ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք պետք է պատրաստվենք Թուրքիայի կողմից նոր սադրանքների. Հայկ Նահապետյան 11/17/2020 20:32 | ԼՐԱՀՈՍ

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրազեկ էր իրավիճակին, տիրապետում էր տեղեկատվության փակ աղբյուրներին և իր գնահատականն ամենայն հավանականությամբ համապատասխանում էր իրողություններին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Օնիկ Գասպարյանը հայտարարությանը, որում նշում է, որ դեռեւս հունիսի 12-ին վարչապետին ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը առ այն,որ մեր հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաեւ Թուրքիան։
Հարցին՝ արդյոք ԳՇ պետի՝ հունիսի 12-ին ներկայացրած վերլուծությունից հետո երկիրը պատրաստվե՞լ է պատերազմի և որքանով էին արդյունավետ այդ քայլերը, Հայկ Նահապետյանը նկատեց՝ կյանքը ցույց տվեց, որ արդյունավետ չեն, քանի որ պարտություն կրեցինք. «Կարծում եմ՝ այդ զեկույցից հետո պատրաստություն եղել է, և անվտանգության խորհրդում այդ հարցը քննարկվել է, բայց արդյունավետությունը բավական ցածր էր, կամ ժամանակն էր քիչ՝ պատրստվելու այն ծավալով, որով կկարողանայինք դիմագրավել այդ ագրեսիային»,-նշեց ռազմական փորձագետը։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, ապա Հայկ Նահապետյանը կարծում է, որ ԳՇ պետը գնահատել է՝ ռեսուրսային առումով Ադրբեջանը շատ ավելին ունի և՛ զինծառայողների, և՛ տեխնիկայի առումով. «Այսինքն այն, ինչ գնաց այս 44 օրվա ընթացքում իրականում ճեղքումը չեղավ և նրանք ռեսուրսով կարողացան ճնշել։ Ադրբեջանն ուներ ստրատեգիական առավելություն և ցավոք սրտի սկզբի 15 օրն այդ զենքերը չեզոքացնող չունեցանք։ Սա է իրողությունը և Օնիկ Գասպարյանն ասել է, որ եթե գնա ռեսուրսային առումով կռիվ, Ադրբեջանն ունի ռեսուրս և շատ ավելի լավ է պատրաստված, քան մենք»,-ասաց փորձագետը՝ հավելելով, որ իրադարձությունները ցույց տվեցին՝ Օնիկ Գասպարյանն այդ առումով ճիշտ է։
Հարցին՝ ինչու շուտ չկանգնեցվեց պատերազմն այդ դեպքում՝ հաշվի առնելով նաև խոսակցություններն այն մասին, որ նախքան այս փաստաթուղթը գոյություն են ունեցել մի քանի այլ փաստաթղթեր ավելի բարենպաստ պայմաններով, Հայկ Նահապետյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Ադրբեջանը չէր համաձայնվում դադարեցնել։ Չգիտի դա իրականություն է, թե ոչ, բայց ռուսական աղբյուրներն այլ բան են ասում. «Հայտնի լրագրող և կարելի է ասել Կրեմլին մոտ կանգնած անձը՝ Սալավյովը, հաղորդման ժամանակ ասում է, որ այլ տարբերակներ եղել են։ Այդ հարցը բարձրացրեց Ռոման Բաբայանը՝ ասաց, որ ամերիկացիների հետ մինչև վերջին պահը Փաշինյանը խորհրդակցում էր։ Միգուցե չէր էլ կարող չխորհրդակցել, և դա ևս պետք է բնական ընդունել, բայց նաև հարց բարձրացրեց, թե ինչու չի կանգնեցվել։ Փաշինյանն ասում էր, որ Թուրքիան անուղղակի, իսկ Ադրբեջանն ուղղակի չէին համաձայնում կանգնեցնել պատերազմը։ Լինելով Նիկոլ Փաշինյանի խիստ ընդդիմախոս՝ այս հարցում համակարծիք եմ իր հետ»,-ասաց փորձագետը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Շուշիի հանձնման պայմանն առաջադրվել է դեռևս պատերազմի սկզբնական շրջանում, մինչդեռ ԱԳՆ-ն այլ բան է ասում, Հայկ Նահապետյանը նկատեց՝ դա իրականությանը չի համապատասխանում և այդտեղ Նիկոլ Փաշինյանը բացթողում արեց. «Շուշիի պարտությունը ռազմական է, Շուշին մեծ հաշվով պատրաստ չէր որպես առանձին միավոր դիմագրավելու։ Ռազմական առումով Շուշին ընկավ։ Կարծում եմ՝ իրավիճակի վերաբերյալ գնահատկանը եղել է այնքան սթափ, որ Շուշին պաշտպանելու այլընտրանք չեն ունեցել, իսկ ինչու չեն ունեցել, որովհետև Շուշին պատրաստ չի եղել ոչ թե պատերազմի սկզբում, այլ դրանից առաջ»,-ասաց փորձագետը, ով գտնում է, որ Շուշին շատ երկար կարող էր դիմադրել և դա ռազմական բացթողում է։
Հայկ Նահապետյանն ընդգծեց՝ Հայաստանի առջև կան լուրջ մարտահրավերներ և դրանցից մեկը Թուրքիան է, և չենք կարող բացառել Թուրքիայի այլ սադրանքներ. «Մենք նաև պետք է պատրաստվենք Թուրքիայի կողմից նոր սադրանքների, իհարկե այդտեղ որպես գործիք օգտագործելու է Ադրբեջանը։ Այսինքն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեկ խնդիր պետք է դնի՝ ավելի լուրջ մարտահրավերներին չեզոքացնելու խնդիր։ Կարո՞ղ ենք ինքներս ինքնուրույն անել, կարծում եմ՝ ոչ։ Կյանքը կրկին անգամ ցույց տվեց, որ չենք կարող։ ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակում ռուսական զինական ներկայությունը Հայաստանում պետք է ավելանա և դա է դառնալու երաշխիքը, ոչ թե ինչ-որ քաղաքական շրջանակների, փորձագետների կենցաղային արտահայտած մտքերը»,-նշեց փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/27/2023 08:33 Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:31 ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ. «Հրապարակ»
- 09/27/2023 08:27 Ոստիկանները զբաղված են բերման ենթարկելով. իրավապահ համակարգում խառնաշփոթ է. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:20 Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:18 Կնյազ Հասանովը տուն ունի, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:15 ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:11 Երևանի անհայտ ճակատագիրը. Ինչ են որոշել քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/27/2023 11:56 Մի՛ տրվեք թուրք-ադրբեջանական գործիչների քարոզին, նայե՛ք նրանց գործերին, իսկ իրենք պատրատսվում են Հայաստանի նոր տարածքների նվաճմանը. թուրքագետ
- 09/27/2023 11:14 Ճանաչեք իմ հերոսին. Հասմիկ Ավանեսյան
- 09/27/2023 10:34 Ոչ մեկս այլևս անվտանգ չենք Հայաստանի և որևէ կետում. Վրթանեսյան
- 09/26/2023 18:28 Անկեղծ ասած չհասկացա Հրապարակի երեկոյան ցույցը չեղարկելը. չի կարելի այսպես կտրուկ բաներ անել. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/27/2023 10:26 Հրդեհ Սպիտակ քաղաքում
- 09/26/2023 23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել
- 09/26/2023 19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)