունից, ապա սա Հայաստանի Հանրապետության նկատմամբ լրացուցիչ ճնշում կարելի է դիտարկել՝ տրամադրելու իրենց պատրանքային երազանքի, այսպես կոչված՝ Զանգեզուրյան միջանցքը։ Թեև կարծում եմ, որ Հայաստանը որևէ պարագայում չպետք է ճնշումների գնա, որովհետև ակնհայտ է՝ Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությունը, հատկապես ռուս- ուկրաինական ռազմական բախումների զարգացումների ֆոնին, ամենևին չի բխում Ռուսաստանի շահերից»։


Վարդան Ոսկանյանը մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրում ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակումներին, որտեղ կարելի է հանդիպել այնպիսի ձևակերպումներ, ըստ որի՝ Ադրբեջանը սկսել է «դրեյֆ» կատարել՝ լողալ ճշգրիտ ուղղությամբ. «Այդ ուղղությունն այն է, որ Ռուսաստանի համար ստեղծված նման ծանր պայմաններում, հենց Ադրբեջանն է, որ պետք է ստանձնի արևելք - արևմուտք տրանսպորտային հանգույցի դերը։ Փաստացիորեն, խոսքն այստեղ Ռուսաստանի տարածքով տրանսպորտային փոխադրումներին այլընտրանք ստեղծելու մասին է, ինչն, ուղղակի, Ռուսաստանի Դաշնության դեմ թշնամական ակտ կարող է դիտարկվել։ Բաքվի քարոզչամեքենայի այս հայտարարություններն, անշուշտ, տեղավորվում են այդ պետության իշխանական շրջանակների տրամաբանության մեջ, այսինքն՝ այն, ինչ չեն կարողանում կամ խուսափում են ասել կոնկրետ իշխանության ներկայացուցիչները, Բաքվի պարագայում նրանց փոխարեն դա անում են մերձիշխանական լրատվամիջոցները կամ ասենք՝ քարոզչամեքենայի զանազան գործիքները։ Հետևաբար, կարծում եմ, այս հանգամանքը հաշվի առնելով, ադրբեջանական կողմն, անվտանգային առումով, լրջագույն ռիսկերի է գնում, իսկ Հայաստանը պետք է, ամեն կերպ, օգտվի այս հանգամանքից»։

Իրանագետն ընդգծում է՝ ստեղծված իրավիճակում կա մի կարևոր հանգամանք ևս՝ եթե ադրբեջանական կողմը փորձում է այս ողջ գործընթացներով, ըստ էության, հակառուսական քայլեր իրականացնել, ապա Իրանը նման քայլերի, ոչ մի պարագայում չի գնա, իսկ սա հաստատվել է իրանական կողմից հոգևոր առաջնորդի մակարդակով ( որն Իրանի քաղաքական համակարգում ամենավերին մակարդակն է). «Իրանի հոգևոր առաջնորդը հստակորեն արձանագրել է՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների մեղավորն Արևմուտքն է, հետևաբար, Արևմուտքն է ստեղծել այնպիսի նախադրյալներ և պայմաններ, որոնք, ի վերջո, հանգեցրել են այն իրավիճակին, որն այսօր առկա է այդ երկրում։ Այստեղ, անկասկած, կա ճշմարտություն, որովհետև ակնհայտ է, որ ռուսական կողմն իր ունեցած բոլոր գործիքակազմով, այդ թվում նաև՝ դիվանագիտական, տարիներ շարունակ փորձում էր պետական և անվտանգային շահերի կարգավորման և ապահովման հասնել։ Սակայն, հավաքական արևմուտքի ճնշման տակ, Ուկրաինական կողմը, փաստացիորեն, հանդես եկավ այնպիսի դիրքորոշմամբ, որոնք ստիպել են ՌԴ-ին գնալ հատուկ ռազմական գործողությունների իրականացման ճանապարհով։ Այս ամենն, անկասկած, հիանալի կերպով գիտակցում է նաև Իրանի բարձրագույն ղեկավարությունը, ուստի, եթե ադրբեջանական կողմը հույսեր է փայփայում, թե օգտվելով առիթից, հակառուսական տիրույթում կարող է իր համար լրացուցիչ դիվիդենտներ ստանալ, ապա սա իր համար շատ վտանգավոր խաղ է դառնալու և, նորից եմ կրկնում, եթե մենք կարողանանք օգտագործել այս հանգամանքն՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, իսկ այստեղ հանգիստ կարող է տեղավորվել նաև Իրանը, որովհետև Հայաստանն այն լավագույն հարթակն է, որը կարող է իրականացնել այս գործընթացը, ապա ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները կարելի է ուղղել հենց իրենց դեմ»։

Վարդան Ոսկանյանը վստահ է՝ իհարկե, Իրանն իր պետական շահերից ելնելով, միաժամանակ անկախ քաղաքականություն է վարում, սակայն այդ քաղաքականությունը ոչ մի կերպ չի ենթադրում հանդես գալ հակառուսականության դաշինքներից։ Հետևաբար, բնական կերպով՝ հետապնդելով սեփական շահերը, իրանական կողմն, այնուամենայնիվ հակառուսական տիրույթում չի հայտնվի՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, այդ թվում նաև, ինչպես արդեն նշվեց, այդ երկրի բարձրագույն իշխանության որդեգրած դիրքորոշումը։

Համարելով, որ ստեղծված իրավիճակում, Ռուսաստանի համար ծանրագույն պայմաններում Ադրբեջանը կարող է արևելյան խորամանկությամբ զանազան գործընթացների մասնակից դառնալ և, միաժամանակ, պահպանել «բարեկամական» հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, Ադրբեջանն իրեն բավական բարդ դրության մեջ է դնում։ Այսպես է կարծում իրանագետ Վարդան Ոսկանյանն ու հավելում. «Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, մեր պետական շահի համար օգուտներ կորզելով ստեղծված իրավիճակից, սակայն, այսօրվա հայաստանյան իրականության մեջ, սա ևս, շատ բարդ խնդիր է, որովհետև սրընթաց փոփոխվող աշխարհում մեզանում չկա իրավիճակի գիտակցումը, այդ գիտակցման հիման վրա մշակվող հստակ ծրագիրը, ցավալիորեն, չկա նաև այդ ծրագիրը կյանքի կոչելու ցանկություն կամ հմտություն ունեցողները իշխանություն, ինչն էլ՝ բավական բարդացնում է մեր՝ առանց այն էլ բարդացած վիճակը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:33 11/03/2022  |  ՔաղաքականՀայաստանի շահն այդ «երկխոսության» մեջ ուղղակի բացակայում է և, փաստացիորեն, առաջ է մղվում բացառապես թուրքական կողմի համար ձեռնտու օրակարգ․ Ոսկանյան
22:44 07/03/2022  |  ԼՐԱՀՈՍԲաքվի բռնապետին լավ կլինի այս կապակցությամբ հասկանալ, որ երկու պարանի վրա խաղալ այլևս չի ստացվելու․ Ոսկանյան
14:35 05/03/2022  |  ՄեկնաբանությունՀաճախակիացել են Ադրբեջանից Լեհաստան ուղևորվող խիստ կասկածելի բեռով օդանավերի չվերթները. Ոսկանյան
22:22 04/03/2022  |  ԼՐԱՀՈՍՍրանով Ռուսաստանը փաստացիորեն ազատել է ուկրաինական երկինքը էրդողանական վարչախմբի «Բայրաքթարներից»․ Ոսկանյան
20:39 01/03/2022  |  ԼՐԱՀՈՍՄոսկվան պետք էլ ավելի շահագրգիռ դառնա վերազինելու և արդիականացնելու հայկական զինված ուժերը․ Ոսկանյան
19:49 28/02/2022  |  ԼՐԱՀՈՍՈղբերգություն է. ուկրաինական ժողովուրդը կանգնած է պետականության կորստի առաջ. Արևմուտքը կրակի վրա յուղ է լցնում. փորձագետ
18:57 28/02/2022  |  Մեկնաբանություն«Արևելյան վաճառականի» խորամանկությամբ Էրդողանական վարչախումբը բաց է պահում իր երկինքը ռուսական օդանավերի համար. Ոսկանյան
18:50 25/02/2022  |  ՄեկնաբանությունԷրդողանն անհանգստության ավելի մեծ նշաններ է ցույց տալիս՝ ափսոսանք հայտնելով, որ ՆԱՏՕ-ն Կիևին օգնում է միայն խորհուրդներով. Ոսկանյան
10:32 25/02/2022  |  ՄեկնաբանությունԻնչո՞ւ չոչնչացրեցինք «Բայրաքթարների» տեղակայման կետերը թշնամու տարածքում. Ոսկանյան
21:52 23/02/2022  |  ԼՐԱՀՈՍԻրանի դեսպանությունն արձագանքել է Երևանի Կապույտ մզկիթի վերաբերյալ Բաքվի ներկայացուցչի սոցցանցային գրառմանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]