Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից

«Թուրքիայի նախագահ Էրդողանը 2. 8 մլրդ. եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին, որպեսզի նրանք չլուսաբանեն Արցախում տեղի ունեցող դեպքերը». բելգիաբնակ իրավապաշտպան 11/02/2020   21:23  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

«Բոլորս  էլ տեղյակ էինք, որ վաղ թե ուշ պատերազմը վերսկսելու է։ Հատկապես հուլիսյան մարտերից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի աննախադեպ դարձած ռազմատենչ հայտարարությունները հենց դա էին հաստատում։ Երբ սեպտեմբերի 27-ից պարզ դարձավ, որ այս պատերազմը ոչ միայն Ադրբեջանն է սանձազերծել, այլ նաև սրանում ակտիվ մասնակցություն են ունենում Թուրքիայի միջոցով  ռազմական գործողություններին մասնակցող վարձկան ահաբեկիչները, մենք Սփյուռքում ապրողներս մտածեցինք, որ օրենքի գերակայությամբ  հայտնի երկրում ենք ապրում և պետք է ամեն կերպ մեր ձայնը հասանելի դարձնենք  միջազգային ատյաններին,-  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը և հավելում,- սկզբում մտածում էինք, որ բողոքի խաղաղ ակցիաները  մեր ձայնը տեղ հասցնելու ամենաճիշտ մեթոդը կլինի, ճանապարհներ էին փակում, ֆլեշմոբեր էին անում և այլն։

Անշուշտ, այս մեթոդները  օգնեցին ուշադրություն գրավել։ Այս առումով հատկապես արդյունավետ էր հոկտեմբերի 17-ի ցույցը, որի ընթացքում համայնքը  Արցախի ճանաչման հարցով  ստորագրահավաք նախաձեռնեց, ստորագրեցին նաև քաղաքապետը, պետական համալսարաններում օրենք և քաղաքագիտություն դասավանդող պրոֆեսորներ և այլն։ Սարգիս Սիմոնյանը նկատում է՝ պաշտոնական ստորագրահավաքը ևս շատ կարևոր հանգամանք է, բայց հիմա մեզ համար առաջնային տեղում է Արցախի ճանաչման և ավելի քանի մեկ ամիս տևող ահաբեկչական ուժերի դեմ տարվող պատերազմի օրենսդիր մարմնին՝ եվրոխորհրդարանին ռեալ հասցնելը։ Այս նպատակով առաջիկա չորեքշաբթի հանդիպում է ունենալու։ «Մեծ դժվարությամբ, բայց մեզ հաջողվեց հանդիպում վերցնել եվրոխորհրդարանի  արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի աշխատակազմի հետ»,- նշում է գործիչը։

Ինչո՞ւ է լուռ  ժողովրդավար և իրեն իրավունքների պայքարի ոլորտում ազատամարտիկ հռչակած Եվրոպան, այն պարագայում, երբ ավելի քանի մեկ ամիս աշխարհի մի կետում փաստացի անհավասար պայքարի արդյունքում  անմեղ մարդիկ են զոհվում։ Հարցին բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը, ով միջազգային դաշինքի անդամ է և Հայաստանի ու  Արցախի շահերին է պաշտպանում միջազգային ատյաններում, պատասխանում է՝ լռությունը հարաբերական է.«Եվրոպայում ապրող մարդիկ լուռ չեն։ Լուռ է քաղաքական վերնախավը։ Բայց մենք փնտրեցինք ու գտանք նաև դրա ելքը։ Միակ միջոցը, որով եվրոխորհրդարանում լսելի կլինի մեր ձայնը այն է, որ մենք նրանց դիմելուց համագործակցենք  ոչ պետական  միջազգային դաշինքների հետ, որոնցից մեկի անդամն էլ ես եմ։ Այդ լռությունը, որի մասին դուք հարցնում եք, մի քանի պատճառներ ունի։ Մի օրինակ բերեմ՝ երբ մենք խաղաղ ցույցեր էինք  նախաձեռնում և կատարում, ամեն ցույցից առաջ  լրատվամիջոցներին մամուլի հաղորդագրություն էինք  ուղարկում, որում մանրամասն ներկայացված էր, թե ցույցն ինչ առիթով է կազմակերպված, հանուն ինչի ենք մենք դուրս եկել փողոց։ Բելգիայում գործող բազմաթիվ լրատվամիջոցներից միայն մի քանիսն էին լուսաբանում դրանք, մեծ մասը չէին գալի։ Պատճառը պարզ էր՝ Բելգիայում գործող թուրքական կազմակերպությունները կաշառել են գլխավոր լրատվամիջոցներին, որպեսզի նրանք չլուսաբանեն Արցախում տեղի ունեցող դեպքերը, որի մասին էլ մենք բարձրաձայնում ենք մեր խաղաղ ցույցերի ընթացքում։ Այդ մասին բացահայտ հայտարարվել է նաև տարբեր հարթակներում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը  2.8 մլրդ. եվրո է տրամադրել եվրոպական լրատվամիջոցներին, որպեսզի նրանք լռեն, կամ միայն ֆեյք լուրեր տարածեն։ Այնպես որ, լռության պատճառները շատ են։   Կովկասի պարագայում Եվրոպայում սա ընդունված պրակտիկա է։ Նրանք կլռեն այնքան, մինչև Ռուսաստանն ինչ- որ բան կասի, հետո կծափահարեն Ռուսաստանին»։      

Ի՞նչ արժեքներ է դավանում այսօր  ժամանակակից Եվրոպան, ի՞նչն է կարևոր և ի՞նչն անկարևոր ժողովրդավար Եվրոպայի  արժեքային համակարգում։ «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը, ով նաեւ միջազգային դաշինքի անդամ է եւ Հայաստանի ու Արցախի շահերն է պաշտպանում միջազգային ատյաններում նկատում է՝  օրերս եվրոխորհրդարանը հայտարարեց, թե կաջակցի Մակրոնի բռնած դիրքորոշումը։ Հիմա պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում աջակցել նախագահ Մակրոնին.«Հիմա սա նշանակում է, թե Մակրոնն ինչ որոշի, եվրոխորհրդարանը պետք է անվերապահ համաձայնվի՞ նրա հետ։ Եթե դա այդպես է,  ապա նշանակում է, որ եվրոխորհրդարանը ձայնի իրավունք չունի՞... Սա միանշանակ սխալ մոտեցում է։ Ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն է, որ դեմոկրատ Եվրոպայում նյութական շահը շատ ավելի գերակա է, քան մարդու իրավունքը։ Թուրքիան ու Ադրբեջանը եվրոպական և միջազգային կարգի  անհաշվելի թվով  կազմակերպություններ են գնել, սրանով ապահովելով իրենց շահի հաստատումը։ Սա նույնիսկ անհավատալի է, բայց փաստ,  որ ամեն տեղ նրանք իրենք մարդիկ ունեն»,- ասում է իրավապաշտպան Սարգիս Սիմոնյանը։

Եվ, ի վերջո, ի՞նչ սպասել Եվրոպայից, կամ ո՞րն է ստեղծված իրավիճակում Բելգիայում ապրող հայ համայնքի առաջնային գերխնդիրն այս պահին.«Առաջնային պահանջներից մեկը լինելու է այն, որ եվրոխորհրդարանը լիազորված մարդիկ գործուղի Արցախ, որպեսզի նրանք տեղում՝ ականատեսի աչքերով ֆիքսեն այն ամենն, ինչ կատարվում է այնտեղ։ Նկատենք, որ այդ աշխատանքը Գերմանիայի խորհրդարանն արդեն իսկ կատարել է։ Եվրոպան պետք է հստակ գիտակցի, որ այսօրվա դրությամբ ինքը նույնպես վտանգված է։ Այն, ինչ տեղի ունեցավ տարեսկզբին, երբ Հունաստանի պետական սահմանները փորձում էին հատել վարձկան ահաբեկիչները, դրա վառ ապացույցներից մեկն է։ Նաև այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Ֆրանսիայի ներսում։ Այս ամենն Էրդողանի գործելաոճն է։ Նա զենք  այլևս չի կիրառում, դրա փոխարեն իր կողմից վարձված ահաբեկիչներին է, որպես զենք օգտագործում՝ պետությունների ու քաղաքակրթության  դեմ իր սանձազերծած ցեղասպանություն հիշեցնող պայքարում։ Հետևաբար,  մեր գերխնդիրն է Եվրոպային պարզ և հասկանալի կերպով բացատրել, որ այս պատերազմը միայն Արցախի և Ադրբեջանի միջև չէ։ Այդ նույն պատերազմն արդեն իսկ սկսվել է Եվրոպայում։ Այս մասին Էրդողանը բացահայտ կերպով հայտարարեց  հրապարակային ելույթի ընթացքում՝ վիրավորելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Սա մարտահրավեր էր։ Սրա հետևանքները պարզորոշ երևում են վերջին օրերին՝ Ֆրանսիայում։ Այնտեղ ապրող Թուրքերն արդեն բացահայտ կերպով  ահաբեկում են հայերին, սպառնում նրանց կյանքին և գոյությանը»,- արձանագրում է գործիչը։

Նրա փոխանցմամբ՝ առաջնային քայլերից մեկն էլ լինելու է եվրոխորհրդարանում  հենց այս վտանգի մասին ինֆորմացիան ամբողջ ծավալով առաջ տանելը։ «Եթե նրանք շարունակելու են տուրք տալ ֆինանսական նպատակահարմարությանը, ապա սա հավասար չափով  դառնալու է նաև  նրանց պատերազմը։ Ինչ վերաբերում է բուն Արցախի հարցին՝ վերջերս ես առիթ ունեցա կարդալու մարդու իրավունքների դատարանին տված ցուցմունքները և դրա հիման վրա նրա ընդունած որոշումները։ Շատ ցավալի է, որ դեռևս 90 ականներին չեն ներկայացվել այն ապացույցները, որոնց հիման վրա  բազմաթիվ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքներով Արցախը կարող էր ճանաչվել որպես անկախ պետություն և այդ հարցն ընդմիշտ կփակվեր»,- ասում է իրավապաշտպանը ու ավելացնում, որ մեծ դժվարությամբ, միջազգային անկախ  դաշինքի միջնորդությամբ, որի անդամն եմ նաև ինքը, հաջողվել է դուռ բացել դեպի եվրոխորհրդարան։ Արդեն ժամանակն է դադարեցնելու  փողոցային ակցիաներն ու անցնել իրավական դաշտ։

«Երկու օրից ես այնտեղ հանդիպելու եմ  ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի աշխատակազմի հետ։ Քննարկվելու են Արցախում վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող իրողությունները՝ բացառապես փաստերի լեզվով։  Այդ փաստերը, փաստաթղթավորված ես  կստանամ Բելգիայում Հայաստանի դեսպանից։ Ինչ ենք ակնկալո՞ւմ եվրոխորհրդարանից՝ միանգամից ասեմ, որ այստեղ խիստ դիվանագիտական մոտեցման հարց կա։ Պետք չէ ակնկալել, որ այդ կառույցը միանգամից և անհապաղ կլուծի մեր առջև ծառացած բոլոր խնդիրները։ Բայց դրանց ճշգրիտ և համակարգված ներկայացնելու պարագայում, մենք կհասնենք խնդիրների աստիճանակարգված լուծումներին, ինչին է պետք է ձգտել,  գործի դնելով իրավական ամեն ջանք։ Շատ կարևոր է փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծել, որը հետագայում կտա իր ցանկալի արդյունքը։ Այդ հանդիպմանը, մասնավորապես, կխոսվի ադրբեջանական կողմից կիրառության մեջ դրված  արգելված զինատեսակների հարցը, այդ թվում՝ կասետային և սպիտակ  ֆոսֆորով զինամթերքը, որը հումանիտար աղետ է ստեղծում Արցախում՝ ինչպես մարդկային, այնպես նաև էկոլոգիական տեսանկյունից։ Եվ վերջապես, այս զրույցն ուզում եմ սահմանափակել հետևյալով՝  ես հանդիպման մասնակիցներին  պարզ կերպով հասկացնելու եմ, որ հանդես եմ գալիս որպես միջազգային կառույցի իրավապաշտպան, ով ներկայացնում է մարդկանց և կոնկրետ երկրի շահերը և այն որոշումը, որ նրանք կընդունեն այդ հանդիպումից հետո, այդ մասին կտեղեկանա 10 մլն. կազմող ողջ Սփյուռքը, որովհետև այդ մարդիկ սպասելու են այս հանդիպման արդյունքում եվրոպական դատարանի կայացրած որոշմանը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է «Աշխատողների ազգային կենտրոն» (CNE) իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ Սարգիս Սիմոնյանը, ով նաեւ միջազգային դաշինքի անդամ է եւ Հայաստանի ու Արցախի շահերն է պաշտպանում միջազգային ատյաններում ։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:10 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախում սպանվել է առնվազն 46 և վիրավորվել առնվազն 142 քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ
20:50 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Լոկալ մարտերը, ինչ բնույթ էլ կրեն, ընդհանուր պատկերի մեջ կարող են չնչին ազդեցություն ապահովել. Աբրահամյան
20:32 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը
20:26 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքում զոհվել է մեկ քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ
19:44 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական կողմը կրակ է վարել Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ. Մեկ քաղաքացիական անձ զոհվել է, երկուսը` վիրավորվել. Պն Խոսնակ
18:46 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Երիտասարդ աղջիկների առողջությունը չվտանգելն ու կյանքի ընթացքում 3-4-5 երեխա ունենալը շատ ավելի կարևոր է. Վրթանեսյան
18:42 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թույլ կտա՞ք ես իմ անձնական եկամուտները տնօրինեմ այնպես, ինչպես գտնեմ նպատակահարմար.Ատոմ Ջանջուղազյանը՝ լրագրողներին
18:04 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ավստրալահայ ընտանիքը պիցցա է վաճառել և գումարը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին
17:34 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մամուլի հրապարակումներին հայեցողական գնահատականներ են տրվում, իսկ վարչական վարույթները հարուցվում են ընտրողաբար. Սաթիկ Սեյրանյան
17:30 02/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Շուշիի մզկիթը շիական կառույց է, հետևաբար, այն թիրախավորելու փաստը հստակ պատգամ է՝ ուղղված Իրանին».Դավիթ Բաբայան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]