ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին 01/21/2021 14:08 | Հարցազրույց

Դեռևս 44֊օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 27-ին, Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ Կառավարության դիմումը, որոշում է կայացրել այդ միջազգային փաստաթղթի սահմանադրականության վերաբերյալ։ Այս միջազգային փաստաթուղթը արդեն շրջանառվում է Ազգային ժողովում։
Ի՞նչ է իրենից ներկայացնում արձանագրությունը և ինչ իրավաքաղաքական հետևանքներ այն կարող է ունենալ։ Այս և նմանաբնույթ մեր այլ հարցերին պատասխանում է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
- Պարոն Դանիելյան, մեզ այդ միջազգային փաստաթուղթը առավելապես հետաքրքրեց՝ այն հնարավորինս հապճեպ ընդունելու ձգտումների տեսանկյունից, Կառավարությանը և դատական ատյաններին չխոչընդոտեց անգամ պատերազմական վիճակը։ Իրո՞ք, այս փաստաթուղթը այդչափ հրատապ է, ընդ որում, այն ստորագրվել է վաղուց՝ դեռևս 2011 թ. դեկտեմբերի 19-ին։
- Այդ արձանագրությունը ոչ միայն հրատապ չէ, այլև դրա վավերացման համար բացակայում են օրենսդրական և իրավաքաղաքական մշակույթի անհրաժեշտ նախադրյալները, որոնց կանդրադառնամ։ Բայց նախապես հարկ եմ համարում մի ճշգրտում անել. այդ արձանագրությունը ստորագրվել է ոչ թե 2011 թ. դեկտեմբերի 19-ին (այդ օրը սոսկ ընդունվել է ՄԱԿ֊ի Գլխավոր վեհաժողովի կողմից, ուստի որևէ պետություն չէր կարող ստորագրել), այլ 2019 թ. սեպտեմբերի 26-ին։ Ինձ համար ևս հասկանալի չէ, թե ի՞նչ նկատառումներով է՝ ինչպես Սահմանադրական դատարանի որոշման մեջ, այնպես էլ Ազգային ժողովի նախագահին ուղղված
Վարչապետի գրության մեջ և վավերացման վերաբերյալ բուն օրենքի նախագծում սպրդել իբր ստորագրման այդ ակնհայտ սխալ ամսաթիվը։ Հուսանք, որ դա պարզապես վրիպակ է եղել, և չեն առաջնորդվելու որդեգրված այն անհիմն թեզով, որ իբր նախկինում ստորագրված միջազգային փաստաթղթերը անվերապահ ենթակա են նաև վավերացման։ Անդրադառնալով օրենսդրական և իրավական մշակույթի նախադրյալներին, նկատեմ, որ նախաձեռնողները հասկացել են, որ հայ հանրությունն արդեն առավել զգոն ու սթափ է դարձել և դիմակայում է ընտանեկան, հոգևոր և այլ ազգային արժեքների թիրախավորման նկրտումներին։ Մյուս կողմից, հայտնի հիմնադրամներից սնվող սուբյեկտները լծվել են ապազգային արժեքների անդուլ քարոզչությանը և, որպեսզի կարողանան այդ հակամարտության մեջ լրացուցիչ «փաստարկներ» ձեռք բերել, դիմել են այս քայլին։ Իրեն զգացնել է տալիս նաև եվրոպական կառույցներին այս շրջանում սիրաշահելու միտումը՝ սուբյեկտիվ աջակցության ակնկալիքով։
Չեմ բացառում նաև, որ այս հապճեպությունը թելադրված լինի դատական իշխանության մարմինների՝ ընդգծված ինքնուրույն գործելու համատեքստում, նրանց նկատմամբ իշխանությունների վստահության նվազմամբ, այսինքն՝ ներպետական ատյաններում հաջողության չհասնելու դեպքում, հնարավոր կլինի դիմել միջազգային ատյանների։
֊ Դուք ձեր ֆեյսբուքյան հրապարակման մեջ անդրադարձել էիք այն խնդրին, որ սա կարող է ծառայել ընտանեկան արժեքների պաշտպանությանն առնչվող, առանց այդ էլ խոցելի օրենսդրությունը էլ ավելի խեղաթյուրելու նկրտումներին, ի՞նչը նկատի ունեք։
- Այս արձանագրությունը թույլ է տալիս ներքին բողոքարկման ատյանները սպառելուց հետո, դիմել ՄԱԿ֊ի Երեխաների իրավունքների կոմիտե, իսկ վերջինս էլ իրավասու է լինելու ներկայացնելու առաջարկություններ, ասենք՝ օրենսդրության իրավաչափության առնչությամբ։ Թե այս հակասական փուլում, երբ բազում երկրներ հասկացել են ազգային հիմնասյան նշանակություն ունեցող արժեքների համար կործանարար կոնվենցիաների խորքային վեկտորները և սկսել են հրաժարվել դրանցից, ինչպիսին կլինեն այդ կոմիտեի եզրակացությունները և ինչ ոգևորությամբ մեր իշխանություններն անհապաղ կյանքի կկոչեն դրանք՝ «բարելավելով» հայրենական օրենսդրությունը, ավելի, քան ակնհայտ է։ Ինչ վերաբերում է պատերազմին, ապա դրա հետևանքների խորապատկերում առավել ևս մենք մեր ազգային ներուժը հզորացնելու, այն առավել առողջացնելու փոխարեն, դասեր չքաղելով, նախապատվությունը տվել ենք ճիշտ հակառակ ուղղությամբ նախաձեռնություններին։ Հետո էլ պնդում են՝ թե արդեն ապրում ենք այլ իրողության մեջ։ Սա եվրոպական միջազգային կառույցներին սիրաշահելու ասպեկտով գուցե շահեկան քայլ է, սակայն մենք արդեն պետք է հասկանայինք, թե այդ սիրաշահումների դիմաց իրենք ինչպես են արձագանքում հազարավոր մարդկանց նկատմամբ իրականացվող ոճրագործություններին։
- Դուք և մի քանի հասարակական գործիչներ դեռ պատերազմից առաջ հիմնադրել էիք «Ազգային արժեքների պաշտպանության» նախաձեռնությունը, հրապարակել էիք նաև այդ համատեքստում օրինագիծ շրջանառության մեջ դնելու գաղափարը, ինչո՞ւ դադարեց այդ նախաձեռնությունը։
- Նախաձեռնությունը չի դադարեցրել իր գործունեությունը, այլ, հաշվի առնելով պատերազմական վիճակը և դրանով թելադրված առավել հրատապ խնդիրների լուծմանը աջակցելու անհրաժեշտությունը, ընդամենը ժամանակավոր կասեցրել է իր գործունեությունը։ Բնորոշ է այն, որ հիմնադիրներից, օրինակ՝ Փաստաբանների պալատի նախագահ պարոն Արա Զոհրաբյանը այդ օրերին ամբողջովին զբաղված էր տարաբնույթ հրատապ խնդիրների շուտափույթ համակարգմամբ՝ փաստաբաններից կամավորների հավաքագրում, մի քանի փուլով նյութական և ֆինանսական օգնության կազմակերպում, անվճար իրավաբանական օգնության շրջանակների աննախադեպ ընդլայնում և այլն։ Մյուս մեր գործընկերները ևս իրենց հնարավորությունների սահմաններում գործում էին բացառապես ծանր իրավիճակի թելադրանքով։ Մենք չէինք կարող անգամ պատկերացնել, որ այս փուլում, երբ հազարավոր մարդկանց ճակատագրին անմիջականորեն առնչվող բազում զգայուն ու հրատապ լուծում պահանջող օրենսդրական և գործնական խնդիրներ են ծագել, հանկարծ առաջնահերթ կհամարվեր այսպիսի խնդրահարույց միջազգային փաստաթուղթ վավերացնելու առաքելությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/05/2022 10:28 Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:25 Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. «Հրապարակ»
- 07/05/2022 10:18 Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները. «Հրապարակ»
- 07/05/2022 10:11 Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը. «Հրապարակ»
- 07/05/2022 10:07 Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ»
- 07/05/2022 10:00 Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ»
- 07/05/2022 09:48 Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/05/2022 23:51 Հերիք է քո մաղձը դուրս տաս,դա քեզ է միայն նսեմացնում. Վահան Բաբայանը` Արմեն Դարբինյանին
- 07/05/2022 21:57 Խայտառակ ձախողումները մեծապես պայմանավորված էին անհաշվենկատ, իր բնույթով «քյանդրբազային» քայլով, և դրա ամբողջական պատասխանատվությունը, իհարկե, Սերժ Սարգսյանինն է. Արմեն Դարբինյան
- 07/05/2022 16:33 Երբ Սահմանադրության օրը շնորհավորանքներ են հղում գործող իշխանության ղեկավարները՝ ես ունենում եմ զգացողություն, որ դիտում եմ ֆիլմ, որտեղ մոլագարը խմում է իր զոհի արյունը.Արսեն Բաբայան
- 07/05/2022 16:23 Նիկոլի ու եղջերուների լուսանկարը՝ նոր խայծ, լուրջ հարցերից ուշադրություն շեղող. Գեղամ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/05/2022 11:44 Ավշար գյուղում վրաերթի են ենթարկել 1-ամյա երեխայի. shamshyan.com
- 07/05/2022 08:50 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Աշոցքում
- 07/04/2022 23:51 Կոտայքում Mercedes-ը հարվածել է գազատարին ու հայտնվել դաշտում. մի քանի գյուղի գազամատակարարումը դադարեցվել է
- 07/04/2022 23:37 Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը