ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վտանգն առավել առարկայական ու ժամանակային առումով առավել մոտ է, քան կարող ենք պատկերացնել. «Փաստ» 10/05/2021 10:33 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ծանր պարտության արդյունքում տարածաշրջանում բոլորովին նոր իրողություն է հաստատվել, ուստի քայլեր մշակելիս պետք է հնարավորինս հաշվի առնել իրերի առկա դասավորությունը ու գործել դրան համապատասխան։ Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը պետք է շարունակի անընդհատ զիջողի դերում լինել։ Այս պայմաններում հայկական կողմը պետք է փորձի շատ արագ վերականգնել իր դիրքերը ամենից առաջ դիվանագիտության դաշտում և միջազգային հանրության առաջ հանդես գա արժանապատիվ կեցվածքով։ Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, Փաշինյանի կառավարման պարագայում նույնիսկ դժվար է պատկերացնել, որ Հայաստանը երբևէ կարող է վերականգնել իր երբեմնի հեղինակությունը։ Իսկ հունիսին տեղի ունեցած ընտրություններից հետո գործող իշխանությունները միայն հակառակորդին զիջումներ անելով և արտաքին ուժերին հաճոյանալով են զբաղված։
Դրա արդյունքում է, որ Հայաստանը միջազգային հանրության առաջ ոչ միայն կորցրել է իր ունեցած հեղինակությունը, այլև մի տեսակ իզոլացված վիճակում է հայտնվել, երբ ոչ մեկը չի ցանկանում հաշվի նստել մեր երկրի կարծիքի հետ։ Այս իրողությունը իր հետքն է թողնում նաև երկրի ներսում առկա իրավիճակի վրա։ Քաղաքացիների շրջանում պահպանվում է ներքին հիասթափությունն ու ապագայի նկատմամբ հույսի կորուստը։ Պետությունը նույնիսկ ի վիճակի չէ պաշտպանել իր քաղաքացիներին արտաքին սպառնալիքներից։ Դրա համար էլ որոշ դեպքերում անգամ տպավորություն էր առաջանում, որ ընդհանրապես պետություն գոյություն չունի, քանի որ իրենց պաշտպանելու հարցն ուղղակիորեն քաղաքացիների ուսերին էր մնում, և նրանք միայնակ պետք է իրենց «գլխի ճարը տեսնեին»։
Թերևս այս պատճառով է, որ հազարավոր մարդիկ բռնում են արտագաղթի ուղին՝ նպատակ չունենալով այլևս վերադառնալ Հայաստան։ Հասկանալի է, որ այսպիսով Փաշինյանի իշխանությունը երկիրը առաջնորդում է դեպի նոր վերահաս աղետ։ Այս ֆոնին ուշագրավ էին երեք օրվա ընթացքում ՀՀ նախկին երեք նախագահների կողմից հնչեցված ահազանգերը։ Հնարավո՞ր է սա պատահական համարել: Կարծում ենք՝ ոչ: Ամենայն հավանականությամբ, վտանգն առավել առարկայական ու ժամանակային առումով առավել մոտ է, քան կարող ենք պատկերացնել: Նախ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ծաղկաձորում տեղի ունեցած համաժողովի ընթացքում բավական կոշտ գնահատականներ հնչեցնելով ՀՀ իշխանությունների և Ալիևի հասցեին, ընդգծեց, որ Հայաստանի վերականգնման, մասնավորապես բանակի վերակառուցան համար տևական և համառ աշխատանք է անհրաժեշտ, բայց դրա համար նախ՝ իշխանությունները պետք է հեռանան։ Իսկ դա ենթադրում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է միավորեն իրենց ջանքերը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Ապա հոդվածով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հոդվածում վերջինս ներկայացնում է «Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում» միտքը և հիշեցնում ժամանակին այդ թեմայով հրապարակած տեսակետները՝ բերելով իր հայտարարություններից ու ելույթներից ընդարձակ քաղվածքներ։ Երեկ էլ ասուլիսով հանդես եկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը բազմակողմանիորեն վերլուծեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ տարածաշրջանայինից սկսած, ներքաղաքականով վերջացրած։
Նա փաստացի հայտարարեց օրվա իշխանություններին հեռացնելու քաղաքական պայքարի նոր փուլի մասին։ Հատկանշական է, որ պատերազմի ընթացքում, երբ Հայաստանը բավական բարդ վիճակում էր հայտնվել, նախկին երեք նախագահները, մի կողմ դնելով իրենց քաղաքական տարաձայնությունները, հանդիպումներ ունեցան, քննարկեցին ու վերլուծեցին ստեղծված իրավիճակը։ Նույնիսկ նախաձեռնություն կար, որ Քոչարյանը և Տեր-Պետրոսյանը մեկնեն Մոսկվա՝ բարձր մակարդակով հանդիպումներ ունենալու համար, սակայն իշխանությունները, ինչպես հիշում ենք, խոչընդոտեցին այցի իրականացումը, թեպետ Փաշինյանն ասում էր, թե ինքը դեմ չէ։
Կրկնենք՝ այս անգամ ևս երեք նախագահների գրեթե համաժամանակյա ակտիվացումը պատահական չէ։ Ու նախագահների կողմից հնչեցվող հայտարարություններն արվում են այն ֆոնին, երբ Փաշինյանն ու Ալիևը փոխադարձ պատրաստակամություն են հայտնում տևական դադարից հետո հանդիպում ունենալ, իսկ Հայաստանի վարչապետն անընդհատ «դրական ազդակներ» է ստանում Թուրքիայից։
Փաստորեն, նախկին նախագահներն իրենց խոսքի միջոցով ցանկանում են հանրությանը որոշակի ազդակներ հղել Հայաստանին սպառնացող նոր վտանգների ու դրանց դիմագրավելու հարցում իշխանությունների անկարողության մասին։ Արձանագրենք՝ իշխանափոխության օրակարգը ոչ միայն շարունակում է առօրեական մնալ, այլև գնալով դառնում է երկրի ու ժողովրդի համար կենսական անհրաժեշտություն»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 05․10.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն