Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   00:33 Կրեմլում կոչ են արել չչափազանցնել Հայաստանի հետ հարաբերությունների բարդությունը 05/09/2024   00:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/09/2024   00:21 Հայաստանի հետ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 05/08/2024   23:45 Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը 05/08/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/08/2024   23:35 Բացահայտվել են՝ առանց դեղորայքի արյան ճնշումն իջեցնող մթերքները 05/08/2024   23:24 ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում չի քննարկվել․ Օվերչուկ 05/08/2024   23:18 Վաղը հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինելու. Գառնիկ Դանիելյան 05/08/2024   23:14 Հարվածել է մահակով, ապա՝ հետապնդել և կրակոցներ արձակել․ երեք անձի սպանության փորձի մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդը ոչ միայն ազատության մեջ է, այլև՝ մեկնել է հանգստի 05/08/2024   23:11 Ուսանողները ոտքի են կանգնում. Պահանջում են դադարեցնել ապօրինի սահմանազատումը, քանի դեռ չեն վավերացվել սահմանազատման սկզբունքները, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը 05/08/2024   23:01 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մայիսի 9-ի առավոտյան Աբովյանից կուղեւորվի Երեւան (տեսանյութ) 05/08/2024   22:59 Միրզոյանը Կանադայի է ներկայացրել արտգործնախարարին սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները 05/08/2024   22:51 «Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ․ Նարեկ Սամսոնյան 05/08/2024   22:43 Որքան երանելի պիտի լինեին այն երկրի ղեկավարները, որոնք ձեզ նման ժողովուրդ ունեն․ Բագրատ սրբազան 05/08/2024   22:37 ՏԻՄ իշխանությունները հանդիպումներ են ունենում արցախցիների հետ ու սոցիալական հարցերը լուծելու խոստումներ տալիս. Հակոբյանը վստահեցնում է՝ արցախցուն գնել հնարավոր չէ 05/08/2024   22:34 Համագործակցությունը կշարունակվի. Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը 05/08/2024   22:27 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Աբովյան. այս պահին բազմամարդ ակցիա է. ուղիղ միացում 05/08/2024   22:25 Եկել եմ, որ ազատագրեմ ծովից ծով Հայաստանը. փոքրիկ Տիգրանը մասնակցում է ակցիաներին (տեսանյութ) 05/08/2024   22:22 Էրդողանը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը 05/08/2024   22:13 Հայտնի է, թե երբ կլինի ԵԱՏՄ ղեկավարների հաջորդ հանդիպումը 05/08/2024   22:10 Կարեւոր է իմանալ. Իրավապաշտպանները գործարկել են թեժ գիծ ու մշակել ուղեցույց 05/08/2024   21:57 Փաշինյանը տրամադրված է կառուցողական աշխատանքի ԵԱՏՄ շրջանակներում․ Օվերչուկ 05/08/2024   21:51 Կարկուտը մեծ վնաս է պատճառել Կարբի գյուղի բնակիչներին. առաջիկա 2-3 տարիներին խնձորի այգիներից բերք չեն ստանա 05/08/2024   21:34 Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ 05/08/2024   21:25 Դանիայի նոր թագուհին առաջին հարցազրույցն է տվել թագավորի սիրուհու հետ կապված սկանդալից հետո 05/08/2024   21:13 ԱԱԾ-ն պնդում է՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ չեն հրավիրել 05/08/2024   21:11 Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է նախապատրաստվող հեղաշրջման մասին 05/08/2024   21:09 Էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է. Փաշինյան 05/08/2024   20:59 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին դիմավորել են մի քանի շարժման մասնակիցներ. մոտենում են Աբովյանին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   20:37 Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ 05/08/2024   20:29 Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներն անփոփոխ են. Արշակ Սրբազան 05/08/2024   20:26 8 ամիս առաջ Արցախի իմ տանից հող եմ բերել, որ այսօր պահ տամ եկեղեցուն Մետաքսե Հակոբյան 05/08/2024   20:21 Արժեհամակարգի վրա է հարձակում եղել. Գուրգեն Մելիքյան 05/08/2024   20:06 ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Նիգերից 05/08/2024   19:48 Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին կանչել են բրիտանական ԱԳՆ 05/08/2024   19:29 Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը 05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից 05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/07/2024   22:04 Պայքարը ծաղիկներ հավաքելով չի լինում. գործ ունենք մարդու հետ, ով ամառվա շոգին էլ է կեպիով ման գալիս. Գեւորգյան (տեսանյութ)

Հանցավոր խումբը համացանցի միջոցով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ է տեղադրել և խաբել քաղաքացիներին. Մեղադրանք է առաջադրվել 5 հոգու. ևս մեկը հետախուզվում է 07/01/2021   11:22  |  ԼՐԱՀՈՍ

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած 28 անձանցից խարդախությամբ հափշտակվել է 17մլն. ՀՀ դրամ գումար։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հինգ մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։ 

«Քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2019թ. օգոստոսից 2020թ. հունիս ամիսների ընթացքում մի խումբ անձինք, միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության են եկել՝ խարդախությամբ հափշտակություններ կատարելու շուրջ:

Խմբի անդամները, իրենց մտադրությունն իրագործելու համար, թաքցնելով դրանց հանցավոր բնույթը և իրական նպատակները, դիմել են համակարգչային ծառայություններ մատուցող անձին և վերջինիս միջոցով «Facebook.com» կայքում գրանցված էջերի օգտագործմամբ տարածել շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ, որոնցում իբրև վարկային ծառայություններ մատուցող ընկերություններ նշվել են ֆինանսական կամ վարկային կազմակերպություններ չհանդիսացող և ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում չգրանցված վարկային ընկերություններ:

Հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրելով Երևան քաղաքի տարբեր հասցեներում նախապես վարձակալված գրասենյակային տարածքներ՝ ներկայացրել են, թե, իբր 30-35 տոկոս միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից նրանց անվամբ վարկային գումարների ստացումը կամ անուղղակի, այն է՝ դիմողի անվամբ ապառիկ եղանակով կենցաղային տեխնիկա և բջջային հեռախոսներ ձեռք բերելու, դրանք վաճառելու և ստացված գումարը տրամադրելու եղանակով ստացումը:

Այնուհետև, չարաշահելով իրենց դիմած քաղաքացիների վստահությունը, նրանց ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ, խաբեությամբ վերցրել նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները՝ ներկայացնելով, թե, իբր, անհրաժեշտ է ստացված գումարները մուտքագրել գրասենյակ, կատարել վերջնահաշվարկներ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները, սակայն ստացված գույքը և գումարները հափշտակել են:

Քննությամբ պարզվել է նաև, որ խմբի անդամներն իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ընթացքում օգտագործել են խաբեության և վստահությունը չարաշահելու այլ եղանակներ ևս:

Մասնավորապես՝ իրենց դիմած քաղաքացիներից պարզելով վերջիններիս անձնական տվյալները՝ նրանց անվամբ վճարային համակարգում գրանցել են հաշիվներ, որոնց միջոցով վարկային ընկերությունից առցանց եղանակով ստացել են վարկային գումարներ, սակայն գումարները նրանց չեն տրամադրել, այլ հասանելիություն ունենալով նրանց անվամբ գրանցված վճարային համակարգի հաշիվներին, վարկային գումարները փոխանցումների միջոցով կանխիկացրել և հափշտակել են:

Բացի այդ, վարկային գումարներ ստացած քաղաքացիներին հայտնել են, թե, իբր, հետագայում նրանց անվամբ ավելի մեծ չափերով վարկային գումարներ են տրամադրելու և չարաշահելով նրանց վստահությունը՝ խաբեությամբ ստացել են նաև խոստացված գումարների համար հաշվարկված միջնորդավճարները, սակայն վերջիններիս այլ գումարներ չեն տրամադրվել:

Մեկ այլ դեպքում վարկեր ստացած քաղաքացիներից խաբեությամբ վերցրել են որոշակի գումարներ՝ հայտնելով, թե, իբր, դրանց միջոցով հետագայում պետք է կատարեն տոկոսագումարների մարումներ, սակայն մարումներ չեն կատարել, իսկ վերցրած գումարները հափշտակել են:

Իրենց հանցավոր գործունեության արդյունքում հափշտակված գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները խմբի անդամները հանձնել են խմբի ղեկավարին և որպես աշխատավարձ՝ ստացել որոշակի գումարներ:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած 28 անձանցից խարդախությամբ հափշտակվել է 17մլն. ՀՀ դրամ գումար:

Խմբի անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ևս երեքին՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նշված հինգ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հանցավոր խմբի ղեկավարը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբի գործողություններից տուժած այլ անձանց, ինչպես նաև՝ խմբի հնարավոր այլ անդամներին հայտնաբերելու ուղղությամբ:

Քաղաքացիներին հորդորում ենք՝

վարկ ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիները դիմեն բացառապես բանկերին կամ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզավորված վարկային կազմակերպություններին և զերծ մնան համացանցում վարկեր տրամադրելու առաջարկով հանդես եկող օգտատերերից:
որևէ դեպքում իրենց անձնական տվյալները, այդ թվում՝ էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը կամ բանկային քարտերի վավերապայմանները, առավել ևս համացանցում, չտրամադրեն որևէ մեկի»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:35 22/06/2021  |  ԼՐԱՀՈՍՍևանի ճանապարհին ավտովթարի հետևանքով 1 տարեկան երեխա է մահացել.ՔԿ
16:59 22/06/2021  |  ԼՐԱՀՈՍԴպրոցի տնօրենն ամուսնուն հրամանագրել է որպես տնտեսվար, պետությունից հափշտակել՝ 4.520.932 ՀՀ դրամ գումար
12:58 22/06/2021  |  ԼՐԱՀՈՍՍևանում 54-այա տղամարդը սպանել է մորն ու ինքնասպան եղել
11:31 22/06/2021  |  ԼՐԱՀՈՍ«Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔՀ դատապարտյալները հեռախոսների միջոցով խարդախություններ են կատարել
14:48 21/06/2021  |  ԼՐԱՀՈՍԵրիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու համար.ՔԿ
20:26 20/06/2021  |  ԼՐԱՀՈՍԿրակոցներ՝ թիվ 11/11 ընտրատեղամասում
20:01 20/06/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.202129/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ.ՔԿ
17:01 20/06/2021  |  ԼՐԱՀՈՍԱրման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի վրա կրակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ.հայտնաբերվել է կրակված փամփուշտի պարկուճ
16:17 20/06/2021  |  ԼՐԱՀՈՍժամը 15:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ.ՔԿ
11:35 20/06/2021  |  ԼՐԱՀՈՍԼոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով.ՔԿ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]