Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը

Երկու տասնյակից ավելի ԶԼՄ-ներ եւ ՀԺՄ-ն դիմել են ՄԻՊ-ին՝ մամուլի նկատմամբ դատավորի դեր են ստանձնել՝ կասկածելի սկզբունքներով ու չափանիշներով 07/07/2021   16:50  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի ժուռնալիստների միության դիմումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին.

«Ամիսներ առաջ ստեղծված հայալեզու վրացական դոմեյնով կայքը՝ համագործակցելով հայկական media.am կայքի հետ, սկսել է պայքարել, իրենց հավաստիացմամբ՝ ապատեղեկատվության, բայց իրականում ոչ պրոֆեսիոնալ, ընտրողաբար թիրախավորված որոշ լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի դեմ՝ իբրև թե կեղծ լուրեր, մանիպուլյատիվ հոդվածներ հրապարակելու համար:

Հայաստանյան «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» վրացական ընկերության հետ մամուլի նկատմամբ դատավորի դեր է ստանձնել, այն էլ անչափ կասկածելի՝ լրագրողական հանրությանն անհայտ չափանիշերով ու սկզբունքներով։

Այդ կազմակերպությունը իր իսկ հիմնադրած լրատվական-վերլուծական media.am կայքէջը գործիք դարձրած՝ առանց պրոֆեսիոնալ փորձագետների հետ քննարկման, սուբյեկտիվ ընտրությամբ, իրենց կարծիքով՝ կեղծ լուրեր և մանիպուլյատիվ հոդվածներ հայտնաբերելով՝ դրանց հետ կապված՝ միջնորդավորված տեղեկատվություն են փոխանցում Ֆեյսբուք սոցիալական ցանցին, որն էլ արգելափակում է հայաստանյան բազմաթիվ կայքերի ֆեյսբուքյան էջերը, դադարեցնում է գովազդը, սահմանափակում հրապարակումների հասանելիությունը, տեսանելիությունը:

Կասկած չկա, իհարկե, որ ապատեղեկատվության, կեղծ, չստուգված լուրերի դեմ պետք է պայքարել։ Միևնույն ժամանակ անվիճելի է, որ այդ երևույթի դեմ պայքարի մեթոդները պետք է լինեն հստակ ու թափանցիկ, օբյեկտիվ ու անաչառ, չառանձնացնելով հաճելի կամ ոչ հաճելի, ընդդիմադիր կամ իշխանական թևերին հարող լրատվամիջոցները կամ ֆեյսբուքյան օգտատերերին, մի խոսքով՝ պահպանել լրագրության սուրբ կանոններից մեկը՝ հավասարակշռությունը։

Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում Ֆեյսբուքն այսօր ԶԼՄ-ների աշխատանքային կարևոր գործիքներից է, հետևաբար՝ իրենց ոչ միշտ հիմնավորված, բազմակողմանի ուսումնասիրության հետևանքով «Փաստերի ստուգում» ծրագիրն իրականացնողները խոչընդոտում են տեղեկության տարածմանն ու հանրության իրազեկված լինելուն՝ դրանով իսկ լուրջ հարված հասցնելով լրատվամիջոցների վարկանիշին, հեղինակությանը, հարյուր-հազարավոր ընթերցողներով լսարանին, արտահայտման ազատությանը, ֆինանսական աղբյուրներին։

Հարկ է շեշտել, որ նախաձեռնության գոյության մասին լրատվամիջոցներն իմացել են բոլորովին վերջերս, երբ նրանց ահազանգել են ընթերցողները և փորձել են հասկանալ՝ ի՞նչ պատճառով են ծագել ֆեյսբուքյան իրենց էջերի հասանելիության հետ կապված խնդիրները: Իսկ վրացական https://factcheck.ge կայքէջի հետ համագործակցող «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» և media.am կայքը Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագրի և Ֆեյսբուքի պիտակներից խուսափելու մասին լրագրողական հանրությանը տեղեկացրել են ընդամենը հունիսի 7-ին (հենց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը)։ Նախաձեռնության հեղինակները ընդամենը իրենց կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրելով հոդված, իսկ հունիսի 23-ին էլ հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ.

«Media.am-ը սկսել է համատեղ աշխատանք IFCN կողմից 2020թ․ սեպտեմբերից հավատարմագրված Factcheck.ge կայքի հետ։ Փաստերի ստուգման թիմը՝ վրացի գործընկերների հետ միասին ստուգում է Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածվող այն տեղեկատվությունը, որը այս կամ այն կերպ վերաբերում է արտահերթ ընտրություններին և հետընտրական գործընթացներին»:

Տպավորություն է ստեղծվում, որ նախաձեռնության հեղինակների նպատակը կարծես այնքան էլ դաշտը ապատեղեկատվություն տարածողներից մաքրելը չէ։ Հենց թեկուզ այն, որ մինչև ծրագրի մեկնարկը ԶԼՄ-ների, Հայաստանի ժուռնալիստների միության հետ որևէ քննարկում չի կազմակերպվել, չի ներկայացվել ծրագիրը, չի բացատրվել նոր կարգավիճակով, համագործակցության նոր շրջանակով կայքի իրավասությունը, գործունեության սահմանները, համագործակցության տարբերակները, մեդիաների բողոքարկման հնարավորությունները։ Չեն լսել առաջարկներ կամ կարծիքներ, չի արվել որևէ կառուցողական համագործակցային առաջարկ լրատվամիջոցներին:

Եթե այս ծրագիրն իրականացնողների նպատակն իսկապես ազնիվ էր, իսկ դրված խնդիրն էլ ոչ ցանկալի, ընդդիմադիր հայացքներով լրատվամիջոցներին լռեցնելը չէր, ապա լրատվամիջոցները և մեդիա-կազմակերպությունները պետք է ոչ միայն առնվազն մի քանի ամիս առաջ տեղեկացված լինեին սկսվող ծրագրի մասին, այլև կազմակերպեին լսումներ՝ իրավաբանների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և մեդիա փորձագետների մասնակցությամբ: ԶԼՄ-ներն էլ, իրենց հերթին, կներկայացնեին իրենց աշխատանքի կազմակերպման՝ տեղեկության հայթայթման, պետական գերատեսչությունների, մասնագիտական կառույցների հետ աշխատանքի, տեղեկատվության ստուգման, ճշտման հետ կապված դժվարությունները:

Բոլոր լրատվամիջոցները կողմ են ապատեղեկատվության, կեղծ լուրերի դեմ պայքարին, ցանկանում են ճշգրտված տեղեկատվություն հաղորդել, դա բոլորի մասնագիտական պարտականությունն է և հարգանքը ընթերցողի հանդեպ, սակայն, ցավոք սրտի, բազմաթիվ խոչընդոտների պատճառով լրատվամիջոցներն այսօր դա չեն կարողանում իրագործել:

«Փաստերի ստուգման» այս ծրագրի գործարկումից առաջ և ընթացքում այն իրականացնողների կողմից չեն պահպանվել թափանցիկ, անաչառ բոլոր կողմերին լսելու լրագրության սուրբ կանոնները: Արդյունքում, տարակուսանքի և լրջագույն կասկածների առիթ է դարձել, որ media.am կայքը գրաքննիչի և դատավորի դեր է ստանձնել՝ պահանջելով անգամ գրաքննության ենթարկել ԶԼՄ-ներում հրապարակված հարցազրույցները, գրաքննել իրենց զրուցակիցների խոսքը:

Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՀ Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքով հարցազրույցի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց՝ որպես համահեղինակների, եթե նրանց միջև չկա այլ պայմանավորվածություն: Հարցազրույցի հրապարակումը թույլատրվում է հարցազրույց տվող և հարցազրույց անցկացնող անձանց համաձայնությամբ:

Ստացվում է, որ հարցազրույցի մասնակից համահեղինակի խոսքը գրաքննելու առաջարկ անող կողմն առաջարկում է շրջանցել կամ խախտել ՀՀ օրենսդրությունը:

Մամուլը գրաքննող կայքի աշխատակազմը թեև օրինակներ է բերում, որ իշխանական կամ իշխանամերձ որոշ լրատվամիջոցների հրապարակումներ նույնպես ենթարկվել են ստուգման, սակայն, եթե համեմատենք, տոկոսային հարաբերությամբ դրանք չնչին և ձևական են:

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս մեծ տարածում ունի Ֆեյսբուք սոցիալական ցանցը և ԶԼՄ ընթերցողների ավելի քան 40 տոկոսը դրանք ընթերցում է այդ ցանցի միջոցով: Լրատվամիջոցները տարիներ շարունակ իրենց տքնաջան աշխատանքի շնորհիվ նվաճել են ընթերցողների վստահությունը՝ ապահովելով հարյուր-հազարավոր բաժանորդագիր հետևորդներ:

Եթե «Փաստերի ստուգում» իրականացնող հայաստանյան և վրացական այս ընկերությունների նպատակն իսկապես ազնիվ է, կեղծ լուրերի դեմ պայքարն է և ոչ թե լրատվամիջոցին, ազատ խոսքին ու արտահայտման ազատությանը վնասելը, ապա մինչ, այսպես կոչված, «վճիռ» կայացնելը կարող և պարտավոր էին այդ մասին տեղեկացնել լրատվամիջոցին կոնկրետ խնդրահարույց հրապարակման մասին, քննարկել, հիմքեր ներկայացնել առ այն, որ հրապարակման մեջ իսկապես կեղծ տեղեկություն կա, համաձայնության գալ այն ուղղելու կամ հրապարակումը հեռացնելու շուրջ և չկատարելու դեպքում նոր միայն դիմել Ֆեյսբուքին։

Սակայն իր այս գործելաոճով փաստերի ստուգում իրականացնող հայաստանյան կազմակերպությունը և իր կայքը՝ ըստ էության խորությամբ չուսումնասիրված ու լավ չմտածված քաղաքականության ու հապշտապ գործելու պատճառով, հենց ընտրությունների ընթացքում վերահսկողություն իրականացնելու մտադրությամբ փորձ արեցին մեկ հարվածով լռեցնել օրինական գրանցված, երկար տարիներ գործող, հարկեր վճարող, կայացած իրավաբանական անձ հանդիսացող պատասխանատու լրատվամիջոցներին: Փոխարենը տարատեսակ սունկ-կայքեր ամենազազրելի ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերն են անարգել տարածում տասնյակ-հազարավոր հետևորդներ ունեցող իրենց ֆեյսբուքյան էջերով, խմբերով։

Ի դեպ, հայկական լրատվամիջոցները Ֆեյսբուքի հետ համագործակցության բավականին հաջողված և գործընկերային փորձ ունեն: Շատ են եղել դեպքեր, երբ այս սոցիալական ցանցի ադմինիստրացիան կոնկրետ հրապարակման առնչությամբ դիտողություն է արել որևէ կայքի, ու այն հեռացվել է կամ փոխվել՝ Ֆեյսբուքի կանոններին համաձայն:

Հատկանշական է նաև, որ երբ Ֆեյսբուքը որևէ ալգորիթմ է փոխում կամ նոր կանոններ է ներդնում, անպայման նախապես տեղեկացնում է իր բաժանորդներին, բողոքարկվում է, սխալն ուղղելու հնարավորություն է տրվում, իսկ տվյալ դեպքում media.am-ի անհիմն և կամայական որոշումն ընդունվում է՝ որպես վերին ատյանի ճշմարտություն, իրենց բնորոշմամբ` վերդիկտ (վճիռ)։ Նշենք, մինչև հունիսի 7-ը՝ փաստերի ստուգման ծրագրից հետո մեկ շաբաթ շարունակ, «փաստերի ստուգման» վրացական կազմակերպության պաշտոնական կայքում վճիռը բողոքարկելու պայմանները եղել են վրացերենով։ Այսինքն հայկական ԶԼՄ-ները մեկ շաբաթ շարունակ զրկված են եղել իրենց գնահատված հրապարակումների «վճիռները» բողոքարկելու հնարավորությունից։ Վճռի ծանուցման և բողոքարկման համակարգը չի գործում:

Այդպիսով, ստուգող կազմակերպությունը կանխակալ «վճիռներով» լուրջ վնասներ է հասնում ամիսը 4 մլն և ավելի լսարան ունեցող լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերին՝ շատ հաճախ իր վճռում հաշվի չառնելով վիճարկվող հրապարակման հետ կապված տվյալ լրատվամիջոցի հրապարակային պարզաբանումները, հակափաստարկները և առարկությունները։

Ի դեպ, media.am կայքի վերլուծությունների ուսումնասիրությունները փաստում են, որ շատ դեպքերում որևէ լրատվամիջոցի կոնկրետ հոդվածի վերաբերյալ այս կայքի հրապարակումներն իրենք են մանիպուլյատիվ, ոչ ամբողջությամբ ճշտված, ոչ բազմակողմանի, այլ ընդամենը մեկ կարծիքի հիմքով կատարված եզրակացություն: Առանձին դեպքերում որպես որևէ հրապարակման կեղծ լուրի վերաբերյալ հավաստում կամ ապացույց՝ կայքը մեջբերում է ռուսական լրատվամիջոցներից հատվածներ. իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ դրանցում բացարձակ ճշմարտություն է գրված: Կամ, որպես ապացույց՝ բերում են պետական մարմիններից ստացված հարցումների պատասխանները:

Բացի այդ, Ֆեյսբուքի փաստերի ստուգման քաղաքականությունն արգելում է ստուգել քաղաքական գործիչների արտահայտած մտքերը, բայց լրատվականներից մեկի հրապարակումը «կեղծ» որակելու համար, որն իր տեղեկությունը հիմնավորելու համար հղում էր արել քաղաքական գործիչներից մեկին, «փաստեր ստուգող» կազմակերպությունը ստուգել է նաև տվյալ քաղաքական գործչի հայտարարությունը և լրատվականի հրապարակումը ստուգելու անվան տակ մի ամբողջական նյութ պատրաստել նշված քաղաքական գործչի կենսագրության մասին։ Այս պարագայում փաստեր ստուգողը խախտել է Ֆեյսբուքի փաստերի ստուգման քաղաքականության կանոնները։

Փաստերը ստուգողը, բացի բուն ստուգվող նյութի վերաբերյալ փաստեր ներկայացնելը, որոշ դեպքերում անդրադարձել է առհասարակ լրատվամիջոցի գործունեությանը՝ կայքը որակելով որպես կեղծ լուրեր տարածող, ինչի իրավունքը փաստեր ստուգողը չունի։

Որոշ դեպքերում գնահատականներ են հնչեցվել լրատվամիջոցի, նրա հիմնադրի, նրա կողմից համակարգվող այլ հարթակների վերաբերյալ՝ ընթերցողների մոտ ձևավորելով (որպես կեղծ տեղեկություններ տարածողներ) կանխակալ վերաբերմունք, ինչի իրավունքը փաստեր ստուգողները չունեն, ինչը չի մտնում Ֆեյսբուքի՝ երրորդ կողմի միջոցով ֆեյսբուքյան հրապարակումների հավաստիությունը ստուգելու համար ապատեղեկատվության քաղաքականության և փաստեր ստուգողների գործառույթների մեջ։

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) դեմ է կեղծ, բազմակողմանիորեն չստուգված լուրերի և ապատեղեկատվության տարածմանը, միևնույն ժամանակ՝ չի հանդուրժելու մանիպուլյատիվ գործունեությունը, օգտագործելու է օրենքով չարգելված ողջ գործիքակազմը՝ պայքարելու կանխակալ, թիրախավորված լրագրության և փորձագիտական սկզբունքները ոտնահարող ու հակասող գործունեության դեմ, որոնք ուղղված կլինեն արտահայտման ազատության, անկախ լրատվամիջոցների կայացման ու զարգացման, լրատվամիջոցների և լրագրողների իրավունքների դեմ:

Հայաստանի ժուռնալիստների միության պարտքն է՝ պաշտպանել այդ իրավունքները ցանկացած ոտնձգություններից և այդ նպատակով դիմում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ կանխելու մամուլի անխափան աշխատանքի դեմ ուղղված այս ոտնձգությունը:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի ժուռնալիստների միությունը և նախաձեռնությանը միացած երկու տասնյակից ավելի լրատվամիջոցները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին պատրաստ են տրամադրել իրավիճակի վերաբերյալ առավել դետալային տեղեկություններ և փաստարկներ»:

Նախաձեռնությանը միացել են երկու տասնյակից ավելի լրատվամիջոցներ:

1. Հայաստանի ժուռնալիստների միություն

2. NEWS.am-գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյան

3. «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն- տնօրեն Դավիթ Հակոբյան

4. «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյան

5. «Գոլոս Արմենիի» թերթ, golosarmenii.am-գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյան

6. Tert.am-գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյան

7. Yerkir.am-գլխավոր խմբագիր Վահե Սարգսյան

8. «Հրապարակ» թերթ, Hraparak.am-գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

9. «168 Ժամ» թերթ, 168.am- գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

10. «Փաստինֆո», Pastinfo.am-տնօրեն Սոնա Տռուզյան

11. PARA TV առցանց հեռուստաընկերություն-տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյան

12. AntiFake.am-գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյան

13. Yerevan.Today լրատվական-վերլուծական կայք -գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյան

14. Blognews.am-գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյան

15. 7or.am-խմբագիր Արեգնազ Մանուկյան

16. Politik.am- խմբագիր Բորիս Մուրազի

17. ArmDay.am-գլխավոր խմբագիր Տաթև Այվազյան

18. Irakanum.am- գլխավոր խմբագիր Փայլակ Ֆահրադյան

19. zham.am- գլխավոր խմբագիր Երվանդ Բոզոյան

20. «Ժողովուրդ» օրաթերթ, armlur.am- խմբագիր Քնար Մանուկյան

21. Iravunk.com, «Իրավունք» թերթ-գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյան

22. Hayeli.am-գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան

23. Lurer.com-խմբագիր Նելլի Ավետիսյան

24.24 News.am-տնօրեն Նարեկ Գալստյան

25. LIVEnews.am- գլխավոր խմբագիր Ժաննա Ծառուկյան

26.«Ազգ» թերթ, azg.am-գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:03 07/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքային ստաժը դատական կարգով հաստատելու դեպքում կենսաթոշակառուների համար գումարի վերահաշվարկ չի կատարվում. Մարդու իրավունքների պաշտպան
17:04 06/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում նրանց սպառնալիքների պատճառով բնակիչները չեն կարողացել հավաքել ցորենը
14:20 06/07/2021  |  ԼՐԱՀՈՍԳերիների անձնական տվյալների հրապարակմամբ նրանց դնում ենք խոցելի վիճակի մեջ․ Արման Թաթոյան
11:37 06/07/2021  |  ԼՐԱՀՈՍՀաշմանդամության կարգավիճակի որոշումները մակերեսային են, իսկ բողոքարկման մեխանիզմները՝ անարդյունավետ․ ՀՀ ՄԻՊ
13:31 05/07/2021  |  ԼՐԱՀՈՍՀանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են. ՄԻՊ
11:37 04/07/2021  |  ԼՐԱՀՈՍՄեզ անհրաժեշտ է հասարակություն, որը մերժում է բռնությունը. Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել
17:09 03/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱրման Թաթոյան. Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք
12:02 02/07/2021  |  ՄեկնաբանությունՄԻՊ-ը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել գերիների վերադարձի հրատապության ու սահմանային բնակիչների իրավունքների խախտումների հարցերը
23:55 01/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի մեր հայրենակիցներին կոչ եմ անում սոցցանցերի էջերից հեռացնել կամ փակել հեռախոսահամարները, հասցեներն ու այլ անձնական տվյալները. Թաթոյան
11:14 01/07/2021  |  ԼՐԱՀՈՍՏարածքային կորուստների եւս մեկ օրինակ է կապված Շինիխ-Այրումի շրջանի և Դիլիջանի գավառի հետ. ՄԻՊ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]