ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքը կոտրել չեն կարող, համայնքապետերին ձերբակալելով էլ ավելի կթեժացնեն գործընթացները. Քաջարանի համայնքապետ 04/23/2021 13:50 | ԼՐԱՀՈՍ
Մենք օրինապաշտ մարդիկ ենք։ Բնակիչներն իրենց օբյեկտիվ բողոքի ձայնն են բարձրացրել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը՝ անդրադառնալով վարչապետի Սյունիք այցից հետո մի շարք սյունեցիների բերման ենթարկելու գործողություններին։
«Այսօր օրենքի առաջ բոլորն էլ հավասար են։ Սյունեցիներն օրինապաշտ են, նրանք ընդամենն իրենց բողոքն են արտահայտել»,-նշեց Քաջարանի համայնքապետը։
Անդրադառնալով առկա տեսակետներին, որ իշխանությունները պատրաստվում են Մեղրիի միջանցքի փաստաթղթի ստորագրմանը և այսկերպ փորձում են Սյունիքի ակտիվիստներին չեզոքացնել, Մանվել Փարամազյանը նկատեց՝ Սյունիքը մի քանի ակտիվիստով չի պայմանավորված, այնտեղ բոլորն էլ գիտակից մարդիկ են և շատ լավ են հասկանում՝ ինչ է կատարվում. «Սյունիքը տեղով մեկ ակտիվ է։ Չեմ կարծում, որ մի քանի հոգու չեզոքացնելով՝ դաշտը կարող են մաքրել»,-նշեց համայնքապետը։
Վերջինս նկատեց՝ համայնքապետերին ձերբակալելով էլ ավելի կթեժացնեն գործընթացները, քանի որ նրանք ժողովրդի հարգանքն են վայելում, և մարդիկ չեն կարող անտարբեր լինել այս ամենի նկատմամբ. «Համոզված եմ, որ ավելի շատ կգրգռեն այս պրոցեսները, եթե իշխանությունը նման քայլեր անի։ Միանշանակ այլ արձագանք է լինելու։ Չեմ ասում, որ ժողովուրդը պետք է թուր ու թվանք վերցնի, դուրս գա փողոցներ։ Ո՛չ, Սյունիքում մարդիկ գիտակից են և շատ լավ են հասկանում այս իրավիճակը։ Եթե ժամանակին կասկածանքով էին մոտենում այս հարցերին, հիմա համոզված են, դրա համար էլ ասում են, որ չեն կարող ձեռքերը ծալած նստել ու նայել»,-ասաց Մանվել Փարամազյանը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք այսկերպ փորձում են սյունեցիների ոգին կոտրել, Մանվել Փարամազյանն ընդգծեց՝ Սյունիքը չեն կարող կոտրել. «Ո՞նց կարող են կոտրել, սա գենետիկորեն է եկել, մեր երակներով դավաճանի արյուն չի հոսում։ Սա մեր գեներից եկած մաքուր արյուն է։ Սյունեցիները դարեր շարունակ պայքարել են թշնամու դեմ, մեր կռիվն արդար է եղել։ Ու՞մ է դուր գալիս այս իրավիճակը։ Մենք էլ ենք հոգնել, մինչև ե՞րբ կարելի է այսպես լռել»,-ասաց համայնքապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը