Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Առաջարկվում է ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց ցանկը.ՄԻՊ 08/30/2021   12:43  |  ԼՐԱՀՈՍ

Զորահավաքի, վարժական հավաքների և զորավարժություններին ներգրավելիս օրենքը հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքերը.ՄԻՊ-ը առաջարկներ է ներկայացրել  ԱԺ պաշտպանության հանձնաժողով։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։ 

«Օրենքը խիստ սահմանափակ է հաշվի առնում կամ գրեթե հաշվի չի առնում կոնկրետ կատեգորիայի անձանց ընտանեկան հանգամանքները. ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչից ազատվում են միայն նրանք, ովքեր ունեն չորս և ավելի երեխա: Զորահավաքային զորակոչման ենթակա քաղաքացիների շրջանակը սահմանվում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (29-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ի տարբերություն պարտադիր զինծառայության զորակոչի, որի համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են ընտանեկան պայմաններից ելնելով զորակոչից տարկետում տրամադրելու և ծառայությունից ազատելու բազմաթիվ հիմքեր, զորահավաքից ազատման ենթակա անձանց մասով օրենսդրի մոտեցումը չհիմնավորված խիստ է: Պաշտպանի գնահատմամբ՝ այդ անձանց շրջանակը վերանայման կարիք ունի:

Հասկանալի է, որ պետության քաղաքականությունը ռազմական դրության պայմաններում զինապարտների ներգրավման առումով կարող է լինել որոշակիորեն տարբերվող՝ արտակարգ իրավիճակներին հատուկ: Այնուամենայնիվ, նման քաղաքականության հիմքում պետք է լինի հստակ տրամաբանություն և լինի արդարացված, հակառակ դեպքում օրենքով սահմանված կարգավորումը կոնկրետ իրավիճակներում կարող է լինել ձևական, չարդարացված:

Որպես դրա վառ օրինակ կարելի է նշել գտնվելու վայրն անհայտ կամ գերության մեջ գտնվող զինծառայողի, օրինակ, ծնողին կամ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելը (զորահավաքին չընդգրկելը):

Թեև «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը զորահավաքային զորակոչից ֆորմալ առումով չի ազատում մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ կամ գերության մեջ գտնվող զինծառայողի ընտանիքի անդամին, այնուամենայնիվ 2020 թվականին սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին, ստեղծված իրավիճակով պայմանավորված, ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումները (զինկոմիսարիատները) գործնականում արդարացիորեն ձեռնպահ էին մնում նման անձանց ընդգրկել զորահավաքային զորակոչին:

Պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ բացի վերը նշվածից, հնարավոր են նաև այլ դեպքեր, երբ անձին զորահավաքի ներգրավելը նույնպես լինի չարդարացված: Օրինակ՝ անձը ունենա ոչ թե 4 կամ ավելի երեխա (ինչպես պահանջվում է օրենքով՝ զորահավաքից ազատվելու համար), այլ ունեն առանց մոր մեծացող 3 անչափահաս երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող ծնողներ: Կարելի է թվարկել այսպիսի շատ օրինակներ: Հետևաբար` տվյալ կատեգորիայի քաղաքացիների շրջանակը սահմանող օրենքի կարգավորումները վերանայման կարիք ունեն: Ավելին՝ նկատի ունենալով, որ սահմանված չէ որևէ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հաշվի առնել իրականում ավելի բարդ ընտանեկան պայմանները՝ անհրաժեշտ է ստեղծել նման կառուցակարգեր՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով անհատական մոտեցում ցուցաբերելու համար:
Պաշտպանության նախարարությունից Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացվել է, որ ընտանեկան դրությամբ պայմանավորված (անչափահասի միակ խնամակալ, հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամի միակ խնամակալ և այլն) զորահավաքային միջոցառումներին ընդգրկված քաղաքացիների վերաբերյալ Պաշտպանության նախարարության թեժ գիծը ստացել է ահազանգեր:

Դիմումատուներին պարզաբանվել է, որ օրենքով սահմանված են այն դեպքերը, երբ անձը ենթակա չէ զորահավաքային զորակոչով զորակոչվելու: Սակայն, դիմում-բողոքներ ստանալուն պես ՊՆ ստորաբաժանումներն ուսումնասիրվել են կոնկրետ անձի ընտանիքի կազմը և դիմումում նշված փաստերի իսկության դեպքում զինկոմիսարիատները, հնարավորության սահմաններում, ձեռնպահ են մնացել նշված կատեգորիայի անձանց զորահավաքային զորակոչին ընդգրկելու գործողություններից:

Այսպիսով, պրակտիկ դեպքերը նույնպես հաստատում են Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրումն առ այն, որ ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա քաղաքացիների վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումը խնդրահարույց է: Մյուս կողմից, յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցում ցուցաբերելիս հայեցողական լիազորությունների նախատեսման չափազանց լայն շրջանակը կարող է հակառակ ու բացասական ազդեցություն ունենալ և նույնիսկ չարաշահումների տեղիք տալ:

Դրական գնահատելով Պաշտպանության նախարարության համակարգի, կոնկրետ դեպքում՝ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կողմից պրակտիկայում ցուցաբերած ճկուն և արդարացված մոտեցումները՝ անհրաժեշտ է խնդրին տալ ինստիտուցիոնալ լուծում՝ օրենքի հստակ կարգավորմամբ: Օրենքի սահմանափակ կարգավորումը պրակտիկայում առաջացնում է խնդիրներ, և այս պարագայում անհրաժեշտ է կա՛մ վերանայել զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը (և չսահմանափակվել միայն 4 երեխա ունեցողներին զորահավաքից ազատելով), կա՛մ նախատեսել այդպիսի անհատական դեպքերի վերհանման ու գնահատման մեխանիզմ, պարբերաբար ճշգրտել և թարմացնել այն տվյալները, որոնց հաշվառմամբ էլ որոշել, թե ով է ենթակա լինելու հնարավոր զորահավաքային զորակոչի, ով՝ ոչ:

Հետևաբար, առաջարկվում է ընդլայնել ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց ցանկը կամ, որպես այլընտրանք, ներդնել անհատական (ճկուն) մոտեցում ցուցաբերելու հստակ կառուցակարգեր:
Ավելին, անհրաժեշտ է նշել, որ ընտանեկան պայմանները հաշվի առնելու օրենսդրական համապատասխան կարգավորումներ բացակայում են նաև քաղաքացիներին վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավելիս:

Այս առումով, կարևոր արձանագրում է այն, որ քաղաքացիներին վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավումն ինքնանպատակ չէ: Տրամաբանությունը զինված ուժերի պահեստազորում հաշվառված զինապարտների նախապատրաստությունն է, նրանց ռազմական գիտելիքների թարմացումն ու բարելավումը՝ հնարավոր մարտական գործողություններ սկսվելու դեպքում զորահավաքային զինվորական ծառայությանը և ռազմական գործողություններին պատշաճ մարտունակությամբ պահեստազորայինների մասնակցությունն ապահովելու նպատակով:

Նշվածի համատեքստում էլ հնարավոր է դառնում հանգել այն հետևության, որ օրենքով սահմանված դեպքերում զորահավաքային զինվորական ծառայության զորակոչման ոչ ենթակա քաղաքացիներին վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավումը կորցնում է իր նպատակային նշանակությունը:

Հետևաբար, ընտանեկան պայմաններից ելնելով զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակի որոշման հետ կապված Պաշտպանի առաջարկը հավասարապես վերաբերելի է նաև վարժական հավաքների և զորավարժությունների ներգրավման գործընթացին:

Առաջարկները պաշտոնապես կուղարկվեն ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:20 29/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄիթե՞ կարելի է այսքան ցավ տեսած ժողովրդի վրա թույլատրել պատվաստանյութեր փորձարկել.բաց նամակ նախարարներին և ՄԻՊ֊ին
21:54 28/08/2021  |  ՄեկնաբանությունԿութ գյուղի այն տանը, որի պատը վնասվել է ադրբեջանական կրակոցներից, այդ պահին տարեցներ ու երեխաներ են եղել․ ՄԻՊ
19:10 26/08/2021  |  ԼՐԱՀՈՍՍննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է գյուղերի բնակչության համար՝ ադրբեջանական զինծառայողների կողմից Սյունիքում ճանապարհը փակելու պատճառով. ՄԻՊ
10:23 26/08/2021  |  ՄեկնաբանությունՊետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը. ՄԻՊ
20:23 24/08/2021  |  ԼՐԱՀՈՍԽիստ դատապարտելի է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կին պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը. ՄԻՊ
12:22 24/08/2021  |  ՄեկնաբանությունՊետք է լուծվեն 2016թ. և 2020թ. մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակի հարցերը. ՀՀ ՄԻՊ-ն առաջարկներ է ուղարկել ՊՆ և ԱԺ
12:01 23/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է ՀՀ ՄԻՊ-ի ուղղությամբ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
09:49 22/08/2021  |  ԼՐԱՀՈՍ«Ֆիզգարադոկում» ոստիկանները բռնություն են գործադրել անչափահասի նկատմամբ` հարվածելով որովայնին, մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել նվաստացուցիչ եղանակով
16:27 21/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանական բաժանմունքում այցելել են Ֆիզգարադոկից բերման ենթարկվածներին
11:08 21/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական ԶՈւ-ն խոշտանգումներն իրականացրել է` ոգեշնչված լինելով իրենց գերագույն գլխավոր հրամանատարից. ՄԻՊ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]