ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը հրաժարվեց պատասխանել՝ վարչական ռեսուրսն օգտագործելու մասին ահազանգերն ուսումնասիրում են, թե ոչ 03/01/2021 12:17 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվում է պատասխանել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին մասնակցություն ապահովելու համար վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ ահազանգներին ընթացք տվել են, թե ոչ։
Համացանցում տարածվել են բազմաթիվ ձայնագրություններ, որոնք փաստում են, որ մարզային իշխանությունները լծվել են Փաշինյանի հանրահավաքին գլխաքանակ ապահովելու գործընթացին։ Որոշ հնարամիտներ անգամ հանձնարարել են մարդկանց սեփական մեքենաներով գնալ Երեւան։
«Մարդկանց ասել եմ իրենց մեքենաներով գան, որ հետո պոզ ու պոչ չկպցնեն, ասեն վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսները լցրին բերին զոռով։ Էդպես ասել եմ ինչքան կարաք շատ ավտոներով ու հետներդ մարդ բերեք։ Իսկ մնացածին ասել եմ հավաքվեն հրապարակում, հարցերը սաղ լուծված ա»,- ասել է Էջմիածնի փոխքաղաքապետ Կարապետյանը։
Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանն էլ հայտարարել է, որ միայն իրենց գյուղից 50 հոգու բերելու են, բացի այդ զգուշացրել են մայրաքաղաքում շինարարության վրա աշխատող իրենց համագյուղացիներին, որ բոլորը գնան Փաշինյանի հանրահավաքին։
«Փաստինֆո»-ն դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու արդյոք այդ հրապարակումները քննարկման առարկա դարձել են, թե ոչ, սակայն Դատախազությունից հորդորեցին գրավոր հարցմամբ դիմել։
Նկատենք, որ տեղեկատվության ազատության մասին օրենքը նախատեսում է բանավոր եւ գրավոր հարցման ընթացակարգ, վերջինի պարագայում գերատեսչությունն ունի 5 օր ժամանակ պատասխանելու համար, իսկ եթե ունեն նաեւ լրացուցիչ ուսումնասիրության կարիք, ապա կարող են պատասխանել 30 օրվա ընթացքում։ Ասել է թե՝ դատախազությունը խուսափում է օպերատիվ արձագանքել Փաշինյանի իշխանության կողմից վարչական ռեսուրսի ահազանգերին։
Նկատենք, որ վարչական ռեսուրս օգտագործելու վերաբերյալ ահազանգել էր նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հրապարակելով ձայնագրություններ և գրել․ «Նախկին իշխանությունների վարչական ռեսուրսիդ դեմ խաչակրաց արշավանքի դուրս եկած Նիկոլը վաղվա իր շոուին բռնի ուժով մարդ է հավաքում»,-գրել էր պատգամավորը։
Հարցին արձագանքել է նաեւ «Իմ քայլը» խմբակցությունից հեռացած, ներկայումս անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը. «2018 ֊ին մերժեցինք բոլոր արատավոր երևույթները` մարդ հավաքել, դպրոցներից մարդ բերել, պաշտոնական դիրքի չարաշահում, ընտրակեղծիք, լցոնում, ձայն առնել, վախեցնել, շանտաժ անել ։ Որքան էինք հավատում այդ իրականությանը ու որքան հաճելի էր, որ դա ստացվեց, բայց 2021 թ. կրկին հասանք զրոյական կետի և սահուն մտնում ենք մերժված, արատավոր երևույթների տիրույթ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/13/2021 10:17 Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»
- 04/13/2021 10:15 Գոնե մեկ հարցում ընդդիմադիրները պետք է միասնական լինեն․ «Փաստ»
- 04/13/2021 10:06 ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը նվազել են. Փաշինյանն շտապել է. «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:41 «Հանուն նոր միության» շարժումը հանդես կգա նաեւ «ազգի ձայնով»․ «Իրավունք»
- 04/13/2021 08:38 Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից․ «Ժողովուրդ»
- 04/13/2021 08:36 Անիշխան Հայաստան․սալյուտը՝ ներսից ու դրսից․ «168 ժամ»
- 04/13/2021 08:34 Խեցգետինն ու գայլաձուկը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/13/2021 10:57 Սյունիքում վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները
- 04/13/2021 10:24 ՊՆ-ում, ԳՇ-ում հետպատերազմյան փուլի այս նշանակումները բանակին ուղղված «կոնտռոլնի կրակոցի» են նման. Աբրահամյան
- 04/13/2021 00:16 Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակը»՝ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. ՄԻՊ
- 04/12/2021 23:24 Ո՞րն է ավելի վրդովվեցնող. Ավետիք Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/13/2021 10:39 Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Արշակունյացը չթույլատրված մասով անցնող հետիոտնին վրաերթի է ենթարկել. հետիոտնը մահացել է
- 04/12/2021 22:04 Սիսիանում գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, լիցքավորողն ու 2 քաղաքացի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
- 04/12/2021 21:17 Թասիկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները անարդյունք դադարեցվել են
- 04/12/2021 19:14 Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել գետից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները