Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ

2021թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող, որից 19-ը՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 03/01/2022   14:05  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցկացրել է խորհրդակցություն 2021թ. ընթացքում Զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի, 2020թ. պատերազմին առնչվող քրեական գործերով քննությունների ընթացիկ արդյունքների, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների տարեկան գործունեության արդյունքների օրակարգով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Ռազմական ոստիկանության, ԱԱԾ ներկայացուցիչները:

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով քննարկմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես նրանով, որ 2020թ. արցախյան պատերազմին առնչվող բազում հանգամանքներ խաչվում են ՀՀ և ԱրՀ իրավասու մարմիններում քննվող քրեական գործերով, և պետք է ապահովել դրանց շուրջ տեղեկատվության փոխանակում և համատեղ քննարկումներ:

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2072 դեպք: 2020թ. համեմատ ԶՈՒ-ում հանցագործությունները նվազել են 944 դեպքով կամ 31.2%-ով: Ընդ որում՝ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 34.8%-ով, ծանր հանցագործությունները՝ 74,39%-ով։ Այս բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռն ընդհանուր առմամբ շարունակել է բարձր մնալ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռազմական դրության ռեժիմը պահպանվել է նաև 2021թ. առաջին եռամսյակի ընթացքում և նախորդ տարի գրանցվել են հակառակորդի կողմից հրադադարի խախտման համեմատաբար շատ դեպքեր։

Առանձնապես ծանր հանցագործություններից սպանության 10 դեպքը կատարվել է հակառակորդի կողմից, իսկ 4-ը` ԶՈՒ-ում ներքին սպանություններ են, 40-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձեր, 11-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ, իսկ 10-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքեր են, 280-ը՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 11-ը՝ հակառակորդի կողմից պետության տարածքային ամբողջականությունը խախտելու և այլն:

2021թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող /2020թ.՝ 46/, որից 19-ը՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

Բռնությամբ, ծառայողների արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններով զուգորդված հանցագործությունների պատճառներից ու պայմաններից շարունակում է ակտուալ մնալ ներքին փոխհարաբերությունները կանոնակարգող նորմերի նկատմամբ զինծառայողների ոչ պատշաճ վերաբերմունքը:

Առանձնացնելով այս խնդիրը՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ թեև ԶՈՒ-երում քրեական ենթամշակույթին բնորոշ մտածողությունից ածանցվող հարաբերությունների դեմ պայքարը տվել է որոշակի արդյունքներ, սակայն խնդիրը դեռ առկա է: Նա հանձնարարել է դատախազներին՝ ցանկացած նման դեպք, դրան նպաստող պայմանների ու պատճառների վերհանման տեսանկյունից, դարձնել մանրակրկիտ ուսումնասիրության առարկա, արդյունքներից ելնելով՝ միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմնին:

Նույն պահանջը ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև Զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտված դեպքերի հետ կապված՝ հաշվի առնելով, որ ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում 2021թ. արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերից 192-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 12-ով վարույթը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով, 6 քրեական գործ՝ 14 անձանց վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մի մասով ընթանում է նախաքննություն: Նա անընդունելի է համարել հատկապես պատերազմից հետո բանակում կոռուպցիոն դրսևորումների շարունակումը:

Խորհրդակցության ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև 2020թ. Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Արդբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներին առնչվող գործերի քննություններին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ թեև նախընթաց շրջանում եղել են Զինված ուժերի մարտունակության դեմ ներքին հանցագործությունների առանձին գործերով առանձին անձանց քրեական հետապնդման ենթարկելու դեպքեր, սակայն ընդհանուր արդյունքները չեն կարող բավարար համարվել: Նա հանձնարարել է առաջնորդվել ոչ այնքան յուրաքանչյուր դրվագում յուրաքանչյուր զինծառայողի գործողություններին գնահատական տալու մոտեցմամբ, այլ դատախազական ցուցումներով, հանձնարարություններով քննությունն ուղղորդել մարտական գործողությունների ղեկավարման, կառավարման, պաշտպանության կազմակերպման խնդիրների, այդ մակարդակում կատարված հանցավոր արարքների և դրանց հետևանքների բացահայտմանը: Առաջին հերթին դա անհրաժեշտ է հետագայում այդպիսիք թույլ տալու հնարավորությունը բացառելու համար:

Գլխավոր դատախազը կոնկրետ պահանջներ է դրել նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ-ի կողմից կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ քննվող մեծածաված քրեական գործի առնչությամբ: Նրա գնահատմամբ՝ ՀՀ իրավասու մարմինների առջև դրված է Ադրբեջանի պաշտոնատար անձանց արարքներին տրվող քրեաիրավական գնահատականներն անհերքելի, ամուր և միջազգային իրավական հարթակներում օրինականության և թույլատրելիության առումով որևէ կասկած չհարուցող ապացույցներով ամրապնդելու խնդիր: Չնայած դրանց հիման վրա արդեն իսկ Ադրբեջանի կոնկրետ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ, սակայն դրանց շրջանակն ընդլայնվելու է: Նա հանձնարարեց արագացնել նաև այս գործընթացը:    

ՀՀ գլխավոր դատախազը կանգ է առել նաև 2020թ. աղետաբեր պատերազմից հետո Ադրբեջանի զինծառայողների կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու արդյունքում շփման գծում տեղի ունեցած բախումների, դրանց հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայողների գերեվարումներին առնչվող քրեական գործերի վրա: Նա նշել է, որ կոնկրետ մարտական իրավիճակում գերեվարված և քրեական հետապնդման ենթարկվող ցանկացած զինծառայողի քեական պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի բացառապես տվյալ մարտական առաջադրանքի կատարմանն առնչություն ունեցող բոլոր զինծառայողների, այդ թվում նաև հրամանատարական կազմի գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու արդյունքում՝ ելնելով արդարության և արդարադատության շահերից:

Նա նաև նշել է, որ առաջիկայում նախաձեռնելու է ՀՀ ՊՆ-ի հետ խորհրդակցությունների շարք՝ ինչպես քրեական գործերով ի հայտ բերված՝ զորահավաքային զորակոչի ոլորտում առկա համակարգային խնդիրների, այնպես էլ քրեական վարույթների շրջանակներում կայազորների դատախազությունների դատախազների կողմից կատարված ուսումնասիրություններով վեր հանված՝ առաջնագծում զինծառայողների ծառայության և կեցության պայմանների, կահավորման, անհրաժեշտ ինժեներա-տեխնիկական աշխատանքների բավարարության խնդիրների շուրջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:25 01/03/2022  |  Քրեական խրոնիկոն2072 հանցագործության դեպք ԶՈւ-ում 2021թ.-ին
12:28 28/02/2022  |  Քրեական խրոնիկոնՀետախուզվող երկու անձ ՌԴ կողմից կհանձնվի Հայաստանին
15:51 23/02/2022  |  Քրեական խրոնիկոն138 քրեական գործ, պատճառված 136մլն դրամի վնաս՝ 2021թ. անձնական տվյալների առցանց օգտագործմամբ կատարված հափշտակությունների դեպքերով
10:20 19/02/2022  |  ՄամուլԵվս մեկ անուն. ով է ցանկանում լքել դատախազությունը. «Ժողովուրդ»
09:52 17/02/2022  |  ՄամուլԴատախազները լքում են համակարգը. «Ժողովուրդ»
12:34 16/02/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազության միջամտությամբ կանխվել է ՌԴ-ից ՀՀ քաղաքացու վտարումն Ադրբեջան և նա վերադարձվել է Հայաստան
18:16 14/02/2022  |  ԼՐԱՀՈՍ2021թ. բացահայտվել է ապօրինի ծագման 94 անշարժ, 23 շարժական գույք, 27.7մլրդ ՀՀ դրամի չափով գումար, ներկայացվել է բռնագանձման 3 հայց.
12:51 11/02/2022  |  ԼՐԱՀՈՍՊատերազմի ընթացքում ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի կողմից ողբերգական հետևանքներով իշխանության անգործություն ցուցաբերելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
17:10 08/02/2022  |  Քրեական խրոնիկոնՀանցագործության մասին հաղորդումը սահմանված կարգով չի ընդունվել ոստիկանների կողմից. միջնորդագիր Ոստիկանությանը և կոչ հանրությանը
17:56 01/02/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը պարզաբանում է ներկայացրել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]