Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   11:00 Կիրանցի բնակիչները սպասում են մարզպետի ժամանմանը և չեն բացում միջպետական ճանապարհը 05/17/2024   10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com 05/17/2024   10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ 05/17/2024   10:28 Մուտքը Կիրանց գյուղ փակ է ՀՀ քաղաքացիների համար. Ոստիկանությունը դեպի Կիրանց թողնում է միայն տեղի բնակիչներին 05/17/2024   10:17 Կիրանցեցիները ողջ գիշեր փակ են պահել միջպետական ճանապարհը 05/17/2024   10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/17/2024   08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» 05/17/2024   08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» 05/17/2024   07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:41 Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:39 Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» 05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»

Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում. Ռուբեն Վարդազարյան 08/09/2021   18:28  |  Հարցազրույց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ բողոքը՝ արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի արվել ու պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։

Թեև առաջին ատյանի դատարանի որոշումն օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, այն չի կատարվել, իսկ այսօր արդեն Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բեկանել է նշված  դատական ակտը՝ բավարարելով դատախազության ներկայացրած բողոքը։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման, քրեական գործի նախաքննության ընթացքի, դատավորների նկատմամբ վերջին շրջանում հարուցվող կարգապահական վարույթների  մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Ռուբեն  Վարդազարյանի հետ։

-Պարոն Վարդազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում հանգամանքը, որ Ձեր իրավունքների խախտումն արձանագրած դատական ակտը, որը ուժի մեջ է մտնում  հրապարակման պահից, այդպես էլ ի կատար չածվեց։


-Շատ դժվար է մեկնաբանել օրենքից չբխող գործողությունները։ Միտումն ակնհայտ էր՝ ինձ հնարավորինս երկար ժամանակով հեռացնել ԲԴԽ-ից։ Երբ գերնպատակը պարզ է, մեխանիզմները միշտ կգտնվեն՝ կլինեն դրանք օրինական, թե ապօրինի։ Իմ պարագայում ապօրինի մեխանիզմն է ընտրվել, որովհետև օրենքը միանշանակ իմ կողմն է, բայց խնդիրը պարոն Ջհանգիրյանին հնարավորինս երկար ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում պահելն է։ Թե ինչ նպատակներ է դա հետապնդում՝ ես չպետք է դա ասեմ, բոլորդ քաջ տեսնում եք, ամեն ինչ ակնհայտ է, չեն էլ թաքցնում։ Ինչ վերաբերում է պարոն Արղամանյանի որոշմանը, ապա պարոն Արղամանյանի որոշումը գին ունի, այդ գինը վճարվել է նրան՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում։

-Պատրաստվու՞մ եք վճռաբեկ բողոք ներկայացնել՝ դատարանի որոշման դեմ։

-Միանշանակ։ Վճռաբեկ բողոք ներկայացնելու եմ՝ ակնկալելով, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունի բողոքը և Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կմնա անփոփոխ։ Սակայն վճռաբեկ բողոք ներկայացնելու միակ  նպատակը հետագայում ՍԴ-ում հոդվածի սահմանադրականությունը վիճարկելն է։ Գտնում եմ, որ խախտվել է Սահմանադրությունը, սահմանադրական նորմը յուրովի է մեկնաբանվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Միակ նպատակը վճռաբեկ բողոք ներկայացնելու՝ այս փուլն անցնելն է՝ ՍԴ-ում նորմի սահմանադրականության հարցը վիճարկելու է և ՄԻԵԴ դիմելու համար։

-Ինչպիսի՞ն կլիներ դատախազության, նախաքննական մարմինների արձագանքը, եթե, օրինակ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը չկատարվեր, քանի որ պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

-Չեմ կարող ասել, աբսուրդային իրավիճակները չեմ ցանկանում մեկնաբանել։ Օրենքը հստակ ասում է՝ միջանկյալ դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Այսինքն՝ հրապարակվեց, հաջորդ օրը դատախազությունը պետք է կատարի այդ դատական ակտը՝ անկախ նրանից  բողոքարկվել է դատական ակտը, թե ոչ։ Պետք չէ շատ լուրջ իրավաբան լինել, պետք չէ լեզվաբան լինել, տարրական հայերենի իմացությունը բավարարում է, որ այդ իրավիճակը նկարագրվի։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ մարդիկ գործողություններ են անում, որի համար, վստահ եմ,  երբ ժամանակը գա,  պատասխան են տալու՝ ոչ միայն բարոյական դաշտում, այլև՝ քրեական պատասխանատվության տեսքով։

-Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ այն որոշումները, որոնք դատախազության, իշխանությունների սրտով չեն, կարող են չկատարվել և այս փուլում դա որևէ իրավական հետևանք չի ունենա։

-Գիտեք, ես բավականին երկար աշխատել են դատական համակարգում և շատ լավ պատկերացնում եմ՝ ինչ է նշանակում պետական ապարատը, ինչպես է աշխատում պետական մեքենան՝ անձի դեմ։ Ես թիրախում հայտնվեցի, որովհետև միամտորեն ենթադրել եմ, որ եկել է ժամանակը, որ կարելի է այդ մեխանիզմները փոխել և իրականում հասնել օրենքի կատարման, իրավունքի գերակայության և այլն։ Ես պայքարում էի դրա դեմ, բայց պարզվեց, որ իմ պայքարը կամ վաղաժամ էր, կամ ինձ քիչ հնարավորություն տրվեց, ոչ մեկին դա հարկավոր չէր, պետությանը հարկավոր է ունենալ ռեպրեսիվ մեխանիզմներ և այս պայմաններում՝ դատարանի որոշումը կկատարվի, թե ոչ՝ գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում։ Այսօրվա իշխանավորներին պետք է, որ իրենց քաղաքական կամքն ի կատար ածվի, իսկ թե այդ ընթացքում օրենք կխախտվի, թե դա օրենքով կլինի՝ վստահ եմ, որ ոչ մեկին չի հետաքրքրում։

-Այս ընթացքում Ձեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն եղել է՝ Անդրանիկ Սիմոնյանի հետ առերես հարցաքննությունից հետո։ Դատավոր Բեկթաշյանի հետ առերես հարցաքննություն եղե՞լ է։


-Մոտ 2-2.5 ամիս է՝  որևէ քննչական գործողություն չի կատարվել։

-Պարոն Վարդազարյան, այս տարվա ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ , կարծես թե, ավելի մեծ թվով կարգապահական վարույթներ են հարուցվել դատավորների նկատմամբ, արդեն հայտնի է շուրջ 20-ի մասին։ Վերջերս դատավոր Վ. Գրիգորյանը ենթարկվեց կարգապահական պատասխանատվության, վարույթներ են հարուցվել նաև դատավորներ Դավիթ Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի, Սերգեյ Մարաբյանի, Զարուհի Նախշքարյանի նկատմամբ։ Ընդ որում, որպես հիմք մատնանշվում են՝ դատական ակտերը։ Դա միջամտություն չէ՞ դատարանների անկախությանը, արդյո՞ք հենց այդ նպատակով չի իրականացվում։


-Խնդիրը քանակը չէ, խնդիրը՝ այդ վարույթների հարուցման շարժառիթն է և ԲԴԽ գործողություններն են, թե ինչ նպատակ է հետապնդում վարույթների հարուցումը և ԲԴԽ-ն ինչ է անում այդ վարույթների նկատմամբ։ Ես հստակ դիրքորոշում էի հայտնել, որը չէի թաքցնում, բարձրաձայնում էի դեռևս իմ նախագահության ժամանակահատվածում, որ շատ լավ է վարույթների հարուցումը, բայց ԲԴԽ-ն ղեկավարվելու է բացառապես օրենքով, այլ ոչ թե՝ քաղաքական նպատակահարմարությամբ, այլ խոսքով՝ քաղաքական հետապնդումներ չեն լինելու։ Դա իմ դիրքորոշումն է, իհարկե, միայն ինձնից չէր կախված՝ դիրքորոշումն իրականություն կդառնա, թե ոչ։ ԲԴԽ, համենայն դեպս, դատավոր անդամները՝ բացառությամբ պարոն Չիչոյանի, համաձայն էին ինձ հետ և մեր ձայները բավարար էին, որ դատավորին անտեղի, միայն քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ կարգապահական պատասխանատվության չենթարկեն։ Երևի թե պատճառներից մեկը, որի համար իշխանությունները  անհրաժեշտություն համարեցին ինձ հեռացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից, հենց դա էր, որովհետև ուղղակի ես պատնեշ էի հանդիսանում դատավոր և քաղաքական հետապնդում եզրույթների միջև։ Ես վարույթներից տեղյակ չեմ, չեմ տեսել նյութերը, դրա համար չեմ կարող մեկնաբանել։


Շատ լավ է, որ կան կարգապահական վարույթներ, որովհետև դատական իշխանությունը կարող է զտվել միայն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեթոդով, այլ ռեպրեսիվ մեխանիզմներ անթույլատրելի են և եթե դատավորը թույլ է տվել ինչ-որ խախտում, պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ՝ մինչև լիազորությունների դադարեցում։

Դուք կտեսնեք, որ իմ նախագահության ժամանակ երկու դատավորի լիազորություններ են դադարեցվել և այդտեղ քաղաքական դրդապատճառը եղել է զրո, եղել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են դատավորի պաշտոնում պաշտոնավարելու հետ։ Այսինքն՝ կարգապահական վարույթ հարուցելը և դատավորին կարթի վրա պահելը, որ դատավորից ստանան իրենց համար ցանկալի դատական ակտը, իմ խորին համոզմամբ, ամենավտանգավոր մեթոդն է։ Դատավորից ցանկալի դատական ակտը կորզելու երկու մեխանիզմ կա՝ կամ պետք է ինչ-որ տաս դրա փոխարեն՝ ինչպես պարոն Արղամանյանին և պարոն Չիչոյանին տրվեց կամ պետք է վարույթ հարուցես և վախի մթնոլորտ ստեղծել։ Այդ երկու մեխանիզմներն էլ այսօր աշխատում են հավասարաչափ։

- Այսինքն՝ այդ վարույթները մյուս դատավորների համար կարող են ազդակներ լինել։
 
 -Իհարկե, եթե դատավորին պատժում են մի բանի համար, որը պատժելու ենթակա չէ, բոլորը հասկանում են, որ այս դատավորը պատասխանատվության ենթարկվեց ոչ թե դատական ակտի, ոչ թե սխալի համար, այլ՝ սկզբունքային լինելու համար, այդ պարագայում պարզ է, որ, թեև բոլորին չի վերաբերում, բայց շատերը մեկ անգամ ավել կմտածեն՝ իշխանության քիմքին ոչ հաճո դատական ակտ կայացնելիս։

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:36 09/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱռանց անակնկալների. Մհեր Արղամանյանը հերթական ծառայությունը մատուցեց դատախազությանը՝ բեկանելով Ռուբեն Վարդազարյանի իրավունքների խախտումն արձանագրած դատական ակտը
13:08 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ քրեական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանի գործով որոշում կայացնելու
14:04 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Մհեր Արղամանյանը կշարունակի քննել Ռուբեն Վարդազարյանի գործով դատախազության բողոքը, ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է
19:46 02/08/2021  |  Դատական ռեպորտաժներՌուբեն Վարդազարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, հիմքը՝ մակագրման գործընթացի նկատմամբ անվստահությունը
15:11 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
11:08 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդազարյանի գործով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին
15:22 23/07/2021  |  Վարչական իրավունքՌուբեն Վարդազարյանը դատի է տվել ԲԴԽ-ին՝ պահանջում է վերականգնել իր լիազորությունները
18:04 15/07/2021  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն փակ նիստում քննարկել է Ռուբեն Վարդազարյանի դիմումը
17:01 12/07/2021  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանի գործով հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին
16:45 11/07/2021  |  Մեկնաբանություն«Պետության զավթում» արտահայտությունը շրջանառության մեջ մտավ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո. Իշխանյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]