ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այստեղ ինձ շատ լավ եմ զգում՝ ծիրանի այգիներ եմ տնկել, ֆերմա եմ հիմնել, Ծաղկաձորում տուն եմ գնել, պատրաստվում եմ մի տուն էլ Սուրենավանում գնել». արաբ ներկայացող օտարերկրացին՝ Սուրենավանում 03/09/2022 21:34 | ԼՐԱՀՈՍ
«Ես Հորդանանից եմ, արաբ եմ, Ծաղկաձորում տուն եմ գնել, իսկ Սուրենավանում իմ գրասենյակն է, սակայն շուտով պատրաստվում եմ նաև Սուրենավանում մի տուն գնել, որովհետև այս գյուղում 11 հա հողատարածք եմ ձեռք բերել, ծիրանի այգիներ եմ հիմնել՝ 2000 ծառ, արդեն ընթացքի մեջ են նաև ֆերմա բացելու աշխատանքները։ Ցանկանում եմ օրգանական ձվի բիզնեսով զբաղվել, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ՀՀ Արարատի մարզի Սուրենավան համայնքում հյուրընկալված արաբ ներկայացող Թայսունը (անձնագրային անունը՝ Հայթամ Դամրայի (Haitham Damra)։ , Ինչպես արդեն նշել ենք՝ սուրենավանցիները կասկածներ են հայտնել, որ նա իրականում այլ ազգություն ունի։
Լրատվամիջոցի հետ զրույցում Հայթամ Դամրային նշում է՝ իրեն այստեղ շատ լավ է զգում։ Լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները, թե այստեղ՝ Հայաստանում բիզնես ներդրումների համար խիստ բարենպաստ պայմաններ կան և ահա, ինքը եկել ՝ այստեղ իր բիզնեսները հիմնելու։ Ընդ որում, նկատենք, որ զրույցի ընթացքում նա խոստովանել է նախկինում ունեցած վախերի մասին. «Իրականում, մինչ Հայաստան տեղափոխվելը, մենք մի փոքր վախեցած էինք։ Այն բանից հետո, երբ լսեցինք Փաշինյանի ձևավորած կառավարության բարեփոխումների մասին, որոշեցինք գալ և բիզնես ներդրումներ կատարել այստեղ, բայց դա արեցինք մեծ զգուշությամբ։ Սակայն, այն բանից հետ, երբ սկսեցինք ապրել Հայաստանում, յուրաքանչյուր արաբի խորհուրդ ենք տալիս տեղափոխվել և ապրել այստեղ»։
Այնուհետև Հայթամ Դամրային հավելում է. «2018 թվականին ընտրվելուց հետո վարչապետ Փաշինյանը մարդկանց երաշխիքներ է տվել, որ Հայաստանում բիզնես ծրագերի հիմնումը բարեհաջող ընթացք կունենա, ես էլ մտածեցի՝ վատ չի լինի, եթե գամ այստեղ, հնարավորություններս փորձեմ։ Մտածեցի՝ ծիրան կաճեցնեմ, կարտահանեմ։ Ֆերմա եմ ուզում բացել՝ հավի օրգանական ձվեր արտադրելու համար՝ այս անգամ արդեն տեղական՝ հայկական շուկայի սպառման համար։ Քանի որ Քուվեյթում նույնպես բիզնես ունեմ, չի բացառվում, որ այնտեղ ևս արտահանեմ»։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում արաբ ներկայացող Թայսունը (Հայթամ Դամրային) ուրախությամբ նշում է. «Հայկական կայքերը գրում են, որ շուտով Ուկրաինայից հարյուրավոր մարդիկ են գալու այստեղ՝ Հայաստան։ Գուցե միասին կաշխատենք, կընդլայնենք մեր բիզնես հնարավորությունները։ Ես այնտեղ նույնպես մի որոշ ժամանակ ապրել եմ, ծանոթ եմ այդ երկրին»։
Ամփոփելով զրույցը, Թայսունը (Հայթամ Դամրային) նկատում է. «Այստեղ՝ Հայաստանում ինձ զգում եմ ինչպես մեր հողում, մենք շատ նման ենք իրար, մենք նույն մշակույթի կրողներն ենք»։
Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք հայերն ու արաբներն այդքան նմանություն ունեն, վերջինս հաստատում է՝ այնքան նման, որ ոչ մի րոպե իրեն այստեղ՝ Հայաստանում օտար չի զգում։
Հեռախոսազրույցից հետո Թայսունը (Հայթամ Դամրային) լրագրողի հեռախոսային հավելվածին հայերեն լեզվով հաղորդագրություն էր ուղարկել, դրան կից՝ Սուրենավան համայնքում իր կողմից ձեռք բերված հողատարածքների լուսանկարները, տեղեկացնելով, որ հայերեն լեզվին ինքը նույնպես տիրապետում է։
Հիշեցնենք՝ «Փաստինֆո» լրատվականն ահազանգ էր ստացել այն մասին, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքում ազգությամբ ադրբեջանցի, սակայն արաբ ներկայացող անձինք տներ և հողատարածքներ են գնել, ինչպես նաև՝ մի ադրբեջանցի սեփականաշնորհել է Արարատի մարզի Սուրենավան գյուղի «Արբիտ» ՍՊԸ-ին պատկանող նավթավերամշակման կոմբինատը։
Տեղեկությունը ճշտելու համար, լրատվականը կապ էր հաստատել համայնքի նորանշանակ ղեկավար Անի Վարդազարյանի հետ։ Մեզ հետ զրույցում համայնքապետը կտրուկ հերքել էր լուրերը, թե Սուրենավան համայնքում ազգությամբ ադրբեջանցիները տներ կամ հողատարածքներ են գնել, իսկ լսելով հաջորդ հարցը՝ արդյո՞ք ադրբեջանական կողմը սեփականաշնորհել է տեղի՝ նավթավերամշակման կոմբինատը, համայնքապետ Անի Վարդազարյանն ընդհատել էր հեռախոսազրույցն ու անջատել հեռախոսը՝ անհասանելի դառնալով լրագրողի զանգերին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
- 05/04/2024 10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները
- 05/04/2024 10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն