Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա

Վերջին 10 օրում հայտարարվել է 4 զինծառայողի մահվան և 1 զինծառայողի անհետ կորելու մասին. «Հենակետն» ամփոփել է անվտանգության ոլորտը 05/29/2021   13:19  |  ԼՐԱՀՈՍ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է շաբաթվա լուրերը: Անդրադարձ է կատարվել անվտանգության ոլորտին:

Սյունիքի մասին

Ինչպես նախորդ երկու շաբաթվա ժամանակահատվածում, այնպես էլ ընթացքիկ օրերին ԶԼՄ-ներում և ողջ մեդիատիրույթում գլխավոր քննարկման թեման Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանների շուրջ ծավալվող զարգացումներն են։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, տեղակայվել է Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, մասնավորապես Սև լճի մերձակայքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի մի շարք հատվածներում, կիլոմետրերով խորացել և չեն հեռանում։ Նաև պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել։ Մինչ այս պահը նրանք դիրքավորված են առաջ եկած տարածքներում, իսկ ամենօրյա բանակցություններն էլ անարդյունք են։

Նախորդ շաբաթ մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, թե Սյունիքի մարզի Սև լճի մոտ արդեն 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա։ ՊՆ-ն անդրադառնալով այդ թեմային, հայտնել է, թե տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Մայիսի 25-ին` ժամը 14։20-ի ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել հայ պայմանագրային զինծառայող։

Մասնավորապես, ըստ դատախազության հաղորդագրության, ադրբեջանցիները առաջ են եկել մեր պահպանության տակ գտնվող սահմանից, բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը:

Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում էլ զոհվել է մեր զինծառայողը։


Նույն ժամանակամիջոցում մամուլում սկսեցին շրջանառվել լուրեր, ըստ որոնց Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից ևս հնչել են կրակոցներ և կան վիրավորներ: Սակայն ՀՀ պաշտպանական գերատեսչությունը վստահեցրել է, որ սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտնել է, թե Հայաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ–ին կդիմի նաև պայմանագրի 4-րդ հոդվածով։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ–ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածք, որպեսզի առաքելությունը գնահատական տա։

Գրիգորյանը նաև շեշտել է, թե ՀԱՊԿ անդամ երկրներին Հայաստանը զգուշացրել էր, որ հնարավոր է` իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

Մայիսի 25-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հանդես է եկել զեկույցով, որում գնահատել է ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, տեղեկացրել մարտահրավերներին հակազդելու, ռազմական համագործակցության հեռանկարների մասին։

Հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին սրացումը, Սեմերիկովի խոսքով, պահանջում է հրատապ միջոցառումների ընդունում, առաջին հերթին` քաղաքական և դիվանագիտական բնույթի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման հարցերի լուծում:

Նիդեռլանդների խորհրդարանն էլ ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կառավարությանը հորդորել է ջանքեր գործադրել, որ ԵՄ-ն պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից։

ՀՀ ԱԳՆ ն ևս արձագանքել է վերջին զարգացումներին, դատապարտելով Ադրբեջանի ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

ՀՀ ՄԻՊ-ն էլ իր հերթին հայտնել է, որ շարունակում է միջազգային մարմիններին ուղարկել փաստերի վրա հիմնված զեկույցներ ու հաղորդումներ տեղում առկա իրական վիճակի վերաբերյալ։

Մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ հայկական կողմը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան լուծել այս խնդիրը: Բացի այդ, նա նշել է, որ Հայաստանը գոհ չէ ՀԱՊԿ-ի «գործողությունների արագությունից»՝ Ադրբեջանի հետ սահմանի խնդրի լուծման հարցում, և ընդգծել, որ կազմակերպությունը հրապարակավ հստակ դիրքորոշում չի հայտնել այս հարցում:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, նշել է, որ վարչապետի՝ երկրի խորհրդարանում ՀԱՊԿ-ի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններն ընդունվել են ի գիտություն, խորհրդակցությունների անցկացման աշխատանքները շարունակվում են:

Մայիսի 26-ին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը այցելել է Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ճամանակ Զարիֆը իր մտահոգությունն է հայտնել վերջին երկու շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանին տեղի ունեցած սրացումներից։ Զարիֆը զգուշացրել է, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի և հարգվի ինքնիշխանությունը։

Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանին նոր ճգնաժամի լուծման ուղղությամբ Իրանը հատուկ ջանքեր է գործադրել, մասնավորապես, հատուկ բանագնացին՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալին գործուղել է տարածաշրջան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմը ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը.
Իրավիճակը էլ ավելի է սրվում, երբ հաջորդ օրը, մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Բանակցությունները՝ գերեվարված զինծառայողներին ետ վերադարձնելու պահանջով, կրկին արդյունք չի ունեցել։
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը հանդես է եկել ասուլիսով և ներկայացրել իրավիճակը սահմանին, մանրամասնել 6 զինծառայողների գերեվարման հանգամանքները։

Նույն օրը ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է,թե իրենց մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիպ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին և այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների ու էսկալացիաների։

Նիկոլ Փաշինյանն էլ հրավիրել է ԱԽ նիստ, որի ընթացքում հանդես է եկել առաջարկությամբ՝ ուղղված միջազգային հանրությանը և Ադրբեջանին։ Ըստ Փաշինյանի՝ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից, առաջ եկած տարածքներից ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր։

Դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներգրավվածությամբ։

Փաշինյանը հայտնել է, որ խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է, որից հետո միջազգային հովանու ներքո տեղի կունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։

Փաշինյանի այդ առաջարկը բուռն քննադատության առարկա է դարձել փորձագիտական, տարբեր քաղաքական շրջանակների կողմից։
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել հայ զինվորների գերեվարման առնչությամբ և կոչ արել հարթել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Պետքարտուղարությունը նաև կոչ է արել Ադրբեջանին տեղափոխել զորքերը մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր,Հայաստանին ևս ՝ տեղակայել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքերում և ողջունել են այդ նպատակով արվող հայտարարությունները:

Ֆրանսիայի ԱԳՆ ն ևս հայտարարություն է տարածել, խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած միջադեպերի առնչությամբ, մասնավորապես`մայիսի 26-ի գիշեր լույս 27-ին ադրբեջանական զորքերի կողմից 6 հայ զինվորի գերեվարման համար։

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը լարվածությունը մեղմացնելու և տարաձայնությունները լուծելու հարցում:

Զարիֆը շեշտել է, որ Իրանը մտահոգված է տարածաշրջանում տիրող ցանկացած լարվածությամբ և կարևորում է միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգությունը, ինչպես նաև երկրների տարածքային ամբողջականությունը, որը կարմիր գիծ է հանդիսանում Իսլամական Հանրապետության համար:

ՄԱԿ-ը ևս Բաքվին և Երևանին կոչ է արել չսրել իրավիճակը։

Մայիսի 27-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Անատոլի Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Նշվում է, որ տեղի է ունեցել կարծիքների և գնահատականների օգտակար փոխանակում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից՝ Իգոր Պոպովը, Ֆրանսիայից՝ Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Էնդրյու Շոֆերը) հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով մայիսի 27-ին վեց հայ զինծառայողների գերեվարմանը։

Համանախագահներն երկու կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել, ներառյալ զորքերի վերատեղակայումը, իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ ճանապարհով սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի շուրջ բանակցությունները սկսելու համար:
ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է ձեռնպահ մնալ ռազմական ուժի հետագա տեղակայումից և գործողություններից։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոյի խոսքով՝ ԵՄ պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում։

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է նաև Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրերը: Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։
ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ չունեն։

Այլ թեմաներ

Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապես Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն է տարածել, կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, նորից Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

Ադրբեջանի ՊՆ-ն մայիսի 28-ին հայտարարություն էր տարածել, թե, իբր, մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանի ուղղությամբ Հայաստանի ԶՈՒ-ն մի քանի ուղղություններով կրակ է բացել ադրբեջանական ուժերի դիրքերի վրա։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հայտնել է, իբր, միջադեպի արդյունքում մեկ վիրավորի մասին։
ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը։

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա ընթացքում, ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ, կրակային պատրաստության ուսումնական վարժանքներ, վաշտերի ու մարտկոցների հրամանատարների հավաքներ, և այլն։
Նշենք նաև, որ վերջին 10 օրվա ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 4 զինծառայողի մահվան և մեկ զինծառայողի անհետ կորելու մասին։

Անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը ակտիվ քննարկման կիզակետում են եղել, ԶԼՄ-ների առանցքային թեման՝ Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումներն են, միջադեպերի հետ կապված լուսաբանումները։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:26 29/05/2021  |  ՄեկնաբանությունՀայկական զինուժը սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում դիրքավորվել էր բոլոր այն տեղամասերում, որտեղ թշնամու նկատմամբ վերահսկողություն կարելի էր ապահովել. Աբրահամյան
22:41 28/05/2021  |  ՄեկնաբանությունՊարզ ասած, Փաշինյանն ասում է՝ ձեր ինչին է պետք հայրենիքը, հարևանի տանը գրանցվող զոհը կամ ձեր հայրենակցի տան, հողի կորուստը. Աբրահամյան
12:27 28/05/2021  |  ԼՐԱՀՈՍՓաստորեն եղանակը Ադրբեջանին ընդհանրապես չի խանգարել, իսկ մեզ համար անհաղթահարելի խնդիրներ են առաջացրել.Տիգրան Աբրահամյան
18:20 27/05/2021  |  ՄեկնաբանությունԻշխանությունը երկիրը նոր ողբերգության տանելու ճանապարհին է. Տիգրան Աբրահամյան
11:21 27/05/2021  |  ԼՐԱՀՈՍՔանի սրանք իշխանության են Հայաստանը շարունակելու է ստորանալ, զրկվել արժանապատվությունից ու անվերջ զիջել.Տիգրան Աբրահամյան
22:59 24/05/2021  |  ՄեկնաբանությունՄիակ բանը, որ այս իշխանությունների մոտ ստացվում է՝ ադրբեջանցիների համար «կանաչ լույս» վառելն է․ Տիգրան Աբրահամյան
23:52 23/05/2021  |  ՄեկնաբանությունԱդրբեջանի ագրեսիան ունի կոնկրետ նպատակներ. Տիգրան Աբրահամյան
10:41 23/05/2021  |  ՔաղաքականՓաշինյանն Արցախից չի խոսում, Արցախի էջն այլևս նրա համար փակ է.Տիգրան Աբրահամյան
14:06 22/05/2021  |  ԼՐԱՀՈՍԻրավիճակի թեժացման մեծ ռիսկեր կան ցանկացած պահի.Տիգրան Աբրահամյան
10:47 22/05/2021  |  ՄեկնաբանությունՂեկավարությունը երկրի պաշտպանության ապահովման խնդիր զինված ուժերին չի իջեցրել, ինչը նշանակում է, որ հետագայում էլ նոր ագրեսիայի բավականին մեծ ռիսկեր կան.փորձագետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]