Թեմաներ
Կիրակի 05 / 12 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/12/2024   21:17 Խաղաղության գնալու իրական օրակարգը. հրամապարկվեց շարժման` խաղաղության ծրագիրը 05/12/2024   21:04 Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/12/2024   20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:15 Պատերազմը կարող է սկսվել միայն Հայաստանի գործող իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում. Մելիքյան 05/12/2024   20:09 Նիկոլ Փաշինյան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ստերի հավաքածուն` մեկ տեսանյութում 05/12/2024   19:56 Հրաձգություն Ալաբամայում․ կան վիրավորներ 05/12/2024   19:39 ՌԴ Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   19:04 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/12/2024   18:50 Բլինքենը հայտարարել Է Ուկրաինային ռազմական մատակարարումներն արագացնելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին 05/12/2024   18:40 Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   17:45 Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում 05/12/2024   17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում 05/12/2024   17:20 Երեւանում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, երիտասարդները ոտքի են կանգնել․ ուղիղ 05/12/2024   17:06 Ստի ու կեղծիքի օրեր են , թշնամության և ատելության օրեր են և ամենամեծ մեղքի՝ ինքնաարդարացման օրեր են. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/12/2024   16:56 ՏՏ ոլորտի ընկերություններին 5 միլիարդ դրամ կբաժանեն 05/12/2024   16:31 Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան 05/12/2024   16:12 Երկու ոսկե մեդալ է նվաճել 44-օրյա պատերազմի մասնակիցը 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/12/2024   15:46 Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 05/12/2024   15:20 Կոսովոն հրաժարվել է սերբական դինարից 05/12/2024   15:00 ԱՄՆ-ում մահացել է տղամարդը, ում խոզի երիկամ էին փոխպատվաստել 05/12/2024   14:39 ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ. Sputnik Արմենիա 05/12/2024   14:18 «Շարժումը այս փուլում գրանցեց երկու կարևոր փաստ». Անժելա Էլիբեգովա 05/12/2024   14:00 Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան 05/12/2024   13:42 ՌԴ Բելգորոդում շենքի մի մասնակի փլուզումից հետո փրկվել է 12 մարդ 05/12/2024   13:28 Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ 05/12/2024   13:19 Ոստիկանների բռնի գործողություններից հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը եկել է Պատարագի 05/12/2024   12:52 Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան 05/12/2024   12:32 Դանակահարություն՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 05/12/2024   12:11 Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը 05/12/2024   11:59 Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը» 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   11:23 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/12/2024   11:02 Կանադայում ձերբակալել են սիկհ առաջնորդի սպանության մեջ չորրորդ կասկածյալին 05/12/2024   10:45 Ծաղկաձորում մեկնակել է Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորումը, որը կտևի 3 օր (տեսանյութ) 05/12/2024   10:28 Բագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ Պողոսյան 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/12/2024   10:12 Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ 05/12/2024   10:08 Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածը 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   21:33 Հայրերը․ Տավուշի և Շիրակի թեմերի առաջնորդները համատեղ լուսանկար են հրապարակել 05/11/2024   21:17 Նախագահ Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից

Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկում է սթափ նայել իրականությանը և միասին հաղթահարել դժվարությունները 12/08/2020   18:11  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար հանդիպում է ունեցել Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի մի շարք կրթամշակութային և հասարակական-երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին:

Հարցերը մասնավորապես վերաբերել են պատերազմից հետո Հայաստանի զարգացման տեսլականին և երկիրը հզորացնելու համար անհրաժեշտ քայլերին, ինչպես նաև կրթության դերին ու ոլորտի բարեփոխումներին, ազգային ու պատմամշակության ժառանգության պահպանմանը:

«Մարդկային մեծ ողբերգությունը մոռանալ չի կարելի,- խոսելով 1988թ. ավերիչ երկրաշարժի մասին՝ ասել է նախագահ Սարգսյանը:-Ստիպված ենք առաջ նայել, որովհետև մեր երկիրը պետք է կառուցենք, Գյումրին, Սպիտակը, Վանաձորը պետք է կառուցենք: Ուրիշ ճանապարհ չունենք, բացի ոտքի կանգնելն ու առաջ գնալը»:

Անդրադառնալով երկրում ստեղծված վիճակին՝ նախագահն ասել է, որ մենք ապրում ենք ճգնաժամային ժամանակաշրջանում, ընդ որում, խոսքը մի քանի ճգնաժամերի մասին է, որոնցից առաջինը պատերազմում կրած պարտությունն է։ Նախագահը մատնանշել է նաև ժողովրդագրական ճգնաժամը, մասնավորապես ընդգծելով, որ Արցախն անցած 26 տարում պետք է գոնե 3-4 անգամ ավելի շատ բնակիչ ունենար: «Պարտվել ենք նաև տեղեկատվական պատերազմում, որովհետև եթե հետևելու լինեք միջազգային հանրային կարծիքին, ապա կնկատեք, որ, ցավոք սրտի, մեր հակառակորդները, թշնամիները շատ ավելի լավ են աշխատել,- ասել է նախագահը:- Սա մեր չաշխատելու արդյունքն է: Տեղեկատվական պատերազմը շարունակվում է նաև այսօր: Մենք տեղեկատվական, հանրային կարծիքի պատերազմը պարտվել ենք նույնիսկ մեզ համար շատ կարևոր և բարեկամ երկրներում, նախ և առաջ՝ Ռուսաստանում, ինչպես նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում: Փոխանակ բոլորս միասին մասնակցենք այդ տեղեկատվական պատերազմին և փորձենք մեր վնասները հետ բերել, Հայաստանում և ազգային մասշտաբով զբաղված ենք իրար փնովելով, իրար վրա կեղտ լցնելով, իրար հայհոյելով: Այս հսկայական դժվարություններից և այս մեծ դժբախտությունից, հազարավոր կյանքեր կորցնելուց հետո շարունակում ենք զբաղվել դրանով»:

Նախագահը խոսել է նաև տնտեսական ճգնաժամի մասին, որը պատերազմից բացի և դրանից առաջ ստեղծվել է նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքով, անդրադառնալով նաև առողջապահական ճգնաժամին։ «Ունենք մարդկային մեծ ճգնաժամ: Հազարավոր մեր հայրենակիցներ Արցախից եկել են Հայաստան: Մարդիկ տուն չունեն, ապրելու տեղ չունեն, եկամուտ չունեն, և արդեն ձմեռ է ու ցուրտ,- ասել է նախագահ Սարգսյանը:- Ունենք բարոյահոգեբանական ճգնաժամ։ Եթե ամեն օր չաշխատես, ձևացնես, թե աշխատում ես, ուրեմն վերադարձը նորմալ կյանքի կտևի այնքան, որքան Գյումրին վերականգնելն է: 32 տարի հետո դեռ քանդված տներ կան, մարդիկ կան, որ ապրում են տնակներում։ Այս ծանր պայմաններում բոլորս միասին պետք է ձեռք ձեռքի տանք և ոչ թե իրար հայհոյենք: Պետք է գիտակցենք, որ չկա այդպիսի մարդ, մեկ անձ կամ կուսակցություն, որ կկարողանա մեզ այս վիճակից հանել: Այս վիճակից կարող ենք դուրս գալ, եթե բոլորս միասին ենք: Եթե մենք նստելու ենք և սպասենք, որ ինչ-որ մեկը մեզ պետք է փրկի, այդ դեպքում իսկապես Աստված մեզ պահապան:

Մենք բոլորս պետք է միասին լինենք, փորձենք հասկանալ, որ իրար հանդեպ զգույշ, սիրով կամ հանդուրժող լինելը սովորական էթիկետ չէ։ Դա բացարձակ անհրաժեշտություն է մեր երկրի պայմաններում, որովհետև բոլորս էլ մեծ դժվարության մեջ ենք: Պետք է ոչ թե անհատի մասին խոսենք, այլ պետք է ամեն ինչ անենք և հետևենք ծրագրին, ծրագիր, որին յուրաքանչյուրդ կամ մեծամասնությունը համամիտ կլինեն: Մեր երկրում այդ մշակույթը չկա, որ քաղաքական ղեկավարությունը ծրագիր ներկայացնի, ոչ թե ցանկությունների ցանկ: Հիմա եկել կանգնել ենք նույն խաչմերուկին: Եթե իշխանափոխություն պետք է լինի, դա պետք է լինի ծրագրավորված, եթե չէ, կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի: Այսինքն, պետք է հետևենք գաղափարին, մտքին, հստակ ծրագրին, թե ուր ենք գնում:
Այդ ծրագիրն օդից չի ծնվում, պետական այրերի պարտականությունն է այդ ծրագիրը ներկայացնելը: Ես նախապատրաստել եմ որոշակի ճանապարհային քարտեզ, որը փորձելու եմ քննարկումների դնել և հետո ներկայացնել հանրությանը: Դա, ըստ Սահմանադրության, իմ գործը չէ, բայց երբ չկան այդպիսի ծրագրեր, չես կարող ձեռքերդ ծալած նստել»:

Նախագահի խոսքով՝ եթե մարդիկ ուժեղ ինքնապաշտպանական համակարգ ունեն, հաղթահարում են դժվարությունները և դրանցից դուրս գալիս ավելի ամուր և պաշտպանված: «Դժբախտությունը նաև ամրանալու և ուժեղանալու ճանապարհներից մեկն է,- նշել է նախագահը:- Սա ասում եմ, որ դուք էլ հավատաք, որ այս դժբախտության ու դժվարության միջով անցնելիս մենք ունենք հնարավորություն՝ դուրս գալ ավելի ուժեղ։
Բազմաթիվ քայլեր կան, որ պետք է արվեն: Դրանցից մեկը՝ պետք է դադարել սուտ խոսել, դադարենք ոչ իրականն իրականի տեղ ընդունել: Հաճախ դրանք ուղղակի պարզ ստեր են, որոնք կան հանրության մեջ, որոնք տարածվում են, որոնք ֆեյք են։ Ուղղակի անբարոյականություն է՝ սուտ խոսելով մարդկանց հավատացնել, որ կան ինչ-որ իբր իրական բաներ, որոնք իրականում գոյություն չունեն: Սա մեր հասարակության ամենացավալի կետերից մեկն է: Իհարկե, նոր տեխնոլոգիաները շատ էական են, այսօր չես կարող առանց ինտերնետի և հաղորդակցության ապրել: Բայց կա դրա հակառակ կողմը, երբ նույն տեխնոլոգիաներն օգտագործվում են ի չարս՝ սերմանելու ատելություն, իրար նկատմամբ արհամարհանք, հայհոյանք... Եթե վիրտուալ կյանքում քեզ թույլ ես տալիս հայհոյել, լինել ագրեսիվ, նույնը մի օր արտապատկերվելու է սովորական կյանքի վրա:
Կա ստի մեկ ուրիշ դեմք, որը մեր ցանկությունների, երազների մասին է: Պետք է աշխատենք մեր երազներն ու իրականությունը չխառնել իրար, մեր ցանկությունները չընդունենք իբրև իրականություն:
Ի՞նչ եղավ 1994 թվականից մինչև 2020 թվականը: Տեղի ունեցավ հետևյալը՝ հաղթության գինին մեզ արբեցրեց, և մենք սկսեցինք հավատալ, որ եթե 1994-ին տարածաշրջանի ամենահզոր բանակն ունեինք, ապա դա ընդմիշտ է: Մենք ամեն ինչ պետք է անեինք, որ մեր բանակը 1-1.5 տարի առաջ ընկներ մեր հակառակորդից, չարեցինք: Եկանք 2020 թվական, բանակից իջանք կամավորների, 21-րդ դարում հրացանով կամավորն ի՞նչ կարող է անել դրոնի դիմաց: Մինչդեռ մենք ոչ միայն դրոն պետք է ունենայինք, այլև արհեստական բանականությամբ դրոն, որը ոչ թե օպերատորի օգնությամբ աշխատեր, այլ՝ ինքնուրույն կողմնորոշվեր:
Եթե մենք սրա մասին հիմա փորձենք չխոսել, փորձենք ծածկել, ասել, որ աշխարհի ամենալավ գիտությունն ունենք, սկսենք ինքներս մեզ խաբել, ավելի վատ օրի ենք հասնելու: Պետք է վերագնահատենք մեր հիմնական խնդիրները և արժեքները: Պետք է նայենք բանակին, տեսնենք՝ ինչ ունենք, ինչքան էլ վատ լինի, ճիշտն ասենք և այդ վատ տեղից նորից բարձրանանք: 1991 թվականին մենք բանակ չունեինք, բայց այն ստեղծեցինք ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանքի միջոցով: Նույնն էլ հիմա է»:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ առանց գիտության վաղը պաշտպանություն չի լինելու: «Ապագա պատերազմները գիտնականների պատերազմներ են լինելու,- ասել է նախագահ Սարգսյանը:- Կրթությունը դառնում է այսօրվա առաջնահերթ խնդիրներից մեկը: Միշտ է եղել, բայց այսօր առավել ևս, որովհետև վաղվա պատերազմը հրացանով, թնդանոթով պատերազմ չէ»:
Կարելի՞ է ակնկալել, որ ամեն բան պետք է սկսել դպրոցից․ պատասխանելով մասնակիցներից մեկի այս հարցին ՝ նախագահն ասել է․ «Եթե ուզում ես ուժեղ պետություն ստեղծել, պետք է ունենաս ուժեղ կրթական համակարգ: Կրթական համակարգը պետք է սկսվի փոքր տարիքից՝ նախակրթարանից: Եթե 30 տարի կրթական համակարգում բարեփոխում ենք արել, ուրեմն այսօր պետք է ունենայինք աշխարհի ամենալավ կրթական համակարգերից մեկը: Եվս 30 տարի բարեփոխում ենք անելու, որ էլի՞ տեղ չհասնենք: Եկեք բարեփոխում չանենք, անենք ուղղակի փոփոխություն: Գուցե շատ հաճախ այդ բարեփոխում ասածն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ»:

Այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանական համակարգի պայմաններում հանրապետության նախագահի լիազորություններին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ինքը գործադիր նախագահ չէ, չունի այն լիազորությունները, ինչ ունեին հանրապետության նախորդ նախագահները, չի կարող, ասենք, կրթության նախարարին հրահանգներ տալ, բացի խորհուրդներից. «Գործող խորհրդարանական համակարգում չկան հավասարակշռության ու զսպումների մեխանիզմներ: Այսօր Հանրապետության նախագահը համարյա լծակ չունի, որ եթե կառավարությունը կամ ԱԺ-ն սխալ որոշումներ են ընդունում, դրանք կանգնեցնի»։

