Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   11:22 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   11:16 Համբիկին ազատ արձակեցին, բաժին չտարան, բայց մի «ղզլբաշ» բռունցքով հարվածել է Համբիկի դեմքին. Ռուբեն Մելիքյան 05/14/2024   11:14 Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը 05/14/2024   10:57 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   10:39 Ձերբակալել են Համբիկ Սասունյանին 05/14/2024   10:36 Ոստիկանության մեքենան հարվածել է լրագրողի. նա հիմա հիվանդանոցում է 05/14/2024   10:34 Պայքարի ևս մեկ առավոտ. փակվել են Երևանի տարբեր փողոցներ 05/14/2024   10:28 Շարունակվում են անհնազանդության ակցիաները. արքեպիսկոպոսի գլխավորությամբ երթը Երևանով վերսկսվել է. ուղիղ 05/14/2024   10:23 Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   10:18 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 05/14/2024   10:10 Խաղաղ ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   09:58 Խաղաղ երթի մասնակիցները փակել են Աբովյան փողոցը «Մոսկվա» կինոթատրոնի հատվածում 05/14/2024   09:46 Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում անչափահասին 05/14/2024   08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ» 05/14/2024   08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ» 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ» 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ» 05/14/2024   08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ» 05/14/2024   07:56 Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» 05/14/2024   07:53 Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ» 05/14/2024   07:46 Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ» 05/14/2024   07:42 Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» 05/13/2024   23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com 05/13/2024   23:53 «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան 05/13/2024   23:50 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/13/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար 05/13/2024   22:41 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/13/2024   22:27 Ես իրենց հետ գործ չունեմ, բայց եթե գա՝ ազատ լինեմ, կզրուցենք․ Ճարտապետների պալատի նախագահը՝ Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան 05/13/2024   21:59 Մեզ հետ պայմաններով ու պարտադիր խորհուրդներով մի խոսեք, շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   21:53 Բովանդակային դաշտից փորձում են շեղել, սադրանքներին չենք տրվի. Ապիտոնյանը՝ նախկին դիվանագետներին դասալիք որակելու Միրզոյանի հայտարարության մասին (տեսանյութ) 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   21:38 Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել 05/13/2024   21:22 Կոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ Սրբազան 05/13/2024   21:08 Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը 05/13/2024   20:52 Որքան ճնշումները ավելանում են, այնքան մարդկանց թիվը շատանում է․ այսօր բերման է ենթարկվել 171 քաղաքացի 05/13/2024   20:45 «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է 05/13/2024   20:36 Նախկինում հպարտ էինք, որ հայ ենք, հիմա ամաչում ենք, որ ասենք հայ ենք․ լիբանանահայ (տեսանյութ) 05/13/2024   20:26 Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը 05/13/2024   20:17 Եգիպտոսում Բլինքենին նախազգուշացրել են «Ռաֆահ» անցակետի փակման հետեւանքների մասին 05/13/2024   20:02 Բագրատ Սրբազանը աղոթում է Սուրբ Աննա եղեղեցում 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»

Հեռացման պահանջը ոչ միայն քանակական է, այլ առաջին հերթին որակական «Փաստ» 12/10/2020   10:12  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը սկսել է ալեկոծվել, եւ ակտիվ գործընթացներ են ընթանում։ Առաջին հերթին օրակարգային է դարձել պարտված իշխանության հեռացման եւ Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը։

Խնդիրն այն է, որ, բացի Հայաստանի համար կարեւոր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրներից, դեռ բանակցային գործընթացում հայկական կողմերին պատշաճ կերպով ներկայացնելու խնդիր կա, որտեղ եւ պետք է հստակեցվեն ու պարզվեն Հայաստանի եւ Արցախի ապագային վերաբերող բազմաթիվ հարցեր։ Ըստ այդմ, ներկայիս իրավիճակում Փաշինյանը չունի վստահություն ու հեղինակություն, որ առաջիկայում կարողանա ներկայացնել Հայաստանը։

Ավելին, նրա գործողությունները որակվում են որպես թուլամորթություն ու դավաճանություն։ Եվ պատահական չէ, որ օր օրի վերջինիս հրաժարականի պահանջն ավելի մեծ արձագանք է ստանում հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։ Սակայն իշխանությունները ամեն կերպ կառչած են իրենց աթոռներից, ու չհեռանալու համար, ի թիվս այլ արհեստական պատճառաբանությունների, ներկայացվում է այն փաստարկը, թե իբր կառավարության հրաժարականի հանրային պահանջ չկա՝ հաշվի առնելով փողոց դուրս եկած մարդկանց, ըստ իշխանությունների, փոքր քանակը։

Իհարկե, շատ վիճելի է, թե ինչ չափանիշներով է որոշվում շատն ու քիչը: Սակայն դա դեռ հարցի մյուս կողմն է: Իրականում հրաժարականի հանրային պահանջը միայն քանակական տեսանկյունից չէ, որ պետք է դիտարկել։ Եվ եթե նշենք, թե ինչ շրջանակներ են բարձրացնում կառավարության հրաժարականի հարցը, ապա ասելիքն առավել պարզ կդառնա։ Այսպես, Փաշինյանի հրաժարականի հարցն է բարձրացնում մեր քաղաքական դաշտի կարեւորագույն հատվածը։

ՀՀ նախկին եւ ներկա բոլոր չորս նախագահները հայտարարել են այդ մասին։ Նրանց կարծիքը կիսում են նաեւ ՀՀ նախկին 12 վարչապետներից 6-ը, կան տեղեկություններ, որ այդ կարծիքին են եւս երկուսը։ Քաղաքական կուսակցությունների հատվածից Փաշինյանի հրաժարականը ստեղծված ճգնաժամային իրադրության հանգուցալուծում են համարում ԱԺ 3 խմբակցություններից 2-ը, իսկ խորհրդարանից դուրս 17 կուսակցությունների դաշինքը, ինչպես նաեւ նրանց չմիացած բազմաթիվ այլ կուսակցություններ։

Եկեղեցու բարձր հոգեւոր դասը նույնպես հայտարարում է Փաշինյանի հեռանալու անհրաժեշտության մասին։ Այդ կապակցությամբ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները ուղերձներով հանդես եկան։

Այս տեսակետն արտացոլված է նաեւ գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասի կարծիքներում։ Կրթության եւ գիտության ոլորտում առանցքային դերակատարություն ունեցող հաստատություններից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան եւ ԵՊՀ գիտխորհուրդը վերջերս հայտարարություն տարածեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Վերջին օրերին կտրուկ ավելանում է նաեւ այն համայնքապետների եւ վարչական մարմինների ղեկավարների թիվը, որոնք հանդես են եկել վարչապետի հրաժարականի վերաբերյալ հայտարարություններով։ Կառավարության հեռացման պահանջով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նաեւ բազմաթիվ մտավորականներ (մեկ-երկու պատեհապաշտների բացառությամբ, իսկ այդպիսիք միշտ ու բոլոր ժամանակներում եղել են, որոնց համար Հայրենիքը ոչինչ է իրենց անձնական կոմֆորտի համեմատ), բազմաթիվ դիվանագիտական ծառայողներ, փաստաբաններ, սփյուռքյան շուրջ 100 կազմակերպություններ, 500-ից ավելի փաստաբաններ, ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարարներ եւ այլն։

Փաստորեն, կառավարության հեռացման պահանջ է ներկայացնում ամբողջ ինտելեկտուալ հատվածը։ Մտավոր, հոգեւոր եւ քաղաքական դաշտը Փաշինյանի հրաժարականի կողմնակիցն է, ուստի հանրային պահանջի վերաբերյալ հարցը նախ եւ առաջ պետք է դիտարկել որակական տեսանկյունից։ Կասկած չկա, որ այս տրամադրվածությունը շատ արագ տարածվելու է ողջ հանրության շրջանում եւ որակականը նաեւ քանակական լուրջ բովանդակություն է ստանալու։

Իսկ Փաշինյանը, կարծես թե, թքած ունի տարածքային եւ մարդկային կորուստների վրա, կարեւորը աթոռը ամուր պահի։ Սակայն հարց է, թե ի՞նչի վրա է Փաշինյանի հույսը, որ փորձում է երկարաձգել իր իշխանությունը։ Առաջին հերթին դրանք ֆեյքային ստրուկտուրաներն են։ Սոցիալական ցանցերում վիրավորանք եւ ատելություն տարածող ֆեյքերը, կիսագրագետ եւ շատ ցածր ինտելեկտուալ հատկանիշներ ունեցող հատվածը, իսկ դրսում՝ սադրիչներն ու ակնհայտ ուղղորդված մի երկուսը։

Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ նախօրեին Հանրապետության հրապարակում «հավաք» էր կազմակերպվել։ Ուշագրավ է, որ այդ հավաքը կազմակերպվել էր այնպիսի ժամի, երբ ընդդիմությունն անհնազանդության ակցիաներ էր դեռ անում, ինչը հեռուն գնացող կասկածների տեղիք է տալիս: Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ եթե նույնիսկ քանակով գնահատելու լինենք, ապա ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հազիվ 40-50 մարդ էր հավաքվել, ինչի արդյունքում անգամ իշխանամերձ լրատվականները նախընտրեցին չշարունակել ուղիղ եթերները։

Իսկ եթե նույնիսկ հանրահավաք էլ անի Փաշինյանն անձամբ, հնարավոր է՝ իրոք շատ մարդ հավաքի, սակայն բացառապես ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, պետական կառույցներից ստիպողաբար բերվածներով, ոչ ավելին: Կարծիք կազմելու համար, թե ովքեր էին եկել իշխանություններին աջակցություն հայտնելու, բավական է լսել այդ անձանց հայտարարությունները։

Օրինակ՝ հավաքի մասնակից եւ ազատամարտիկ ներկայացող քաղաքացիներից մեկն անգամ պատկերացում չուներ ոչ միայն Արցախի մասին, այլեւ այն մասին, թե կոնկրետ որտեղ էր ինքը «կռվել», եւ հայտարարում էր, թե «Քարվաճառը նույն Ջաբրայիլն է»։ Կամ ներդրված մի տիկին ասում էր, թե «Հայրենիքի կորստի դեմ ընդվզողները սրիկաներ են»: Ահա սա է Փաշինյանին պաշտպանողների մակարդակը: Այնտեղ էին նաեւ «հեղափոխության պահապաններ» կոչված խմբի ներկայացուցիչները, որոնք այս ընթացքում, բացի իշխանության քաղաքական հակառակորդների հասցեին ուղղված սպառնալիքներից եւ խուլիգանական պահվածքից, ոչնչով աչքի չեն ընկել, ու երեւի թե ժամանակի ընթացքում սրանցով կզբաղվեն իրավապահները։ Սակայն մինչ այդ պետք է հաշվի առնել, որ «բրոնիժիլետներով» (որոնց կարիքը պատերազմի ժամանակ այդքան կար) նմաններին փողոց հանելով՝ Փաշինյանը կարծես թե հող է նախապատրաստում բախումների համար։

Սակայն ակնհայտ է, որ շուտով հանրային ուժեղ ճնշման արդյունքում բոլորը՝ անգամ իր մերձավորները, երես են թեքելու իրենից։ Իսկ մտավոր ցածր ունակություններ ունեցող կամ ընդհանրապես չունեցող փոքրաթիվ զանգվածի, ազգային անվտանգության սպառնալիք դարձած սորոսականների կամ մի քանի վարկաբեկված սատելիտների աջակցությամբ ո՛չ հանրային կարծիք կարելի է փոխել, ո՛չ էլ երկար ժամանակ պահպանել բաղձալի աթոռը: Չի կարող մեկ անձն իր փոքրաթիվ խմբակով դեմ դուրս գալ սեփական ժողովրդին, որքան էլ այնպիսի մարդկային ու բարոյական անկում արձանագրեն, որ ֆեյքերի ու անկիրթ մասսայի ձեռամբ փորձեն վարկաբեկել Հայաստանի գիտնականներին, Հայ Առաքելական եկեղեցին, դիվանագետներին, մտավորականներին, քաղաքական գործիչներին ու ընդհանրապես մտածելու ունակ մարդկանց, որքան էլ հասարակության մեջ սերմանեն կեղծ գաղափարներ, թե իբր Փաշինյանը փրկել է 30 հազար զինվորի կյանք, փրկել է Արցախի մնացած մասը: Գուցե վաղն էլ շնորհակալություն հայտնենք, որ չի հանձնել Երեւա՞նը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 10.12.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:09 10/12/2020  |  ՄամուլԸնդդիմադիրների որոշածը չեղավ. «ժողովրդի վարչապետը» նախապես ամեն ինչ պլանավորել էր «Հրապարակ»
18:17 09/12/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները կշարունակվեն վաղը
17:22 09/12/2020  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ հավատում, որ կան հայեր, որոնք կարող են մի կտոր լափի համար վիզները ծռեն թուրք դեմ. Աբովյան
17:09 09/12/2020  |  ԼՐԱՀՈՍԹող Փաշինյանը սովորի ոստիկանների հսկողության տակ վանդակների հետևին նստելուն. Մամիջանյան
16:51 09/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀանցավոր խումբ է եղել, որոնք զավթել են իշխանությունը՝ պետական դավաճանություն անելու նպատակով. Ղազինյան
14:26 09/12/2020  |  ԼՐԱՀՈՍԲավրա անցակետի մոտ փակվել է միջպետական ճանապարհը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
16:37 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍԵրեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» անունից հանդես կգանք հայտարարությամբ և կներկայացնենք մեր հետագա անելիքները.Իշխան Սաղաթելյան
16:21 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը մեկ օրում միացել է ավելի քան 500 փաստաբան
15:49 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍՍպիտակ համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին
15:35 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱվազե պարկեր՝ Պուշկին-Սարյան խաչմերուկում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]