ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արծվիկ Մինասյանն ու Վահե Հակոբյանը պահանջում են քրգործ հարուցել ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի արտահայտությունների վերաբերյալ 11/23/2021 17:07 | ԼՐԱՀՈՍ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Վահե Հակոբյանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը։ Հաղորդման տեքստը օրենսդիր մարմնի ներկայացուցիչները նաև ուղարկել են ԶԼՄ-ների էլեկտրոնային փոստին։
«Սույն թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ Ազգային պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, ուր նշել է հետևյալը` «Սրան զուգահեռ խորհրդարանական «Հայաստան» խմբակցության պատգամավորները զբաղված են բացահայտ ու անթաքույց աթոռակռվով։
Օրինակ Վահե Հակոբյանի ՝ «Այս ամենի հանգուցալուծումը իշխանության հեռացումը պիտի լինի» արտահայտությունը, ի հավելումն այսօր առավոտյան, մինչև մարտերի մեկնարկն Արծվիկ Մինասյանի արած՝ «Մի բան կա սպասում ենք դա էլ լինի, նոր խոսենք» արտահայտության, ու էդ ամեն ինչը իրենց սպասարկող մամուլի հատուկ վախ ու խուճապ տարածող սոուսով՝ ստիպում է փաստել, որ հարձակումը փաստացի ունի երկու ուղղություն և որ թշնամական դիվերսիոն խումբը թաքնվելով «Հայաստան» անվան տակ, հասել է Բաղրամյան փողոց՝ ՀՀ ԱԺ»: Իր այս գործողություններով վերջինս իր իսկ բառերով ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, այդ թվում` Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանին մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով սահմանված արարք կատարելու մեջ:
Նույն օրը Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթեորւմ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը արել է հանցագործության մասին հաղորդում պարունակող հայտարարություններ, մասնավորապես` «կարո՞ղ է «Հայաստան» դաշինքը խնդրել է նաև, որպեսզի հակառակորդը հարձակվի», «թե՞ այլ պետության ուժի հայտարարություն է, «գնացել էին, որ էս խայտառակ հայտարարությունը անեին, որ ու՞մը ներկայացնեին` հակառակորդի՞ն» «իրենք ղալաթ էին անում»:
Ապա 23.11.2021թ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Վահագն Ալեքսանյանն իր խոսքերով փաստացի պնդել է իր միտքն առ այն, թե ընդդիմությունը վերածվել է դիվերսիոն ջոկատի:
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն` քրեական գործ հարուցելու առիթներն են`
1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.
2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները։
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի համաձայն` 1. «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:»
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝
1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,
2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար`
պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։
Վերոգրյալ փաստերից հետևում է, որ թե' Անդրանիկ Քոչարյանը և թե' Վահագն Ալեքսանյանը գիտակցաբար, պարբերաբար և հրապարակային ձևով, ծայրահեղ անպարկեշտ եղանակով և պայմանավորված Արծվիկ Մինասյանի և Վահե Հակոբյանի, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մյուս անդամների հանրային գործունեությամբ ծանր վիրավորանք են հասցրել նրանց` մեղադրելով ծանր հանցագործությունն` դիվերսիա, ինչպես նաև թշնամու հետ համագործակցված գործունեություն իրականացնելու մեջ:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի` քրեական գործ հարուցելու առիթներ են հանցագործությունների մաuին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, ինչպես նաև հանցագործությունների մաuին լրատվության միջոցների հաղորդումները: Սույն հաղորդումը առիթ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար:
Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասի համաձայն. «Հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում»:
ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մաuին:
Հարկ է նշել նաև, որ Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կատարած արարքները առերևույթ առչնվում են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի արգելված հանցակազմի հետ, հետևաբար նախաքննական մարմնին անհրաժեշտ է սրան նույնպես անդրադառնալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը`
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրելով սույն հաղորդման մեջ ներկայացված փաստերը` հարուցել քրեական գործ`
1. Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից իրականացված արտահայտությունների մասով և իրականացնել նախաքննություն,
2. Վահագն Ալեքսանյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով արգելված և պատիժ նախատեսող արարք կատարելու փաստի առթիվ,
3. Գործի մասին տեղյակ պահել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց»։
Արծվիկ Մինասյան
Վահե Հակոբյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/21/2022 21:24 Իգորը եթե մեկ հատ բռունցքով հարվածեր մեր ոստիկանից տառը կմնար․ սկսում են մեր Արսենի ցուցմունքների խմբագրումը` թե բա 5 չէր 2֊3 էր․Պողոսյան
- 05/21/2022 19:58 Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը․Զաքարյան
- 05/21/2022 17:58 Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին․Խամոյան
- 05/21/2022 16:55 Պողոսի ելույթը լավը չէր, Մարտիրոսը՝ շատ է քայլեցնում, եթե Վաղոն հարթակում չլինի՝ շատ մարդ կգա ու տենց շարունակ․ Այ ձեր ցավը տանեմ կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ․Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/22/2022 10:50 Նորաշենում շենքերից մեկի մոտակայքում «Zil» մակնիշի ավտոմեքենա է այրվել
- 05/21/2022 22:26 Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի ավտոտնակներից մեկում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը
- 05/21/2022 17:41 Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
- 05/21/2022 14:59 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. պատահար քարհանքում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը