ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դավիթ Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման և պահվում է կալանքի տակ. հայտարարություն 01/14/2022 12:41 | ԼՐԱՀՈՍ

Քրեական գործում ապացույցների բացակայությունը, եղած փաստաթղթերի ընտրովի և սուբյեկտիվ մեկնաբանումը, նախաքննության ողջ ընթացքում օբյեկտիվության ի սպառ բացակայությունը պաշտպանական կողմին հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դ.Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման և պահվում է կալանքի տակ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը։
«1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը մերժվել էր: Այն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: Ստացել ենք նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը բողոքը մերժելու մասին, որն ուսումնասիրելով պաշտպանության կողմը եկել է վերջնական եզրահանգման, որ դատախազությունը ևս դարձավ վերջին 4 ամիսների ընթացքում իրականացվող ապօրինության մեղսակիցը:
Դատախազը բողոքը մերժելու մասին որոշման մեջ տվել է ձևակերպումներ, որոնք չեն բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ որոշմամբ նշվել է, որ այդ սպառազինությունն արտադրող երկրի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը (որի հիման վրա հաշվարկվել է հրթիռների պահպանման ժամկետները) ՀՀ ԶՈՒ և ՀՀ ՊՆ համար հանդիսանում է ղեկավար փաստաթուղթ, և իբր այդ մասին նշել է ՀՀ գլխավոր շտաբի պետը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված իր զեկուցագրերից մեկում: Մինչդեռ, նախ քրեական գործում չկա նման փաստաթուղթ՝ զեկուցագիր, որում ՀՀ գլխավոր շտաբի պետը նշած լինի այդ ցուցումի՝ ղեկավար փաստաթուղթ լինելու հանգամանքի մասին: Բացի այդ, ինչպե՞ս կարող է մեկ այլ պետության ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալի ցուցումը ՀՀ ՊՆ կամ ՀՀ ԶՈՒ համար լինել ղեկավար փաստաթուղթ, եթե անգամ այդ մասին զեկուցագրում նշած լինի գլխավոր շտաբի պետը:
Ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը չեն ցանկացել ուշադրություն դարձնել այն փաստին, որ նույն քրեական գործում առկա մեկ այլ ապացույցի համաձայն՝ 2013թ. արտադրող երկրի ԶՈՒ-ում շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ, որով սահմանվել են հրթիռների պահպանության նոր ժամկետներ՝ 10 տարով ավելի երկար, քան նախկինում, որի պարագայում ձեռք բերված հրթիռները գտնվել են պահպանության ժամկետների մեջ:
2/ Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքն ավելի քան անհիմն է և չի բխում քրեական գործի նյութերից: Մասնավորապես՝ մեղադրանքի որոշման մեջ նշվել է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել շուկայականից էականորեն թանկ գնով: Այնինչ, քրեական գործով անգամ հաստատվել է, որ 2018թ. կատարված գնման ժամանակ գինը մեկ միավոր հրթիռի հաշվով եղել է 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան, քան մինչ այդ նույն ապրանքատեսակից կատարված գնումը: Ընդ որում, ռազմական նշանակության արտադրանքը չի հանդիսանում բորսային ապրանք, այն չի կարող ունենալ շուկայական գին, առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունից, փոխադրման և այլ հանգամանքներից ու դժվարություններից կախված՝ այն կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել: Բացի այդ, քրեական գործով հաստատվել է նաև, որ ձեռքբերումից առաջ այդ նույն հրթիռները որպես գրավ վերցված են եղել 100 ԱՄՆ դոլարով ավելի թանկ գնով, քան 2018թ. ձեռքբերման գինն է: Նման պայմաններում Դավիթ Տոնոյանին մեղադրում են շուկայական արժեքից էականորեն թանկ գնով հրթիռներ ձեռք բերելու համար, և դա այն պայմաններում, երբ անգամ քրեական գործով պատշաճ կերպով պարզված չէ, թե որքան կարող էր լինել դրանց շուկայական գինը:
Նույն այդ մեղադրանքում նշված է, թե իբր հրթիռները ձեռք են բերվել՝ հաշվի չառնելով ՀՀ ՊՆ-ում դրանց ձեռք բերման իրական պահանջարկը: Մինչդեռ նույն քրեական գործում առկա ապացույցների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը և՛ ձեռքբերման ժամանակ, և՛ հիմա ունի դրանց պահանջարկը:
Բոլոր ցուցմունքներում նշվում է, որ հրթիռների համար ժամկետ ՀՀ-ում երբևիցե սահմանված չի եղել, և հակառակը, ՀՀ պաշտպանության նախարարությունում գործող կարգավորումների համաձայն՝ այդ հրթիռները պիտանի և կիրառելի են մինչև 2026թ., իսկ նման պարագայում արարքը ոչ մի կերպ «վատնում» կամ «հափշտակություն» չի կարող որակվել:
3/ Ի վերջո, քրեական գործում ապացույցների բացակայությունը, եղած փաստաթղթերի ընտրովի և սուբյեկտիվ մեկնաբանումը, նախաքննության ողջ ընթացքում օբյեկտիվության ի սպառ բացակայությունը պաշտպանական կողմին հիմք են տալիս վստահաբար պնդելու, որ «անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դ.Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման և պահվում է կալանքի տակ»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/04/2022 13:49 Հայաստանը 2022-ին արդեն ավելի քան 300 մլն դոլար արտաքին պարտք է ավելացրել' դրա մեծ մասն օգտագործելով ասֆալտապատման վրա․ Հոխիկյան
- 07/04/2022 11:04 Դատարանը հրապարակեց ծանր վիրավորանքի հոդվածով առաջին կարճման որոշումը
- 07/04/2022 10:24 Եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները.Թագուհի Թովմասյան
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/04/2022 15:47 Փրկարարները Պառավաքար գյուղի «Թոփերի սար» կոչվող հանդամասում հայտնաբերել են դի
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
- 07/03/2022 10:38 Երևանում 32–ամյա տղամարդը ցած է նետվել 7–րդ հարկից և մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը