Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   20:56 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը երրորդ ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ 05/10/2024   20:42 Սամբիստ Մայիս Ներսիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 05/10/2024   20:36 «ՔՊ» կուսակցություն ու սահմանադրական կարգ հասկացողությունն անհամատեղելի է. Ղազինյան (տեսանյութ) 05/10/2024   20:35 Իրենք են լեգիտի՞մ, խաբեություն է, սուտ, լեգիտիմությունից զրկված են. Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:32 Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   20:22 Կանադան 55,7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու համար 05/10/2024   20:17 Փորձում են 2-րդ նախագահի հետ ինձ կապել, էդքան վախեցա՞ծ եք 2-րդ նախագահից, թե՞ ինձանից.Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:07 Ղազախի 4 գյուղեր վերադարձվում են առանց մեկ կրակոց արձակելու. Գասպարյանը մեջբերեց Ալիեւի խոսքերը (տեսանյութ) 05/10/2024   20:02 Այս պայքարն այլեւս կասեցնել հնարավոր չէ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 05/10/2024   19:59 «Սատանիզմը, գլոբալիզմը, որ ներկայացնում է ներկայիս բանըհակադրվում է Աստծուն. Արթուր Սահակյան (տեսանյութ) 05/10/2024   19:46 Պետական ապարատի բազմաթիվ աշխատողներ այսօր ասել են՝ այս աշխատանքը պետք չէ, եթե չունենք հայրենիք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/10/2024   19:36 Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեւել է շուրջ 4 ժամ 05/10/2024   19:32 Ոստիկանները կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչի են վահաններով կանգնած, ումից՝ ում են պաշտպանում. Տավուշի թեմի առաջնորդ 05/10/2024   19:29 Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, չի կարող լինել վարչապետի թեկնածու. Չալաբյան 05/10/2024   19:24 Փոփոխությունը շատ մեծ է, ժողովրդի մեջ հավատն արթնացել է. Մրո 05/10/2024   19:19 Պուտինը Միշուստինին վարչապետ է նշանակել 05/10/2024   19:08 Արգենտինայում գնացքներ են բախվել 05/10/2024   19:02 Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան 05/10/2024   18:58 Իշխանության աղբյուրն ո՞վ ա , ժողովուրդն ա. Նիկոլ Փաշինյան 05/10/2024   18:57 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով. Ալիև 05/10/2024   18:47 Իրենք հիմք չունեն իրենց լեգիտիմ համարելու. ցուցիչներ կան, որ իրավիճակ է փոխվել. Մելոյան 05/10/2024   18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ 05/10/2024   18:25 Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքը. ուղիղ 05/10/2024   18:21 Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան 05/10/2024   18:09 Թուրքիայում իրաքցի ներգաղթյալը գնդակահարել է ուսումնարանի տնօրենին 05/10/2024   17:50 ՀՀ փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին 05/10/2024   17:43 «ՀԺ»-ն ինչի՞ է խառնվել, վարչապետ դառնալու ոչ ցանկություն ունեմ, ոչ ձգտում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/10/2024   17:41 Այդ հոգևորականը ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին 05/10/2024   17:39 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել 05/10/2024   17:35 Թուրքիան դիմել է Ադրբեջանին օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելու համար 05/10/2024   17:34 Դասադուլ հանուն ազգի փրկության չի նշանակում ուսման որակի վատացում 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   17:16 Քվե ապահովող ընտրողը կարող է նաեւ իր ընտրած վարչապետին զրկել պաշտոնից. քաղտեխնոլոգ 05/10/2024   17:10 Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը 05/10/2024   16:51 Նախիջևանում 2 ուսանող է խեղդվել լճում 05/10/2024   16:44 Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար 05/10/2024   16:31 Սպիտակ-Երևան մայրուղին այս պահին 05/10/2024   16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում 05/10/2024   16:18 Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը 05/10/2024   15:58 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին 05/10/2024   15:53 Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն միայն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. Միրզոյան 05/10/2024   15:50 Սանկտ Պետերբուրգում կամրջից ընկած ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը. (տեսանյութ) 05/10/2024   15:44 Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան 05/10/2024   15:35 Բորելը հաստատել է, որ ԵՄ մի շարք երկրներ մտադիր են ճանաչել Պաղեստինը 05/10/2024   15:33 Երևան քաղաքում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով. քրեական վարույթ է նախաձենռվել 05/10/2024   15:31 ՀՀ-ում իրականացվող ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 05/10/2024   15:27 Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջվել է «Zil» մակնիշի բեռնատարը որը բեռնված է եղել գազի բալոններով 05/10/2024   15:26 Ալմաթիում արտգործնախարարների բանակցությունները կտևեն 2 օր 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան
05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/10/2024   07:40 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»

Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում տիրող իրավիճակի և ՀՀ դեսպանության աշխատանքի վերաբերյալ 03/05/2022   18:07  |  ԼՐԱՀՈՍ

 Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների, դեսպանության կողմից կատարած և կատարվող աշխատանքների մասին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը հայտնել է, որ ներկա պահին Ուկրաինայի տարբեր՝ հյուսիսային, արևելյան և հարավային մասերում, այդ թվում մայրաքաղաք Կիևի մատույցներում շարունակվում են մարտերը:

Դեսպանը հայտնել է, որ դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:

-Ի՞նչպես են ընթանում այժմ իրադարձություններն Ուկրաինայում: 

-Ներկա պահին Ուկրաինայի տարբեր՝ հյուսիսային, արևելյան և հարավային մասերում, այդ թվում մայրաքաղաք Կիևի մատույցներում շարունակվում են մարտերը: Մարտի 3-ին Բելառուսում տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը, որի արդյունքում ձեռք են բերվել որոշ հուսադրող պայմանավորվածություններ, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության դուրսբերման հումանիտար միջանցքների և դրանց գործարկման վայրերում մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ: Հայաստանը հայտնել է իր դիրքորոշումը այս հարցով  և մեծ հույսեր ունի, որ բանակցային սեղանի շուրջ հնարավոր կլինի խնդիրները հանգուցալուծել։

-Գիտենք, որ դեռեւս ռազմական գործողությունները սկսվելուց առաջ Կիեւում որոշ դեսպանություններ տարհանեցին նախ դիվանագետների ընտանիքի անդամներին, ապա դիվանագետներին։ Ինչպիսի քաղաքականություն է որդեգրել այս առումով Հայաստանը։

-Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը եղել է այն եզակի դեսպանություններից (Կիևում կա 100 դիվանագիտական ներկայացուցչություն), որը ռազմական գործողությունների մեկնարկի պահից ամբողջ կազմով գտնվել է Կիևում և իրականացրել է իր գործառույթները ողջ ծավալով։ Դեսպանությունը նաև մշտական կապի մեջ է եղել ՀՀ քաղաքացիների, այլ երկրների քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերի և տեղական իշխանությունների հետ:

Պայմանավորված Կիևի շուրջ իրավիճակի վատթարացմամբ, անվտանգության ապահովման նկատառումներից և Կիևում աշխատանքն իրականացնելու անհնարինությունից ելնելով՝ ՀՀ ԱԳ նախարարի որոշմամբ դեսպանը և դիվանագիտական անձնակազմը տեղափոխվել և մարտի 4-ից ժամանակավորապես աշխատում են Լվով քաղաքից: Ներկա պահին Լվովում արդեն բացվել է հյուպատոսական կետ՝ ՀՀ քաղաքացիներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Վաղվանից հյուպատոսական կետ կբացվի նաև Ուժգորոդում։

-Ի՞նչ է անում դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին օգնելու համար։

-Դեսպանության ողջ անձնակազմը մշտական, շուրջօրյա կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, տրամադրում է խորհրդատվական օգնություն Ուկրաինայից Հայաստան մեկնելու ուղիների և հնարավորությունների վերաբերյալ, ձևակերպում և տրամադրում է այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր:

Դեսպանությունը, համեստ հնարավորությունների սահմանում, Ուկրաինայում հայ համայնքի հետ միասին, օգնել է այն մարդկանց, որոնք ցանկացել են լքել իրենց տները, քաղաքները։ Հարկ է հաշվի առնել կարևոր մի հանգամանք. Ուկրաինայում է բնակվում մի քանի հարյուր հազար հայ և նրանց զգալի մասը Հայաստանի քաղաքացիներ են։ Սա ասում եմ, որ պատկերացնեք, թե ինչ ռեժիմով և ծանրաբեռնվածությամբ է գործել դեսպանությունը Կիևում․ անդադար զանգեր (պատասխանել ենք մի քանի հազարին հասնող զանգերի), քաղաքացիների տասնյակ այցելություններ ու օժանդակության դիմումներ։ Որևէ դեսպանություն, ոչ թե մեր նման՝ համեմատաբար փոքր, այլ շատ ավելի մեծ, չուներ այն ծավալի ծանրաբեռնվածությունը, որքան ունեցել է մեր դեսպանությունը` հաշվի առնելով համայնքի մեծությունը և դիմումների քանակը։

Եվ ամբողջ այս աշխատանքը կատարվել է պատերազմական իրավիճակում․ օրվա ընթացքում 10-15 անգամ հնչող օդային տագնապի ազդանշանների, պայթյունների, կրակոցների, խստագույն պարետային ժամի պայմաններում։ Դեսպանության դիվանագետներից երկուսը պատերազմի առաջին օրերից սկսած գիշերել են ապաստարաններում, պատսպարվելով շուրջբոլորը տեղի ունեցող պայթյուններից ու կրակոցներից և հաճախ հենց ապաստարանից շփվել են մեր հայրենակիցների հետ, ընդունել զանգեր ու տվել խորհուրդներ։

Այսօր էլ դեսպանությունը շուրջօրյա ռեժիմով շարունակում է իր ծառայությունը՝ տրամադրելով թե՛ խորհրդատվություն և թե՛ համապատասխան դեպքերում ՀՀ վերադարձի վկայականներ այն քաղաքացիներին, որոնք չունեն այս պահին վավեր ՀՀ քաղաքացու անձնագիր՝ Ուկրաինայի սահմանը հատելու համար: Դեսպանությունը, հնարավորության սահմաններում, նաև օժանդակում է տարատեսակ բարդ իրավիճակներում հայտնված ՀՀ քաղաքացիներին:

Հատուկ ուզում եմ նշել ԱԳՆ ղեկավարության հոգատար վերաբերմունքը բարդ վիճակում հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ։ Այս օրերին մեր ստացած բոլոր ցուցումների ու հրահանգների միակ ուղղվածությունը ու նպատակը մեր քաղաքացիներն են և նրանց պատշաճ օգնություն տրամադրելու միջոցներին են վերաբերում։

Գիտեք նաև, որ ՀՀ ԱԳՆ ջանքերով Լեհաստանը, Սլովակիան, Ռումինիան, Մոլդովան, Հունգարիան, Ուկրաինայից դուրս եկող ՀՀ քաղաքացիներին թույլատրել են հատել իրենց ցամաքային սահմանային անցակետերն առանց վիզայի։ Բացի այդ, նշյալ երկրների՝ Ուկրաինայի հետ սահմանային հատվածներում աշխատում են ՀՀ դիվանագետներ՝ օժանդակելով օգնության կարիքը ունեցող մեր հայրենակիցներին։

-Քանի ՀՀ քաղաքացի կա Ուկրաինայում, արդյո՞ք աջակցություն ցուցաբերվում է  նաեւ Ուկրաինայի քաղաքացի հայերին: 

-Հստակ թիվը հնարավոր չէ ասել, քանզի քաղաքացիների միայն չնչին մասն է հյուպատոսական հաշվառում անցնում, որը կամավոր գործընթաց է:

Ինչ վերաբերվում է Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող հայերին, պետք է նշենք, որ զանգերի զգալի մասը ստանում ենք նաև Ուկրաինայի քաղաքացիներից:  Ցանկանում եմ հիշեցնել ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայից ժամանող հայերին։ Մենք նաև պատրաստ ենք ՀՀ սահմանը հատող Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց տրամադրել անհրաժեշտ օգնություն՝ անկախ նրանց ազգությունից:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:38 05/03/2022  |  Միջազգային լրահոսՄարիուպոլից խաղաղ բնակչության տարհանումը կասեցվել է. հնչում են փոխադարձ մեղադրանքներ
14:05 05/03/2022  |  Միջազգային լրահոսԵրեկ Խարկովում 7 ադրբեջանցի է մահացել, նրանց թվում մի գործարար՝ ընտանիքի հետ միասին
11:41 05/03/2022  |  Միջազգային լրահոսՊատերազմի պատճառով ավելի քան 1,2 միլիոն քաղաքացի ստիպված է եղել լքել Ուկրաինան
11:09 05/03/2022  |  Միջազգային լրահոսԶելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն միտումնավոր որոշել է չփակել Ուկրաինայի երկինքը
23:53 04/03/2022  |  Միջազգային լրահոսԳերմանիայի ԱԳ նախարարը հիշեցրել Է, որ ՆԱՏՕ-ն չի կարող միջամտել Ուկրաինայում տիրող իրավիճակին
23:38 04/03/2022  |  Միջազգային լրահոսԲլինկենը հայտարարել Է, որ Եվրոպայում վտանգվել է կայունությունը
22:08 04/03/2022  |  Միջազգային լրահոսՈւկրաինացիները տեսանյութ են տարածել, թե ինչպես են Լուցկում ծաղրում երիտասարդին՝ փայտով հարվածելով մերկ հետույքին (18+)
21:21 04/03/2022  |  ԼՐԱՀՈՍ«Զելենսկին վճռական պահին լքեց Ուկրաինան և Ուկրաինայի ժողովրդին կամ նրան կանչել է Արևմուտքը». միջազգայնագետ
21:09 04/03/2022  |  Միջազգային լրահոսՈւկրաինա է մեկնել Իսրայելի հատուկ ջոկատայինների վետերանների առաջին խումբը
20:49 04/03/2022  |  Միջազգային լրահոսԼեհաստան ավելի քան 700000 փախստական է մուտք գործել Ուկրաինայից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]