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ամենամեծ հարստությունը մենք ենք, հայ մարդը, բայց արդյո՞ք թույլ տալիս ենք հայ մարդուն ինքն իրեն իրացնել։ «Ոչ՛: Ինչու՞ չենք օգտագործում այդ հարստությունը՝ մարդուն: Մենք փոքր պետություն ենք, 3 մլն բնակչությամբ, 3-4 անգամ ավելի շատ հայ ապրում է արտասահմանում: Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրը մի քանի ազգական, ընկեր, բարեկամ ունի արտասահմանում: Սա չօգտագործված պոտենցիալ է: Նրանց մեջ ֆանտաստիկ մարդիկ կան,- ասել է նախագահը:- Հիմա խոսում ենք կորոնավիրուսի մասին: Աշխարհում կան մի քանի լուծումներ՝ գերմանական, ամերիկյան, չինական, ռուսական, բրիտանական, ֆրանսիական ընկերությունների ներկայացրած պատվաստանյութերը: Կան նաև ամենամեծ ամերիկյան երկու ընկերությունները՝ «Մոդեռնա» և «Պֆայզեր»: «Մոդեռնա» ընկերության խորհրդի նախագահը Նուբար Աֆեյանն է: Նա կարո՞ղ է դառնալ Հայաստանի կրթության և գիտության նախարար, եթե ցանկություն ունենա: Ո՛չ, մենք ունենք Սահմանադրություն, որն ասում է, որ Նուբար Աֆեյանը չի կարող այս երկրի նախարար լինել, որովհետև ԱՄՆ քաղաքացի է և պետք է չորս տարի ապրած լինի այս երկրում, հրաժարվի իր ամերիկյան անձնագրից... Մենք շատ բան ունենք փոխելու: Ժամանակը եկել է, որ արթնանանք: Մենք կարիք ունենք ճշմարտության աչքերի մեջ նայելու և ապրելու ճշմարիտ կյանքով»:

Շիրակցիների հետ հեռավար զրույցում նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Գյումրու հետ կապված ծրագիր ունի: «Դիմել էի կառավարությանը, որ «Մայր Հայաստանի» դիմացի տարածքը տրամադրեն, որպեսզի այգի կառուցենք՝ Մերկուլովի և Գուրջիևի կենտրոն, որը պետք է լիներ գիտահետազոտական, սոցիալական կենտրոն,- ասել է հանրապետության նախագահը:- Այդ կենտրոնը պետք է դառնար գիտահետազոտական կենտրոններից մեկը, նաև սոցիալական գիտությունների, կրոնի ու ընդհանրապես հասարակական դիվանագիտության կենտրոն: Երկու օր առաջ կառավարությունը տեղյակ պահեց, որ այդ հողը կոմերցիոն նպատակներով տալու են մեկ ուրիշի...

Միևնույն է, ես այդ ծրագիրը անելու եմ, եթե ոչ այդտեղ, ապա կողքի տարածքում: Կարծում եմ, որ ձեր մեջ կտեսնեմ համակիրների և համախոհների, որ միասին անենք: Գուրջիևի և Մերկուլովի ինստիտուտները Գյումրիում լինելու են: Այն կառուցելու ենք ձեզ հետ մասին: Գուրջիևը և Մերկուլովը գյումրեցու սիմվոլ են, սիմվոլ են այն հսկայական պոտենցիալի, որ ունենք: Դուք՝ գյումրեցիներդ, և՛ արվեստագետ եք, և՛ գիտնական եք, և՛ այնքան փիլիսոփա եք, որ դժբախտության մեջ էլ կարողանում եք հումոր գտնել: Գյումրին ամենամեծ «հանքն» է մեր ժողովրդի համար»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:25 08/12/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ
17:09 07/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով
12:16 05/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱյսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների.Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով. Նախագահ
09:44 03/12/2020  |  Մամուլ«Այ, այս մեկը ինձ 5 հազար ռուբլի է պարտք». ովքեր են Արմեն Սարգսյանի մոսկվայաբնակ ծանոթները. «Հրապարակ»
15:48 30/11/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին
19:46 28/11/2020  |  ԼՐԱՀՈՍ«Դու եւս դավաճան ես». Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին NEWS.am
11:41 28/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն
09:25 27/11/2020  |  ՄամուլԱրմեն Սարգսյանը սեփական խաղն է սկսել. Նա թիմ է հավաքում «Իրատես»
17:24 24/11/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանն Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
09:44 24/11/2020  |  ՄամուլԼեւոնականների՞, թե՞ Արմեն Սարգսյանի թեկնածու. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]