ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անվստահություն հայտնողները գոնե փաստարկներ ունենային իմ դեմ, օրինակ՝ բյուջեի խոշոր գումարների հափշտակում կամ աշխատանքային զարհուրելի հանցանք, բայց ինչպես տեսանք՝ այդպիսիք չկան.քաղաքապետ 12/22/2021 13:11 | ԼՐԱՀՈՍ
Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում։ Այս մասին ավագանու նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Կարծես թե այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային՝ ընդդեմ քաղաքապետի, օրինակ՝ բյուջեի խոշոր չափերի գումարների հափշտակում կամ աշխատանքային, կենցաղային զարհուրելի հանցանք, բայց ինչպես հասկացանք ելույթներից՝ այդպիսիք չկան։ Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է։ Ինչպես նախաձեռնող խումբն է ասում՝ քանի որ ես դուրս եմ եկել «ՔՊ» կուսակցությունից, պետք է լքեմ նաև այս պաշտոնը»,- նշեց Մարությանը։
Քաղաքապետը հիշեցրեց, որ 2018թ Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց, որին բոլորը մասնակից են եղել և յուրաքանչյուրն իր լուման է ներդրել այդ կարևոր գործում։ Հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները Երևանի ավագանու ընտրություններին էին, որտեղ իրենք՝ որպես քաղաքական թիմ խնդիր ունեին ջախջախիչ հաղթանակ տանելու և թղթի վրա հստակ ամրագրելու ժողովրդի կամքը, ինչն էլ թույլ կտար գնալ ԱԺ ընտրություններին և ամրագրել այդ հաղթանակը, ինչի նպատակով էլ ստեղծվեց հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը։
Մարությանի դիտարկմամբ՝ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 անդամներից միայն 27-ն էին այդ պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, այսինքն, խմբակցության մեծ մասը՝ 30 ավագանու անդամն անկուսակցականներ էին կամ այլ կուսակցության անդամներ, ինչը, ըստ Մարությանի, հատկանշական տվյալ է, որն արտացոլում է հեղափոխական թիմի իրական պալիտրը։
«Ընտրությունների արդյունքում մենք ունեցանք համոզիչ հաղթանակ՝ հավաքելով ձայների մոտ 80 տոկոսը։ Ժողովուրդն իր ձայնը չտվեց որևէ կուսակցության, ժողովուրդն իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինքին, իր ձայնը տվեց հեղափոխությանը, հեղափոխական թիմին, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, թիմում ընդգրկված հայտնի և հարգված մարդկանց՝ Արթուր Իսպիրյանին, հայտնի ճարտարապետ Արսեն Կարապետյանին, հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանին»,-նշեց Մարությանն՝ ընդգծելով, որ հեղափոխական թիմը ընտրությունների չգնաց «ՔՊ» կուսակցության դրոշի ներքո՝ ոչ միայն նրա համար, որ հեղափոխությունը արեց ամբողջ ժողովուրդը, այլ նրա համար, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն անունը լայն զանգվածներին այն ժամանակ ուղղակի ծանոթ չէր։
Մարությանն արձանագրեց, որ 2018թ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ժողովուրդն ընտրեց «Ւմ քայլը» հեղափոխական դաշինքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
- 05/17/2024 10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը