Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   17:39 Հրդեհ ավտոմեքենայում 05/08/2024   17:31 ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու 05/08/2024   17:28 Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 05/08/2024   16:59 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 05/08/2024   16:55 Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/08/2024   16:52 Բրիտանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին 05/08/2024   16:50 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում 05/08/2024   16:41 Ավերիչ կարկուտի հետևանքները Կարբիում (տեսանյութ) 05/08/2024   16:36 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 05/08/2024   16:34 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 05/08/2024   16:10 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ 05/08/2024   15:54 Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/08/2024   15:17 32 տարի առաջ ազատագրվեց Շուշին 05/08/2024   15:14 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   14:49 Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 05/08/2024   14:47 Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում 05/08/2024   14:41 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/08/2024   14:29 Սովետական միության ժամանակ էլ ճնշումներ եղան, Եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետական միություն չկա ու չի էլ լինելու․ Սրբազան 05/08/2024   14:25 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 05/08/2024   14:22 Ռուսներն հարցերի պատասխաններն ուզում են ստանալ. առկա աշխարհաքաղաքական իրավիճակում «պրիմիտիվ շուստրիությունն» այս իշխանությանն այլևս չի օգնի. Արման Աբովյան 05/08/2024   14:12 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը 05/08/2024   14:08 Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում 05/08/2024   13:56 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է 05/08/2024   13:47 Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված 05/08/2024   13:26 Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   13:20 Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն 05/08/2024   13:17 Ադրբեջանը օրակարգ է մղում «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» հարցը 05/08/2024   13:08 Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին 05/08/2024   13:03 Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 05/08/2024   12:53 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   12:44 Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին 05/08/2024   12:42 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան 05/08/2024   12:37 Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 05/08/2024   12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան 05/08/2024   12:11 Միջազգային համագործակցություն. Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն 05/08/2024   12:07 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ երթը Գյումրի քաղաքից դուրս եկավ․ Հոռոմի կամրջի մոտ կմիանան նաև արթիկցիները 05/08/2024   12:04 Հայաստանի կառավարությունը նոր վարկ է վերցնում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք Սիսիան-Քաջարան հարավային հատվածի վերակառացման համար 05/08/2024   11:59 Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել 05/08/2024   11:58 Կառավարությունը որոշեց 1 մլրդ 12 մլն հատկացնել մարզպետների աշխատակազմերին 05/08/2024   11:51 Ոստիկանությունը դեռ երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, եթե նման բան անեն` իրենց կխայտառակեն. Միքայել սրբազան 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/08/2024   11:35 Համազգային հանրահավաք՝ Երեւանում 05/08/2024   11:31 Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին 05/08/2024   11:27 Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/08/2024   11:25 Մայիսի 8-ին Ջերմուկում ձյուն է (տեսանյութ) 05/08/2024   11:25 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Դանիայի ՀԱԵ համայնքային խուրհուրդ
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

ԶՄՊԿ բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոն ձեռք է բերել բաժնետոմսերի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը դատարանի կողմից քննարկվելուց ժամեր անց. կողմն անգամ ստացած չի եղել դատարանի որոշումը 10/27/2021   23:13  |  ԼՐԱՀՈՍ

Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել՝ ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա դրված արգելանքը վերացնելու մասին դատարանի որոշումից անմիջապես հետո՝ ժամեր անց։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։

Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից հետո ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

Միխայիլ Զուրաբովի ղեկավարած «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ բաժնետոմսերը արգելանքից հանելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Իսկ թե արդյո՞ք պատահականություն է, որ դատարանի որոշման մասին կողմը նախապես տեղյակ է եղել, քանի որ գործարքը կնքվել է հենց դատական նիստ օրը՝ հաշվված ժամերի ընթացքում, թե գործ ունենք քաղաքական կոռուպցիայի բացահայտ դրսևորման հետ՝ հարցին ի պատասխան Օրբելյանը զերծ մնաց քաղաքական-իրավական տեսանկյունից մեկնաբանություն տալուց։ Սակայն նրա փոխանցած տեղեկությունները, թե ինչպիսի հրատապությամբ է դատարանը քննել բաժնետոմսերն արգելանքից հանելու միջնորդությունը, ավելի է ամրապնդում դատարանի որոշման վրա կողմնակի ազդեցության հավանականությունը։

Այսպես՝ փաստաբանի փոխանցմամբ, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը դատարան ներկայացվել է էլեկտրոնային տարբերակով՝ սեպտեմբերի 29-ին, ինչից մի քանի ժամ անց ստացել են հեռախոսագիր, էլեկտրոնային եղանակով ծանուցում՝ սեպտեմբերի 30-ին դատական նիստի վերաբերյալ, իսկ երբ փորձել են պարզել, թե ինչու է դատական նիստի օր նշանակվել հաջորդ օրը՝ նկատի ունենալով, որ օրենքով 15-օրյա ժամկետ է սահմանված, անհրաժեշտ է ողջամիտ ժամկետ՝ միջնորդությանը ծանոթանալու համար, պատճառաբանություն է բերվել օբյեկտիվ բացակայությունների վերաբերյալ։ Այդուհանդերձ, դատական նիստին ներկայացել են, որը սկսվել է մոտ մեկ ժամ ուշացումով՝ դիմումատուի ուշ ներկայանալու պատճառով։

«Դատական նիստն ավարտվել է ժամը 17.00-ից հետո, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ մոտավորապես նշելով, որ պետք է մտքերը հավաքի և այլն։ Դատարանի որոշումը ստացել ենք հաջորդ օրը, բայց դատական նիստը օրը տարածվեց արդեն հաղորդագրությունը, որ բաժնետոմսերի նոր սեփականատերը 15 տոկոսը նվիրաբերել է կառավարությանը»,- ասել է Ա. Օրբելյանը։

Նրա պարզաբանմամբ՝ քաղաքացիական գործերով որոշումներն այժմ չեն հրապարակվում դատական նիստերի դահլիճում, այն տեղի է ունենում «Դատալեքս» համակարգում։

Տվյալ պարագայում, ընդհանրապես որոշումը համակարգում տեղակայվել է հոկտեմբերի 8-ին, իսկ Զուրաբովի ներկայացուցչին որոշումն ուղարկվել է դատական նիստի հաջորդ օրը, սակայն «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն, փաստորեն, հենց նույն օրն է իմացել դատարանի որոշման մասին, որ հասցրել են անգամ գործարք կնքել։

«Դատական նիստն ավարտվել է Ժամը 17.10-ի սահմաններում, իսկ ժամը՝ 20.30-21.00-ի սահմաններում տարածվում է հաղորդագրություն, որ 60 տոկոսի սեփականատերը (այսինքն՝ այդ ընթացքում մեկ անձ արդեն պետք է հասցներ դառնալ 60 տոկոսի սեփականատեր) առաջարկել է կառավարությանը նվիրել 15 տոկոս բաժնետոմսերը և կառավարությունն արդեն իսկ համաձայնել է ստանալ »,- նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ հաջորդ օրվա ամսաթվով առկա է տեղեկանք գործերից մեկով, որով արդեն ՀՀ-ն՝ ի դեմս վարչապետի աշխատակազմի՝ հանդիսանում է 15 տոկոսի բաժնետեր. «Այստեղ կա կոռուպցիա, թե ոչ, գործընթացն արագ է եղել, թե ոչ՝ չեմ ցանկանում գնահատական տալ, գնահատական կարող է տալ ցանկացած ունկնդիր»։

Օրբելյանն ընդգծեց, որ Հայաստանում նման արագ գործընթաց վերջին ժամանակներում եղել է Սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ մեկ օրում փոխել են Սահմանադրությունը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Միխայիլ Զուրաբովը նոր հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ին վաճառելու գործարքը ու կիրառել անվավերության հետևանքներ։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել հոկտեմբերի 10-ին և նույն օրը մակագրվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին։

Օրբելյանը չբացառեց, որ հետագայում կարող է քննարկվել նաև միջազգային արբիտրաժային դատարան դիմելու հարցը, հետագա գործընթացների հետ կապված հարցերը քննարկում են վստահորդների հետ։ Մեր զրուցակիցը փաստեց, որ ձգտում են ստանալ արդարադատություն՝ հայկական դատական ատյաններում, ինչը չի բացառում միջազգային իրավական պաշտպանության գործիքների կիրառումը։

Հարցին՝ արդյո՞ք ԶՄՊԿ բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոյին վաճառելու գործարքով խախտվում են Կոմբինատի մյուս բաժնետերերի, այդ թվում՝ Զուրաբովի իրավունքները՝ Օրբելյանը նշեց, որ անձնավորել պետք չէ. «ԶԼՄ հրապարակումներից տպավորություն է ստեղծվում, որ երկու ռուս ձեռնարկատերերի վեճ է։ Այդպես չէ»։ Այդուհանդերձ, «Զանգեզուր Մայնինգ» ընկերության բաժնետերը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները և դրա համար էլ դիմել է դատարան, խախտվել են առնվազն՝ նախապատվության իրավունքը և կոմբինատի գույքի, տվյալ դեպքում՝ բաժնետոմսերի վաճառքի կորպորատիվ իրավական կանոնակարգը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:13 23/10/2021  |  ՄամուլԱնհեռանկար ու իշխանահաճո գործելաոճի ծանր հետևանքները ԶՊՄԿ-ի և բազմաթիվ սյունեցիների համար. «Փաստ»
18:36 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍ«Գեոպրոմայնինգ»-ը արձագանքել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումների մասին տեղեկատվությանը
14:00 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍԳեոպրոմայնինգը հայտարարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կրճատումներ անելու մասին. Գործազուրկ կդառնա 1400 մարդ
13:41 22/10/2021  |  ԼՐԱՀՈՍՌուսաստանի նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին ու պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոյի վաճառելու գործարքը
16:50 08/10/2021  |  Քրեական խրոնիկոնԿոռուպցիոն ապօրինություններ Վայոց ձորի մարզում. ոստիկանության բացահայտումը
18:56 07/10/2021  |  ՎերլուծություններՈվ է կանգնած «Գեոպրոմայնինգ» ընկերության հետեւում. Ինչ կապ ունի Տրոցենկոն Ալիեւի կողմից պարգեւատրված Սեչինի հետ
17:13 05/10/2021  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքի մարզում վերականգնվել է կոռուպցիոն սխեմայով համայնքային հողերը վարձակալության տրված 5 համայնքի խախտված իրավունք, և պատճառված 26մլն դրամի վնաս
16:16 03/10/2021  |  ՄեկնաբանությունԲացահայտ կոռուպցիա. Ավետիք Իշխանյան
11:47 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը
11:37 29/09/2021  |  ՄեկնաբանությունԱյսպես շարունակվելու դեպքում գործարանը ստիպված կդադարեցնի իր գործունեությունը. «Զանգեզուր» կոմբինատի աշխատակից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]