ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կամրջի տակ հայտնաբերվել է տարիներ առաջ սպանված դիպուկահար Եվգենի Կաչակի որդու դիակը 12/07/2021 19:10

Դավթաշենի կամրջի տակ օրեր առաջ մահացած հայտնաբերված 20-ամյա երիտասարդը ՀՀ ոստիկանության նախկին ծառայող, 2008թ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ դիպուկահար Եվգենի Կաչակի որդին էր։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12.50-ի սահմաններում դավթաշենի կամրջի տակ երիտասարդի դի էր հայտնաբերվել։ Տղայի ձեռքերից մեկը մարմնից պոկված է եղել։
ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ինչ վերաբերում է ձեռքի՝ մարմնից անջատված լինելու հանգամանքին, ապա ըստ դատաբժշկի՝ հավանական է, որ կամրջից նետվելիս ձեռքը կտրված լինի, քանի որ բարձրությունից ընկնելը կարող էր հանգեցնել դրան, սակայն, վերջնական պատկերը պարզ կլինի դատաբժշկական եզրակացությունն ստանալուց հետո։
Քննությամբ պարզվել է, որ մահացած երիտասարդը Երևանի բնակիչ, 20-ամյա Ալեքս Կաչակն է, որը մոր հետ բնակվել է Երևանի Այգեստան թաղամասում։ Քննչական կոմիտեից հայտնում են, թե երիտասարդը բարդ բնավորություն է ունեցել, մի քանի դպրոց է փոխել, ժամկետային ծառայություն չէր անցել, սակայն նաեւ փաստել են, որ նա պարտքեր չի ունեցել, թմրամիջոցների նկատմամբ հակում չի ունեցել։
Ալեքսի հայրը՝ Եվգենի Ալեքսանդրի Կաչակը երկար տարիներ ծառայել է ոստիկանությունում, եղել դիպուկահար, որը նաեւ 2008թ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ գտնվել է դեպքի վայրում։ Ոստիկանությունում ծառայությունն ավարտելուց հետո տեղափոխվել էր Հայաստանից, սակայն տարիներ առաջ՝ 2017թ., նրա դին հայտնաբերվել է Երեւանում։ Առ այսօր նրա սպանությունը բացահայտված չէ։
Հիշեցնենք, որ Եվգենի Կաչակի անունը շոշափվում էր քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ի՝ Շալիկո Մանուչարյանի սպանության նախապատրաստման գործի հետ։ Մասնավորապես, Վանաձորում բնակվող քրեական հեղինակության սպանությունը ծրագրվել էր իրականացնել 2017 թվականի գարնանը, ինչի համար Հայաստան էր հրավիրվել նաև Կաչակը։ Վերջինս Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին և մի քանի օր նախ մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։ Սակայն, նախաքննության տվյալներով, մինչ նա կիրականացներ պատվերը ու կսպաներ քրեական հեղինակությանը, վարձակալված բնակարանում սպանվել է հենց նա։
Դիպուկահարի՝ Եվգենի Կաչակի դին հայտնաբերվել է 2017 ապրիլի 29-ին՝ Երեւանում, Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատանը՝ բռնության բազմաթիվ հետքերով։ Հետագայում պարզվել էր, որ նա սպանվել է Վանաձորում՝ վարձակալված բնակարանում, իսկ հետքերը թաքցնելու համար նրա դին տեղափոխել էր Երեւան։ Ընդ որում՝ նրա մոտ չի եղել որեւէ փաստաթուղթ եւ օրեր շարունակ ոստիկանությանը չէր հաջողվում պարզել նրա ինքնությունը, թեեւ նա նախկինում եղել է ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից։ Կաչակի սպանությունն առայժմ բացահայտված չէ, սակայն դրա քննության ընթացքում բացահայտվել է քրեական հեղինակության սպանության նախապատրաստությունը, որի համար մեղադրանք է առաջադրվել Երեւանի բնակիչ Սամվել Այվազյանին։ Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների Սամվել Այվազյանը ճանաչել է նաեւ Կաչակին եւ հենց նա էր նրան հրավիրել՝ Շ.Մանուչարյանին սպանելու համար։ Սամվել Այվազյանի դրվագով քրեական գործը շուրջ երկու տարի է, ինչ գտնվում է դատարանի վարույթում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 08:06 «Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»
- 08/13/2022 07:27 Մարդիկ խուսափում են Սյունիք մեկնելուց․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:23 ՔՊ կադրային բանկը սնան՞կ է ․ «Հրապարակ»
- 08/13/2022 07:18 Արցախում նոր հույսեր են արթնացել․ «Հրապարակ»
- 08/12/2022 09:57 Ձերբակալված համայնքապետը կմասնակցի ընտրությունների. «Հրապարակ»
- 08/12/2022 09:50 Փաշինյանի` հող չհանձնելու հայտարարությունները սուտ են եղել. նա խաբել է. մաս 67. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/15/2022 18:08 2022 թվականն է, իշխանական պատգամավորին պատկանող ընկերությունը հրապարակային հայտարարություն է արել, բայց այդպես էլ որևէ ՀԿ ծպտուն չի հանել.Բաբայան
- 08/15/2022 17:47 Մինչ մենք անիմաստ դիսկուրսի թեմա ենք սարքել ինչ-որ մի քանոն նվագողի իդիոտիզմը, այս տղաները երեկվանից լուռ իրենց գործն են անում. Նաիրա Զոհրաբյան
- 08/15/2022 10:40 Եթե հայհոյել, ապա միայն երկրի կառավարումով զբաղվող տգետներին և ապիկարներին․ Ավետիսյան
- 08/15/2022 10:14 «Սուրմալու»-ում աշխատանքների արդյունավետության եւ ռեսուրսների ներգրավման համար պետք է շտաբ ձեւավորվի․ Տիգրան Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/16/2022 01:17 Հայտնաբերվել է եւս երկու դի. զոհերի թիվը հասել է 10-ի
- 08/16/2022 00:22 Անհետ կորած քաղաքացիների թիվը նվազել է. 5 իրանցու գտնվելու վայրը հայտնի է` Վրաստանում են
- 08/15/2022 21:03 ԱԻՆ-ը չի հաստատում ողջ մնացած քաղաքացու հայտնաբերելու մասին տեղեկությունը, բայց նշում է՝ ձայներ լսվել են
- 08/15/2022 20:23 Փլատակների տակից փրկարարները ողջ մնացած քաղաքացու են հայտնաբերել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը