ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե այսօրվա գործող իշխանության ներկայացուցիչների ուսերին դնենք ՀՀ քրեական օրենսգիրքը, ապա հոդվածների 50 տոկոսը կմնա իրենց վրա. Պետրոսյան 01/21/2021 15:49 | ԼՐԱՀՈՍ
Եթե այսօրվա գործող իշխանության ներկայացուցիչների ուսերին դնենք ՀՀ քրեական օրենսգիրքը, ապա ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների 50 տոկոսը կմնա իրենց վրա։ Նրանց կողմից կոռուպցիայի դրսևորումները, պարգևատրումները, միջնորդավորված գնումները վաղը մյուս օրը դուրս են բերվելու և քննության առարկա են դառնալու։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։
Նրա փոխանցմամբ՝ բազմաթիվ դեպքերով դատախազությունը նյութերն ուղարկում է հետապնդման մարմիններին՝ գործ հարուցելու համար, բայց այդ գործերը որևէ արդյունք չեն ունենալու՝ գործող իշխանությունների պայմաններում։
«Կարծում եք՝ այսօր որևէ քննիչ պետք է մեղադրանք առաջադրի կառավարության անդամներից որևէ մեկին, ԱԺ պատգամավորներին՝ բացառվում է։ Դեպքեր տեղի ունեցան՝ քննիչներին ծեծի ենթարկելու։ Այդ անձը, կարծես թե, նեղվում է իրեն՝ «շիշ բռնող» արտահայտությունից։ Ծեծի ենթարկեցին քննիչին, որին ճանաչում եմ, պարկեշտ, զսպված տղա է և նրանք 15-20 հոգով հարձակվում և ծեծի են ենթարկում մի անձի, որն ընտանիքի հետ է լինում։ Սա ծայրահեղ ցինիզմի դրսևորում է»,- նշեց Պետրոսյանը։
Պետրոսյանը մտահոգություններ հայտնեց նաև ԱԺ նախագահի հետ կապված, մասնավորապես, նշեց, որ համոզված է, որ դավաճան պիտակը յուրաքանչյուր մարդու համար արժանապատվության ոտնահարում է և այն երբեք մարդուն հենց այնպես չի կպնում։
Պետրոսյանի խոսքով՝ եթե Միքայել Մինասյանի հայտարարությունը հիմք ընդունենք, որ 2005-2007թթ Միրզոյանը եղել է գործակալ, հետո կրկնակի գործակալ է դարձել ԱԱԾ-ի կողմից, ապա առաջին դեպքում ունենք դավաճանություն։ Իսկ երկրորդ դեպքում, եթե նա կոչվեր ԱԱԾ գործակալ, ապա գործ կունենայինք «գործ տվողի» հետ և գործակալին հավաքագրող ոչ մի օպեր այդ գործակալի նկատմամբ հարգանք չի տածում, պարզապես տեղեկություն է ստանում։ Պետրոսյանը գտնում է, որ անմիջապես պետք է հարուցվեր քրեական գործ, իսկ ԱԱԾ հայտարարությունը, թե Միրզոյանը իրենց գործակալը չէ, զարմանալի է, որովհետև ԱԱԾ-ն պետք է դրսևորեր լռություն պահպանելու իրավաչափ գործողություն։
Բացի դա՝ Պետրոսյանի արձանագրմամբ՝ ԱԱԾ-ն հերքում է իր հերքումը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու վերաբերյալ տեղեկատվական արտահոսքի աղբյուրը բացահայտելու նպատակող ծառայողական քննություն նշանակելով։ Իսկ թե ինչու Մինասյանն ավելի վաղ չէր հրապարակում այդ տեղեկությունները՝ Պետրոսյանը նշեց, որ նախ չի բացառվում, որ Մինասյանը ցանկացել է այդ տեղեկությունն իրեն փոխանցողին պահել վտանգից հեռու կամ այդ տեղեկությունը նոր է հայտնվել իր մոտ։ Ինչ վերաբերում է քրեական գործի հարուցման անհրաժեշտությանը, Թաթուլ Պետրոսյանը նշեց, որ պետք է հարուցվեր քրեական գործ՝ դավաճանության հատկանիշներով և այն պետք է ուղարկեր ոչ թե ԱԱԾ, այլ՝ ՀՔԾ, իսկ ՀՔԾ-ում առաջին հարցաքննությունը պետք է իրականացվեր միանգամից կասկածյալի կարգավիճակով։
Բացի դա՝ Պետրոսյանը նշեց, որ Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու վերաբերյալ հրապարակված ձեռագիր դիմումը հնարավոր էր շատ արագ ենթարկել ձեռագրաբանական փորձաքննության և ստանալ եզրակացությունը՝ մի քանի օրում։ Պետրոսյանը նշեց, որ կան հաստիքային գործակալներ, որոնք հերոսական ծառայություն են իրականացնում՝ հանուն մեր պետության և պետական շահի, մինչդեռ՝ այս դեպքում խոսքը գնում է արտահաստիքային գործակալի մասին, իսկ հավաքագրման դեպքում անձը բավականին լուրջ խնդիրներ է ունենում նախկինում և հանցագործությունները կոծկելու նպատակով համաձայնում է դառնալ գործակալ, որը տեղեկություն փոխանցելու համար ստանում է գումար՝ պետական բյուջեից։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/10/2024 08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»
- 05/10/2024 08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»
- 05/10/2024 08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 05/10/2024 07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
- 05/10/2024 07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/10/2024 14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան
- 05/10/2024 14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
- 05/10/2024 12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան
- 05/10/2024 08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/10/2024 21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
- 05/10/2024 18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
- 05/10/2024 14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը