ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Բեկ գյուղի մոտ ավտոճանապարհով երթեւեկելիս հայկական մեքենաներին ադրբեջանցիներն են ուղեկցում ու կարող են կանգնեցնել մեքենան. Իրենց տարածքն են համարում 05/05/2021 16:28 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզում՝ Կապանից դեպի Գորիս ճանապարհին կա առնվազն ադրբեջանական 4 հենակետ, որոնց դրոշները ծածանվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, որն օրերս գտնվում էր Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում։ Նրա փոխանցմամբ՝ հայկական ԶՈՒ ներկայացուցիչներ կան Դավիթ Բեկ գյուղի մոտ և ճանապարհի վերջում։
«Մեր ավտոմեքենայի հետևից և առջեւից ընթացել են ադրբեջանական մեքենաներ, վիլիսներ են ուղեկցել՝ ադրբեջանական համարներով։ Կարող էին ցանկացած պահի՝ ինձ, մեր թղթակցին, օպերատորին կանգնեցնել, մենք որևէ բան չէինք կարող անել, որովհետև դա ադրբեջանական տարածք էր համարվում»,- նշեց նա՝ հավելելով, որ Շուռնուխում իրեն գյուղացիներից մեկը շատ պարզ ձևով ասել է, որ, եթե իր հավը կամ անասունը պատահաբար անցնի տարածքով, ապա ինքն այլևս տերը չի լինի։
«Մի տեղ կա ռուսական մի մեքենա՝ վրան ռուսական դրոշ, ոչ զինվոր կա, ոչ բան, համենայն դեպս՝ անցնելիս մենք ռուս զինվոր չենք տեսել։ Եթե Նիկոլը կարող է գետնի տակից թունել փորել, դա այլ հարց է»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,թե մեր անվտանգային համակարգը չի փոխվել եւ մեր պետական սահմանները պահվում են հայ-ռուսական զինվորականների կողմից, մինչդեռ Հայաստանն Ադրբեջանի հետ չունի պետական սահման, հետեւապես ինչ սահման պետք է պահի ռուս սահմանապահը եւ ինչու։
Արդյոք փորձ չի արվում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար ստեղծված սպառնալիքների պատասխանատվության սլաքներն ուղղել ռուսական կողմի վրա՝ դիտարկմանն ի պատասխան Իսագուլյանը նշեց, որ «Նիկոլն իր մտքում ունի նույն բանը, ինչ Ալիևը և Էրդողանը», իսկ թե նրանց գլխում ինչ կա՝ ասել չի կարող։ Նրա արձանագրմամբ՝ նվաստացուցիչ է, երբ ճանապարհն անցնելիս նայում ենք ոչ թե հայկական դրոշ լինել-չլինելուն, այլ մտածում՝ ռուսական դրոշ կտեսնե՞նք, թե ոչ, այսինքն՝ մեզ պաշտպանված կզգա՞նք, թե ոչ։
«Պատկերացրեք՝ նույն ազգն է, նույն մարդիկ են, որոնք Կապանից 200 կմ արևելք սահման էին պահում, իսկ հիմա նույն ազգը դավաճան Նիկոլ Փաշինյանի պատճառով երազում է ճանապարհին ռուսական դրոշ տեսնել, որ ինքն իրեն պաշտպանված զգա։
Համաձայն եմ՝ ռազմավարական գործընկեր ենք, կարող է ռուսական ռազմաբազա լինել, ոչ ոք դեմ չէ, բայց ուրախանալ, որ մենք հայ-ադրբեջանական սահմանը ռուս զինվորների հետ միասին ենք պահում, կներեք, նշանակում է, որ մենք պետություն չունենք, որովհետև Չեչնիայի սահմանները՝ իրենցից հարավ ընկած պետությունների հետ չեչեն զինվորներն են պահում, Չեչնիան Ռուսաստանի սուբյեկտ է, մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, բայց չեչեն զինվորներն են պահում սահմանները։ Մենք իբրև, թե անկախ պետություն ենք, բայց այսօր միակ բանը, որ մեր ժողովրդին հույս է տալիս այն է, որ մեն ռուսական զորքի հետ ենք պահում հայ-ադրբեջանական սահմանը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ դեռևս ամիսներ առաջ Կապանից մինչև արևելք՝ մեր սահմանները պահում էին. «Ահա, թե ինչի է բերել Նիկոլը և հիմա ինչով է ցանկանում մեզ ուրախացնել կամ տխրեցնել, իսկ միամիտ ժողովուրդը դա համարում է, որ Նիկոլը ռուսական զորքի հետ մեր սահմանը պաշտպանում է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
- 05/17/2024 10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը